23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:
Հիշեցնենք, որ բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԺ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունների` «Հարսնաքարի» գործով ՀՀ գլխավոր դատախազությանը և կառավարությանը ուղարկած հարցաշարի պատասխանն արդեն ստացվել է:
Այս մասին «Հժ» թղթակցին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հարցաշարի մշակմանը մասնակցել էր նաև ԲՀԿ-ն, բայց հետագայում հրաժարվեց` պատճառաբանելով, թե չի միանա «Ժառանգության» մասնակցությամբ նախաձեռնությանը:
Հայկական ժամանակ
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, վերաքննիչ բողոքում միջնորդել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլոր 4 ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. հարուցված քրեական գործը, այս մասին հայտնում է Civilnet.am կայքը:
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները
շարունակվում են:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հայտարարել է մի շարք ավազակային հարձակումների գործի նախաքննության ավարտի մասին: Կողմերին 15-օրյա ժամկետ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:
«Փաստինֆո» լրատվական գործակալության տվյալներով՝ գործով մեղադրյալները 6-ն են՝ Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը:
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Ըստ նախաքննության վարկածի՝ հիմնավորվել է, որ Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը եղել են բանդայի անդամներ:
Մասնավորապես, Սամվել Դավթյանը մասնակցել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կրակոցներ արձակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ, իսկ Դավիթ Գալստյանը՝ Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը մասնակցելու մեջ:
Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք` հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես և իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն` հղփացածության և ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում` Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով փանք-ռոք խմբի «ելույթը» տաճարում վիրավորել է հավատացյալների զզացմունքները: Եթե նման խումբ երգեր, ասենք, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և ես այնտեղ լինեի, դա ինձ ու մնացած ներկաներին, անշուշտ, կզայրացներ:
Բայց դա գործի, այսպես ասած, բարոյական կողմն է: Pussy Riot-ի աղջիկները, կարծես թե, զղջացին իրենց արարքի համար և ներողություն խնդրեցին: Դրանից հետո գալիս է քաղաքական և իրավական մասը, և այստեղ Ռուսաստանի իշխանությունը, նախևառաջ` դատական, բավականին խոցելին է: Ի՞նչ կլներ, եթե փանք-ռոքերները երգեին ոչ թե «Աստվածամայր, վտարիր Պուտինին», այլ, ասենք, «Բատյանյա կոմբատ» երգը: Նրանց այդ դեպքում նույնպե՞ս կազատազրկեին երկու տարով, թե՞, հակառակը, կհրավիրեին ելույթ ունենալու Կրեմլի Համագումարների պալատում: Համենայնդեպս, հիմնավոր կասկածներ կան, որ դատարանը պաշտպանում էր ոչ թե հավատացյալների զգացմունքները, այլ «ցարին» ու նրա գահը:
Իհարկե, նման դեպքերում հարց է առաջանում` ինչո՞ւ է իշխանությունը փոքրիկ և աննշան միջադեպից միջազգային մասշտաբի պատմություն սարքում, երբ կարելի էր այդ աղջիկներին տուգանել և բաց թողնել: Երբեմն մտածում ես` իշխանություններն իրենց օգուտը չգիտեն, պարզապես ղեկավարվում են էմոցիաներով և այլն: Դա ճիշտ է միայն մասամբ, մեծ հաշվով, այո, բոլոր հետևանքները չեն հաշվարկում: Բայց մարտավարական առումով նպատակը պարզ է` վախեցնել հասարակությանը, լռեցնել ցանկացած դժգոհ և քննադատական ձայն: Որպեսզի հնչի այն, ինչ հնչում է ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով` ձոներ, ներբողներ և, ի դեպ, խայթոցներ «փիս» ամերիկացիների և եվրոպացիների հասցեին: Որքանով է այդ մարտավարությունը արդարացված` կարելի է դատել արդյունքներից` Պուտինը, ըստ էության, իշխանության գլխին է 1999 թվականից ի վեր:
Pussy Riot-ի գործի և խմբի անդամների նկատմամբ արտառոց խիստ դատավճռի թե՛ միջազգային և թե’ տեղական արձագանքը հսկայական է` ավելի մեծ, քան Մագնիտսկու և Խոդորկովսկու գործերով: Պատճառը, հավանաբար, այն է, որ նշված երկու գործերում կարող է լինել քրեական ինչ-որ տարր: Իսկ տաճարում «սխալ երգ» երգելը զուտ իրավական տեսանկյունից վարչական խախտում է, ոչ թե քրեական հանցագործություն:
Դատավճռի դեմ բողոքողներից մեկը Գարրի Կասպարովն էր: Ըստ ոուսաստանցի իրավապահների, բողոքի ցույցը ցրելու ժամանակ նա կծել է մի ոստիկանի: Եթե դա հերթական «մենթական հեքիաթը» չէ, ապա գոնե այդ ոստիկանի համար լավ PR է. նրան աշխարհի չեմպիոն է կծել:
Առավոտ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջևան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթով ծանուցագրեր` ընկերության նկատմամբ բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ, որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ և պարզաբանումներ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված պարտքի գումարներն առաջացել են Իջևան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։ Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարությունից հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջևանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները:
Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ էության, «քնեցրել է» նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործը:
Շուրջ մեկ ամիս է, սակայն, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել և ընդհանրապես որևէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է, թե ինչ փուլում է իր գործը, նա պատասխանել է.
-Որ իմանաք, ինձ էլ ասեք:
-Տեղյակ չե՞ք, փաստորեն:
-Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երևի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք:
-Ինչո՞ւ սեպտեմբերին:
-Դե, երևի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի:
-Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել:
-Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության:
-Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն:
Հայկական ժամանակ
Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Արաբկի վարչական շրջանում տեղի ունեցած սպանության ու մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ.
«Ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս օգոստոսի լույս 12-ի գիշերը Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ 2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչ վերաբերում է մամուլում հնչեցված մեղադրանքին, թե ոստիկանությունը ուշացումով է արձագանքել ահազանգին, ապա նշենք, որ դրա իսկությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ծառայողական քննություն»:
Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:
Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, և կինը փորձել է աղմկել, նրա հարևանները լսել են կնոջ ձայնը և ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարևանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»: Դրանից որոշ ժամանակ անց հարևանները ևս մեկ անգամ զանգահարել են «02» հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարևաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:
Ոստիկանություն առաջին զանգից մինչև կնոջը հայտնաբերելու պահը տևել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, և արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.