23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը քիչ առաջ տարածել է Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, որում ասվում է.
«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
«Նախախորհրադարանի» և «Սարդարապատ» շարժման անդամների հասցեին հնչում է կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիք: Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ընթացքում երեկ նման հայտարարություն է արել «Նախախորհրդարանի» անդամ, ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը:
Ընդ որում, բանախոսն ասել է, որ նման սպառնալիքներ ստացել է նաև Նախախորհրդարանի փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Որ մեզանում իշխանություններն ընդդիմության հանդեպ սիրալիր չեն` դա փաստ է: Եվ ընդ որում` խոսքը վերաբերում է բոլոր իշխանություններին:
Հայաստանում քաղկալանավորներ եղել են բոլոր նախագահների պաշտոնավարման օրոք: Բոլոր դեպքերում իշխանությունները պնդել են, թե ազատազրկվածները քրեական արարքներ են թույլ տվել, սակայն, որպես կանոն, դատարաններում առաջադրված կոնկրետ մեղադրանքները «փլվել» են:
Ընդդիմադիր գործիչներին նաև սպառնացել են, ծեծել են, նրանց հեռախոսները գաղտնալսել են: Սա էլ նորություն չէ, ինչպես նաև այն, որ ընդդիմություն լինելն ավտոմատ բերել է ունեզրկման:
Վարուժան Ավետիսյանը, հավանաբար, ունի փաստեր` նման հայտարարություն անելու համար, մանավանդ` սպա է և, կարծում եմ, պատկերացնում է իր խոսքի արժեքը:
Մյուս կողմից` զարմանալի է, որ հետապնդումների մասին խոսվում է այսօր, երբ ընդդիմությունը բարոյալքված, ծեծված վիճակում է, առջևում ընտրություններ չկան, ըստ այդմ` իշխանությունը, կարծես թե, մտահոգության հիմքեր չունի:
Իհարկե, մարդիկ կարող են ասել, թե իշխանությունը վախեցած է սոցիալական բունտի հեռանկարից:
Տեսականորեն, նման բունտ հնարավոր է, սակայն գործնական կյանքում` նման հեռանկար գրեթե չի ուրվագծվում, թեև կյանքի որակն ակնհայտորեն գնալով վատանում է:
Մեր հասարակության մոտ, կարծես թե, տիրապետող են` ոչ թե հավաքական պայքարի տրամադրությունը, այլ անհատական նախաձեռնությունները: Այլ խոսքով` յուրաքանչյուր մարդ կամ ընտանիք փորձում են իրենց ձևով կարգավորել սոցիալական հարցերը:
Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ սոցիալական բունտ լինելու է, ապա դրանում մինիմալ է լինելու բոլոր ընդդիմադիրների լուման:
Սակայն անդրադառնանք բուն թեմային:
Եթե իսկապես Նախախորհրդարանի անդամները ենթարկվում են հետապնդումների, ապա այդ մասին պետք է ոչ միայն հրապարակայնացվի, ինչն երեկ արվել է, այլ նաև` դրա մասին պետք է իրազեկվեն իրավապահ մարմինները, որոնց խնդիրներից մեկը մարդկանց, ու նաև քաղաքական գործիչների անվտանգությունն ապահովելն է:
Սա մի կողմից քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին կապահովագրի հնարավոր հետապնդումներից, մյուս կողմից կբարձրացնի իրավապահ մարմինների պատասխանատվությունը կոնկրետ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում:
Սուրեն Սուրենյանց
Մինսկում` ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի շրջանակներում, առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը:
Հանդիպման առանցքային թեման եղել է Մաքսային միությունը և դրա նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը:
Դատելով պաշտոնական տեղեկատվությունից` զրույցն ընթացել է ինտեգրացիան խրախուսելու ոգով:
«Հստակ է և ոչ մի կասկած չկա»: Այսպես է ձևակերպել Հայաստանի վարչապետը մեր երկրի դիրքորոշումը Մաքսային միության շուրջ տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
Մինչդեռ, Հայաստանի դիրքորոշման մեջ միակ հստակությունն առայժմ հենց հստակության բացակայությունն է: Մեր իշխանությունն ակնհայտորեն ժամանակ է ձգում և խուսափում է հստակ պատասխանել, թե ինչ ձևաչափով է պատկերացնում համագործակցությունը Մաքսային միության հետ` գործընկերոջ, դիտորդի, թե՞անդամի կարգավիճակով:
«Հայաստանը ցանկանում է մասնակցել այս գործընթացին (ինտեգրումը Մաքսային միությանը), և դա մեզ համար նույնպես կարևոր է, պարզապես անհրաժեշտ է հստակեցնել այս համագործակցության ձևաչափը», — ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի վարչապետի այս բառերն էլ, ամեն դեպքում, հուշում են, որ Հայաստանը տրամադրված չէ մաս կազմել Մաքսային միությանն և առայժմ հստակեցված չէ ստեղծվելիք միության և Հայաստանի համագործակցության ձևաչափը:
Հայաստանի իշխանությունն առայժմ կարող է ժամանակ ձգել, հայտարարել, թե եվրոպական և եվրասիական ինտեգրումներն իրար չեն հակասում, ավելին` փոխլրացնում են: Անգամ կարելի է լինել Եվրամիության ասոցացված գործընկերը և դիտորդ Մաքսային միությունում:
Սակայն, վաղ թե ուշ, գալու է կողմնորոշման փուլը, որովհետև ակնհայտ է, օրինակ, որ մեր երկիրը չի կարող մաս կազմել միանգամից երկու միավորման` Եվրամիությանը և Մաքսային միությանը:
Ամենակարևորն այն է, որ մեզանում քաղաքական և հասարակական դիսկուրս, լուրջ քննարկումներ ծավալվեն, թե զարգացման որ ուղին է ընտրելու Հայաստանը, դրանցից յուրաքանչյուրն ինչ նոր դռներ կբացի մեր երկրի համար և ինչ նոր մարտահրավերներ ի հայտ կգան:
Անհրաժեշտ է հասկանալ, որ շուտով դեկլարատիվ ելույթների, հայտարարությունների ժամանակն անցնելու է և գալու է կոնկրետ որոշում ընդունելու հանգրվանը:
Սուրեն Սուրենյանց
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում: Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ Աժ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, և նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը:
Ապարանում նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: «Ես չգիտեմ` իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,-ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում և, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞: Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից: «Ի՞նչ ա եղել` ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես` տեղ չկա: Երևանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: էդ բոլորը լավ ապրելուց ա»:
Հրապարակ
2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները և ինչ վնասներ է հասցրել պետությանը: Այդ օրերին ևս ՀՀ վարչապետը զայրացած դիմեց դատախազություն: Երկու տարի է անցել, իսկ գործը դեռ «թաղային» քննիչների մակարդակով էր քննվում:
Երեկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ փուլում է գտնվում «ֆաքսերի գործը»: Պաշտոնապես հայտնել են, որ «Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով, 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Փաստորեն, գործը բարդում են գործարանի նախկին գլխավոր տնօրենի գլխին, իսկ վարչապետն էլի «պլստաց»:
Ժողովուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի կողմից գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու մասին hetq.am կայքի տեղեկատվությունը կարող է ներքաղաքական նոր սկանդալի պատճառ դառնալ:
Իհարկե, վարչապետի մամլո խոսնակը հերքել է այն լուրը, որ վարչապետն օֆշորային գոտիներում հարստություն ունի, նաև ասել է, թե հրապարակման առթիվ դիմելու են դատախազություն:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային հարստություն ունենալու մասին լուրն էլ հերքվել է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգի կողմից:
Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի հրապարակային պաշտպանությամբ հանդես է եկել նաև խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ուշագրավ է այն իմաստով, որ, գոնե մինչև վերջերս, համարվում էր, թե Սարգսյանն ու Աբրահամյանն ախոյաններ են` ներիշխանական պայքարի տրամաբանության շրջանակներում:
Սակայն Հովիկ Արգամիչը պարգմատիկ գործիչ է և, կարծես, թե արդեն հրաժարվել է վարչապետական հավակնություններից, մանավանդ որ` ներիշխանական պայքարում այլևս խաղարկելի չէ ԲՀԿ-ի գործոնը:
Մյուս կողմից` վարչապետի հետ դաշինքն Աբրահամյանին անհրաժեշտ է նաև լոկալ մի խնդիր լուծելու համար. ԱԺ նախագահը ձգտում է զսպել երիտհանրապետականների էյֆորիկ ախորժակը, որը նոր թափ է հավաքել Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Սակայն վերադառնանք չարաբաստիկ օֆշորին:
Որպես քաղաքացի` անկեղծորեն կուզենայի, որ վարչապետի հերքումները հաստատվեն: Այդ դեպքում` առաջին հերթին կշահի պետության հեղինակությունը: Հենց թեկուզ այն հաստատումով, որ մեր երկիրը պետական մակարդակով մասնակից չէ կոռուպցիոն գործարքներին, օֆշորային զեղծարարություններին, գործարարների ունեզրկման անպատվաբեր գործընթացին:
Մյուս կողմից` Էդիկ Բաղդասարյանը պրոֆեսիոնալ լրագրող է և դժվար է պնդել, որ նա հրապարակայնացրել է կեղծ փաստեր` առանց դրա հետևանքները հաշվի առնելու:
Վարչապետն անձամբ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այս խնդրի շուրջ տեղի ունենա անաչառ քննություն, եթե կուզեք` պետք է երաշխավորի քննության լիակատար անկախությունը, եթե անհարաժեշտ է` նաև կիպրական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը գործընթացին:
Միայն հրապարակային գործընթացը կտա բոլոր հարցերի պատասխանը, հատկապես` այն հարցի` տեղի ունեցածը դավադրությո՞ւն է վարչապետի դեմ, թե՞ կոռուպցիոն սխեմայի բացահայտում:
Սուրեն Սուրենյանց
«Ցավոք սրտի, ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Այնինչ դա ցանկացած ժողովրդավարական պետության հիմքն է, և մենք մեծապես շահագրգռված ենք, որ ընդդիմությունը մեր երկրում կայանա»: Այս տեսակի խոսակցությունները մենք լսում ենք 1995 թվականից ի վեր, և նման «խիստ ժողովրդավարական» մտքերի հեղինակները, բնականաբար, օրվա իշխանություններն են: Փոքր-ինչ վերաձևակերպելով հայտնի ասույթը`կարելի է ասել, որ երբեք իշխանավորները այնքան երեսպաշտ չեն լինում, որքան ընտրություններից հետո: Բառիս բուն իմաստով ամեն գնով (վերջերս առավելապես «նյութական միջոցներով») ընտրություններում սեփական հաղթանակը ապահովելով` նրանք այնուհետև կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե՜ ախ, ինչ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Ընդդիմություն չունենալու այս պաշտոնական «ափսոսանքը» հակասության մեջ է մտնում այն խոստովանությունների հետ, որոնք off the record վարում են իշխանության ներկայացուցիչները: Ստորին` «թաղային» մակարդակով. «Բա մենք կթողԱնք, որ սրանք իմ թաղում ինչ-որ դվիժենիներ անեն` ստեղ մենք ենք ռուլիտ անում»: Ավելի բարձր` հանրապետական մակարդակով. «Աստված չանի, որ այսինչը դառնա գյուղապետ, քաղաքապետ կամ նախագահ` նա խոսացող է, իսկ մենք` գործ անող»: Դրանք, իհարկե, արդարացումներ են, որոնցով փորձում են քողարկել տնտեսական կամ քաղաքական լծակները կորցնելու տարրական վախը: Թերևս չարժե էլ լրջորեն բանավիճել նման «ոչ պաշտոնական» մտահոգությունների հետ, որովհետև մենք հնարավորություն չենք ունեցել էմպիրիկ ձևով ստուգելու այս պնդումների հավաստիությունը: Իշխանությունը Հայաստանում իբր փոխվել է միայն մի անգամ` 1998 թվականին, բայց ղեկը անցել է ոչ թե ընդդիմադիրներին, այլ հենց իշխանության մի մասին` վարչապետին և ուժային նախարարներին: Ճիշտ է, այդ «իշխանափոխության» արդյունքում պաշտոններ ստացան որոշ նախկին ընդդիմադիրներ` ԱԺՄ-ականներ և դաշնակցականներ, բայց ասել, թե դրա հետևանքով ինչ-որ բան տապալվեց կամ հակառակը` ինչ-որ բան ծաղկեց, հնարավոր չէ. մնաց պետական ինստիտուտների միևնույն` «գաղջ» կարգավիճակը: «Ռուլիտ անելու» ոճը չի փոխվել:18 տարի հնչող «պաշտոնական ափսոսանքների» շարքից է նաև հետևյալ պնդումը. «Ընդդիմությունը չհաղթեց, որովհետև չկարողացավ միավորվել»: Թեև այստեղ կա որոշակի ռացիոնալ հատիկ` ամբիցիաներն իրոք խանգարում են մեր բազմաթիվ ընդդիմադիր խմբերին, բայց, մեծ հաշվով, «միավորման» խնդիրը դնելը և այդ նպատակին չհասնելու դեպքում հիասթափվելը իշխանության խայծն է: Միավորվեն ընդդիմադիրները, թե չմիավորվեն, քննադատեն իրար, թե չքննադատեն`այդ ամենը որոշ երանգներ մտցնում է, բայց վերջնական արդյունքի վրա չի ազդում`այն պարագայում, երբ իշխանությունն ունի չոր` չթողԱլու տրամադրություն: Ընդդիմադիրների թերությունները, իհարկե, շատ են, բայց դրանք համեմատելի չեն իշխանությունների արատների հետ:
Առավոտ
«Վարկած» մամուլի ակումբի այսօրվա հյուրը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարպետյանն, անդրադարձավ հայ-ռուսական արդի հարաբերություններին, դրանցից ածանցվող խնդիրներին:
Պարոն Կարապետյանը միանշանակ քաղաքական է համարում այն դրդապատճառը, որի պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ երկրների նախագահների գագաթնաժողովներին:
Արամ Կարապետյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք որոշակիորեն լարված են: «Սերժ Սարգսյանը խճճվել է այս իրավիճակում: Մենք գիտենք, որ չի ստացվելու բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, իսկ երեկ Վլադիմիր Պուտինը վերջնականապես հայտնեց, որ որոշել են ստեղծել միություն,մինչդեռ Սերժ Սարգսյանը ոչ մի ռեալ պատասխան դեռևս չունի»,-նշեց բանախոսը:
Արամ Կարապետյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանը պետք է մաս կազմի Մաքսային միությանը, որովհետև միայնակ հնարավոր չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները:
2010 թվականից ԲՀԿ անդամ և ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանն ու նրա հայրը` Լոռու նախկին մարզպետներից Ստեփան Այվազյանը, ովքեր ԲՀԿ-ն ներկայացնող ծանրակշիռ անձինք են Վանաձորում և Լոռու տարածաշրջանում, կուսակցությունը լքելով` Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:
«Ժամանակին» հաջողվեց մի քանի հարց ուղղել այժմ Ռոստովում բնակվող Արմեն Այվազյանին, ով Վանաձոր համայնքի 2-րդ գումարման և ներկայումս գործող ավագանու անդամ է, բիզնեսմեն: Ըստ տեղեկությունների` երկրից հեռանալուց առաջ Դուք եւ Ձեր հայրը լքել եք կուսակցությունը: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Այո, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ես և հայրս ներկայացրել ենք: ԲՀԿ մտնելիս մենք առաջնորդվել ենք մեկ սկզբունքով, որ կարողանանք կուսակցական աշխատանքով ևս օգտակար լինել հասարակությանը, իրագործել ԲՀԿ ծրագրերը, բայց այսօր, ինչպես տեսնում եք, ես Հայաստանում չեմ և փորձում եմ աշխատանք գտնել ՌԴ-ում:
Արմեն Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.