04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ու քայլերի շարունակականությունը:
Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Փաստաբան Հակոբ Բաբայանը, որն ավելի հայտնի է որպես նախկին դատախազ և ԱԺ հասարակության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հայր, վերջերս տհաճ պատմության մեջ է ընկել: Նրա հաճախորդներից մեկը՝ «Լուվի» ՍՊԸ սեփականատեր Հասմիկ Հովհաննիսյանը, մարտի 26-ին դիմում է տվել Գլխավոր դատախազություն և հայտնել, որ նախկին դատախազն իրենից 50 հազար դոլար է պահանջել՝ գործը շահելու համար: Ըստ Հովհաննիսյանի, կա փաստաթուղթ, գումարի հանձնման մասին փոխառության պայմանագիր, որը հավաստում է, որ Հասմիկ Հովհաննիսյանը Հակոբ Բաբայանին իրոք 50 հազար դոլար է տվել: «Նա ինձ ասաց՝ եթե ուզում ես, որ գործդ լինի, այսքան փող պիտի բերես, եթե ոչ՝ չի լինի: Եվ քանի որ իմ գույքն առավել մեծ արժեք ուներ, քան թե դա, ես որոշեցի տալ: 50 հազարը վերցնելուց հետո նա ինձ նորից կանչեց, որ 15 հազար էլ տամ: Ես էլ ասացի՝ կարո՞ղ է գիտեք ես փող եմ տպում: Հրաժարվեցի: Նա էլ ասաց՝ ուրեմն դու կկորցնես գործը: Եվ այդպես էլ եղավ, վերաքննիչ քաղաքացիական դատարանում ես պարտվեցի»,- պատմում է Հասմիկ Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ Հակոբ Բաբայանի գրասենյակին նա փաստաբանական ծառայությունների համար առանձին 2 մլն դրամ է վճարել:
Պարտվելուց հետո Հովհաննիսյանը բազմիցս նախկին դատախազից պահանջել է վերադարձնել իր գումարները: «Բերեց մի քիչ տվեց, ասաց՝ մնացածը ծախսել եմ, գործ եմ բեկանել, կարո՞ղ է գիտես ձրի եմ անում: Ես հազար ձևով փորձել եմ իրեն փոխանցել, որ հետ տա գումարս: Տեսա, որ չի ուզում, դիմեցի դատախազություն»: Հասմիկ Հովհաննիսյանը ևս անհայտ կին չէ: Նա կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի քույրն է: Նրա սեփականություն «Լուվի» ՍՊԸ-ն 2012 թվականին քաղաքացիական վեճ ուներ ֆիզիկական անձանց հետ, որոնց հողատարածք էր վաճառել: Վաճառքի մասին համաձայնագրի բացակայության հիմքով մտել էր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, գործարքն անվավեր ճանաչելու և օտարված գույքի հետպահանջի խնդրով: «Սա պրիմիտիվ գործ էր: Գործարք էր կատարվել, որի մեջ մի փաստաթուղթ պակասում էր: Դարձրին հայկական հարց, տարան վերաքննիչ, հետ բերեցին, բեկանեցին, վերև-ներքև արեցին: Մեկ մենք էինք շահում, մեկ՝ հակառակ կողմը: Հակոբ Բաբայանն ասում էր՝ այս հանրապետությունում խնդիր չունեմ, Աղվանն ախպերս է, և այլն: Ինձ այնպես էր վստահեցրել, որ հաղթելու եմ դատարանում, որ ես չէի էլ գնում դատական նիստերի: Սա հասարակ գործ էր, որը, սակայն, տևեց տարիներ»,- ասում է Հասմիկ Հովհաննիսյանը:
Խոսեցինք նաև երկրորդ կողմի՝ փաստաբան Հակոբ Բաբայանի հետ: Նա ժխտեց, որ գումարներ է վերցրել Հասմիկ Հովհաննիսյանից, իսկ իր դեմ ուղղված բողոքը որակեց որպես նոր երևան եկած հանգամանք ստեղծելու փորձ, որով «Լուվի» ՍՊԸ տերը փորձում է կրկին մտնել դատարան: «Հասմիկ Հովհաննիսյանին իրոք փաստաբանական ծառայություններ ենք մատուցել, մի դատարանում հաղթել ենք, մյուսում պարտվել ենք: Հետո, երբ որ գործը գնացել է վերաքննիչ դատարան, նա հրաժարվել է մեր ծառայություններից, գնացել է, ինքնուրույն պարտվել է, և դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հիմա նա ցանկանում է նոր երևան եկած հանգամանք ստեղծել, որպեսզի դրանով կարողանա մտնել դատարան և վերսկսել դատաքննությունը: Սկզբում դիմել է, հակառակ կողմի փաստաբանի հետ կապված, Փաստաբանական պալատ, նրան մեղադրեց ինչ-որ խախտումների մեջ, որ նոր հանգամանքով դիմի դատարան, բայց մերժվեց: Դրանից հետո դիմել է մեր փաստաբանների դեմ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, և դա էլ է մերժվել: Երկու դեպքով էլ պալատը գտել է, որ անհիմն են նրա պահանջները: Հիմա հաջորդ քայլը պետք է դիմեր իմ դեմ, և եթե սրանով էլ չկարողանա հիմք ստեղծել, կդիմի դատարանի դեմ: Այդպես նա մի բան է փնտրում, որ կարողանա նոր երևան եկած հանգամանք ստեղծել»,- բացատրեց փաստաբանը:
— Ի՞նչ վեճ էր դա, ի՞նչ գործով էիք պաշտպանում Հասմիկ Հովհաննիսյանին:
— Խոսքը հողամասի վաճառքի գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին է, որը ներկայացրել էր Հասմիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրել էր, որ մյուս կողմը, իսկ այդ կողմում այլ անձանց հետ նաև նրա եղբայրն էր՝ Սամվել Հովհաննիսյանը, իր ստորագրությամբ փաստաթուղթը կեղծել է:
— Քույրը եղբոր դե՞մ էր:
— Ոչ, իրականում դեմ չեն, այլ ուզում են այն մարդուց, ում վաճառել են հողամասը, հետ վերցնեն այն: Մենք նրան առաջարկեցինք, որ կեղծիքի համար դիմի, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել մյուս կողմին: Թող պարզեն, բացահայտեն, եթե եղբայրը կամ մյուսները հանցանք են կատարել, դատավճիռ կկայացվի, և այդ դատավճիռը հիմք կհանդիսանա, որ այդ քաղաքացիական գործը նա շահի: Բայց նա ոչ մի կերպ դրան չէր համաձայնում:
— Պարոն Բաբայան, Հովհաննիսյանը դիմել է դատախազություն և հայտնել, որ 50 հազար դոլար եք վերցրել իրենից: Սա ճի՞շտ է:
— Իհարկե, ոչ: Վեճի առարկա հողամասն արժե 22 մլն դրամ, ճիշտ 50 հազար դոլար: Եթե Հասմիկն այդքան գումար ունենար, հետ կգներ իր հողամասը, և սրանով հարցը կլուծվեր:
— Նա ասում է, որ գումարի հանձնման փոխառության պայմանագիր ունի, որում գրված է, որ Դուք նրանից 50 հազար դոլար եք վերցրել: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
— Ոչ, եթե կա նման թուղթ, թող տա, դուք էլ տպեք թերթում:
ՀԳ. Հասմիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 2014 թվականի հոկտեմբերին գումարի հանձնման մասին պայմանագիրը կա, և որ ինքն այն ոստիկանություն է հանձնել և անհրաժեշտության դեպքում ցույց կտա նաև մեզ: «Լուվի» ՍՊԸ տիրոջ հաղորդումը դատախազություն է հասել մարտի 26-ին, և հաջորդ իսկ օրը Գլխավոր դատախազությունն այն ուղարկել է ոստիկանություն: Իր դիմումում Հասմիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հակոբ Բաբայանը լուրջ կապեր ունի իրավապահ մարմիններում, դատախազների և քննիչների շրջանում, և խնդրել է, որ գլխավոր դատախազն իր հսկողության տակ վերցնի քննությունը: Նրա անհանգստությունը հիմք ունի: Հիշենք, որ 2009 թվականին Հակոբ Բաբայանի անունը նույնպես շրջանառվեց կաշառք վերցնելու գործի հետ կապված. Կոտայքի մարզի հացի փռերից մեկի մոտ զինված ռազբորկա էր եղել, և այս գործը ջրելու համար կաշառք վերցնելու մեջ մեղադրվեց ու դատվեց քննիչ Մարտոյանը: Գործը հսկող դատախազը Հակոբ Բաբայանն էր: Հենց այս գործի հետ էլ այն տարիների մամուլը կապեց դատախազի պաշտոնանկությունը:
Սյուզան Սիմոնյան
Փետրվարի փոթորիկից հետո ԲՀԿ գործարար խավը թեև դուրս է եկել կուսակցությունից, բայց շարունակում է սերտորեն շփվել. Աժ նիստերի օրերին հավաքվում են խմբակցության սենյակում, բացառությամբ մեկ-երկուսի՝ Արագած Ախոյան, Ռուստամ Գասպարյան, Կարո Կարապետյան՝ Յուվեցի Կարո: Պարզ է, որ ԲՀԿ-ից դուրս գալու քայլը պայմանավորված էր իշխանությանն իրենց հավատարմությունը ցույց տալու մտադրությամբ, այժմ իշխանությունն ինքն է «լավացել» ԲՀԿ-ի հետ, ուստի թշնամանալու իմաստը չկա:
Նախկին ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը երեկ մեզ ասաց, որ պետք չէ այլ ենթատեքստեր գտնել, վստահեցրեց, թե ինքը չի համաձայնեցնում իր անելիքները ԲՀԿ-ի հետ. «Պարզապես խմբակցության սենյակն է, բոլորս, սովորույթի համաձայն, գնում ենք»:
Ի դեպ, նորից ԲՀԿ վերադառնալու մասին մեր հարցին դուրս եկածներից շատերը բացասական պատասխան տվեցին, իսկ Ռուստամ Գասպարյանը, ում եղբոր և նրա որդիների անդամության մասին վերջերս գրվեց, երեկ չէր եկել ԱԺ:
Հրապարակ
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն, իհարկե, շատ կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայերի համար, պատահական չէ, որ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկը, ինքնին հիշատակ է խորհրդանշում, իսկ ծաղկի հինգ թերթերը՝ հինգ մայրցամաքները:
Այս մասին «Ռոսիա» հեռուստաընկերության «Մնենիե» /կարծիք/ հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով, որ այդ հինգ մայրցամաքներում են ապաստան գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր քույրերն ու եղբայրները:
ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ տեղի են ունենում ու տեղի կունենան ամբողջ աշխարհում, մասնավորապես, պատարագներ կմատուցվեն ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցիներում, այլև այլ եկեղեցիների կողմից, ապրիլի 12-ին Վատիկանում Սբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հռոմի Պապ Ֆրանցիսկը: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ աշխարհի շատ հայտնի թանգարաններում, համերգներ:
ՀՀ նախագահը նշել է, որ հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանում, Երևանում ապրիլի 23-24-ին: «Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ միասնաբար կհավաքվենք «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ, մեր կողքին կլինեն շատ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարներ: Մեր համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն մեր եղբայրական երկրների ղեկավարներ, և իհարկե, ցանկանում եմ հատուկ նշել այդ միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը՝ այլ երկրների ղեկավարների հետ կողք-կողքի»,- նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի առաջ քաշել Թուրքիայի առջև, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչումը՝ հարաբերությունների նորմալացման դիմաց: «Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել դրան, բայց որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և այդ արձանագրությունները չվավերացվեցին թուրքական խորհրդարանի կողմից»,- հիշեցրել է Հայաստանի ղեկավարը՝ հավելելով, որ վերջերս նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին՝ հրավիրելով նրան ապրիլի 24-ին գալ Երևան և միասին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Սակայն թուրքական ղեկավարությունն այս անգամ ևս վարվեց այնպես, ինչպես վարվում է միշտ, ոչ միայն մերժեց մասնակցել միջոցառումներին, այլև այսպես կոչված հակաառաջարկ արեց՝ ապրիլի 24-ին մասնակցել միջացառումներին՝ նվիրված Գալիպոլիի մոտ մարտերի հարյուրամյակին:
Սակայն բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի մոտ մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և բոլորին հայտնի է, որ երբեք թուրքերը չեն տոնել հաղթանակն այդ մարտերում ապրիլի 24-ին, այսինքն՝ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման իր գործիքակազմը և այս անգամ ևս փորձում է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրերորդ ամյակի տոնակատարությամբ ինչ-որ կերպ երևի նորից ապացուցել մեզ կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության հիշատակի միջացառումներից:
Չգիտեմ, որքանով արագ թուրքական հասարակության մեջ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես պատրաստ են ճանաչել ցեղասպանությունն ու ազատվել այդպիսի ծանր բեռից՝ դա ծանր բեռ է, բայց ամեն դեպքում մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում, ես շնորհակալ եմ այն թուրքական քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»,- նշել է ՀՀ նախագահը:
«Փաստինֆո»
Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, այդ թվում՝ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, բերման են ենթարկվել: Նրանց բնակարաններում և «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում կատարվել են խուզարկություններ: «Հիմնադիր խորհրդարանը» հանդես է գալիս «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ապրիլի 24-ին բողոքի ցույցեր սկսելու նախաձեռնությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թ. հավաքագրվել է շուրջ 3 մլրդ 697 մլն ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.3 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884.000 ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.1 տոկոսով:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թ. իրականացվել է 214.168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թ. համապատասխանաբար 190.690՝ աճել է 11.9 տոկոսով և 732՝ աճել է 2.2 տոկոսով): Ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187.345 որոշման կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 17241 տեղեկատվություն, որից 8797-ը քարտեզագրական նյութերի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 354.552 դիմում, տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ: Կոմիտեում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Անշարժ գույքի գնահատողի, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 82 հայտատուի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ս.թ. ապրիլի 3-ին բացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ համակարգի կադրային ռեզերվի ստեղծման և աշխատակիցների վերապատրաստման համար:
Մարտին Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման արդյունքում Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորմամբ կազմավորվել է «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ: Որպես պիլոտային ծրագիր Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևանում կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը՝ նպատակ ունենալով սահմանափակել պաշտոնյա-քաղաքացի շփումը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրի շրջանակում արդյունավետ գործակցություն է ծավալվել Արցախի կադաստրի համակարգի հետ՝ տեխնիկական միջոցների տրամադրում, մասնագետների ուսուցում և այլն:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև կոմիտեի 2015 թ. գերակա խնդիրները և ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրող նախատեսված միջոցառումները:
Ամփոփելով քննարկումը և անդրադառնալով կոմիտեի 2015 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է կադաստրի համակարգի գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքները և բարեփոխումները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման կարևորությունը՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով, «Ուսումնամեթոդական կենտրոնում» որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված այլ ծրագրերը:
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը
— հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
— արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,
— կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,
— երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.
Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն: Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին:
Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը:
Ժամանակ
– Պարոն Գևորգյան, որտե՞ղ եք Դուք և Ձեր ԵԱՄ-ն. վերջին շաբաթներին սահմանն անհանգիստ էր, իսկ ձեզանից ձայն-ծպտուն չլսվեց:
– ԵԱՄ-ն հասարակական հիմունքներով ռազմահայրենասիրական կառույց է՝ կանոնադրությամբ ամրագրված: Եվ մենք այս օրերին զբաղված ենք մեր կազմակերպության էլ ավելի ամրապնդման և հզորացման, բազում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացմամբ: Ինչ վերաբերում է այդ միջադեպերին, չեմ կարծում, որ հասարակական կազմակերպություններն իրենք պատրաստ են ամեն մի միջադեպին մասնակցություն ունենալ, մասնակցությունը ոչ միայն կախված է կազմակերպության հնարավորություններից, այլև կոնկրետ սահմանների միջադեպերը կախված են նաև պետությունից, համապատասխան մարմիններից, գերագույն հրամանատարից, պաշտպանության նախարարությունից: Սահմանը մի այնպիսի բան է, որ կանոնակարգված ծառայություն է տեղի ունենում պետական մակարդակով, և ամեն անգամ չէ, որ կկարողանաս կամ քեզ թույլ կտաս մոտենալ սահմանին՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն ես:
Ամեն մի անհրաժեշտության դեպքում ԵԱՄ-ի անդամները եղել են սահմանում՝ թե ժողովրդին ոգևորելու գործում և թե սահմանները պահող զինվորի կողքին: Մեր ստեղծման օրից դեռ քիչ ժամանակ է անցել, բայց հասարակությունը երևի նկատել է նրա ակտիվությունը և նրա կայացած լինելու փաստը:
– Հասարակությունը միայն տեսել է, թե ինչպես Ծառուկյանն ամիսներ առաջ բեռով-բարձով ձեր միության տղաներին սահման ճանապարհեց, իսկ դրանից հետո դուք անհետ կորել եք: ԲՀԿ-ի լուծարումով լուծարվեց նաև Երդվյալ ազատամարտիկների միությո՞ւնը:
– ԲՀԿ-ի լուծարումով ԵԱՄ-ն լուծարման եզրին չի կանգնի, հակառակի մասին պնդողները ԵԱՄ-ի մասին պատկերացում չունեցողներն են: Նախ ԲՀԿ-ն, որպես կազմակերպություն, մնացել է իր տեղում, բայց, այո, ինչու չէ, Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստն իր դիրքից և ընդհանուր առմամբ որպես հիմնադիրի և կուսակցության նախագահի, ինքնըստինքյան կթողնի լուրջ հետքեր, և կուսակցությունը շատ ու շատ խնդիրների առումով կկանգնի գուցե դժվարությունների առաջ: Իսկ ԵԱՄ-ն չեմ կարծում, որ կհայտնվի ցնցումների առաջ, որը կազմակերպությանը կկանգնեցնի լուծարման առաջ: ԵԱՄ-ին, այո, իր օգնությունն է ցուցաբերել պարոն Ծառուկյանը, և դրա համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում որպես բարերարի, բայց որ ԵԱՄ-ի ծնունդն ու գոյությունը կապենք իր հետ, դա այդպես չի: ԵԱՄ-ն հիմնադրել եմ ես ինքս, իմ ընկերների հետ միասին, իմ անձնական ներդրումների հաշվին: Եվ անկախ Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած օգնությանը, ամենամսյա ներդրումներ եմ արել նաև ես: Այսօր թեպետ որոշ դժվարությունների առաջ կարող է կանգնենք, բայց դա երբեք առիթ չի կարող դառնալ կազմակերպության լուծարման: Նախաձեռնությունն իր հունի մեջ է, ոչ մի ցնցումնալի երևույթ չի ապրել, և նա իրագործում է իր առջև դրած բոլոր ծրագրերը:
Հրապարակ
ՀՀԿ ԱԺ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ առաջիկայում, համայնքների խոշորացումից հետո, իշխանությունները հանրաքվեի «տակ» կիրականացնեն նաև մարզերի խոշորացում, ըստ որի, Վայքի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին:
Կդառնան գուբերնիաներ՝ Ռուսաստանի նման: «Ով ում կմիանա, այս պահին պարզ չէ, դեռ քննարկել է պետք, սակայն որ տարածքային ստրուկտուրայի մեջ փոփոխության կարիք կա, ես դրան համաձայն եմ, այո, բերեմ Ռուսաստանի գուբերնիաների օրինակը, որոնք մեծ ինքնավարություն ունեն, մեզանում մարզպետարանները, որպես այդպիսին, օժտված չեն մեծ ինքնուրույնությունով. մեզ նման փոքր երկրի համար, պետք է անկեղծ ասել, մարզերի քանակը բավականին շատ է: Ընդ որում, մի քանի մոդելներ կան. նախկին շրջաններին վերադառնալու մոդելը կա, մարզերի խոշորացման մոդելը կա…»: Ի՞նչ ժամկետներում կիրականացվեն այդ փոփոխությունները: «Ինձ թվում է՝ մինչև սահմանադրական փոփոխություններ պատկերը պարզ կլինի»: Որ հե՞շտ լինի կեղծիքներ անելը: «Դա լրագրողներիդ երևակայության արդյունքն է, ո՛չ, որ արդյունավետ կառավարվի»։
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.