23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ ժամը 11:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը բուռն զրույցի էին բռնվել: Թ. Պողոսյանն ինչ-որ բաներ է ասել, իսկ Վ. Հովհաննիսյանը հակադարձել է նրան: Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում, որ պարբերականը փորձել է Վ. Հովհաննիսյանից պարզել, թե ինչն էր վիճաբանության պատճառը: Սակայն վերջինս հրաժարվել է խոսել իրենց զրույցի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել Թ. Պողոսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ինչքան էլ այսօր բազում բանիմաց ու իրենց ամենակարող պատկերացնող ՀՀԿ-ականներ ու տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ շարունակում են դատապարտել Գորիսյան հայտնի միջադեպը, և որքան էլ, որ ոմանք փորձում են առիթից օգտվել ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի ուղղությամբ նոր ու մեծ տակառներ գլորել, մի բան փաստ է. Սուրեն Խաչատրյանը շարունակում է մնալ ջրի վրա …
Թե ինչու՝ դա հարցի մի կողմն է, որի մասին բազում անգամներ խոսել ու գրվել է, բայց այն, որ այսօրվա իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն Խաչատրյանին «փուռը տալ»՝ անհերքելի իրողություն է: Եվ երևի թե պատահական էլ չէ, որ Սուրեն Խաչատրյան նախկին մարզպետի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զինակից ընկերոջ ուղղությամբ տարվող լոբբինգը երկակի ստանդարտների մեջ է տեղավորվում:
Մի կողմից ՀՀԿ կարկառուն թևը` ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, նրա հովանու ներքո գործող մարզպետներ Արմեն Ղուլարյանի, Կովալենկո Շահգալդյանի և այլոց, փորձում են վերին էշելոնի մոտ լավագույն գնահատականներ շռայլել Սյունյաց նախկին մարզպետի հասցեին, ասելով, թե նրա վերադարձը Սյունիք անխուսափելի է, քանի որ առանց Սուրիկի, Սյունիք չկա:
Մյուս կողմում Արգամիչի բռնած գործը փորձում է փոզմիշ անել ՀՀ վարչապետի գլխավոր հովանավոր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը, որը աչքով աչք չունի Սյունյաց նախկին մարզպետին տեսնելու: Այս օրերին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ֆլեշ Բարսեղը, ՀՀ առաջին դեմքերի ու հատկապես Բաղրամյան 26-ի շրջապատում շարունակում է պնդել այն կարծիքը, որ Սուրեն Խաչատրյանի վերադարձի, կամ նրան առհասարակ նորից քաղաքական խաղի մեջ ներքաշելու դեպքում, կվտանգվի ՀՀ իշխանությունների առանց այն էլ շատերի համար չափազանց խոցելի դարձած վարկանիշը:
Այն, որ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը տարբեր մեկնաբանությունների ու բողոքի հզոր ալիք է բարձրացրել՝ օրինաչափ է, քանի որ Լիսկան առիթներ շատ է տվել ու շատերին է Սյունիքում չափից դուրս արտոնություններ տվել և հաբռգացրել, բայց որ Ֆլեշի Բարսեղն է այս պահին ՀՀ իշխանությունների դարդը լացում, փոքր-ինչ կասկածելի է թվում:
Ճիշտ է, էն գլխից էլ Լիսկայի ու Ֆլեշի Բարսեղի ջրերը մի առվով չեն գնացել, սակայն մեծագույն հարց է, թե այս պահին, ով ում ձեռքով կփորձի շագանակներ հանել կրակից: Այս թեմայի մասին, մենք դեռ իհարկե առիթ կունենաք խոսելու, սակայն, հիմա գանք նրան, թե իրականում ինչ են պատրաստվում անել ՀՀ իշխանությունները Սյունյաց նախկին մարզպետի հետ: Իհարկե որոշ իմիտացիոն հայտարարություններն ու ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի անմեղ քայլերը չեն ժխտում, որ ՀՀ իշխանությունները իրականում Սուրեն Խաչատրյանին «ձեռքերի վրա» են պահում:
Այս օրերին, ի հեճուկս Լիսկայի չուզողների, ՀՀԿ-ական մի ստվար զանգված, այդ թվում նաև ՀՀԿ-ական գեներալիտետը, Գորիսում ապրող ազատամարտիկներն ու նրանց յուրայինները, պտտվող լուրերի համաձայն, մի քանի օր շարունակ ստորագրահավաք են կազմակերպելու, և հայտարարությամբ ներկայանալու են ՀՀ Կառավարության շենք և դեպի նախագահական նստավայր`ասելով, որ իրենց, բացի Սուրեն Խաչատրյանից, մեկ ուրիշ մարզպետ պետք չէ:
Այս ֆոնի վրա, վերընշված մոտեցումներին զուգահեռ, հետաքրքիր զարգացումներ են սկսել Սյունիքի Սիսիան քաղաքում, ուր ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որն օրվա տարբեր ժամերին, կարող է տարբեր «շեֆերի» պրիզնատ գալ, փորձում է առանց իր անձը մեջտեղ բերելու, հակառակ ակցիան սկսել Սուրիկի դեմ, որի գործողությունների «ստարտից» դժվար թե անմասն լինի նրա սիրելի ընկեր, մարզպետարանի աշխատակից, հայտնի Սամվել Թանգյանը…
Բանն այն է, որ երեկվանից Աղասու մարդիկ փորձում են Սիսիանում ապրող ազատամարտիկների ու ակտիվ երիտասարդների շրջանում ագիտացիա անել, որ իրենք էլ պետք է քաջություն ունենան, իրենք էլ պետք է իրենց բողոքներով ներկայանան կառավարությանը, որպեսզի ամեն գնով պայքարեն Լիսկայի՝ Սյունյաց մարզպետի աթոռին չվերադառնալու համար:
Ի դեպ, Սիսիանում Աղասի Հակոբջանյանի ջրաղացին ջուր են լցնում նաև նախկին ու ներկա որոշ պետական չինովնիկներ, որոնց ժամանակին Սյունյաց նախկին մարզպետն իր աշխատասենյակում մի լավ «քոթակ» է տվել`սովորեցնելով ճիշտ ապրելու ձևը:
Այն, որ Սուրեն Խաչատրյանին մարզում մերժում են՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց որ Աղասին է իրեն դրել իր երազած պաշտոնյայի տեղը ու մտքով անցել է տակից խաղեր տալ Սուրիկի դեմ, սա արդեն ցինիզմի ժանրից է, քանի որ ով-ով, բայց Աղասին , ում ճամփան դեպի իշխանական ճամբար բացվել է Ս. Խաչատրյանի միջոցով, դրա իրավունքը չունի,որովհետև առանց Լիսկայի նույն Աղասուն, Սյունյաց մարզի ընդհատակյա «վոժդերը» ավելի շուտ են իր հասցեով ուղարկելու, քան նրան կարող էր սպառնալ նախկին մարզպետի պաշտոնավարման պայմաններում:
Այնպես, որ Սյունիքում դեռ նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի ընթացքում, դեռ շատերի դիմակն է պատռվելու:
Ա. Սահակյան
Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է ևս մեկը։ Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Գևորգյանի մասին է։ Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում՝ Մաքսիմ Հակոբյանի թեթև ձեռքով, և հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու՝ Վահեի «ինքնաբացարկից» հետո փորձում է մարզպետ դարձնել։ Վ. Գևորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը։ ՀՀԿ-ում գտնում են, որ «Էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետև Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»։ Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»։ Նաև ասում են, որ մարզպետի հարցում ձայնի իրավունք ունի նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը. Սերժ Սագսյանը նրա կարծիքը ևս հաշվի կառնի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հրապարակ
ՀԱԿ վերնախավում որոշակի դժգոհություններ են առաջացել նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանից: Բանը հասել է այնտեղ, որ մի շարք գործիչներ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղակի տեքստով բողոքել են, թե նախկին զինդատախազը ստվերային գործարքների մեջ է իշխանության հետ: Բայց սրանով, այս կուսակցության պրոբլեմները չեն վերջանում:
ՀԱԿ-ը՝ որպես խորհրդարանական ուժ, ֆինանսավորվում է պետբյուջեից: Ստացված գումարներից որևէ լումա չի հասել ժամանակին դաշինքի մաս կազմող կուսակցություններին: Նրանք էլ Տեր-Պետրոսյանից պահանջում են իրենց փողերը: Այս լարվածությունն է պատճառը, որ ՀԱԿ առաջնորդն ուրբաթ օրը ստիպված է եղել ժամեր շարունակ անցկացնել գրասենյակում:
Երևանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախքան քվեարկությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով օրակարգի հաստատմանը, ինչպես նաև դրանում ընդգրկված կետերի վերաբերյալ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների հարցերին, նշել է, որ ինչպես օրակարգի հաստատումը, այնպես էլ դրանում ներառված հարցերը համապատասխանում են ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Ձայների նույն՝ 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ, ավագանին հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կանոնադրությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կանոնադրությունը:
Առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամների 58 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը: Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակել Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը: Այնուհետև ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ և 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկությամբ:
«Հրապարակ»-ը գրում է. «Փաստորեն, գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև ընթացող պայքարը տեղափոխվել է նաև վիրտուալ հարթակ: Հունիսի 4-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է «իր ճշմարտությունները» խնդրո առարկա գործի հետ կապված:
«Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում»,- գրված է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկի ֆեյսբուքյան էջի գլխամասում: Ուշագրավ է նաև այն, որ իր ճշմարտություններում Փայլակ Հայրապետյանին գող, ստախոս, խարդախ, հանցագործ անվանելուց հետո, Սուքիասյանն ամեն բան թողնում է «Տիրոջ կամքին»:
Դատելով էջում առկա հղումներից, Սուքիասյանը բավական օպերատիվ հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, դրանք ակտիվորեն տեղադրում իր էջում: Իսկ մինչ այդ հայաստանյան իրավապահներին ոչ մի կերպ չի հաջողվում հայտնաբերել Սուքիասյանին և բերել Հայաստան` վերջ դնելով այս պատմությանը:
Հրապարակ
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից, այս մասին տեղեկացրել են Ազգային ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել է, թե ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի եւ Կորյուն Նահապետյանի միջեւ լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
Հիշենք, որ ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի ևս Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
Հրապարակ
ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները սկսել են կամաց-կամաց առանձնանալ այդ կուսակցությունից: Չնայած խմբակցությունը որոշում էր կայացրել 2012թ. պետական բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, այնուամենայնիվ, մի շարք ԲՀԿ-ականներ գերադասել են իշխանություններին դեմ դուրս չգալ ու պարզապես չմասնակցել քվեարկությանը:
Ըստ ԱԺ կայքում դրված տեղեկանքի՝ բյուջեի կատարողականի քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, իսկ Հայկ Խաչատրյանը քվեարկել է ձեռնպահ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ այս անգամ չփորձեն անակնկալներ մատուցել՝ ձեռնպահ քվեարկելով կամ քվեարկությանը չմասնակցելով: Սակայն ստացվում է, որ այս նախազգուշացումները նույնիսկ «տեղ չեն հասնում»: Ի դեպ, նաև ՀՀԿ-ականներից մի քանի հոգի չի քվեարկել՝ Աշոտ Արսենյանը, Մարինե Մարաբյանն ու Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք):
Ժողովուրդ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:
Մանրամասները և Սամվել Հարությունյանի մի շարք բացահայտումները կարող եք կարդալ Առավոտ օրաթերթում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.