04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վերջին մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցները հեղեղված են տեղեկատվությամբ, թե՝ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը խառն է Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին: Ինչպես միշտ կարծիքներն ու մեղադրանքները շատ են, չնայած իրավապահ մարմինները դեռ հետաքննություն են իրականացնում և բացի ծեծվածների ծնողների հայտարարություններից ոչ ոք Տիգրանի անունը չի տալիս:
Այս օրերին Գորիսի դեպքերի հետ կապված,առիթը բաց չի թողել հոխորտալու գորիսյան՝ տեղացիներին լավ հայտնի փոքրիկ խմբակը, որն իր կյանքի ու գոյության նպատակն է դարձրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին մեղադրանքներ տարածելը: Նրանցից մեկը՝ ոմն Տիգրան Կարապետյան, (Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն) սպառնացել է ջարդել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլուխը:
Սա կարելի էր լկտիություն չհամարել, եթե հայտարարության հեղինակը լիներ արժանավոր մարդ, որն իր ապրած կյանքով և դավանած սկզբունքներով ունենար հասարակական հեղինակություն: Հետաքրքիր է, որ այդքան համարձակ հայտարարության հեղինակը՝ Կարապետյան Տիգրանը օգտվելով քեռու հովանավորությունից, ժամանակին տարեկետումների միջոցով խուսափել է ազգային բանակում ծառայելուց:
Նա գորիսյան ակտիվ հասարակական կյանքում երևաց միայն մեկ անգամ, երբ իր հովանավորի աջակցությամբ ընդամենը փորձեց մասնակցել Գորիսի քաղաքապետի ընտրություններին: Սակայն կամքի ուժը չներեց ու նա հրաժարվեց պայքարից ու սկսեց վախեցած բորենու նման թիկունքից և մութ անկյուններից կլանչել:
Եվ այսօր նա ոգևորված իր պապաների սադրանքներով, փորձում է կրկին ցույց տալ իրեն: Պետք չէ հոխորտալ և անել այնպիսի արտահայտություններ, որոնց իրականացումը նրա նմանների մոտ դժվար թե ստացվի:
Տիգրան Կարապետյանն ընդամենը խորհրդային միության փլզումից հետո, կասկածելի ֆինանսական գործարքների միջոցով, ժողովրդի ազգային հարստությունը սեփականացրած հոր զավակն է: Շքեղ ապրող մեկը, որի հոխորտանքը, փաստորեն, չի հետաքրքրում հայաստանյան լրատվամիջոցներին՝ այլապես այսքան անտարբեր չէին լինի՝ գոնե կքննարկեին:
Ժամանակին, երբ ինչ որ մեկին իբրև թե սպառնացել էին Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները, մամուլի բոլոր առաջին էջերը ողողված էին հայտարարություններով, իսկ Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա է չէ, մարդուն հրապարակավ սպառնացել են, մինչդեռ քար լռություն է:
Վահե Հարությունյան
Մայիսի 11-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Տավուշի մարզի Թեղուտ համայնքում:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը Թեղուտ համայնքի մշակույթի պալատում հանդիպել են Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակիչների հետ եւ քննարկել համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ այցի նպատակն է իմանալ բնակիչների, ինչպես նաեւ՝ համայնքների ղեկավարների կարծիքը կառավարության նախատեսած համայնքների խոշորացման վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թվականին մշակել եւ հավանության է արժանացրել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգը, իսկ 2014 թվականից սկսվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ «շրջանային» եւ «փնջային» անվանված ծրագրերից կառավարությունն ընտրել եւ սկսել է իրականացնել «փնջային» պիլոտային ծրագիրը Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Տավուշի մարզում, մասնավորապես, նախատեսվում է միավորել յոթ համայնք, որի կենտրոնը լինելու է Դիլիջան քաղաքը: Այս կապակցությամբ վերոնշյալ մարզերում մայիսի 17-ին անցկացվելու են տեղական հանրաքվեներ, որոնցով հայտնի կդառնան բնակիչների տեսակետները գործընթացի վերաբերյալ: Ստեփան Մարգարյանը նշել է, որ թեեւ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա, այնուամենայնիվ նա բնակիչներին հորդորել է ակտիվ մասնակցել առաջիկա հանրաքվեին եւ արտահայտել իրենց վերաբերմունքը, որը հետագայում, երբ խորհրդարանում քննարկման կներկայացվի կառավարության համապատասխան օրինագիծը, պատգամավորներին կօգնի կողմնորոշվել քվեարկելիս:
Համայնքների ղեկավարների եւ բնակիչների կարծիքները միանշանակ չէին խոշորացման գործընթացի վերաբերյալ. նրանցից շատերը մտավախություն էին հայտնում, թե համայնքների խոշորացմամբ կկրճատվեն աշխատատեղեր, համայնքներից շատերը կզրկվեն իրենց ունեցածից, դոտացիաներից, եւ ընդհանրապես, տեսանելի չեն կոնկրետ ծրագրեր, որոնք կբարեփոխեն բնակիչների կենսամակարդակը: Բնակիչները հատկապես հետաքրքրվում էին նախատեսված ծրագրերով, ինչի կապակցությամբ պատգամավորները տեղեկացրել են, որ ընտրված յուրաքանչյուր մարզում իրականացվելու են տարբեր ծրագրեր, որոնք նպաստելու են տվյալ մարզի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Այսինքն՝ գործընթացի նպատակը մարզերի զարգացումն է, բնակիչներին հավելյալ ծառայությունների մատուցումը եւ առավել արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շեշտել է, որ յուրաքանչյուր համայնք շարունակելու է տիրապետել իր ունեցածին, դա չպետք է պակասի, սակայն դա ինչ սկզբունքով կիրականացվի՝ դեռեւս քննարկման փուլում է:
Հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն ի պատասխան բնակիչների հարցադրումների՝ տեղեկացրել է, որ նրանց մտահոգություններն անհիմն են, քանի որ կոնկրետ այս մարզում ձեւավորվելու է 1 համայնք, սակայն միավորված համայնքներից որեւէ մեկը մյուսի կցորդը չի լինելու, բոլորն ունենալու են զարգացման նույն հնարավորությունները եւ Դիլիջանը լինելու է այդ համայնքի կենտրոնը, իսկ ներգրավված համայնքներն ավագանիում կունենան իրենց ներկայացուցիչը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը վստահություն է հայտնել, որ համայնքների խոշորացումից կշահեն հատկապես միավորվող համայնքները, քանի որ կան զարգացման մի շարք ծրագրեր:
Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանն էլ կարծում էր, որ փոքր-ինչ շուտ է սկսվել համայնքների խոշորացման գործընթացը:
Բացի համայնքների խոշորացմանը վերաբերող հարցերից, մարզի բնակիչները պատգամավորներին ուղղել են նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք վերաբերում էին Թեղուտ համայնքում ջրի, կոյուղագծերի հիմնախնդրին, գործազրկությանը, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը եւ այլն:
Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վերստին քննարկումներ ծավալելու:
«Մեծ պատերազմն» ավարտվել է. ԱԺ-ից Կանադա մեկնողների ցուցակը պարզ է: Մեկնում է մոտ 18 հոգի, կթռչեն մայիսի 22-ին, կմնան մինչեւ մայիսի 28-ը: Մեկնում են Գրիգորիչը` յուր տիկնոջ հետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, հայ-կանադական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և «մի կին ատամնատեխնիկ»` Ռուզան Մուրադյանը, որը Կանադայի հարցում հաղթել է ՀՀԿ-ական կանանց:
Գրիգորիչը հրահանգել է իր աշխատակազմին «երկիրը ներկայացնելի դարձնող, աշխարհից-կյանքից հասկացող կարգին մարդկանց ընդգրկել» մեկնողների ցանկում: Ի դեպ, օպերատոր էլ են տանում, որ անմահացնի տեղի ունենալիքը:
Հրապարակ
Գործարարները, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները, այսօր՝ մայիսի 8-ին, «Էրեբունի պլազայում» հրավիրել են իրենց առաջին համագումարը: Մեզ տեղեկություններ են հասել, որ համագումարին մասնակցելու նպատակով նրանք հրավիրել են պաշտոնյաների, սակայն նրանցից ոչ ոք, կարծես թե, մտադիր չէ գնալ միջոցառմանը և իր ներկայությամբ պատվել այն՝ պատճառաբանելով Հաղթանակի տոնը: Թեև այսօր ընդամենը տոնի նախօրեն է:
Հիշեցնենք, որ նրանք այն գործարարներն են, ովքեր ակտիվորեն բողոքի ակցիաներ էին անում շրջանառության հարկի հետ կապված և կարողացան հասնել նրան, որ կառավարությունում իրենց ընդունի անձամբ վարչապետը: Ավելին՝ ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած աղմուկի շնորհիվ կառավարության պաշտոնյաները ստիպված էին լինում աշխատավայրում մնալ աշխատանքային ժամերից հետո և բուռն քննարկումների, բանավեճերի մեջ էին հայտնվում:
Համագումարին պաշտոնյաների ներկա չգտնվելու պատճառները կարող են տարբեր լինել, թերևս վախենում են նոր ձևավորվող կորիզից, որն ապագայում կարող է իրենց համար խնդիրներ ստեղծել, ստիպել նստել բանակցությունների: Բայց չկա չարիք առանց բարիքի, ոչ ոք չի կարողանա ասել, որ այս նախաձեռնությունն «իշխանության պրոյեկտն» է:
Հրապարակ
Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր և ուսումնասիրել իր աշխատասենյակը: Նախկին գլխավոր մեխանիկին էլ ազատել էին այդ պաշտոնից, թեև ընկերությունը այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատում: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո:
Աժ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս սվաղելու համար պարգևատրում է ստացել եղբոր պաշտոնի տեսքով:
Հայկական Ժամանակ
Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը: Նա սկսել է ասֆալտապատել Աբովյանի փողոցները: Ընդ որում՝ ասֆալտ անող մեքենաների կողքին կանգնած Ծառուկյանի ներկայացուցիչները աբովյանցիներին համոզում են, որ այդ ասֆալտը իրենց համար անում է Վահագն Գևորգյանը: Ստանձնելով Գևորգյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը՝ Ծառուկյանը իր կողմնակիցների միջոցով փորձում է աշխատել բոլոր պետական կառույցների վրա, որպեսզի աշխատանք ունեցող մարդիկ պարտադրված լինեն իրենց ձայնը տալ իր հովանավորյալին:
Ժամանակ
Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն: ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած:
Ասում են, թե վարչապետի բարկության պատճառը մինչ այդ իրեն հասած լուրերն են եղել՝ մի քանի մրցույթների վերաբերյալ, որոնցով որոշ մանր ու միջին չինովնիկներ «ատկատներ» են արել, ինչից իրեն բան չի հասել: ԾԻԳ-երի ղեկավարները վախեցած շշնջում էին, որ հնարավոր է պաշտոնանկություններ լինեն:
Հրապարակ
Հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից:
Հայկական Ժամանակ
Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է:
Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով: Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ: Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում: Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ներկա գտնված Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, մոտենալով Ծառուկյանին, ասել է. «Քաշեցիր, էլի, ինձ»: Երբ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչով, ասել է. «Դե, որ դու առաջադրվեիր նախագահի թեկնածու, մերոնք էլ ինձ էին առաջադրելու ու ամեն ինչ անելու էին, որ ես հաղթեմ: Փաստորեն, խանգարեցիր, որ ես նախագահ դառնամ»:
Հրապարակ
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.