04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հարցազրույց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ
— «Ցանցերում» եղել են չարաշահումներ, վատնումներ, դուք «թալան» բառից խուսափում եք, բայց էլի ոնց որ դրանց համար ժողովուրդը պետք է պատասխան տա՝ իր գրպանից։ Չե՞ք կարծում, որ մեղավորներին պետք է գտնել, որ մարդիկ գոնե դրանով հանգստանան։
— Սա նուրբ խնդիր է։ Իշխանության անմիջական ներկայացուցիչների, հանրապետականների շրջանում նույնիսկ չկա որևէ մեկը, որ հիմնավորումներ բերի, թե թանկացումը պետք է։ Էներգահամակարգն անընդհատ պահանջում է արդիականացում, թարմացում։ Հիմա ամրագրում են, որ պահանջվում է 250 մլն դոլարի ներդրումներ, բայց, ըստ էության, մոտավորապես այդքան արդեն ուղղվել է այդ համակարգին։ Իմ պատգամավոր եղած տարիներին մեր արտաքին պարտքի զգալի մասը ծառայեցրել ենք էներգետիկ համակարգի արդիականացմանը։ Բայց, փաստորեն, այդ գումարները նպատակամետ չեն օգտագործվել, փոշիացվել են, ուղղվել են ճոխ սպառումների՝ ես չեմ ուզում թվարկել։
— Պետք չէ՞ մեղավորներին տույժի ենթարկել։
— Աշխարհում մարդ արարածի նկատմամբ միշտ պետք է գործի իմպերատիվ պատասխանատվության միջոց։ Հակառակ դեպքում մարդը չի էլ իմանում, թե ինքը որ մի ազատ տիրույթում է հայտնվում, որտեղ կարող է անել ինչ ուզում է։ Եթե պատասխանատվության ինստիտուտը չգործի, ապա նույնիսկ ամենազարգացած երկրներում չարաշահումներն անխուսափելի են։
— Ինչո՞ւ մեզ մոտ չի գործում։
— Պայմանավորված այն հանգամանքով, որ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կենտրոնացված կառավարման մոդելում։ Կտրուկ անցումն ազատական հարաբերությունների եղած մոդելը ջախջախեց, նոր մոդելը դեռ չի ստեղծվել։
— Լավ, որքա՞ն պետք է տևի անարդարության անցումային փուլը։
— Առնվազն երկու սերունդ է պահանջվում դրա համար, այսինքն՝ հիսուն տարի։ Բնականաբար, թռիչքային առաջընթաց չի կարող լինել։ Սա գիտե՞ք ինչի է նման։ Որ մենք մարդուն սափրել ենք, ֆրակը հագցրել ենք, Լա Սկալայի բեմում կանգնեցրել ենք ու ասում ենք՝ երգի։ Բայց նա երբեք չի երգել։ Նա բոլոր ատրիբուտներն ունի, բացի ձայնից։ Երեխան իր մոր արգանդում մնում է 9 ամիս, և որքան էլ մենք մեծ հնարավորություններ ունենանք, չենք կարող պատվիրել այդ տեղին, ասել՝ մեզ շուտափույթ, վաղը չէ մյուս օրը պետք է այդ երեխան։
— Արդյոք անձը դեր չունի՞։ Նախագահն արդյոք չի՞ կարող ասել՝ բերեք այդ գումարները, հետ տվեք, Տիգրան Սարգսյան, չգիտեմ՝ «Նաիրիտի» նախկին ղեկավար, «Ցանցերի» տնօրինություն, հարգելի Գլադունչիկ և Բիբին, հետ տվեք մեր գումարները, հետո նոր մտածենք, թե ինչ անենք։
— Իհարկե կարող է, դրա համար էլ ես որ ասեցի՝ նվազագույնը 50 տարի, դա դեռ չի նշանակում, թե կքնենք-կարթնանանք, ու ամեն ինչ լավ կլինի։ Անհատները, բոլոր որոշում ընդունողները կարող են այդ պրոցեսն արագացնել։
— Անցնենք տարածաշրջանային հարցերի։ ԵՏՄ—ին անդամակցության պրոցեսն սկսվել է, բայց Ռուսաստանում գտնվող քաղաքացիներն այդ երկրում յուրային չեն դարձել։ Էլի փախչում են ոստիկանից, անօրինական գումարներ են վճարում գրանցման համար և այլն։ Ինչո՞ւ։
— Այս խոցելի պահերը մենակ մեզ մոտ չեն, հետխորհրդային ամբողջ տարածքում են։ Մինչև անգամ մերձբալթյան հանրապետություններում կան դրանք։ Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցության հարցին, մեր մաքսիմալիզմը մեզ կերել է։ Հետո՞ ինչ, որ մենք անդամ ենք դարձել։ Բայց գործընթացը կիսատ է, և նույնիսկ ավարտվելու դեպքում էլի այնտեղի ոստիկանը փող է ուզելու գրանցման համար։ Սա մանր հարց է, բայց խոշոր առումով մենք պետք է մտածենք, թե որտեղ պետք է գտնվենք։ Մեկուսացված ապրելը բացառված է։ Պարտադրված մեկի տիրույթ մտնելու պարագայում դու ստիպված ես փնտրել հնարավորինս քո շահերի պահպանումը։ Դա կլինի արտահանում, շուկաների գրավում և այլն, իսկ այս պարագայում ես որպես մասնագետ եմ ասում․ ՀՀ-ն տվյալ պահին և տեսանելի ապագայում չի կարող ԵՏՄ-ից լավ տիրույթ գտնել։
— Ամռան թեժ շրջան է, բայց այսպիսի թանկություն դեռ չի եղել։ Մարդիկ աղքատացել են, խնձորն ու ելակը մատչելի չեն այլևս։ Ինչո՞ւ։
— Մեր կամքից անկախ՝ կա առաջարկի և պահանջարկի հարաբերակցության հարց։ Եթե չկա ապրանք, դրա գինը բարձրանում է։
— Հիմա ելակ չկա՞, կեռաս չկա՞։
— Ոչ, ոչ թե դա չկա, այլ Հայաստանում եկամուտների սարսափելի բևեռացվածություն կա։ Մի ստվար հատված ապրում է 30 հազար դրամով, մի փոքր հատված ապրում է… վախենում եմ նշել գումարները։ Ոչ փորձագետը տեսնում է, որ Երևանում կատաստրոֆ շքեղության շենքեր կան, որտեղ մարդիկ չկան։ Կա մի փոքր զանգված, որն ունի անսահման հնարավորություններ։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում արտադրվող ելակը, լոլիկը, խնձորը և այլն… դրա ծավալն սպառվում է այդ բարձր գնով, ոչ մի պրոբլեմ չունեցող մարդկանց միջոցով։ Բնականաբար, եթե ես գնում եմ ու չեմ էլ հարցնում ինչ արժե, վաճառողն իր բարձր գինն է սահմանում։
— Աղքատության պաշտոնական ցուցանիշը մոտ 35 տոկոս է։ Իրական տոկոսը, Ձեր կարծիքով, որքա՞ն է։
— Մեկ հոգու համար 17 հազար դրամն է աղքատության շեմը։ Հնարավո՞ր է սրանով գոյատևել։ Դա անիրական է։ Իրական շեմն առնվազն 100 հազար դրամն է։ Նշանակում է՝ Հայաստանում 80 տոկոսն է աղքատ։
— Նշանակում է Հայաստանում հացի խնդի՞ր կա։
— Այո, բայց ոչ միայն հացի։ Մարդն այստեղ իրեն նսեմացված է զգում, հոգեբանորեն ճնշված։ Իրավունքը, որպես կատեգորիա, գոյություն չունի։ Շատերը հենց դրա համար էլ հեռանում են երկրից, որ իրենց արհամարհված են զգում։
— Դուք առաջ ԲՀԿ անդամ էիք, հիմա անկուսակցական եք։ Որպես կուսակցակա՞ն էիք Ձեզ ավելի ռեալիզացված զգում, թե՞ հիմա։
— Ես գրող մարդ եմ, ես քաղաքական սուբյեկտ չեմ։ Իմ տեսակի մեջ չի մտնում, որ ես փողոցներում պտտվեմ ասեմ՝ խնդրում եմ, ինձ սիրեք։ Միշտ մտածել եմ, որ ինչ կատարվում է, ինձ համար լավ է։ Հիմա էլ, եթե հարցերի մասին բարձրաձայնում եմ, նշանակում է՝ փոքր կամ մեծ մտահոգությամբ ուզում եմ լավը տեսնել։
Սյուզան Սիմոնյան
Պարզվում է` կիրակի օրը ոչ այնքան ինտրիգային են եղել Աբովյանի ընտրությունները, որքան` Ալավերդու: Ի դեպ, իշխանություններին մինչ այդ հաջողվել էր բոլորի ուշադրությունը շեղել Ալավերդու ընտրություններից, ուր պայքարն էլ ավելի թեժ է եղել, քան Աբովյանում: Ընդ որում, սկզբում ՀՀԿ-ն որոշում կայացրած չի եղել, թե ում է սատարելու այնտեղ. երկուսն էլ իրենց տղերքն են համարվել, սակայն ՀՀԿ մարզային խորհուրդը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, որոշել է, որ պետք է սատարել Կարեն Փարեմուզյանին:
ՀՀԿ ԳՄ-ն ոչ գմում, ոչ էլ դմում էր մինչև նախավերջին նիստը, վերջին նիստում որոշում է ընդունվել, որ պետք է էդ կողմերում «կռված» Էդուարդ Շարմազանովին ուղարկել Ալավերդի` սատարելու մարզպետի ու ՀՀԿ-ի թեկնածուին, թե չէ կրքերը կարող է «տան-անցնեն Աբովյանից»: Բանն այն է, որ Կարեն Փարեմուզյանի հակընդդեմ թեկնածու Արթուր Աբգարյանը, նրա եղբայր Տարոնը, հայրը Ալավերդում շատ հայտնի բիզնեսմեններ են: Դեռ վաթսունական թվականներից նրանց հայրը եղել է Ալավերդու քարի հանքի տնօրենը, հետո այն սեփականաշնորհել են, նրանց է պատկանում նաև վերջին շրջանում հայտնաբերված լալվարի քարի բիզնեսը, ինչպես նաև ֆելզիտի արտադրությունը:
Աբգարյանները նաև լուրջ սատարում ունեին իշխանական կուլիսներում և միանշանակ համոզված էին, որ հաղթանակն իրենցն է լինելու, մանավանդ որ նրանց էր սատարում նաև Վալերի Մեջլումյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը կանչել է Մեջլումյանին և հորդորել չխառնվել ընտրություններին, իրեն չեզոք պահել, զուգահեռաբար էլ Ալավերդի է ուղարկել Էդուարդ Շարմազանովին, որպես «սրսուռ» ալավերդցի, որպեսզի ՀՀԿ-ական «կանտրոլի» տակ պահի «շարժերը», «կաղնի» մարզպետի կողքին, որ գործընթացները հունից դուրս չգան, ամեն ինչ անցնի «ցիվիլ»:
Հրապարակ
«Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նյութերը, բոլոր բարդ թվերը ու այսօր կարող եմ ասել, որ մի կոպեկ անգամ չի կարելի թանկացնել, դա հակատնտեսական է Հայաստանի համար: Հայտարարում եմ, որ փաստաթղթերում որևէ բան հիմնավորված չէ, — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն, ավելացնելով,- ընդհակառակը՝ պետք է աշխատանք տանել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ»:
Սադոյանը նշեց, որ Հանրային խորհուրդն ուսումնասիրել է ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի թանկացման համար ներկայացված փաստաթղթերը և գտնում է, որ պետք է պատասխանատվություն կրեն ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այնպես էլ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության պատասխանատու անձինք:
«Որևէ հիմք չկա էլեկտրաէներգիայի թանկացման համար, անում են ամեն ինչ, որ ռուսական ընկերությունները հարստանան: ՀԷՑ-ի շահույթը կազմում է հասույթի 8-12%-ը, որքան գազը թանկանում է, այնքան իրենց շահույթը մեծանում է»,— ասաց նա:
Սադոյանը խորհուրդ տվեց զանգվածային ճնշում գործադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա. «Ճնշումը էական դերակատարում կունենա հանձնաժողովի վրա, մարդիկ պետք է գնան ու ասեն՝ դեմ ենք»:
Երեկ՝հունիսի 7-ին Հայաստանի 32 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների Աբովյանի ընտրություններում հավաքելով՝ 11 227 ձայն, հաղթանակ է տարել Վահագն Գևորգյանը:Արթուր Հարությունյանը /Պալաչ/, ով Վ. Գևորգյանի գլխավոր մրցակիցն էր՝ հավաքել է 5 459 ձայն, Էդվին Թադևոսյանը 520 ձայն, Կարապետ Իսրայելյանը՝ 526, մյուս Արթուր Հարությունյանը՝ 159:
Իսկ Արտաշատում ընտրական պայքարում մասնակցում էր ընդամենը մեկ թեկնածու՝ Արգամ Աբրահամյանը, ով հավաքել է 10 013 ձայն:
Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունը, հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում հավաք է հրավիրում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Տիգրան Ուրիխանյանի կուսակցությունը ֆեյսբուքում՝ «Պատժել ՀԷՑ-ի գողերին» անվանումով միջոցառում է նախաձեռնել և տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Մենք պահանջում ենք գողության և չարաշահումների բացահայտում: Թույլ չենք տալու, որ ՀԷՑ-ի պաշտոնյաները մեր բնակչության հաշվին իրենց շռայլություններ թույլ տան: Պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար:Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողության», իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի և չի վճարելու»:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կամ 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը կներկայացնի հոսանքի թանկացման մասին ՀԷՑ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ դիրքորոշում:
Մեր տեղեկություններով ԱԺ ղեկավարությունը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումները փակ անցկացնելու տարբերակը: Բանն այն է, որ ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու: Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին և այդ իսկ պատճառով նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը:
Հիշեցնենք ընդամենը, ՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։ Չի բացառվում, որ մոտավորապես այս կարգի բացատրություններ կարող է ներկայացնել Եվգենի Բիբինը լսումների ժամանակ: Այդուհանդերձ. ինչպես պնդում են իշխանական շրջանակներում, հայկական կողմը պատրաստվում է ռուսական կողմի հետ լուրջ քննարկել ՀԷՑ–ում տիրող իրավիճակը և արդեն հասցրել է բողոքել, թե լուրջ գումարներ են փոշիացվել:
Նկատենք, որ ՀԷՑ–երի տարեկան հասույթը կազմում է 500 միլիոն դոլար, իսկ դա ՀՀ ամբողջ բյուջեի (2 միլիարդ դոլար) 25 տոկոսն է։ Այնինչ սույն ընկերությունը վերջին տարիներին հասցրել է 75 միլիոն դոլարի վնաս կուտակել: Այդ վնասը փակելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու համար:
Մեր աղբյուրները պնդում են, որ արդեն հստակ՝ որոշված է, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը էլէներգիան թանկացնելու է 7-7.5 դրամով: Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ մասնավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչները խոսում էին հոսանքն ընդամենը 6 դրամով թանկացնելու մասին: Բայց ըստ վերջին խոսակցությունների, էլէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կդառնա մոտ 50 դրամ 1 ԿՎՏ. ժամի դիմաց: Իսկ դա, բնականաբար, դոմինոյի էֆեկտով կբերի այլ ապրանքների թանկացմանը:
Հայկական Ժամանակ
Ընդդիմադիր ուժերի մարաթոնն սկսված է։ Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունն առավել ակտիվ է սոցիալական հարցերում: Կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, պահանջելով հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ բացատրություն տալ ՀԷՑ-ում տեղի ունեցած «գողության» վերաբերյալ իր հայտարարության առթիվ, տեղեկություններ և փաստեր տրամադրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատժելու նպատակով: «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևն էլ դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ՀՀ կառավարության և էներգետիկայի նախարարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար:
Հրապարակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին զարմացնում է պնդումը, թե հայ ժողովուրդը առաջնորդների հետևից է գնում և նորաստեղծ կուսակցության համար այդքան էլ հեշտ չի լինի առանց «սուպերլիդերի» հաջողություն ունենալ:
«Կարծում եմ՝ մեր ժողովուրդը սիրում է անկեղծություն և սիրում է, երբ իր հետ ազնիվ են լինում, բաց են լինում և հնարավորություն է ունենում մասնակցելու պրոցեսների ու որոշումների կայացմանը» -լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կուսակցությունում սուպերլիդեր չի լինի, կուսակցությունում որոշումները կընդունվեն կոլեգիալության սկզբունքով:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր»–ը ստացվում է ոչ միայն ընդդիմություն է իշխանությանը, այլ ընդդիմություն է նաև ընդիմությանը՝ հաշվի առնելով քննադատական ելույթները ուղղված նաև ընդդիմադիր դաշտին, Փաշինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ընդդիմություն ասելով ում նկատի ունեք: Մենք ընդդիմությունն ենք»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ պետք է հասկանալ, որ մինչև Հայաստանում չձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում տեղի չի ունենալու իշխանափոխություն. «Դրա համար ստեղծում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն»:
Նա օրինակ բերեց, եթե ուզում ես որևէ գործ անել, պետք է ունենաս այդ գործն անելու գործիքը: «Եթե գրողը չունի թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, ինքը չի կարող վեպ գրել, ինքը կարող է անընդհատ խոսել վեպ գրելու մասին, բայց քանի դեռ իր սեղանին դրված չէ թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, կամ գրամեքենա, և կամ անհրաժեշտ գործիքը, նա վեպ այդպես էլ չի գրի: Հիմա մենք, այդ թվում իմ քաղաքական գործունեության հետևությունը հետևյալն է, որ քանի դեռ չկա գործիքը, գործը հնարավոր չէ անել: Իշխանափոխության գործիքը ինստիտուցիոնալ ընդդիմությունն է և մենք ստեղծում ենք դա»,-ասաց նա:
Իսկ թե նոր կուսակցությունը պատրա՞ստ է համագործակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, Փաշինյանը նշեց, որ որևէ ուժի հետ համագործակցության հարց քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դնում իր առաջ տվյալ ուժը, ինչ միջոցներով է փորձում հասնել դրանց իրագործմանը, համագործակցող կողմերից յուրաքանչյուրն ինչի համար է պատասխանատու:
«Երբ կլինի կոնկրետ օրակարգ, որը մեր քաղաքական ծրագրերի շրջանակում լինի, իհարկե, պատրաստ ենք համագործակցել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ «Հիմնադիր խորհրդարանն» այսօր երեկոյան կոնկրետ օրակարգով հանրահավաք է հրավիրում արդյո՞ք նոր հիմնադրված կուսակցությունը չի ցանկանում մասնակցել, Փաշինյանը պատասխանեց. «Արդեն ասել եմ իմ ելույթում՝ քանի դեռ ՀՀ-ում չկա ինտիտուցիոնալ ընդդիմություն, ռեժիմը չի հեռանալու, ռեժիմին չեն հեռացնելու»:
Նկատառմանը, թե «Քաղաքացիական պայմանագի՞րն» է միայն ինստիտուցիոնալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե լինեինք ինստիտուցիոնալ ընդդիմություն, ռեժիմը արդեն հեռացած կլիներ, մեր խնդիրն է ստեղծել նման ընդդիմություն, որը կհասցնի իշխանափոխության. ռեժիմին կարող է հեռացնել միայն ինստիտուցիոնալ ընդդիմությունը»:
tert.am
Այսօր ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը, որը ներկայացնում ենք ուղիղ եթերով։
Ուղիղ եթերը՝ Civilnet.am–ի
Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան,- հարցրինք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և հատկապես իրենց մանկական երազանքների մասին են մտածում-խոսում: Ես նման մանկական երազանք չունեմ, ես ուզում եմ աշխատել և հասնել նրան, որ երկրի ապագան էնպիսին լինի, որ իմ` աշխարհից հեռանալուց հետո իմ և ձեր թոռնիկները հուսալի ապագա ունենան»:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.