23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը։ Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն՝ որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը։
«Ժողովուրդ»–ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաև խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել։ Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի և ԱԺ պատգամավոր կդառնա Ս. Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների՝ արդեն մի քանի օր է, ինչ Ս. Խաչատրյանը ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով է շրջում:
Ժողովուրդ
«Հայաստանի իշխանությունները հենված են հանցագործների, քրեական տարրերի հնարավորությունների վրա և նրանց աջակցությունն են վայելում և այս պարագայում ցավոք դեռևս լինելու են նմանատիպ դեպքեր»,- անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած միջադեպին այսօր «Վարկած» ակումբում ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը:
Նա ասաց, որ իրենք վաղուց էին ահազանգել Սյունիքի մարզում տիրող վիճակի, Խաչատրյանի սանձարձակությունների մասին:
Ակումբի բանախոսը կարծիք հայտնեց, որ իշխանությունները հովանավորում են Սուրեն Խաչատրյանին ու հավելեց, որ Սյունիքի մարզպետարանի կողմից երեկվա հայտարարության տարածումը քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսում, դա օրենքի կոպիտ խախտում է, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Ասուլիսի ընթացքում պարզվեց, որ կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ է արվել, սակայն այս ամենը, ըստ բանախոսի, բավարար չէ՝ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
Ավելին, Դավիթ Սանասարյանը կարծիք հայտնեց, որ Սյունիքի մարզպետը հիմա ավելի վտանգավոր է դարձել, որովհետև շատ ավելի կառավարելի է դարձել իշխանությունների համար:
Վերջին երկու օրերը շրջադարձային կարելի է համարել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի գործում, ընդ որում՝ թե քաղաքական և թե իրավական հարթության մեջ:
Նախ՝ քաղաքականի մասին:
Այսօր կառավարությունն ազատել է Խաչատրյանին մարզպետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Փաստորեն, այս դեպքում էլ՝ վճռորոշ եղավ ոչ թե կառավարության քաղաքական կամքը՝ իշխանությունը կրիմինալից մաքրելու հարցում, այլ՝ Լիսկայի «մեծահոգությունը»:
Ստացվում է՝ պաշտոնը մեր երկրում կարևորագույն կատեգորիա է. դրանով մարդկանց խրախուսում են, կամ պաշտոնից ազատելով՝ պատժում:
Համոզված եմ, որ իշխանությունն այսօր համարում է, որ արդեն պատժել է կրիմինալ հակումներ ունեցող մարզպետին, ասել կուզի՝ «վերևների» համար թեման այսքանով փակված է, մանավանդ որ՝ երեկ տեղի ունեցան նշանային մի քանի իրադարձություններ, որոնք հուշում են, որ իրավական հարթության մեջ՝ Լիսկան առնվազն անպատիժ է մնալու:
Որո՞նք են այդ իրադարձությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաներից, անգամ՝ մի քանի տարի հետո ֆիասկո է կանխատեսել Ադրբեջանի համար, սակայն այդպես էլ ոչ մի անդրադարձ չի եղել Գորիսի արյունահեղությանը, ոչ մի խոսք չի հնչել իշխանության կամ գոնե՝ Սուրիկ Խաչատրյանի քաղաքական պատասխանատվության մասին:
Ասուլիս է տվել զինդատախազ Գևորգ Կոստանյանը և հնարավորինս «մաքրել» է Լիսկային՝ ասելով, թե նա ոչ մի մասնակցություն չի ունեցել միջադեպին:
Այնպիսի տպավորություն է, որ նախաքննությունը կենտրոնացել է այն վարկածի վրա, որ Խաչատրյանն ու նրա ընտանիքը, թիկնապահներն ընդամենը դիմել են արդարացված ինքնապաշտպանության:
Լրագրողների հետ հարցազրույցում «քաջարի ինքնապաշտպանության» թեզը զարգացրել է նաև Լիսկան:
Նույն տարամաբանության մեջ է նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հայտարարությունը, որում մեկնաբանվում է Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը՝ տեսագրության «ինքնատիպ» վերծանումով:
Վերջին հայտարարությունն հատկապես՝ արտառոց է, ցինիզմին հասնող արտառոց:
Նախ, մարզպետարանը խախտել է նախաքննության գաղտնիությունը:
Բայց նույնիսկ սա չէ արտառոցը, այլ այն, որ տարածքային կառավարման մարմինը նման լիազորությամբ պատվիրակված չէ:
Սա արժեզկում է պետական գերատեսչությունը, նրա ծառայությունը, առաքելությունը:
Փաստորեն, Սյունիքի մարզպետարանը ոչ թե պետական հիմնարկ է, այլ Լիսկայի ավազակախմբին ծառայող մասնավոր հիմնարկ:
Ինչևէ, դառնանք բուն թեմային և արձանագրենք, որ ակնհայտ քարոզչական ֆոն է ստեղծվում՝ իշխանության հովանավորությամբ. Խաչատրյանն ու նրա մարդիկ մատուցվում են զոհի կարգավիճակում, Բուդաղյան եղբայրները՝ նախահարձակ լինողի:
Սրանով փորձում են արդարացնել, լավ՝ գոնե մեղմացնել Խաչատրյանի, նրա որդու, շրջապատի քստմնելի արարքը:
Նման պրակտիկա մեզնում արդեն գոյություն ունեցել է, երբ «Հարսնաքարում» տեղի ունեցածը փորձ էր արվում ներկայացնել հետևանք նրա, որ Վահե Ավետյանն ու նրա ընկերները խմած են եղել:
Մի բան, սակայն, պատկան մարմինները լավ չեն պատկերացնում. եթե հանցագործությունը համակողմանիորեն և լրիվությամբ չի բացահայտվում, «ճիշտը» վերականգնելու առաքելություն ստանձնում են զոհերի հարազատները՝ արյունոտ վերջաբանով:
Սուրեն Սուրենյանց
ՀՀԿ վերին օղակին մոտ կանգնած աղբյուրից երեկ պարզեցինք, որ այս թեմայով ներկուսակցական քննարկում է եղել։ Լիսկային պաշտպանելու որոշման հետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի։ Մարզպետին փուռը տալու կողմնակից է եղել Ֆլեշ Բարսեղը, նույն ինքը՝ Բարսեղ Բեգլարյանը։ Սյունիքի մարզպետի աթոռին նա ուզում է տեսնել պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին։
Սակայն հաղթել է այն տեսակետը, թե Զանգեզուրը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մաքսիմի որդին, ազնիվ և նվիրյալ ՀՀԿ-ական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ գործիչ է նման մարզը ղեկավարելու համար։ Լիսկային դեմ է արտահայտվել նաև էդուարդ Շարմազանովը:
Հրապարակ
Վերջին մեկ տարվա ընթացքում՝ Հայաստանում երեք աղկմկահարույց սպանություններ են եղել, որոնք բոլորն էլ, այս կամ այն կերպ, կապվում են իշխանությանը մոտ կանգնած մարդկանց հետ:
Դեռևս չէր ավարտվել «Հարսնաքարի» գործով դատաքննությունը, ընթացքի մեջ էր Գյումրիի վերջին իրադարձություններին առնչվող գործի նախաքննությունը՝ տեղի ունեցավ Գորիսի ոճիրը:
Մեզանում իշխանությունը լուրջ պրոբլեմ ունի՝ ոչ միայն այն պատճառով, որ սերտաճած է կրիմինալի հետ, այլ նաև՝ երևույթներին և իրադարձություններին արձագանքելու իմաստով:
Տեսեք, Գյումիրում եղան կրակոցներ՝ նոր միայն որոշվեց այդ քաղաքում զբաղվել ապօրինի զենք-զինամթերքով:
Մինչդեռ՝ նորմալ իշխանությունը պետք է փորձի կանխարգելիչ դեր ունենալ, կանխել հանցագործությունները:
Ընդ որում, կանխարգելիչ գործառույթն ենթադրում է ոչ միայն սրան-նրան պատժել, այլև, առաջին հերթին, համակարգային բարեփոխումներ իրականացնել:
Ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կրիմինալից մաքրել իշխանությունը:
Ես գիտեմ, որ այս իշխանության համար դա բարդ կլինի անելը, որովհետև ինքն՝ իշխանությունը, հենված է կրիմինալ վրա:
Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանն իսկապես բարեփոխումներ է ուզում, պետք է գնա դրան:
Իշխանության մեջ եղած կրիմինալին ոչ թե զսպել է պետք, այլ՝ մաքրել:
Պատկերավոր ասած՝ իշխանությունն իր ներսում շաբաթօրյակ պետք է կազմակերպի և մաքրի ներսի աղբը:
Այդ աղբահանության գործընթացում՝ պատգամավորի կամ պաշտոնյայի կարգավիճակից կարող են ոմանք զրկվել, իշխանությունն էլ կարող է զրկվել «տոկոս խփողներից», սակայն դրանից երկիրը հասատատ չի տուժի:
Ի վերջո, նույն Հանրապետականը պետք է սովորի, որ ընտրություններին մի օր մասնակցելու է մրցակցային հիմունքներով:
Եթե Սարգսյանի թիմը այս ճշմարտությունը չհասկանա, վաղ թե ուշ՝ նրան դա կհասկացնի ալեկոծված փողոցը: Սակայն պարտադրված դասն այլևս կարող է իշխանություններին պետք չգալ:
Իշխանությունը պետք է տարանջատվի բիզնեսից՝ վերջինի համար սեփականության պաշտպանվածության երաշխիքներ ստեղծելով:
Օլիգարխները պետք է հասկանան, որ պաշտոնը ծառայություն է, կոնկրետ ֆունկցիա և ոչ թե սեփական բիզնեսը պաշտպանելու կամ զարգացնելու միջոց:
Գործարարն իշխանությանը «մուծվելու» փոխարեն՝ պետք է դառնա պարտաճանաչ հարկատու:
Սերժ Սարգսյանի իշխանությունը կանգնած է եզրագծի վրա. կամ անում է այս և այլ բարեփոխումներ, կամ էլ՝ լրիվությամբ դառնում է քրեաօլիգարխիկ:
Առաջին ճանապարհը մեզ տանելու է դեպի քաղաքակիրթ աշխարհ:
Երկրորդ ճանապարհը՝ «Հարսնաքարի», Գյումրիի և Գորիսի հանցագործությունների «օրինականացումն» է, որը ենթադրում է բոլոր հարցերի լուծում հրազենի, մարդկային դիակների և ողբերգության միջոցով:
Իշխանությունն երկար մտածելու ժամանակ չունի: Ժամանակաչափը միացված է…
Սուրեն Սուրենյանց
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է այս կամ այն միությանը Հայաստանի ինտեգրվելու թեման:
Սա, ինչ-որ առումով, բնական է, որովհետև մեր երկիրը մոտ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն, մյուս կողմից` ակնհայտորեն մեծացել է Ռուսաստանի ճնշումը` հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի նկատմամբ` Մաքսային միության անդամ նրանց դարձնելու ուղղությամբ:
Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը, ընդդիմադիր հիմնական ուժերը զգուշանում են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը, ասել, թե միություններից որին ինտեգրումն առավել նպաստավոր կլինի Հայաստանին` դուռ բացելով իրական զարգացման համար:
Եզակիներն են միայն, որ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը:
Օրինակ, Արամ Կարապետյանը կողմ է, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, միանգամայն հակառակ կարծիք ունեն ազատ դեմոկրատները, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական ընտանիքում:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ Հայաստանի չեզոքության կողմնակից է:
Անկախ նրանից` այս գործիչների կարծիքներն ընդունում ենք, թե` ոչ, ողջունելի է, որ նրանք տեսակետ ունեն:
Բայց կրկնում եմ` դիրքորոշում ունեցողներն եզակի են:
Ուրեմն` Հայաստանի զարգացման հեռանկարը պետք է որոշի հասարակությունը` հանրաքվեի միջոցով:
Մանավանդ որ` Հայաստանի իշխանությունը չունի անհրաժեշտ լեգիտիմություն և նույնիսկ երկրի զարգացման, հեռանկարի հարցը ծառայեցնում է իր մասնավոր շահերին: Ասել կուզի, որ իշխանությունը միջազգային տանիք է փնտրում`իր երկարակեցության խնդիրը լուծելու համար:
Մինչդեռ` Եվրամիություն-Մաքսային միություն երկընտրանքը ստրատեգիական ընտրություն է ենթադրում, որում պետք է արտացոլվի ոչ թե իշխանության ցանկությունը, այլ` ժողովրդի կամքը:
Սուրեն Սուրենյանց
Այս տարվա մայիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը որոշում է կայացրել «Օրինաց երկիր» կուսակցության դեմ պետական գույքի կառավարման վարչության հայցը վերադարձնելու մասին: Բանն այն է, որ պետգույքի կառավարման վարչությունը դիմել էր դատարան` պահանջելով պարտավորեցնել ՕԵԿ-ին իրեն վճարել տարածքի վարձակալության համար 5 մլն 336 հզ. 892 դրամ պարտքը:
Եվ ահա, մինչև կսկսվեր այս գործի դատավարությունը, ՕԵԿ-ը չխայտառակվելու համար շատ արագ վերադարձրել է ավելի քան 5 մլն դրամի պարտքը: Դատարանն էլ գործը վերադարձրել է:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ժողովուրդ
Մարզպետական գործունեության 11 տարիների ընթացքում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բազում ապօրինություններ է արել, մեկը մեկից՝ կատարելագործված:
Նույնիսկ երեկվա նրա հայտարարությունները՝ մինչև նախաքննության ավարտը լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, դարձյալ ապօրինի էր, որովհետև նման բան Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ Սուրիկ Խաչատրյանի անձի շուրջ:
Ամեն բան նորից կախված է ոչ թե երկրի օրենսդրությունից, այլ իշխանության, ավելի ստույգ՝ մեկ մարդու՝ հանրապետության նախագահի կամքից:
Հնարավոր է՝ նախագահի համբերության բաժակը լցվել է, և նա որոշի՝ ոչ միայն պաշտոնանկ անել Լիսկային, այլև նրա դեմ քրեական հետապնդում սկսել:
Չի բացառվում՝ նախագահը սահմանափակվի միայն Խաչատրյանի պաշտոնանկությամբ, օրինակ, այդ հարցը բարձրացնի ՀՀԿ Գերագույն մարմնի հինգշաբթի օրը նախատեսված նիստում: Դա լիարժեքորեն կտեղավորվի իշխանության PR-ի տրամաբանության մեջ, երբ Սերժ Սարգսյանն իր հերթական ենթակային նախատում է՝ «սիրուն չէ» ոճով:
Եվ վերջապես՝ կարող է ամեն ինչ մնալ այնպես, ինչպես կա:
Այսինքն, Սուրիկ Խաչատրյանի լիազորությունները շարունակեն մնալ սառեցված, սակայն նա իրականում՝ դե ֆակտո, շարունակի պաշտոնավարել՝ մինչև կանցնեն «ձախորդ օրերը», այսինքն՝ հասարակությունը կմոռանա Գորիսի կրակոցների մասին, ու Լիսկան արդեն պաշտոնապես կվերադառնա իր պարտականությունների կատարմանը:
Բայց այս տարբերակը ռիսկային է. ի վերջո՝ Բուդաղյանները Գորիսում ազդեցիկ ընտանիք են և կարող են որոշել՝ սեփական ուժերով «վերականգնել» արդարությունը:
Ի դեպ, կարծում եմ, որ հենց այս վախն է գլխավորապես ստիպում, որ Սուրիկը կառչած մնա իր աթոռին, այլապես՝ անպաշտոն Լիսկային, ինչպես Վահան Հովհաննիսյանն էր պատկերավոր ասել մի այլ առիթով, կարող են ծեծել ցանկացած դալանում:
Ս. Սուրենյանց
Սյունիքի մարզպետի ցինիզմը և անկիրթ իշխանամոլությունը հանգեցրեց տխուր ու անցանկալի հետևանքի, որի արդյունքում հանցագործ դարձավ անփառունակ իշխանավորի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Գորիսում այսօր էլ մարդիկ հիշում են այն բոլոր միջադեպերը, որոնց ժամանակ Լիսկայի որդին վիրավորում էր բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չէին գալիս և անպատժելի թիկնապահների ու հոր միջոցով, ծեծ ու ջարդի ենթարկում նրանց, մնալով անպատիժ:
Սյունեցիները հիշում են, որ հինգ տարի առաջ, մարզպետի որդին իր հասակակիցների հետ կոնֆլիկտ էր ունեցել, որին միջամտել էր հայրը և այն դպրոցականը, որը համարձակվել էր իր պատիվը պաշտպանել մարզպետի որդու այլանդակ պահվածքից, ծեծի էր ենթարկվել անձամբ Սուրիկ Խաչատրյանի կողմից: Հետո մամուլը գրեց, որ Լիսկան հաշվեհարդար էր տեսել դպրոցականի հետ՝ կոտրելով նրա ծնոտը:
Դեպքի առնչությամբ բարձրաստիճան իշխանավորի արարքը պարզաբանելու համար Կառավարության կողմից ստեղծվեց հանձնաժողով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ, որը 10 օր աշխատելուց հետո, Կառավարության նիստում զեկուցեց, որ մարզպետը ոչ ոքի չի ծեծել, իսկ տուժող երեխան ծնոտը կոտրել է՝ վայր ընկնելու պատճառով:
Սյունիքը ցնցված էր իշխանական ցինիզմից, գրչի մի հարվածով իշխանությունների կողմից սեփական երկրի օրենքներն արհամարհելու կարողությունից:
Այսօր կանգնած ենք փաստի առաջ, տեղի ունեցածը ընդամենը հետևանք է, իսկ մեր իշխանավորները ջայլամի քաղաքականություն են վարում, աշխատելով չտեսնել պատճառը: Եկել է մեր ցանածը հնձելու ժամանակը: Արդյունքում՝ կորցրեցինք գործարար ու շինարար մի անձնավորություն, կյանքի ու մահու միջև պայքարում է մեր բանակի ամենակարող գնդապետներից մեկը, մի հայ երիտասարդ, որ կարող էր լավ մարդ դառնալ, դարձավ հանցագործ ու իր խղճի վրա տանելու է արյան վրեժի մշտական անեծքը: Բոլորն են հասկանում, որ սա վերջը չէ, իսկ թե ինչ կհաջորդի այս ամենին, միայն Աստված գիտե:
Ո՞վ է մեղավոր որբացած կյանքերի, անմեղ զոհերի համար, իհարկե, Սուրիկ Խաչատյանը, իսկ ավելի շուտ նրան այդքան թև տվողները: Ու այսօր շատերի համար է անհականալի, թե ո՞ր ծառայությունների համար է նա նման պաշտպանության արժանանում: Եվ մի՞թե արժեք ունի ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե բոլորն օրենքի առջև հավասար են, երբ անգամ սպանությունից հետո, մարզպետը թքած ունի հասարակական կարծիքի և նախագահի իմիջի վրա, ու ինքն է որոշում իր անելիքը:
Զավեշտ է, որ ոչ ոք նրանից հրաժարական չի կարող պահանջել, երբ զավակների կատարած դրանից ավելի մեղմ հանցագործությունների համար ավելի բարձրաստիճան պաշտոնյաների ժամանակին ստիպեցին հրաժարական տալ:
Ռուզան Ավոյան
Սյունիքից լուրեր են գալիս ու այնպիսի տպավորություն է, որ մեզ հիմա էլ ծաղրում են:
Ընդ որում՝ ոչ միայն այդ լուրերի հերոսները, այլ նաև իշխանության գագաթին նստածները, Լիսկայի արարքների համար քաղաքական պատասխանատվություն կրողները:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, լրագրողի հետ զրույցում ասել է .«Ահռելի երևույթ է տեղի ունեցել, որին պետք է պատշաճ մեկնաբանություններ տրվեն»:
Լավ, ինչ պատասխան տաս այս անգրագիտությանը, սպանությունը «ահռելի երևույթ» համարող մտքի տիտանին, որը նաև շտապել է հայտարարել, թե Ավո Բուդաղյանի սպանությունը պատահականություն էր:
Չգիտես՝ ինչու, Սյունիքի մարզպետի հետ հարաբերվող մարդիկ պատահաբար ծեծվում կամ սպանվում են:
Երեկ տեղի ունեցած «ահռելի երևույթ»-ին որոշել է անդրադառնալ նաև Սուրիկ Խաչատրյանը՝ հայտարարությամբ:
Ավելի շուտ, նա ստորագրել է հայտարարության մի տեքստ, որը նրա համար կազմվել է Երևան քաղաքում. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխանը տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
Ինչո՞ւ եմ պնդում, որ այս հայտարարությունը գրվել է Երևանում:
Թեկուզև այն պատճառով, որ դրա տեքստը հար և նման է «Հարսնաքարի» ողբերգությանը հաջորդող հայտարարությանը, որի հեղինակը Ռուբեն Հայրապետյանն էր:
Ստացվում է՝ կառավարությունը հաստիքային մի աշխատող է պահում, որը ստանդարտ տեքստեր է գրում, իբրև թե՝ զղջման դիմում, ու այդ դիմումը հարմարեցնում է հերթական հանցագործությունը կատարած այս կամ այն պաշտոնյայի անուն-ազգանվանը:
Սակայն ավելի ցինիկ է հնչում Լիսկայի հայտարարությունը:
Չշփոթեք՝ դրանով նա հրաժարական չի տվել, պարզապես մեծահոգաբար դադարեցրել է իր լիազորությունները՝ մինչև քննության ավարտը, այսինքն՝ մինչև այն պահը, որ դատարանը մի գեղեցիկ դատավճիռ կկայացնի առ այն, որ Խաչատրյանը՝ քնած լինելու պատճառով, չի կարողացել հավուր պատշաճի կազմակերպել իր տան ինքնապաշտպանությունը, որի հետևանքով ագրեսիվ հարձակվողների շարքերում կա մեկ պատահական սպանված:
Տխուր է, բայց՝ փաստ, որ իշխանությունն ոչ միայն անմիջապես պաշտոնանկ չարեց Սուրիկ Խաչատրյանին, այլև չկարողացավ կամ չուզեց նրան ստիպել՝ հրաժարականի դիմում գրել:
Փաստորեն, Լիսկան ինքն իրեն արձակուրդ է ձևակերպել ու դրա մասին մեծահոգաբար տեղյակ պահել «վերևներին»:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.