23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Կարինե Շ.-ն գումարի մի մասը` 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, բաժնի մոտակայքում միջնորդի միջոցով փոխանցել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած գումարն էլ փոխանցելու է հետագայում:
Քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով: Այս կապակցությամբ էլ Հակոբյանը երեկ մեզ զայրացած ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա:
Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար», — ասաց Հակոբյանը:
Ժամանակ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռբ բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին: Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել:
Ներկայացրել է նաև խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»: Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը:
Հրապարակ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրատարակել է գիտագործնական մեկնաբանություններ՝ «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ աշխատությունը:
Աշխատանքը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման և կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը, բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը և Արթուր Նահապետյանը:
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի նյութերի, ինչպես նաև տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա աշխատությունում վերլուծվել են պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների քրեաիրավական որակման և քննության մեթոդիկայի տեսական ու գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:
Մասնավորապես՝ ներկայացվել են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անփութության որակման ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները:
Աշխատության գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենատ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանի խոսքով՝ հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական, դատախազական և քննչական մարմինների ներկայացուցիչները որոշակի բարդություններ են ունենում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմերով ճիշտ որակելու, դրանք միմյանցից և հարակից այլ հանցագործություններից սահմանազատելու, ապացուցողական համապատասխան բազան ձևավորելու և այն ճիշտ գնահատելու գործառույթներն իրականացնելիս:
— ՀՀ քրեական գործող օրենսգրքի շատ դրույթներ աչքի են ընկնում անհստակությամբ, տարատեսակ վիճելի հարցեր առաջացնելու հատկությամբ, ինչն էլ բարդություններ է ստեղծում քննարկվող հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար: Քննարկվող հանցագործությունների դեմ պայքարի գործում առանձնահատուկ դերակատարություն ունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 190-ի 6-րդ և 10-րդ մասերի, ինչպես նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները,- ասում է Վահրամ Շահինյանը և փաստում, որ վերը նշված հանգամանքները վկայում են գիտագործնական սույն մեկնաբանությունների պատրաստման անհրաժեշտության և հրատապության մասին:
Այդ առումով տվյալ աշխատության շրջանակներում նպատակ է դրվել պարզաբանելու պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների որակման և դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության մեթոդիկայի առանձնահատկությունները, ինչպես նաև մշակելու իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Ասենք, որ գիտագործնական հիշյալ մեկնաբանությունները նախատեսված են ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, դատական-դատախազական համակարգերի, իրավապահ այլ մարմինների աշխատողների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների և քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 4 երիտասարդ, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբերին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բենզալցակայաններում իրացրել են բենզինի կեղծ կտրոններ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ կեղծվել են հիմնականում բենզինի «Ռեգուլյար» տեսակի 20 լիտրանոց եւ «Սուպեր» տեսակի 10 լիտրանոց կտրոնները, որոնցից մի քանիսն իրացվել են, իսկ հերթական խմբաքանակի իրացման փորձի ժամանակ՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, բենզալցակայանի աշխատակիցների կողմից բացահայտվել է կտրոնների կեղծ լինելու հանգամանքը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Վրաստանի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքացի Ջուլիետա Մ.-ն ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կոտրել է ՍՊ ընկերությանը պատկանող կրպակի ահազանգման համակարգի լուսային ազդանշանի սարքը, սակայն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք:
Քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին:
Նախարար Օհանյանը ողջունելով ներկաներին՝ փաստեց, որ այսօր շատ կարևոր է ճիշտ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի անվտանգության գործում: Միևնույն ժամանակ նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ամբաստանյալ Վահե Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքի քննիչը իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել տրանսպորտային միջոցի զննության և առարկաները ճանաչման ներկայացնելու մասին կեղծ արձանագրություններ:
Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին:
Այս մասին կայքը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նախկին վարչապետը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և մեկ միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել: Գործը քննվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, նախնական դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։
Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
news.am
Այսօր ժամը 12.00 վերաքննիչ քրեական դատարանը պետք է քններ փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը, որով նա պահանջում է վերացնել Կենտրոն- Նորք- Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը և իր պաշտպանյալին՝ դատապարտյալ, Արթուր Այվազյանին փակ հաստատությունից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ։ Արթուր Այվազյանին՝ հայտնի Մանախին, բերել էին դատարան։ Ստացվեց, որ իզուր։ Նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառով։ Կարգադրիչները արգելեցին փաստաբան Հայկ Ալումյանին դահլիճ մտնել, քանի որ նա թույլ չտվեց նրանց պարզել իր պայուսակի պարունակությունը։ Դատավորը հարցրել է կարգադրիչներին, թե ինչու չեն ներս թողնում փաստաբանին։ Նրանք էլ, ըստ Ալումյանի, խաբել են դատավորին, ասելով, որ փաստաբանը հրաժարվել է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։
«Իմ պայուսակում փաստաթղթեր են, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություներով, և իրենք իրավունք չունեն դրա մեջ մտնելու, — ասում է Հայկ Ալումյանը, — նրանք լավ չեն պատկերացնում իրենց իրավասության սահմանները։ Հետաքրքիրն այն է, որ դա անում են կին, կամ աղջիկ կարգադրիչները, որոնք իրավունք չունեն հակառակ սեռի ներկայացուցչի խուզարկել։ Երկրորդն էլ, դա մեր աշխատավայրն է, մենք այնտեղ աշխատանքի ենք գնում, և այդպես որ լիներ, պետք է բոլոր դատավորներին, իրենց օգնականներով, քարտուղարներով, քննիչներով զննեն, մեզ էլ հետը, եթե, իհարկե, կարողանան հիմնավորել, թե ինչ պատճառ կա զննելու»։ Հայկ Ալումյանը նկատել է, որ դատախազներին և քննիչներին կարգադրիչները սովորաբար չեն խուզարկում, բայց փաստաբանների նկատմամբ ժամանակ առ ժամանակ փորձում են նման ոտնձգություններ անել։ «Դե, բայց կարգադրիչներից չի կարելի նեղանալ, նրանք չեն որոշում, թե ինչ անեն», — ավելացրեց Ալումյանը։
Սյուզան Սիմոնյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.