Թատերագետ Լևոն Մութաֆյանի «մահվան փաստը» նախորդ ամսվանից էր շրջանառվում՝ նրա բնակության հասցեից ուղարկված գրությամբ: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Ադրինե Թորոսյանը՝ խոսելով իր և Լևոն Մութաֆյանի դատական գործի վերաբերյալ:
Բանն այն է, որ այս ամռանը լրագրող Ադրինե Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Լրագրողը պարզաբանել է, որ այս տարվա ապրիլի 28-ին հրապարակային գործունեությամբ զբաղվող Լևոն Մութաֆյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություններ է տարածել, իր հասցեին արել է արտահայտություններ, որոնք վիրավորել են իր անձը, պատիվն ու արժանապատվությունը:
Ադրինե Թորոսյանի կարծիքով՝ վիրավորական ու արժանապատվությունը խոցող են հատկապես Լևոն Մութաֆյանի հետևյալ գրառումները. «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում… », «Հրապարակը» (նկատի ունի «Հրապարակ» թերթը) գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ», «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «…ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը…»:
Մեզ հետ զրույցում Ադրինեն պատմեց, որ հրապարակային վիրավորանքի հիմքով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 1 մլն ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանի աշխատակազմին է տրամադրվել սույն թվականի հունիսի 6-ին: Նույն օրն էլ դատավորը, հաշվի առնելով, որ Ադրինե Թորոսյանի ներկայացրած հայցադիմումը Քաղ. դատ. օր-ի պահանջներին համապատասխան է, այն մերժելու կամ վերադարձնելու հիմքեր չկան, որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրատելու մասին:
«Միաժամանակ ծանուցել էր գործին մասնակցող անձանց նախնական դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ նշանակելով այն հոկտեմբերի 1-ին: Նշված օրը, սակայն, հայցվորի և պատասխանողի բացակայության պատճառով նիստը հետաձգելով և վերանշանակելով հոկտեմբերի 20-ին՝ այդ մասին դարձյալ ծանուցել էր դատավարության կողմերին»,- պատմեց լրագրողը:
Նրա փոխանցմամբ՝ իր ուղարկած ծանուցագրում միաժամանակ դատարանը հայտնել էր, որ պատասխանող Մութաֆյանի ծրարը դատարան է վերադարձվել «մահացած է» նշումով, և խնդրել էր Թորոսյանին հայտնել իր կարծիքը Մութաֆյանի «մահվան փաստի» վերաբերյալ՝ գործի հետագա ընթացքը պատշաճ ապահովելու համար:
«Այդ ընթացքում մինչ ես ապացույցներ էիր հավաքում Մութաֆյանի կենդանության օրոք նրա մահվան փաստը հերքելու և դրանք դատարանին ներկայացնելու համար՝ դիմելով, օրինակ՝ ՀԳՄ նախագահին, որպեսզի վերջինս հաստատի Լևոն Գրիգորի Մութաֆյանի ողջությունը (նրա կենդանության օրոք), այս վերջին դիմումի պատասխանն ուղարկվելուց մեկ աշխատանքային օր հետո Մութաֆյանն արդեն անձամբ էր ներկայացել դատական նիստին՝ հայցվորի զարմացական հարցին պատասխանելով, թե իր «մահվան փաստը» սխալմունք է եղել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես կարող էր բնակարանից նման պատասխան ուղարկվել դատարանին»,- պատմեց Թորոսյանը:
Լրագրողը, անդրադառնալով Մութաֆյանի դեմ ներկայացված հայցին, ասաց, որ, ըստ էության, Մութաֆյանը չէր ընդունել այն և ընդհատելով նիստը նախագահողին՝ հայտարարություններ էր արել:
«Նա ասել էր, թե իբր ես՝ հայցվորը, հրապարակավ անբարո արտահայտություններ եմ արել իր հասցեին. «Ինձ կոչելով գ..թ (դատավորը սաստել էր նրան այս արտահայտության համար), որովհետև ես հանրային դեմք եմ, ամուսնացած մարդ, հանրապետությունում ճանաչված, և մի աղջնակ ինձ էդպիսի անբարո արտահայտություն է արել, դրա համար ես պիտի պատրաստվեմ իմ պաշտպանությանը, ասել էր Մութաֆյանը: Նիստը հետաձգվել էր այդ հիմքով»,- մանրամասնեց Ադրինե Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին: Մահվան հանգամանքները պարզվում են:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.