23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:
Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում:
ՀՀ ոստիկանություն
ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ կազմակերպել է «ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի» քննարկում, որի նպատակն է ՀՀ փաստաբանների պալատի կողմից առաջարկությունների ներկայացումը:
Ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանի խոսքով շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:
Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է ՙ2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին: առկա մակարդակին: ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում’ այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը: Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. մեր քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը: Եթե ընդհանրացնելու լինենք ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:
Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը:
Այնուհետև ներկայացվել են Հայեցակարգի ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:
Քննարկման արդյունքում որոշվել է դիմել փաստաբաններին’ խնդրելով առաջարկություններ ներկայացնել Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ:
Համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
Թերթի հետ զրույցում «Արթիկ» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը հերքեց այն տեղեկությունը, թե հունվարի 10-ին ՔԿՀ-ում սրտի անբավարարությունից մահացած դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գևորգյանին ուշացումով են բուժօգնություն ցուցաբերել. «Անձամբ ես կաբինետում եմ եղել, ինձ ժամը 6-ի սահմաններում զանգահարել և ասել են, թե վատ է զգում, գնացել տեսել եմ բժիշկն այնտեղ է, իսկ Արթուրը՝ արդեն մահացած վիճակում:
Ինձ զեկուցեցին, որ դատապարտյալը եղել է պետքարանում ու այնտեղ էլ ընկել է: Բժիշկներն անմիջապես եկել են նրա մոտ: Հետո քննիչներին ենք հրավիրել, ու մարդիկ համոզվել են, որ մահացել է ինֆարկտից: Շատ նորմալ անձնավորություն Էր ու մինչ դեպքը բողոքներ չի ունեցել և այդ մասին ոչինչ չի ասել:
Ժողովուրդ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար մեղադրվող Ռ. Մ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասոթյան դատարանի բակից դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Ա.-ի հաղորդման` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, չարաշահել է իր վստահությունը, 4 ամսում ավտոմեքենայի արժեքը վճարելու կեղծ խոստմամբ իրեն գցելով մոլորության մեջ` 2011թ. սեպտեմբերի 4-ին հափշտակել է իր խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան:
Կատարվում է նախաքննություն:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախանշված դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվել է՝ այս անգամ քննիչի և դատախազի բացակայության պատճառով:
Հիշեցնենք՝ դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու՝ փաստաբանի հայցը: Բացի այդ, երեկ կայքի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու իր որոշման մասին:
Հարցին, թե արդյոք կապ տեսնու՞մ է իր այդ հայտարարության և դատական նիստը հետաձգելու՝ դատավարի որոշման միջև, Վարդան Պետրոսյանի փաստաբանն այսպես է պատասխանել. «Ես ուրիշ ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում, անգամ դատական նիստը դատավորի որոշմամբ 15 րոպեով հետաձգվեց, որ դատախազը կարողանա գալ, սակայն 15 րոպեի փոխարեն դատարանը դահլիճ վերադարձավ միայն կես ժամից, բայց դատախազը դարձյալ չէր ներկայացել»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ կայացած դատական նիստում դատավոր Յու.Բաղդասարյանն արդեն մեկ անգամ մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբանի բացարկի միջնորդությունը: Փոխարենը որոշում է կայացրել՝ դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին: Այսօր այս որոշումից հետո նշանակված առաջին դռնփակ նիստն էր:
Խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «ՀՀ դատախազության մասին» օրենքում և Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու միասնական նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հանդես գա նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ։ Նշենք, որ այժմ էլ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում է հաշվետվությամբ հանդես գալու ինստիտուտը, սակայն օրենսդրությամբ հստակեցված չեն կոնկրետ ժամկետներն ու հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգերը։ Եվ հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դատախազը մինչև մարտի 1-ն Աժ-ում ներկայացնի նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ։ Հավելենք, որ մինչև հիմա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օգտվելով օրենքի սողանցքից, խուսափում էր պատգամավորներին հաշվետվություն տալուց:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 17 դեպքից` 10-ը, խարդախության` 8, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.