04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը.
2015 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի է ենթարկվել ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը, որն անզգուշությամբ առաջացրել է 8 մարդու մահ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի հետ կապված ԶԼՄ-ների հաղորդումներով ստացված տեղեկությունների վերլուծությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել՝ նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցները տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու արդյունքում:
Դեպքի առթիվ 2015 թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Նույն օրը քրեական գործով կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչները:
Կատարվել և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ, վարորդների և մյուս աշխատակիցների անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, հարցաքննվել են հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման և սպասարկման համար պատասխանատու անձինք: Գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով պատկան մարմիններին կատարվել են հարցումներ և պահանջվել համապատասխան փաստաթղթեր:
Հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ:
Մոսկվայի և Տուլայի մարզի իրավապահ մարմինների հետ աշխատանքների համակարգումը և համագործակցությունն ապահովվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի կողմից:
Նախաքննության արդյունքների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005-ի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, այլապես կկիրառվի իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70%-ից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70%-ից ցածր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է քաղաքացի Նելլի Հարությունյանի անհետացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Հարությունյանը 2007 թվականից Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող` «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառում զբաղվել է ոսկյա զարդերի առուվաճառքով: Միաժամանակ պարզվել է, որ վերջինս 2015թ. փետրվար ամսից սկսած վաճառքից հետո գումարները վճարելու պայմանով ոսկյա զարդեր է ձեռք բերել, որի դիմաց դեռևս ունի գումարային պարտավորություններ:
02.11.2015թ. Ն.Հարությունյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա` նախաքննական մարմին:
Ն.Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է և հայտնել է, որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը և 2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 2-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 10.06.2015թ. տարածել էր հաղորդագրություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ: Կրկին անգամ հայտնում ենք հետևյալը, որ ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 27.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ:
Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին:
Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով և շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունն առաջարկում է քննարկումը ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ և կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որոնք առավել հաճախ են հանդես գալիս ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ), նաև բոլոր այն քաղաքացիներին, որ մտահոգ են ընտրացուցակների կատարելագործմամբ, հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման, որը տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում:
Հրավերն ընդունելու մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչև նոյեմբերի 5-ի ժամը 14.00-ն: Էլեկտրոնային փոստի հասցե՝ press@police.am, հեռախոս՝ 010-54-73-14:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապի և լրատվության վարչություն
Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող`Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի համար դատախազն այսօր` նոյեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 13 տարվա ազատազրկում պահանջեց:
Դատախազը նշեց, որ ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված մի քանի ապացույցներով հաստատվում է` նշելով, որ արժանահավատ եւ ապացուցված են նաեւ ամբաստանյալի քրոջ` Բավական Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Մեղադրական ճառին ծանոթանալու համար պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ Բավական Խաչատրյանը, որը նույն գործով արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է: Վ.Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ: Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով: Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը. վերջինս 16-ամյա մի երիտասարդ է: Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի: Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի: 16-ամյա երիտասարդը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է դեպքի հանգամանքները: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ գտնվող հողատարածքում թաղված, համոզված է, որ առաջին կնոջից ունեցած դստերը 7 տարի առաջ իր երկրորդ կինը չի սպանել: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը պատմեց, որ նամակով դիմել է քննիչին ու խնդրել ազատ արձակել սպանության համար մեղադրվող կնոջը:
«Ես քննիչին գրել եմ՝ որտեղ որ մենք ապրում էինք, կային մորմեր, կարիճներ, առնետներ: Բացի այդ՝ երբ երեխան մոր մոտ չէր լինում, շատ բարձր ձայնով լաց էր լինում, շունչը կտրվում էր համարյա: Հնարավոր է՝ երբ մենք տանը չենք եղել, երեխային միջատ է կծել, կամ մայրս ու Արմինեն շատ ուշադիր չեն եղել, նա լացել է, լեզուն է կուլ գնացել, կամ շունչը կտրվել է, մահվան հազար ու մի պատճառ կարող է լինել: Բայց բացառվում է՝ Արմինեն իմ երեխային սպաներ, Արմինեն անմեղ է»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ թեեւ մայրը սկզբում ասել է՝ թե Արմինեն է երեխային քարով հարվածել ու սպանել, հետո ասել է, որ նման բան չի տեսել: Հակոբն այժմ սպասում է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրա խոսքով՝ եթե անգամ ապացուցվի, որ երեխային սպանել են, նա չի հավատա դրան:
«Անգամ նման դեպքում ես կմտածեմ, որ ինչ-որ բան էն չի: Ինքը ասել է քննիչին, թե նման բան է արել, բայց դա վախից է ասել»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ 7 տարի առաջ, երբ երեխան մահացել է, ինքը որոշել է նրան հողամասում թաղել, որովհետեւ փաստաթղթեր չեն ունեցել, գերեզմանատանը տեղ ստանալը դժվար է եղել:
«Էն ժամանակ մեր վիճակը շատ վատ էր, փաստաթուղթ չունեինք, երեխայիս մայրը՝ Անժելան, անձնագիր չուներ, պիտի տանեինք Ուջան գյուղի գերեզմաններ, բայց էնտեղ էլ կարող է՝ ճանապարհին կանգնեցնեին, փաստաթղթեր ուզեին: Որոշեցինք հողամասում թաղել: Ես դրա մեջ ինչ-որ հանցանք չէի տեսնում, վտանգ չէի տեսնում, մեր երեխան էր»,- ասաց նա:
Երեխայի դիակը հայտնաբերվելուց, Արմինեի կալանավորվելուց հետո Հարությունյանները գետնափորից տնակից տեղափոխվել են հանրակացարան: Արմինեի երկու զավակներին խնամում է Անժելան՝ Հակոբի առաջին կինն ու նրա մյուս երկու երեխաների մայրը:
Ամբողջությամբ՝ news.am
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի կարող հեռանալ Մոսկվայից և Մոսկվայի մարզից, քանի դեռ իր դեմ հարուցված քրեական գործը չի կասեցվել։
«Երկու ամիս ես մնացի բանտարկյալի վիճակի մեջ, հիվանդանոցում։ Ինձ բաց թողեցին, ոչ մի բան չգտան, հիմա ես ազատ եմ, մենակ իրավունք չունեմ Մոսկվայից գնալու և Մոսկվայի մարզից։ Ինձ բռնել են նրա համար, որ ես օգնել եմ ծախել «Բաշնեֆտ»-ը, իսկ օգնությունը հանցագործություն չէ։ Ճիշտն ասած, ես չեմ օգնել, ես դեմ էի», — ասաց Հայրապետյանը։
Գործարարը նշեց, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը, ինքը կմեկնի Ղարաբաղ։ «Որ մենակ մեր գյուղը չաճի… կողքի գյուղերը, շրջանը Մարտակերտի և ամբողջ Ղարաբաղը», — ասաց Հայրապետյանը։
«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել, որ Ադրբեջանին հանձնվեն այդ շրջանները, հայազգի գործարարը պատասխանեց. — «Ես չեմ կարող տենց բան պատկերացնել։ Եթե, օրինակ, ինձ ասեն՝ կա՛մ կյանքդ է, որ ողջ պետք է մնաս, կա՛մ Ղարաբաղը հանձնես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Ես համոզված եմ, որ մեր իշխանություններն էլ են այդպես կարծում՝ ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում, իրենք շատ մեծ պատրիոտ են իրենց հողի»։
Հարցին, որ եթե Հայաստանի իշխանությունները ստիպեն, Ղարաբաղի իշխանությունները կըմբոստանա՞ն Հայաստանի իշխանությունների դեմ, գործարարը պատասխանեց. — «Չեն կարող ստիպել իրենց։ Իսկ եթե պետք լինի՝ կըմբոստանան»։
Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու որոշմանը, Լևոն Հայրապետյանն ասաց, որ դրական է վերաբերվում դրան։ «Ընդհանրապես սփյուռքը պետք է լայն ներկայացված լինի հայաստանյան քաղաքական համակարգում, քանի որ նաև արտերկրից եկող տրանսֆերտների հաշվին է այսօր ապրում Հայաստանը։ Աբրահամյանը կարող է հաջողության հասնել Հայաստանում», — «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:
Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքն ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։
Քննությամբ պարզվել է խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.