04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանի տնամերձ հատվածի հարակից դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Հովհաննիսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս կայարանի 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Վաչագան Սարգսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել բութ առարկայի գործադրմամբ գլխի հատվածում ստացած հարվածներից: Մինչ դատաբժիշկը դին կզզներ` ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Վ. Սարգսյանին հարվածել և սպանել է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ, 35-ամյա Ալիկ Գուրջիևը: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են իր տանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս քննիչի մոտ տվել է ինքնախոստովանական ցուցմունք և հայտնել, որ երկաթե ձողով ինքը 2 անգամ հարվածել է Վ. Սարգսյանի գլխին, ինչից հետո, տեսնելով, որ նա մահացել է` դիմել է փախուստի: Քննիչ Դ. Հովհաննիսյանի որոշմամբ Ա. Գուրջիևը ձերբակալվել է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժումը (Հայկական առաջին ճակատ՝ FAF) պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը:
«Մոտ մեկ ամիս առաջ, ներկայացնելով պահանջներ՝ ուղղված ՀՖՖ-ին, մենք առաջարկեցինք ելքի ճանապարհ՝ հավաքականում խաթարված մթնոլորտի եւ անփառունակ խաղերի շարանը հաղթահարելու համար, ակնկալում էինք պահանջների քննարկում, առարկայական գործողություններ, ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի որոնում: Մրցաշրջանի վերջին խաղից անցել է շուրջ մեկ ամիս: Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկաին վերլուծություններ եւ ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին հնչեցնելն էր:
Հիշեցնում ենք, որ մեր գործողությունների գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուն եւ Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Չցանկանալով անդրադառնալ մեզ ուղված սին մեղադրանքներին եւ մեր «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում՝ ուղղակի նշենք, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային եւ սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երեւանից Եվրոպայի ցանկացած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, եւ ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաեւ արտագնա խաղերի ժամանակ: Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղեւորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու: Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից եւ մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով: Վերջին 2 ուղեւորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետեւանքով՝ ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով, մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ, ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:
Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի եւ սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին:
Հետագայում եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ մեր սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը եւ մուտքը մարզադաշտ, մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու ենք մեր երթը եւ պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում եւ ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ:
ՖԱՖ
Անսպառ Հավատ, Անմնացորդ Նվիրում»
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը: Այս լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը `տեղեկացնելով, որ նա կոմայի մեջ է ընկել: Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ ամեն բան պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ: Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին դատապարտվածներից մեկը: 1991-ին ՀՀ-ի`ՄԱԿ-ի անդամ դառնալով` մորատորիում էր հայտարարվել մահապատժի իրագործման նկատմամբ, այսինքն` մահապատժի դատավճիռները թեպետ հրապարակվում էին դատարանների կողմից, սակայն չէին իրագործվում: Իսկ 2003 թ-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման:
2014 թ-ի հուլիսից ցմահ բանտարկյալը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում: Տառապել է հոգեկան հիվանդություններով: Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թ-ի մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ, նշված է. «Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը»: Մեր ունեցած տեղեկություններով, պատժի կրման վերջին տարիներին Կարեն Բոյաջյանը չի գիտակցել իր գործողությունները: Նշենք, որ չի ունեցել իր սեփական ընտանիքը, իսկ ծնողները մահացել են տարիներ առաջ:
Հ.Գ. «Հետքը» դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտ Կարեն Սերգեյի Բոյաջյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Մենք ստացել ենք թույլտվություն, ուստի շուտով կներկայացնենք նաև քրեական գործի մանրամասները:
Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:
«Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը»,-ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Ապա Քննչական կոմիտեն մանրամասնում է․-«Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում, Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն: Ըստ դերաբաշխման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տուն, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում: Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել էր նույն տան 91-ամյա բնակչուհի Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին նույն մարզի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում՝ այդ գյուղի 76-ամյա բնակչուհի Գոհար Բարսեղյանի դին: Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Բարսեղյանին ևս ինքն է սպանել: Նոյեմբերի 2-ին քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, և Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետերով՝ «շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն»:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 4-ին Ս.Զ.-ն ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով` «հանցակցություն շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանությանը»: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացուդուլ հայտարարած դատապարտյալների թիվը 5-ն է: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Դատապարտյալներից երեքը գտնվում են հացադուլավորների համար նախատեսված խցում, մնացածը՝ ոչ»,- մանրամասնեց պարոն Ղլեչյանն ու հավելեց՝ իրենց առողջական վիճակը համարվում է բավարար, գտնվում են բժիշկների հսկողության տակ;
Դատապարտյալների անուն-ազգանունները հանրային կապերի պատասխանատուն չնշեց՝ ընդգծելով, որ նման իրավունք չունի՝ առանց դատապարտյալների թույլտվության եւ ցանկության:
Գոռ Ղլեչյանից, սակայն տեղեկացանք՝ 5 հացադուլավորներից մեկը Վոլոդյա Ավետիսյանն է:
Որոշ անձինք, կազմակերպություններ, ոստիկանության բազմաթիվ պարզաբանումներից հետո էլ զանգվածային լրատվության միջոցներով շարունակվում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ իրենց մեկնաբանություններում քվեարկությանը մասնակցող անձանց թվաքանակը համեմատելով վիճակագրական ցուցանիշների հետ:
Որոշ դեպքերում էլ ՀՀ ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թվաքանակի հրապարակումը մեկնաբանում են որպես Հանրապետությունում առկա բնակչության թվաքանակի հրապարակումներ և կատարում սուբյեկտիվ, օրենքի պահանջներից չբխող վերլուծություններ:
Կարծիք է ստեղծվում, որ նույն հարցի կապակցությամբ հրապարակումներ տարածողները ՀՀ ոստիկանության պարզաբանումները կամ չեն ընթերցում կամ որոշ դեպքերում էլ անտեսելով դրանք, հակառակ փաստարկներ չբերելով, շարունակում սուբյեկտիվ դատողությունները:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:
Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը:
Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձևաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորումը կհամարվի հակաիրավական:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված տվյալներին, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 6-ի դրությամբ 2.554.332 է:
2) 2015 թ. նոյեմբերի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված (այլ ոչ Հայաստանի Հանրապետությունում բնակվող) անձանց թիվ կազմում է 3.317.965:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ մասին մամուլի մի շաք միջոցներով տարածված հրապարակումների փաստով քրգործ հարուցվեց։
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս 10.06.2015թ. հաղորդագրություն էր տարածել՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ:
Նկատի ունենալով, որ նշված հրապարակումներում առկա է եղել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով 12.06.2002թ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով: Հետեւաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Հաշվի առնելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
«Բուդաղյանների գործով ներպետական ատյաններում ունենք երեք տարբեր գործեր: Սակայն արյունալի դեպքի արդյունքում ունենք ընդամենը մեկ հոգի, որի հանդեպ քրեական դատավարություն է իրականացվում՝ դա Արտակ Բուդաղյանն է: Քրեական հետապնդումը Արտակ Բուդաղյանի նկատմամբ ստեղծվել է զուտ այն նպատակով, որ արդարացվեն Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու արարքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը հիշեցրեց, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական վճիռ, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: Առաջին դատական նիստը մեկնարկելու է այսօր:
«Արտակ Բուդաղյանի գործը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի:Դատախազությունը և քննչական մարմինները փորձում են Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին ներկայացնել որպես պաշտպանվողներ, որոնք տուժել են Արտակ և Ավետիք Բուդաղյանների գործողություններից: Մենք ամեն բան անում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրանը, և իրենց ներկայացմամբ, մերձավոր Զարզանդ Նիկողոսյանը, որոնք պետք է մեղադրվեն 2013 թվականի հունիսի 1-ի դեպքերի համար»,-նշեց գործով պաշտպանը:
Ալումյանի խոսքով՝ մոտեցում կա, որ Բուդաղյանները պետք է ամբողջ ընտանիքով այս ապօրինությունների միջով անցնեն. « Արա Բուդաղյանի նկատմամբ նույնպես կիրառվում է այդ մեթոդը: Գիտենք, որ այս տարվա հուլիսի 3-ին նրան կալանավորել են, իբր Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների ժամանակ ունեցել է իր մասնակցությունը: Նա պետք է կալանավորված մնար երկու ամսով, սակայն կալանքի ժամկետն անընդհատ երկարացնում են: Ամեն բան անելու եմ, որ շուտ թե ուշ այս հարցը լուծվի, քանի որ դա այսպես մնալ չի կարող»:
Այն, թե Բուդաղյանների ընտանիքին հետապնդումը արդյոք քաղաքական ենթատեքստ ունի՞ Ալումյանն արձագանքեց. «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ և չեմ կարող քաղաքական բաների խառնվել, կարող եմ ասել , որ այս գործն իրավաբանորեն 90 աստիճանով շուռ են տվել , ու որպես իրավաբան նշեմ, որ հետևողականորեն այս հարցը բարձրացնելու ենք միջազգային ատյաններում»:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հատուկ փրկարարական ջոկատի ծառայողի կողմից ակնհայտ անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով` անչափահաս աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչ դատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնում մահացած Սվետլանա Սարգսյանի դուստրը` երգչուհի Աիդա Սարգսյանը, չի պատրաստվում լռել և ամեն ինչ անելու է՝ իր մոր մահվան մեջ մեղավոր բժիշկներին պատժելու համար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու մորը առաջին օգնություն ցուցաբերած «Հոսպիս» ծերերի խնամքի կենտրոնում որպես խորհրդատու աշխատող Հրանտ Կարապետյանի հետ, ով ասաց, որ իրեն մեղավոր չի համարում:
Երգչուհի Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ անցած տարի իր մայրիկը առողջական խնդիր է ունեցել, սակայն կարողացել են վերականգնել: Բայց այս տարի. «Ֆիզոթերապիայի ինստիտուտում ողնաշարն ուղղելու փոխարեն ստամոքսի խոց առաջացրին: «Հոսպիս» կենտրոնում թերապիաների գնաց և վերականգնեց իր ուժերը: Եվ, ահա, նորից լավ չի զգացել իրեն, կրկին գնացել էր «Հոսպիս» կենտրոն: Այդ ժամանակ բժիշկներն արյուն են տեսել, բայց ոչ մի բան չեն ձեռնարկել՝ մտածելով, թե իր ստամոքսի նախկին խնդիրն է»:
Երգչուհու խոսքով՝ իր մորը բուժող բժիշկը՝ Հրանտ Կարապետյանը, առանց անալիզներ վերցնելու իրեն ասել է, որ ձեռքով շոշափել և զգացել է, որ մոր լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը և ներքին օրգանները քայքայված են. «Միթե շոշափելով կարելի է նման եզրակացություն անել: Մենք մայրիկիս տարանք այլ տեղ ստուգելու, պարզվեց, որ նրա մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել է պետք, ու մայրս կրկին վերադարձավ, իսկ լյարդը փոքր-ինչ ճարպակալել էր ընդամենը: Ինչևէ, այս ամենից հետո կրկին վերադարձանք «Հոսպիս» կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց զանգեցին, ասացին՝ Ձեր հիվանդը մահամերձ է: Տեղափոխեցինք «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն, որտեղ էլ բժիշկները պնդեցին, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, և շատ պնդելուց հետո, առանց որևիցե թղթաբանության, գաստրոսկոպիա արեցին, ինչին դեմ եմ եղել՝ համոզված լինելով, որ մայրս դրան չի դիմանա: Ինձ ասացին, որ լավ մասնագետ ունեն, գաստրոսկոպիայից հետո ամեն ինչ լավ կլինի, բայց հակառակը եղավ: Պարզվեց, որ ինչ-որ անոթ են ծակել, դրանից արնահոսել է, ավելի ուշ մահացել»…
Աիդա Սարգսյանի մորը բուժող բժիշկը՝ «Հոսպիս» կենտրոնի մասնագետ Հրանտ Կարապետյանը, կատարվածում իր մեղքի բաժինը չի տեսնում. «Աիդա Սարգսյանի մայրը մի քանի ամիս առաջ ցավեր է ունեցել, հակացավային թերապիայի կարիք է ունեցել, որից հետո լավ վիճակում դուրս է գրվել կենտրոնից: Երգչուհին հյուրախաղերի մեջ էր, նրա ընկերուհին զանգահարեց և հայտնեց, որ մայրիկի մոտ նույն վիճակն է, կարող է բերել հիվանդանոց, պատասխանեցի՝ այո: Բերեցին, արդեն արյունահոսում էր: Խոսել եմ ե՛ւ Աիդա Սարգսյանի, ե՛ւ ԱՄՆ-ում գտնվող նրա եղբոր հետ, հայտնել եմ՝ եթե արյունահոսությունը կրկնվի, ապա մայրիկին չեն կարողանալու պահել իրենց կենտրոնում: Աիդա Սարգսյանի մայրիկի մոտ ստամոքսի քաղցկեղ էր և ենթակա չէր վիրահատման»:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.