04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նրա նախկին պաշտոնին կնշանակեն կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետ Էդգար Գեւորգյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին, սակայն, բացի աշխատակազմի ղեկավարից, այլ պաշտոնյաների հարցում դեռ չի կողմնորոշվել. խնդիրը ցածր աշխատավարձն է, որը չի ձգում «լավ կրթություն ստացած կադրերին»:
Հրապարակ
Այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետներով: Նրանք փորձում են ճշտել «վերևների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության և ծառայությունների մասին, թե՞ ոչ:
Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձևավորում, պորտֆելների բաշխում և այն:
Լավատեղյակ մեր աղբյուրը, ով ևս հավակնում է որևէ պաշտոն ստանալ կադրային փոփոխություններից հետո, պատմեց, որ նախագահին մոտ կանգնած պաշտոնյան իրեն ասել է՝ «սպասիր, ապրիլի 24-ն անցնի, հետո տեսնենք ինչ է լինում, ում են փոխում, որտեղ քեզ կկարողանանք տեղավորել»:
Պարզվում է, որ նա միակը չէ, ով շունչը պահած սպասում է Ցեղասպանության 100-ամյկա տարելիցի ավարտին: Այս օրերին մի քանի նախկին պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասում են՝ «դե տեսնենք ինչ է լինում, հնարավոր է փոփոխություն լինի»:
Հրապարակ
Թեև մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, որ հաստատապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի ապրիլի 24-ին, սակայն պետական այրերը համառորեն նշում են, որ դեռ հստակ պարզ չէ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ մեզ հետ զրույցում ընդամենը կարծիք հայտնեց, որ Պուտինը կժամանի Հայաստան. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահին մենք կհյուրընկալենք Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին»: Իսկ գալու վերաբերյալ պաշտոնական պատասխան իրենց կողմից չկա՞: «Պաշտոնական պատասխանի համար դեռ ժամանակ կա, նախապատրաստական աշխատանքները, որքանով ես տեղյակ եմ, իրականացվում են»,-ասաց նա: Իսկ ո՞ր պետությունների ղեկավարներն են, առհասարակ, ժամանելու Հայաստան այդ օրերին: Զաքարյանն ասաց. «Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահները կլինեն, Ֆրանսիայի նախագահի պաշտոնական հայտարարությունն արդեն կա, մենք ակնկալում ենք Կիպրոսի նախագահի մասնակցությունը, նաև մոտ 50 երկրներից լինելու են տարբեր մակարդակի պատվիրակություններ՝ խորհրդարանների նախագահների, արտգործնախարարների, փոխվարչապետերի գլխավորությամբ»: Նա նաև նշեց, որ հրավերներն ուղարկվում են բոլոր ուղղություններով, և պետություններն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով մասնակցեն: Զաքարյանը հավելեց, որ կան պետություններ, որոնք տարբեր պաշտոնյաների մակարդակով այդ օրը մասնակցելու են ե՛ւ Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ե՛ւ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի կապակցությամբ հայտարարված միջոցառմանը: Այս թեմայի շրջանակներում մի քանի հարց ուղղեցինք Ա. Զաքարյանին:
— Նախագահների մակարդակով մասնակցությունը կարծես թե շատ քիչէ՝ ընդամենը 2-3 հոգի, սա բացասական երանգ չի՞ հաղորդիմիջոցառմանը:
– Բացասական երանգ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա, խնդիրը բարոյական հարթության մեջ է, պետություններն իրենք են որոշում՝ ինչ մակարդակով գալ, մասնակցել: Չկա մի պետություն, որը հայտարարեր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, դա կեղծ ակցիա է, և մենք չենք գալիս մասնակցելու: Ովքեր որ չեն գալիս ամենաբարձր մակարդակով մասնակցելու, բնականաբար, խնդիրը դիտարկում են Թուրքիայի հետ ունեցած շահերի տեսանկյունից: Կան պետություններ, որոնք դրա մասին նույնիսկ բարձրաձայն են հայտարարում, և շատ քիչ պետություններ կան, որոնք, անտեսելով քաղաքական շահերը, վեր են կանգնում դրանցից և խնդիրը դիտարկում են արժեքային համակարգում:
Հրապարակ
Հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր անհամբեր սպասում են պառլամենտում գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը: Բանն այն է, որ սա ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է. նա է որոշում, թե երբ պետք է դատախազը «հաղորդվի» պատգամավորների հետ, դիմակայի Զարուհի Փոստանջյանի «կտտանքներին», պատճառաբանի, թե ինչպես էին Հիմնադիր խորհրդարանի անդամները «պլասկագուպցիով և պոլի փետով» հեղափոխություն անում, «Ռուսաց թագավորին գրած» իր նամակն ինչու «լավ» չի կարողանում կարդալ «Նազու աղջիկը», և այլն: Ընդ որում, չի բացառվում, որ զեկույցը «լսվի» աշնանը: «Ա մոժետ բիծ պոսլե զավտրա, երբ Գալուստ Գրիգորիչի սիրտը կամի»,- ասացին նրա «աղբյուրները»:
Հրապարակ
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև լրագրող, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գնահատող Սիլվիա Շթոբեռը:
Հիմադրամի տնօրեն Ջանան Աթիլգանը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը և դրանցում առաջարկել խորհրդարանականների մասնակցությունը եւ աջակցությունը:
Սիլվիա Շթոբեռը՝ որպես լրագրող, հետաքրքրվել է տարածաշրջանային իրավիճակով, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունից և դերակատարությունից և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ու դրանց արձագանքներից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Գերմանիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ավանում Ախալքալաքցի Նորոն «հզոր» գազալցակայան է կառուցել: Նման գազալցակայան Երևանում ունեն մեկ էլ Թոխմախի Մհերը՝ Էրեբունիում, Գագիկ Ծառուկյանը՝ Երևանյան լճի մոտ: Որոշ տեղեկություններով, Նորոյին խաղի մեջ էին մտցնում այդ դաշտում վերաբաշխումներ անելու համար, անգամ խոսակցություն կար, որ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանի գազալցման սարքավորումներ արտադրող իր գործարանն է 20 միլիոն դոլարով վաճառել հայտնի հայ գործարարներից մեկին, սակայն վերջին զարգացումներից հետո, երբ Ծառուկյանի փեսան դարձավ մարզպետ, բիզնես-վերաբաշխումը, այդ թվում նախօրոք հայտարարված «Նոյ» կոնյակի գործարանի վաճառքը, կանգնեցվել է:
Ավելին, BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունը գնելուն զուգահեռ, չի բացառվում, որ Ծառուկյանը փայատեր դառնա ՀԷՑ-երի ապագա վաճառքում: Ծառուկյանի թիմում՝ տնտեսական «հետողորմյայից» հետո, սպասում են, թե Բաղրամյան 26-ն ինչ որոշում կկայացնի Աբովյանի քաղաքապետի մասով. մտածում են՝ հնարավոր է Ազատիչը դաբրո տա Ծառուկյանի օգնական Վահագնի հարցում, սակայն թույլ տան, որ «տակից» էլ Պալաչն առաջադրվի՝ իբր առանց ՀՀԿ-ի «դաբրոյի»:
Հրապարակ
Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, և դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլև Լևոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով:
Մեր տեղեկություններով, վերջերս նրանց միջև անգամ կոնֆլիկտ-լեզվակռիվ է տեղի ունեցել:
Հրապարակ
Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թև թևի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերևս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» և «Կրթության և հանրակրթության մասին» օրենքների մասին է:
Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից` հանուն Լևոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին:
Հրապարակ
Ֆինանսների նախարարությունում կատարվող ռոտացիոն փոփոխությունների շրջանակներում Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը: «Նշանակվել է փետրվարին, համակարգի հին և փորձառու աշխատակիցներից է»,- հայտնեցին նախարարության լրատվականից:
Ա. Այվազյանը հարկային է մտել 2000թ. մարտին: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի կատարման բաժնի պետ, Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ, սակայն առավել հայտնի է ոչ թե աշխատանքային որակներով, այլ նրանով, որ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար եւ օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականն է:
Հրապարակ
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկ տրամադրելու հարցը: Այս տարվա երկրորդ եռամսյակում տրամադրվելու 120 միլիոն դոլարին համարժեք վարկ՝ 9 միլիարդ 600 միլիոն դրամ:
Արտառոց ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք վարկի տոկոսադրույքը: 1993թ.-ից ամեն տարի ՀՀ կառավարությունը բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին, ձևակերպում դա որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը: 2015-ին տրամադրվելիք ընդհանուր 45 միլիարդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.01 տոկոս: Կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նախագծով վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելին:
Հայկական Ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.