23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանին և մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանին, այն բանի համար, որ նրանք 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 10.098.000 ՀՀ դրամի տեխնիկա:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ Զվարթնոց» մաքսատան 3-րդ բաժնի «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող տեսուչ Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշանակումներ է արել վարչական դատարանում:
Ինչպես տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 29-ի եզրակացությունը, նախագահը որոշել է Հայաuտանի Հանրապետության վարչական դատարանի դատավորներ նշանակել`
1) Հրաչ Այվազյանին
2) Արթուր Ավագյանին
3) Արման Դիլանյանին
4) Կարեն Զարիկյանին
5) Լիանա Հակոբյանին
6) Մերի Համբարձումյանին
7) Ալեքuանդրա Հարությունյանին
8) Միքայել Մելքումյանին
9) Գևորգ Սոսյանին:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.
• հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը
• զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
• պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
• զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
• Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)
• Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բաց նամակով պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին.
«Հարգելի պարոն Անդրեասյան,
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ»:
Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 77 էջանոց զեկույցը դատական համակարգի վերաբերյալ, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել։ Քաղաքական շրջանակներում երեկ խոսվում էր այն մասին, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը պաշտոնանկությունից հետո ԱՄՆ է մեկնել, այնտեղ հատուկ ծառայություններին հստակ տեղեկություններ է տրամադրել, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ դատական համակարգը։
Այս լուրը դիվանագիտական խողովակներով հասել է ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որն իրավիճակից դուրս գալու ելքը տեսել է օմբուդսմենի սուր զեկույցի մեջ։ Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրել է, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:
Հրապարակելով սակագներ հակակոռուպցիոն երևույթների վերաբերյալ և այն վերագրելով ոլորտի 120 ներկայացուցիչների՝ հիմնվելով նրանց տրամադրած տեղեկատվության արդյունքների վրա, ստացվում է, որ նրանք ինչ-որ կերպ առնչվել են այդ երևույթների հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Ըստ նրա, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նպատակներից մեկը՝ ապահովել PR կամ շոու, ստացված է, սակայն, Արսեն Բաբայանի խոսքով, իրավական առումով զեկույցը սիրողական մակարդակում է գտնվում:
«Դատական կաշառքների սակագների հրապարակումն էլ միգուցե կաշառքի գովազդի նպատա՞կ է հետապնդում»,-նկատել է նա:
«Ցանկացած տեղեկատվություն հիմնավոր չէ, եթե դրա համար չեն ներկայացվում կոնկրետ փաստեր, եթե այն չի նպատակ հետապնդում բացահայտել մեղավորներին, առավել ևս հրապարակված սակագները հանրության մոտ անվստահություն ստեղծելուն միտված գործընթաց է: Ինչի՞ն պետք է հասնենք դրանով»,-նշել է Արսեն Բաբայանը:
Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի կարծիքով, պետք է փնտրել և գտնել բոլոր ելքերը, որ զեկույցը չդառնա քրեական իրավունքի առումով ուսումնասիրության թեմա՝ հրապարակելով սենսացիա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը խիստ ընդդիմադիր զեկույց է հրապարակել, այն աստիճանի ընդդիմադիր, որ դրան կնախանձեր ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն, նույնիսկ միջազգային:
Այս զեկույցի իմաստն այն է, որ Հայաստանում արդարադատության համակարգ գոյություն չունի. դատավճիռները կայացվում են բացառապես կաշառքով, և դրա հետևանքով հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ զրոյականից էլ ցածր է:
ՄԻՊ գրասենյակի պատրաստած զեկույցում նշվում է, որ դատարանների գործունեության արդյունքում է, որ հազարավոր անմեղ մարդիկ հայտնվում են բանտերում, իսկ հանցագործները ման ենգալիս ազատության մեջ, Հայաստանից հեռանում են անարդարության զոհ օտարերկրացի ներդրողները, իրենց իրավունքները դատարանում պաշտպանել չկարողացող մարդիկ արդարություն են փնտրում փողոցում…
ՄԻՊ գրասենյակն այնքան առաջ է գնացել, որ հրապարակել է, թե ինչ չափերի կաշառք են վերցնում առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: Օրինակ, Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը կարող է հասնել 50 հազար դոլարի: Եթե այս թվերը նկատի ունենալով` հաշվենք Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը, ապա 2011թ. նրա կողմից հայտարարագրած 185 հազար դոլարն ուղղակի ծիծաղելի թիվ է (ընդամենը 3,5 դատավճիռ):
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով, ապացուցված համարեց պատվեր տալու մեղադրանքը: Իսկ ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվեց:
Մեղադրող Արմեն Մարուխյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր գործը կարճել, իսկ իր պաշտպանյալին՝ արդարացնել:
Փաստինֆո
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` Կարեն Անդրեասյանն արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում, անդրադառնալով համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին, ներկայացրել է դատական կաշառքի սակագները:
Այսպես, դատական կաշառքի սակագներն են.
Առաջին ատյանում` 500-10.000 ԱՄՆ դոլար,
Վերաքննիչ դատարանում` 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
«Այսուհանդերձ հարցվածների մեծ մասի կարծիքով կաշառքի գումարի չափը որոշելու համար չկան միասնական չափանիշներ, յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատական մոտեցմամբ»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա, եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: «Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում»,-ընդգծել է Կարեն Անդրեասյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.