23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսնալուծված 44-ամյա Ա. Օհանյանը բնակվել է իր 55-ամյա քրոջ հետ, ում հետ ունեցել է լարված փոխհարաբերություններ՝ նրան մեղադրելով իր ամուսնալուծության մեջ։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում տղամարդը վերադարձել է տուն և քրոջը կրկին մեղադրել իր ամուսնալուծության մեջ, ապա նաև բռնություն գործադրել նրա նկատմամբ։
Նախնական քննության տվյալներով՝ ոտքերով և բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 55-ամյա քրոջ գլխին և մարմնի տարբեր մասերին՝ սպառնալով կոկորդը կտրել:
Սպառնալիքն իրական ընդունելով՝ կինը մեկհարկանի առանձնատան պատուհանից դուրս է ցատկել, որի հետևանքով ստացել է ձախ սրունքի զույգ ոսկրերի դիստալ ծայրերի տեղաշարժով բաց կոտրվածքներ: Եղբայրը նրան բերել է տուն և շարունակել բռունցքներով հարվածներ հասցնել քրոջ գլխին։ Կիրառված բռնության հետևանքով կինն ստացել է տարբեր վնասվածքներ՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, գլխուղեղի գագաթային ձախ բլթում կոնտուզիոն հեմոռագիկ օջախ, սուբարախնոիդալ արնազեղում, ողնաշարի գոտկային երրորդի ողի կողմնային ելունների կոտրվածքներ, գլխի գագաթային, զույգ ստորակնակապճային, վերին շրթունքի, ձախ բազկի, կրծքավանդակի առաջային մակերեսի շրջանների արնազեղումներ:
55-ամյա կինն օգոստոսի 7-ի առավոտյան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, գնահատվել են ծանր։
Քննությամբ պարզվել է նաև, որ ինչպես քրոջ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ, այնպես էլ դրանից հետո՝ հիվանդանոցում բուժում ստանալու ընթացքում, եղբայրը պարբերաբար այցելել է նրան և սպառնացել կատարվածի մասին չհայտնել ոստիկանության աշխատակիցներին՝ հակառակ պարագայում սպառնալով սպանել։
Արդյունքում՝ բուժաշխատողիներին և իրավապահներին, քննության նախնական փուլում, քույրը հայտարարել է, թե վնասվածքներն ստացել է տան նկուղում ընկնելու հետևանքով:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Գառնի գյուղի Չարենցի փողոցի 24/1 տան բնակիչ, 23-ամյա Ռուբեն Անդրանիկի Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի տղայի նկատմամբ կրակոցների միջոցով մահափորձ կատարելու մեջ: Նա իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել գյուղապետի որդու Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ օրեր անց հետախուզում է հայտարարվում Ռ. Հակոբյանի և նրա համագյուղացի, 33-ամյա Արա Հայրապետյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Հակոբյանը հայտնի բանդայի գործով անցնող «Գառնիի Սուրիկի Լավաշ» մականվամբ Սուրիկ Հակոբյանի թոռն է: Նրան ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ Սարյան փողոցում և տեղափոխելու են Նուբարաշենի բանտ, քանի որ քննչական վարչությունը դիմել էր դատարան և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց 2015թ. հունվարի 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժան սպանության վերաբերյալ գործը:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով այսօրվա առաջին դատական նիստն անցել է գերլարված մթնոլորտում: Ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերելուն պես սպանվածի հարազատներից մի քանիսը կորցրեցին ինքնատիրապետումն ու փորձեցին հարձակվել նրանց վրա, ինչը կանխեցին կարգադրիչները:
«Անասուններ, թուրքեր, տականքներ… Մորթելու եմ, գնդապետի թուլա՛… Ձեր երեխեքի թիքեքը պետք ա բերեն»,- բղավում էին հարազատները և վիրավորական արտահայտություններ հնչեցնում նաև պաշտպանների հասցեին՝ նշելով, թե ի՞նչ խղճով են նրանք «թուրքերին» պաշտպանում ու ի՞նչ խղճով են նրանցից վերցրած գումարը ծախսելու:
Մինչ ամբաստանյալներին դուրս կհանեին դահլիճից՝ քաշքշուկ տեղի ունեցավ ամբաստանյալների և տուժողի հարազատների միջև: Նիստի ավարտից հետո տուժողի հարազատներից մեկը հայտնեց, որ ամբաստանյալների բարեկամներից մեկը սպառնացել է իրենց՝ ասելով, թե նրանց դրսում կտեսնի:
Հրապարակվեց գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրական դատավճիռը:
Գործարարի թոռը՝ ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը, դատապարտվեց 21 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով գողությունը, և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու համար սպանություն:
Մեղադրող Մարտին Նալբանդյանն ավելի վաղ միջնորդել էր հիշյալ հոդվածներով մեղավոր ճանաչել ամբաստանյալին և նրան դատապարտել 23 տարվա ազատազրկման: Մեղադրողը հիմնավորված և ճիշտ որակված էր համարել Ա.Մոմջյանին առաջադրված մեղադրանքը:
Այսինքն՝ մեղադրողը հիմնավոր էր համարել մեղադրանքն, ըստ որի՝ Ալբերտ Մոմջյանը՝ ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու նրան դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը ամբաստանյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
Ամբաստանյալն էլ իր վերջին խոսքում հայտարարեց, որ մեղադրողի միջնորդած 24 տարին «շատ էր շատ», թեև մեղադրողը միջնորդել էր դատապարտել մեկ տարով պակաս՝ 23 տարվա ազատազրկման: Ալբերտ Մոմջյանը՝ դիմելով դատարանին՝ խնդրեց. «Մի քիչ մեղմ, էլի»:
«Փաստինֆո»
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների դաժան սպանության գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին, երեկ պատասխանելով մեր հարցին, ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը ավարտվել է հոկտեմբերի 16-ին: Հենց այդ օրն էլ սույն գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սույն սպանության գործը բաղկացած է 26 հատորից:
Այս գործով մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից դեռեւս չի հաստատվել, քանի որ, մեր տեղեկություններով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները երեկ նոր միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:
Լուսինե, նախաքննության ավարտից հետո գործի նյութերըտրամադրվեցին ձեզ ծանոթանալու համար: Հիմա ի՞նչ փուլումէ, դեռ ծանոթանում ե՞ք:
Ծանոթացել ենք եւ արդեն ավարտել ենք: Ինչպես նաեւ միջնորդություն ենք ներկայացրել:
Ի՞նչ միջնորդության մասին է խոսքը:
Մանրամասները չեմ կարող այս պահին ներկայացնել: Նաեւ բովանդակությունը չեմ կարող ներկայացնել: Նկատի ունենալով միջնորդության բնույթը, այս պահին այդ միջնորդության մասին բարձրաձայնելը կարող է հանգեցնել որոշակի հետեւանքների, որը մեր գործի համար արդյունավետ չի լինի: Այլ մանրամասներ չեմ կարող ասել այս պահին:
Իսկ ե՞րբ եք այդ միջնորդությունը ներկայացրել:
Այսօր:
Ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինչպե՞ս եքգնահատում նախաքննության ընթացքը: Բացթողումներ կա՞ն:
Այս պահին վաղաժամ եմ գնահատում, նկատի ունենալով նաեւ միջնորդությունը, որը ներկայացվել է մեր կողմից, դեռեւս վաղաժամ եմ համարում այդ մասին խոսելը: Միջնորդությունը հենց ծանոթացման ընթացքում է ներկայացվել, ուստի այս պահին նախաքննության եւ ընդհանրապես քրեական գործի նյութերի մասին խոսել չեմ կարող:
Տուժողի իրավահաջորդները նո՞ւյնպես ծանոթացել ենքրեական գործի նյութերին: Իրենք ինչպե՞ս են գնահատումնախաքննության ընթացքը:
Դա էլ չեմ կարող ասել: Մենք ենք նրանց ներկայացուցիչները, եւ նրանք մեզ հետ համակարծիք են այդ հարցում:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում ի հայտեկե՞լ են այնպիսի էական հանգամանքներ, որոնք մինչ այդ ձեզհայտնի չէին:
Այո, կային գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք մինչ դա մեզ հայտնի չէին, որովհետեւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ մենք միայն փորձաքննությունների նշանակման որոշումներին էինք կարողանում ծանոթանալ եւ նաեւ փորձագետների եզրակացություններին, դատողությունները ընդհանուր կատարում էինք դրա հետ կապված, նաեւ նկատի ունենալով, որ որոշ եզրակացություններում հղումներ կային քրեական գործի որոշ նյութերի: Այս պահին ծանոթացել ենք շատ նյութերի, տեսնում ենք նաեւ շատ ավելին, քան մեզ հայտնի էր, այդ մասին հնարավոր է, որ մենք մոտ ժամանակահատվածում մանրամասներ ներկայացնենք հանրությանը, սակայն նկատի ունենալով մեր կողմից կատարված միջնորդությունը եւ նաեւ միջնորդության բնույթը, այս պահին զերծ կմնամ այդ մասին խոսել:
Այդ Էական հանգամանքները ի հայտ են եկել ռուսականկողմի քննված նյութերո՞վ, թե՞ հայկական:
Ընդհանուր նյութերով, քանի որ ռուսական կողմի նյութերն էլ են միացվել հայկական կողմի նյութերին, ուստի ամբողջությամբ ծանոթանալու արդյունքում բավական մանրամասներ են ի հայտ եկել:
Ի վերջո Ձեզ համար սպանության դրդապատճառը պա՞րզ է:
Այո, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո նաեւ սպանության դրդապատճառն է մեզ համար պարզ դարձել որոշակի առումով: Բայց այս պահին չենք կարող հրապարակել:
Ձեզ հայտնի՞ է, թե երբ գործը կուղարկվի դատարան:
Չեմ կարող ասել, միջնորդությունից է կախված, միջնորդությունը բավարարելուց կամ մերժելուց հետո նոր պարզ կլինի:
Ամբողջությամբ՝ armtimes.com
Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո,դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետև ինքը դուրսէ եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքումիրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքնընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր,որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Քաղաքացի Ա. Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնաբարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի: Քննիչի որոշմամբ Հ. Սեփոյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հատվածում: Կրակոցներ են արձակվել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կան սպանվածներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպես Armtimes-ին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտաս 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 11-12-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ:
Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշները ուղղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի բնակիչ Քրիստինե Տեր-Մաթեւոսյանը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից գնելով «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկ, դրանց մեջհայտնաբերել էր միջատներ՝ սեւ բլոճ եւ սպիտակ որդ: Քաղաքացին դիմել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, հանձնել նշված պարկի մնացորդը ու եւս մեկ չբացված պարկ, որոնք այս օրերին ենթարկվում են մանրէաբանական փորձաքննության:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչպես մեզ հայտնեց Նվարդ Առաքելյանը, հայտնի կլինեն վաղը՝ նոյեմբերի 17-ին: Վաղը պարզ կդառնա՝ սեւ բլոճն ու սպիտակ որդը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության ալյուրի մեջ են հայտնվել լրիվ պատահաբա՞ր, թե՞ իրականում գնորդներին է ներկայացվել փչացած ալյուր:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի «մահվան փաստը» նախորդ ամսվանից էր շրջանառվում՝ նրա բնակության հասցեից ուղարկված գրությամբ: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Ադրինե Թորոսյանը՝ խոսելով իր և Լևոն Մութաֆյանի դատական գործի վերաբերյալ:
Բանն այն է, որ այս ամռանը լրագրող Ադրինե Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Լրագրողը պարզաբանել է, որ այս տարվա ապրիլի 28-ին հրապարակային գործունեությամբ զբաղվող Լևոն Մութաֆյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություններ է տարածել, իր հասցեին արել է արտահայտություններ, որոնք վիրավորել են իր անձը, պատիվն ու արժանապատվությունը:
Ադրինե Թորոսյանի կարծիքով՝ վիրավորական ու արժանապատվությունը խոցող են հատկապես Լևոն Մութաֆյանի հետևյալ գրառումները. «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում… », «Հրապարակը» (նկատի ունի «Հրապարակ» թերթը) գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ», «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «…ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը…»:
Մեզ հետ զրույցում Ադրինեն պատմեց, որ հրապարակային վիրավորանքի հիմքով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 1 մլն ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանի աշխատակազմին է տրամադրվել սույն թվականի հունիսի 6-ին: Նույն օրն էլ դատավորը, հաշվի առնելով, որ Ադրինե Թորոսյանի ներկայացրած հայցադիմումը Քաղ. դատ. օր-ի պահանջներին համապատասխան է, այն մերժելու կամ վերադարձնելու հիմքեր չկան, որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրատելու մասին:
«Միաժամանակ ծանուցել էր գործին մասնակցող անձանց նախնական դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ նշանակելով այն հոկտեմբերի 1-ին: Նշված օրը, սակայն, հայցվորի և պատասխանողի բացակայության պատճառով նիստը հետաձգելով և վերանշանակելով հոկտեմբերի 20-ին՝ այդ մասին դարձյալ ծանուցել էր դատավարության կողմերին»,- պատմեց լրագրողը:
Նրա փոխանցմամբ՝ իր ուղարկած ծանուցագրում միաժամանակ դատարանը հայտնել էր, որ պատասխանող Մութաֆյանի ծրարը դատարան է վերադարձվել «մահացած է» նշումով, և խնդրել էր Թորոսյանին հայտնել իր կարծիքը Մութաֆյանի «մահվան փաստի» վերաբերյալ՝ գործի հետագա ընթացքը պատշաճ ապահովելու համար:
«Այդ ընթացքում մինչ ես ապացույցներ էիր հավաքում Մութաֆյանի կենդանության օրոք նրա մահվան փաստը հերքելու և դրանք դատարանին ներկայացնելու համար՝ դիմելով, օրինակ՝ ՀԳՄ նախագահին, որպեսզի վերջինս հաստատի Լևոն Գրիգորի Մութաֆյանի ողջությունը (նրա կենդանության օրոք), այս վերջին դիմումի պատասխանն ուղարկվելուց մեկ աշխատանքային օր հետո Մութաֆյանն արդեն անձամբ էր ներկայացել դատական նիստին՝ հայցվորի զարմացական հարցին պատասխանելով, թե իր «մահվան փաստը» սխալմունք է եղել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես կարող էր բնակարանից նման պատասխան ուղարկվել դատարանին»,- պատմեց Թորոսյանը:
Լրագրողը, անդրադառնալով Մութաֆյանի դեմ ներկայացված հայցին, ասաց, որ, ըստ էության, Մութաֆյանը չէր ընդունել այն և ընդհատելով նիստը նախագահողին՝ հայտարարություններ էր արել:
«Նա ասել էր, թե իբր ես՝ հայցվորը, հրապարակավ անբարո արտահայտություններ եմ արել իր հասցեին. «Ինձ կոչելով գ..թ (դատավորը սաստել էր նրան այս արտահայտության համար), որովհետև ես հանրային դեմք եմ, ամուսնացած մարդ, հանրապետությունում ճանաչված, և մի աղջնակ ինձ էդպիսի անբարո արտահայտություն է արել, դրա համար ես պիտի պատրաստվեմ իմ պաշտպանությանը, ասել էր Մութաֆյանը: Նիստը հետաձգվել էր այդ հիմքով»,- մանրամասնեց Ադրինե Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին: Մահվան հանգամանքները պարզվում են:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից նոյեմբերի 12-ին հաղորդագրություն է տարածվել զորամասում զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին, որի հետևանքով վերջինս ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել՝ հաղորդագրության մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու շուրջ։ Հեռախոսակապ է հաստատվել զինծառայողի ազգականի հետ, ով նոյեմբերի 13-ին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Հակոբյանը 16.01.2015թ. Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության նշանակվել N զորամասում: Զինվորական երդումն ընդունելուց հետո շարքային Ա.Ա.Հակոբյանը նշանակվել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի ավագ հետախույզ-գնդացրորդի պաշտոնում, իսկ 21.08.2015թ. նույն գումարտակի 4-րդ վաշտում` որպես 1-ին դասակի 1-ին ջոկի նռնականետորդ:
Ծառայության ընթացքում Ա.Ա.Հակոբյանը 5 անգամ ստացիոնար բուժում է ստացել զորամասի բուժկետում: 07.11.2015թ., զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, Ա.Հակոբյանը հետազոտման և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնտեղից` Երևանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Զինծառայողի ազգականը հայտնել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նոյեմբերի 6-ի երեկոյան՝ սպայի կողմից։
Նկատի ունենալով, որ վերը նշված հաղորդումներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտե
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.