04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանը: Ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ, և պետք է լայն թափով անցնել աշխատանքի, խոստումներ է տվել: Աբովյանում արդեն սկսել են քարոզչությունը, մարդկանց տներ են այցելում, համոզում, զրուցում: Իսկ կիրակի օրն էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ իր հերթին է վստահեցրել, թե նախագահն իրեն է սատարում:
Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»:
Հրապարակ
Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:
«Ոտնձգություն» չեմ կատարում, «փորձագիտական» ուսումնասիրություն եմ իրականացնում, որովհետև այնքա՜ն հարազատորեն եք «նստոտել» այստեղ, որ թվում է` մոռացել եք, որ դուրս եք եկել ԲՀԿ ֆրակցիայից: Կարոտո՞ւմ եք: «Ասեմ Ձեզ` տեղյակ լինեք. 12 տարի է՝ պատգամավոր եմ, և այս շենքի բոլոր սենյակներն էլ իմ համար հարազատ են»: Դե վեր կացեք, հիմա էլ գնանք ՕԵԿ ֆրակցիա, մի ժամանակ էլ ՕԵԿ-ական էիք, հետո էլ կգնանք ՀՀԿ ֆրակցիա: «Ես ՀՀԿ ֆրակցիայում մեկ ժամ առաջ սուրճ էի խմում, Դուք չկայիք, այսօր, կարծում եմ, հերիք է ՀՀԿ ֆրակցիա գնալը»: Վա՞ղը որ ֆրակցիայի հերթն է: «Կմտածեմ` դա իմ անձնական խնդիրն է»: Բայց, պարոն Մարգարյան, ախր ոմանք մտածում են, որ Դուք էիք մեղավոր, որ ԲՀԿ ֆրակցիան քանդվեց. կամ անընդհատ «հիվանդանում» էիք, չէիք մասնակցում քվեարկություններին, կամ «կողմ» էիք քվեարկում: «Հա, էլի, Վրաստանում էն մեքենան, որ շուռ է եկել, էլի ես եմ մեղավոր»: Է՜, պարոն Մարգարյան, նախ` Վրաստանում չի, այլ` Գյումրիում, հետո էլ մեքենա չի, այլ` ֆայտոն: «Գյումրու ֆայտոնների ժամանակ ես փոքր երեխա եմ եղել»:
Հրապարակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` կառավարությունը որոշել է 2015 թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թ. ապրիլի 18` շաբաթ օր: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ս.թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդել, և ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որևէ հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետևանքով Աբրահամյանի և Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել:
Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ և հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչև Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն:
Հայկական Ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել և 2015 թ. շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ՝ հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, համակարգի արդիականացման, տեխնիկական հագեցվածության բարձրացման և գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ:
ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ներկայացվել է «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության գերակա խնդիրների շրջանակում կատարվել են պարեկային ծառայության նոր մոդելի ներդրման ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ հասարակական կարգի և անվտանգության առավել օպերատիվ և արդյունավետ ապահովման նպատակով:
ՀՀ ոստիկանապետը նշել է, որ հաշվետու տարում մեկնարկել է ՀՀ ողջ տարածքում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, որի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թ. որոշմամբ, ավագ դպրոցներում տեսուչների թիվը համալրվել է 47-ով, գրեթե ողջ ծավալով անցում է կատարվել նույնաչափական քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի, քաղաքացիների համար ստեղծվել է սահմանային անցակետերում շուրջօրյա ռեժիմով, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն, տեխնիկապես կատարելագործվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում կատարվող գրանցումների համակարգը: Ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ արդյունավետ համագործակցությունը, ոստիկանության աշխատակիցների համար իրականացվել են սոցիալական պայմանների բարելավման ծրագրեր:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության 2015 թ. անելիքներին և այս առումով կարևորել բարեփոխումների ու տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը, ինչը կնպաստի ոստիկանության համակարգի արդիականացմանը, հզորացմանը և հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ԲՀԿ նախկին անդամներից արդեն դիմումներ է ստացել։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Օրինակ երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները չե՞ն միանում արդյոք «Օրինաց երկրին», Բիշարյանը պատասխանել է. «Եթե դուք հարցնում եք ԲՀԿ անդամների մասին, ապա այո, փետրվարին տեղի ունեցած քաղաքական փոթորկից հետո մենք նման դիմումներ ստանում ենք։ Եթե հարցնում եք պատգամավորների պլանների մասին, ապա կարծում եմ ամեն խոսակցություն չարժե բարձրաձայնել»։
news.am
Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն:
Մեր տեղեկություններով, սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու: Շտաբի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը մեր հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ նշելով միայն, որ առաջիկա օրերին նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ:
Հրապարակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր՝ 2rd.am կայքում նոր հարցազրույց է հրապարակել.այն ներկայացնում ենք ստորև.
Պարոն նախագահ, հանրահայտ է, որ հենց Դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիվ 17 տարի առաջ, 1998 թվականին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգ: Այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարների մասին: Ինչո՞վ ենք մոտենում 100-ամյակին, և ո՞ր ուղղությամբ պիտի կենտրոնացնենք ջանքերը՝ մեր նպատակներին հասնելու համար:
Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացկամություն ցուցադրելու կարիքը: Հարևանների հետ խնդիրների զրոյացման քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար:
Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերց, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում: Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ, այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից:
Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանք¬նե¬րով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել:
Օգտվելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կյանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մեկ անգամ Դուք արդեն արտահայտվել եք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնվում ենք նոր փոլում. սկսվել են քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ, և հաջորդ տարվա սկզբին հանրության դատին կհանձնվի հիմնական օրենքի փոփոխության միանգամից երկու տարբերակ՝ անցում կառավարման խորհրդարանական ձևաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխվե՞լ է արդյոք այս ընթացքում Ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես: Կառավարման ո՞ր մոդելին եք Դուք տալիս նախապատվությունը:
Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից:
Աշխարհում կան թե նախագահական և թե խորհրդարանական համակարգի գործածաման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է:
Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակ-ցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը:
Այժմ կխնդրեի, որ անդրադառնաք Բարգավաճ Հայաստանի շուրջ ծավալված իրադարձություններին: Մամուլում մինչև հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն ՝ տրամագծորեն հակառակ ասեկոսեներ ու մտավարժանքներ՝ կատարվածի մեջ Ձեր դերակատարության և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած աղետից հետո Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թե Դուք սառնասրտորեն հետևեցիք դատաստանին և ոչինչ չարեցիք, որպեսզի փրկեք ԲՀԿ-ն, իսկ դա նշանակում է, թե Դուք ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեիք իշխանությունների հետ: Ուրիշները կարծում են, թե Դուք պարզապես չկարողացաք օգնել Ծառուկյանին, չկարողացաք փրկել «Ձեր» քաղաքական հենարան կուսակցությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը:
Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը:
Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր:
Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետևյալը. ի՞նչ է լինելու հետո: Կվատթարանա՞ իրադրությունը երկրում, թե՞ ընդհակառակը, հայտնվել են իրավիճակի բարելավման հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թե՞ բարելավում:
Իսկ ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի: ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել: Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում:
Դրականների շարքին ես կդասեի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախված չեն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը:
Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբե¬ջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները:
Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գևորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը. ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել: Դա ԲՀԿ-ի գրասենյակը չի, նախկինում է եղել, ընկերական տեղ է, ուղղակի հավաքատեղի, առանց կուսակցական որևէ բանի՝ միշտ էլ այնտեղ հավաքվում ենք, նման քաղաքական կամ թեկնածության թեմա չկա:
Հրապարակ
Մինչ Հովիկ Աբրահամյանը փորձում է «տալչոկ» տալ կառավարությանը, չեն դադարում խոսակցությունները, որ ոմանք աշխատում են վարչապետափոխության ուղղությամբ: Խոսքն այս օրերին Ղարաբաղում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին է, ով, ըստ մեր աղբյուրների, անում է ամեն ինչ, որ հաջորդ վարչապետը լինի: Արա Աբրահամյանի հետ անվերջ «պատերազմների» մեջ գտնվող, «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանի լոբբիստների մեջ է նաև վարչապետի և Ծառուկյանի ոխերիմ «բարեկամ» Ռուբեն Հայրապետյանը, որն իր մտերիմ Սամվել Ալեքսանյանին էլ է փորձում «թեմայի մեջ քաշել»: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ չի շտապում Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու հարցում, «լոբբիստները» «1 քայլ առաջ-2 քայլ հետ» տեխնոլոգիայով են առաջ շարժվում:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.