04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո,դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետև ինքը դուրսէ եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքումիրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքնընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր,որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Քաղաքացի Ա. Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնաբարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի: Քննիչի որոշմամբ Հ. Սեփոյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հատվածում: Կրակոցներ են արձակվել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կան սպանվածներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպես Armtimes-ին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտաս 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 11-12-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ:
Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշները ուղղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի բնակիչ Քրիստինե Տեր-Մաթեւոսյանը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից գնելով «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկ, դրանց մեջհայտնաբերել էր միջատներ՝ սեւ բլոճ եւ սպիտակ որդ: Քաղաքացին դիմել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, հանձնել նշված պարկի մնացորդը ու եւս մեկ չբացված պարկ, որոնք այս օրերին ենթարկվում են մանրէաբանական փորձաքննության:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչպես մեզ հայտնեց Նվարդ Առաքելյանը, հայտնի կլինեն վաղը՝ նոյեմբերի 17-ին: Վաղը պարզ կդառնա՝ սեւ բլոճն ու սպիտակ որդը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության ալյուրի մեջ են հայտնվել լրիվ պատահաբա՞ր, թե՞ իրականում գնորդներին է ներկայացվել փչացած ալյուր:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի «մահվան փաստը» նախորդ ամսվանից էր շրջանառվում՝ նրա բնակության հասցեից ուղարկված գրությամբ: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Ադրինե Թորոսյանը՝ խոսելով իր և Լևոն Մութաֆյանի դատական գործի վերաբերյալ:
Բանն այն է, որ այս ամռանը լրագրող Ադրինե Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Լրագրողը պարզաբանել է, որ այս տարվա ապրիլի 28-ին հրապարակային գործունեությամբ զբաղվող Լևոն Մութաֆյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություններ է տարածել, իր հասցեին արել է արտահայտություններ, որոնք վիրավորել են իր անձը, պատիվն ու արժանապատվությունը:
Ադրինե Թորոսյանի կարծիքով՝ վիրավորական ու արժանապատվությունը խոցող են հատկապես Լևոն Մութաֆյանի հետևյալ գրառումները. «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում… », «Հրապարակը» (նկատի ունի «Հրապարակ» թերթը) գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ», «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «…ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը…»:
Մեզ հետ զրույցում Ադրինեն պատմեց, որ հրապարակային վիրավորանքի հիմքով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 1 մլն ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանի աշխատակազմին է տրամադրվել սույն թվականի հունիսի 6-ին: Նույն օրն էլ դատավորը, հաշվի առնելով, որ Ադրինե Թորոսյանի ներկայացրած հայցադիմումը Քաղ. դատ. օր-ի պահանջներին համապատասխան է, այն մերժելու կամ վերադարձնելու հիմքեր չկան, որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրատելու մասին:
«Միաժամանակ ծանուցել էր գործին մասնակցող անձանց նախնական դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ նշանակելով այն հոկտեմբերի 1-ին: Նշված օրը, սակայն, հայցվորի և պատասխանողի բացակայության պատճառով նիստը հետաձգելով և վերանշանակելով հոկտեմբերի 20-ին՝ այդ մասին դարձյալ ծանուցել էր դատավարության կողմերին»,- պատմեց լրագրողը:
Նրա փոխանցմամբ՝ իր ուղարկած ծանուցագրում միաժամանակ դատարանը հայտնել էր, որ պատասխանող Մութաֆյանի ծրարը դատարան է վերադարձվել «մահացած է» նշումով, և խնդրել էր Թորոսյանին հայտնել իր կարծիքը Մութաֆյանի «մահվան փաստի» վերաբերյալ՝ գործի հետագա ընթացքը պատշաճ ապահովելու համար:
«Այդ ընթացքում մինչ ես ապացույցներ էիր հավաքում Մութաֆյանի կենդանության օրոք նրա մահվան փաստը հերքելու և դրանք դատարանին ներկայացնելու համար՝ դիմելով, օրինակ՝ ՀԳՄ նախագահին, որպեսզի վերջինս հաստատի Լևոն Գրիգորի Մութաֆյանի ողջությունը (նրա կենդանության օրոք), այս վերջին դիմումի պատասխանն ուղարկվելուց մեկ աշխատանքային օր հետո Մութաֆյանն արդեն անձամբ էր ներկայացել դատական նիստին՝ հայցվորի զարմացական հարցին պատասխանելով, թե իր «մահվան փաստը» սխալմունք է եղել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես կարող էր բնակարանից նման պատասխան ուղարկվել դատարանին»,- պատմեց Թորոսյանը:
Լրագրողը, անդրադառնալով Մութաֆյանի դեմ ներկայացված հայցին, ասաց, որ, ըստ էության, Մութաֆյանը չէր ընդունել այն և ընդհատելով նիստը նախագահողին՝ հայտարարություններ էր արել:
«Նա ասել էր, թե իբր ես՝ հայցվորը, հրապարակավ անբարո արտահայտություններ եմ արել իր հասցեին. «Ինձ կոչելով գ..թ (դատավորը սաստել էր նրան այս արտահայտության համար), որովհետև ես հանրային դեմք եմ, ամուսնացած մարդ, հանրապետությունում ճանաչված, և մի աղջնակ ինձ էդպիսի անբարո արտահայտություն է արել, դրա համար ես պիտի պատրաստվեմ իմ պաշտպանությանը, ասել էր Մութաֆյանը: Նիստը հետաձգվել էր այդ հիմքով»,- մանրամասնեց Ադրինե Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին: Մահվան հանգամանքները պարզվում են:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից նոյեմբերի 12-ին հաղորդագրություն է տարածվել զորամասում զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին, որի հետևանքով վերջինս ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել՝ հաղորդագրության մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու շուրջ։ Հեռախոսակապ է հաստատվել զինծառայողի ազգականի հետ, ով նոյեմբերի 13-ին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Հակոբյանը 16.01.2015թ. Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության նշանակվել N զորամասում: Զինվորական երդումն ընդունելուց հետո շարքային Ա.Ա.Հակոբյանը նշանակվել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի ավագ հետախույզ-գնդացրորդի պաշտոնում, իսկ 21.08.2015թ. նույն գումարտակի 4-րդ վաշտում` որպես 1-ին դասակի 1-ին ջոկի նռնականետորդ:
Ծառայության ընթացքում Ա.Ա.Հակոբյանը 5 անգամ ստացիոնար բուժում է ստացել զորամասի բուժկետում: 07.11.2015թ., զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, Ա.Հակոբյանը հետազոտման և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնտեղից` Երևանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Զինծառայողի ազգականը հայտնել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նոյեմբերի 6-ի երեկոյան՝ սպայի կողմից։
Նկատի ունենալով, որ վերը նշված հաղորդումներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է թատերագետ Լ. Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝ նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Լ. Մութաֆյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։
Լ. Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել կնոջ՝ 2 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարության մի դեպք: Ըստ ահազանգի՝ 33-ամյա կնոջը բռնաբարել է ոստիկանության աշխատակիցը և նրա ընկերները:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՔԾ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ բռնաբարության մեջ կասկածվողը ոստիկանության կապիտան է, ով իր ընկերների հետ կնոջը ծեծելով բռնաբարել է, ստիպել սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչը նկարահանել են հեռախոսով:
Այս ամենի նպատակն է եղել՝ կնոջը ստիպել ամուսնու ավտոմեքենայի մեջ թմրանյութ դնել: Թե ինչու է դեպքից տարիներ անց տուժողը որոշել այդ մասին բարձրաձայնել՝ թերևս կպարզի նախաքննությունը։
«Փաստինֆո»
ՀՀ քաղաքացիներ Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը կասկածվում են հափշտակություն կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանություն դիմած կինը նոյեմբերի 9-ին հաղորդում է տվել խարդախության վերաբերյալ:
Ըստ նրա` ոմն Օհան Շավարշյան եւ Գեղամ, չարաշահելով իր վստահությունը, իրեն եւ երկու որդիներին Շվեդիա մշտական բնակության ուղարկելու համար պահանջել եւ օգոստոսի 11-ին, սպառնալիքի միջոցով, ստացել են 15 հազար եվրո, իրենց տվել են ՌԴ քաղաքացու անձնագրեր, սակայն հայկական անձնագրերով ճանապարհել Մոնտենեգրո: Այստեղից կինն ու որդիները փորձել են թռչել Փարիզ, սակայն տեղի իրավապահները պարզել են, որ ռուսական անձնագրերը կեղծ են: Նրանց ձերբակալել են եւ հոկտեմբերի 1-ին հետ ուղարկել Հայաստան:
Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հետաքննությամբ պարզել են, որ Օհան Շավարշյանը Օհանիկ Շավիշյանն է, իսկ Գեղամը` Գեղամ Վահանյանը:
Նախապատրաստված նյութերով Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն: Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը ձերբակալված են:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նրանց գործունեությունից տուժած այլ քաղաքացիներ էլ կան: Նրանք կարող են դիմել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն կամ զանգահարել 010 56-47-72 հեռախոսահամարով:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությանը դիմել են ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ի ազգականները և հայտնել, որ վերջինս զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:
ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս, իրոք, ենթարկվել է ուժեղ հոգեբանական տրավմայի և ներկայումս ստանում է համապատասխան բուժում: Ըստ ազգականների տվյալների՝ Ա.Հ.-ին զորամասում ծեծի են ենթարկել, ենթադրաբար դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 6-ին կամ 7-ին:
ՔՀԻ-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելու, արդյունավետ և անհապաղ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ ինչպես զորակոչվելիս, այնպես էլ ծառայության ընթացքում
բուժզննության ժամանակ Ա.Հ.-ի մոտ հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարային ծառայության համար պիտանի: Ուստի, նա խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, ենթադրաբար, դաժան վերաբերմունքի հետևանքով:
Ա.Հ.-ի հետ կատարվածը միակը չէ: Վերջին տարիներին հասարակությանը հայտնի են դարձել նմանատիպ մի քանի դեպք, երբ վատ և նվաստացուցիչ վերաբերմունքի արդյունքում ժամկետային զինծառայողները ձեռք են բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
ՔՀԻ-ին դատապարտում է ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը և կոչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությանն արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու պրակտիկան բացառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է տուժողին տրամադրել համապատասխան բժշկական և հոգեբանական աջակցություն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեն1 իր մտահոգություններն է
հայտնել Հայաստանի զինված ուժերում վատ վերաբերմունքի պրակտիկայի առկայության և նշված դեպքերի ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Կոմիտեն նշել է, որ պետությունը պետք է կրկնապատկի իր ջանքերն՝ ուղղված բանակում վատ վերաբերմունքի արգելմանը և բացառի նման պրակտիկան, ինչպես նաև՝ նմանատիպ բոլոր դեպքերով ապահովի արագ, անկողմնակալ և լիարժեք քննություն և մեղավորներին ենթարկի իրական և համաչափ պատժի, իսկ կատարված քննության արդյունքների վերաբերյալ տեղեկացնի հանրությանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Կոնտինենտտեքս» ՓԲԸ Հայաստանի Ոստիկանության կարի արտադրամասի աշխատակիցները: Բողոքի էին դուրս եկել, քանի որ մեկ տարվա աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել: Ըստ բողոքավորների՝ 150 աշխատակից աշխատավարձ չի ստացել։ Աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 30 միլիոն դրամ: Ըստ նրանց՝ 1000-ներով ոստիկանների համազգեստներ են կարել։ Ամեն անգամ փափուկ բարձ են դրել գլխների տակ՝ վաղը կտանք , մյուս օրը կտանք։ Տնօրենի հետ էլ՝ Սամվել Բեկչյանի, որևէ կերպ կապ հաստատել չեն կարողանում: Ըստ նրանց վերջինս Հայաստանում չի։
Ոստիկանությունն էլ պնդում է, որ իրենցից ինչ կախված է եղել արել են, գումարները փոխանցել են Բեկչյանին:
Ի դեպ, գործարանը լուծարվել է , և հարց է, թե աշխատողներն ումից պիտի պահանջեն իրենց աշխատավարձերը։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.