Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների դաժան սպանության գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին, երեկ պատասխանելով մեր հարցին, ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը ավարտվել է հոկտեմբերի 16-ին: Հենց այդ օրն էլ սույն գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սույն սպանության գործը բաղկացած է 26 հատորից:
Այս գործով մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից դեռեւս չի հաստատվել, քանի որ, մեր տեղեկություններով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները երեկ նոր միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:
Լուսինե, նախաքննության ավարտից հետո գործի նյութերըտրամադրվեցին ձեզ ծանոթանալու համար: Հիմա ի՞նչ փուլումէ, դեռ ծանոթանում ե՞ք:
Ծանոթացել ենք եւ արդեն ավարտել ենք: Ինչպես նաեւ միջնորդություն ենք ներկայացրել:
Ի՞նչ միջնորդության մասին է խոսքը:
Մանրամասները չեմ կարող այս պահին ներկայացնել: Նաեւ բովանդակությունը չեմ կարող ներկայացնել: Նկատի ունենալով միջնորդության բնույթը, այս պահին այդ միջնորդության մասին բարձրաձայնելը կարող է հանգեցնել որոշակի հետեւանքների, որը մեր գործի համար արդյունավետ չի լինի: Այլ մանրամասներ չեմ կարող ասել այս պահին:
Իսկ ե՞րբ եք այդ միջնորդությունը ներկայացրել:
Այսօր:
Ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինչպե՞ս եքգնահատում նախաքննության ընթացքը: Բացթողումներ կա՞ն:
Այս պահին վաղաժամ եմ գնահատում, նկատի ունենալով նաեւ միջնորդությունը, որը ներկայացվել է մեր կողմից, դեռեւս վաղաժամ եմ համարում այդ մասին խոսելը: Միջնորդությունը հենց ծանոթացման ընթացքում է ներկայացվել, ուստի այս պահին նախաքննության եւ ընդհանրապես քրեական գործի նյութերի մասին խոսել չեմ կարող:
Տուժողի իրավահաջորդները նո՞ւյնպես ծանոթացել ենքրեական գործի նյութերին: Իրենք ինչպե՞ս են գնահատումնախաքննության ընթացքը:
Դա էլ չեմ կարող ասել: Մենք ենք նրանց ներկայացուցիչները, եւ նրանք մեզ հետ համակարծիք են այդ հարցում:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում ի հայտեկե՞լ են այնպիսի էական հանգամանքներ, որոնք մինչ այդ ձեզհայտնի չէին:
Այո, կային գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք մինչ դա մեզ հայտնի չէին, որովհետեւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ մենք միայն փորձաքննությունների նշանակման որոշումներին էինք կարողանում ծանոթանալ եւ նաեւ փորձագետների եզրակացություններին, դատողությունները ընդհանուր կատարում էինք դրա հետ կապված, նաեւ նկատի ունենալով, որ որոշ եզրակացություններում հղումներ կային քրեական գործի որոշ նյութերի: Այս պահին ծանոթացել ենք շատ նյութերի, տեսնում ենք նաեւ շատ ավելին, քան մեզ հայտնի էր, այդ մասին հնարավոր է, որ մենք մոտ ժամանակահատվածում մանրամասներ ներկայացնենք հանրությանը, սակայն նկատի ունենալով մեր կողմից կատարված միջնորդությունը եւ նաեւ միջնորդության բնույթը, այս պահին զերծ կմնամ այդ մասին խոսել:
Այդ Էական հանգամանքները ի հայտ են եկել ռուսականկողմի քննված նյութերո՞վ, թե՞ հայկական:
Ընդհանուր նյութերով, քանի որ ռուսական կողմի նյութերն էլ են միացվել հայկական կողմի նյութերին, ուստի ամբողջությամբ ծանոթանալու արդյունքում բավական մանրամասներ են ի հայտ եկել:
Ի վերջո Ձեզ համար սպանության դրդապատճառը պա՞րզ է:
Այո, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո նաեւ սպանության դրդապատճառն է մեզ համար պարզ դարձել որոշակի առումով: Բայց այս պահին չենք կարող հրապարակել:
Ձեզ հայտնի՞ է, թե երբ գործը կուղարկվի դատարան:
Չեմ կարող ասել, միջնորդությունից է կախված, միջնորդությունը բավարարելուց կամ մերժելուց հետո նոր պարզ կլինի:
Ամբողջությամբ՝ armtimes.com
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.