23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օմբուդսմենի տեղակալը և արագ արձագանքման վարչության պետը նոյեմբերի 28-ին այցելել են Նորք Մարաշում հատուկ գործողությունների արդյունքում կալանավորված Արթուր Վարդանյանին և նույն գործով կալանավորված 5 կանանց՝ Մարինե Կատանյանին, Ասյա Մկրտչյանին, Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից, Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույց են ունեցել Արթուր Վարդանյանի հետ, ով հայտնել է, որ որևէ բողոք չունի ՁՊՎ-ի կամ ՔԿՀ-ի պահման պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից, սակայն ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել, ինչի առթիվ Օմբուդսմենի ներկայացուցիչները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Վարդանյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում այցելել կալանավորված մյուս անձանց նույնպես, հատկապես` աղջիկներին:Այնուհետև Օմբուդսմենի ներկայացուցիչները Ոստիկանության ՁՊՎ-ում հանդիպել են ձերբակալված 5 կանանց: Առանձնազրույցի ընթացքում նրանք նույնպես որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից, նշել են, որ որևէ բռնություն իրենց հանդեպ չի կիրառվել և վարչակազմից բողոքներ չունեն, տեղեկացրել են նաև, որ իրենք ունեն փաստաբաններ: Վերջիններս խնդրել են ասել իրենց հարազատներին, որ իրենց ինքնազգացողության հետ կապված այս պահին խնդիրներ չունեն:
Սակայն բոլոր 5 կանայք նշել են, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների, որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը:
Օմբուդսմենի ներկայացուցիչները պարզաբանել են կանանց նրանց իրավունքները կալանավայրում:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այս պահին փորձում են հստակ ճշտել մյուս կալանավորվածների պահման վայրերը՝ նրանց ևս այցելելու նպատակով:
iravaban.net-ը գրում է. «Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) և դրա հարակից տարածքների և շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: Ինտերնետային աղբյուրներից հայտնի էր դառնում, որ նա ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել: Իսկ ահա պարզվում է, որ նրա դեմ հարուցված քերական գործը քննության ընթացքում է, և այս անձը հետախուզվում է Ալաբամայի իրավապահների կողմից:
Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Հետախուզվողը Երևանում է եղել սեպտեմբերի 1-ին Լուսանկարը՝ notarius.am-ի Մարզահամերգային համալիրի առուվաճառքի պայմանագիրը վավերացվել է Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի կողմից. առուվաճառքի պայմանագրի վերջին էջում նոտարի կողմից նշում կա. «Պայմանագիրը ստորագրվել է իմ ներկայությամբ: Պայմանագրում ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը իրավաբանական անձի ներկայացուցիչների լիազորությունները, ինչպես նաև օտարվող անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ստուգված են»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` Կապանի ոստիկանապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ; Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Հ. Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Shamshyan.com-ի տեղեկություններով` սպանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը, 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին: Ոստիկաններն ու ու քննիչները ննջարանում կնոջ մահճակալի տակ հայտնաբերել են հանցագործության գործիք` մուրճն ու կացինը, որոնց վրա կան արյան հետքեր:
Կասկածյալ Հ. Աբգարյանին այս պահին տեղափոխում են ոստիկանության Կապանի բաժին և եթե ապացուցվի, որ սպանությունը կատարել է նա, ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ նա կձերբակալվի: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական:
Կինը հաշվառված է հոգեբուժական կենտրոնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Լ. Զուրաբյանի հաղորդմամբ ներկայացված հանգամանքները, դրանք տրամադրած անձի կողմից հաստատելուց հետո, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար: Նշենք, որ Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում նոյեմբերի 26-ին հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր. «Մարզպետները, քաղաքապետները մոտենում են քաղաքացիներին, կաշառք առաջարկում: Մենք նկարահանել ենք շատ դեպքեր, մի դեպք ուղարկելու ենք գլխավոր դատախազին՝ որպես հանցագործության մասին հաղորդում»:
Հայաստանում զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազոերի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Խաչիկ Ավետիսյանի մտերիմ ընկերներից մեկը՝ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը մեր զրույցում հաստատեց, որ Ավետիսյանը ձերբակալված է: «Գիտեմ, որ Խաչիկին ձերբակալել են, ինքն ունի հանրային դատապաշտպան, հանդիպել ենք դատապաշտպանի հետ ու էս պահին Խաչիկը գտնվում է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ դատարանը պետք է քննարկի Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության հարցը:
Անդրադառնալով Խաչիկ Ավետիսյանին ձերբակալելու պատճառներին՝ Առաքելյանը նշեց, որ ըստ մեղադրանքի, Ավետիսյանը «կասկածյալ» է համարվում զինված «հանցախումբ» հայտնաբերելու գործով, իսկ ըստ մեղադրանքի, ԱԱԾ-ում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Վլադիմիր Առաքելյանը պատմեց, որ «հանցախմբին» վնասազերծելուն զուգահեռ, նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում մի խումբ ԱԱԾ-ականներ այցելել են Խաչիկ Ավետիսյանի բնակարան, խուզարկություն իրականացրել ու ընթացքում զենք-զինամթերք փնտրել, սակայն չեն գտել ու Ավետիսյանին ձերբակալել են:
Վլադիմիր Առաքելյանի կարծիքով՝ Խաչիկ Ավետիսյանը որեւէ առնչություն չի կարող ունեցած լինել վնասզերծված հանցախմբի անդամների հետ, ոչ էլ կարող է ահաբեկչական նպատակներ ունենալ, քանի որ «այդ մարդը չէր»: «Խաչի՞կը, ինձ համար շատ զարմանալի է, զենք չեն հայտնաբերել: Ինձ թվում է, որ կհերքվի, որովհետեւ Խաչիկի պես մարդիկ էդպիսի բաների հետ գործ չեն ունենում»,- նշեց ձերբակալվածի ընկերը:
Հիշեցնենք, որ Խաչիկ Ավետիսյանը մասնակիցն է ընդդիմադիր տարբեր շարժումների, անցյալ տարի աջակցում էր «եռյակի» իշխանափոխության ծրագրին: Այս տարվա ապրիլին էլ Ավետիսյանը հացադուլ սկսեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասեյակի առաջ՝ քաղբանտարկյալերի խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու պահանջով, սակայն ինչպես փոխանցեց Վլադիմիր Առաքելյանը, Ավետիսյանը վերջին շրջանում վատառողջ էր եւ տնից գրեթե դուրս չէր գալիս:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների քննարկումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբի բոլոր 21 ձերբակալված անդամներին քիչ առաջ բերել են դատարան ձեռնաշղթաներով, ոստիկանների հսկողությամբ: Դատարանում նույնպես ուժեղացված հսկողություն է։ Բացի փաստաբաններից դատարան են եկել ձերբակալվածների հարազատները:
Դռնփակ դատական նիստերն անցկացնելու են մի քանի տարբեր դատավորներ: Նախատեսվում է, որ այսօր դատարանը պետք է որոշում կայացնի բոլոր 21 անձանց խափանման միջոցը որոշելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը : Հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում:
Անմիջապես ոտքի հանվեցին ոստիկանության և համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումները: Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից:
Միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում՝ համապատասխան ծառայությունների արտերկրի մեր գործընկերներից ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973 թ. ծնված Ս. Զաբաբոնովը:
Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը:
Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քր. օր.-ի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հ.Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ. Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։
Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
Հ.Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:
Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝
6 հատ <<ԱԿ-74>> տեսակի ինքնաձիգ,
4 հատ <<ԱԿՄ>> տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,
1 հատ <<ՏՏ>> տեսակի ատրճանակ,
1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,
Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,
2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),
1 հատ պայթեցման սարք,
1 հատ հակատանկային բեկորային ական <<ՄՈՒՎ 50>>,
Մոտ 1200 գրամ <<տրոտիլ>> պայթուցիկ նյութ,
Մոտ 50 գրամ <<պլաստիդ>> պայթուցիկ նյութ,
11 հատ <<Ֆ1>> նռնակներ,
46 հատ <<ՌԳ>> նռնակներ,
3 հատ <<ՌԳԴ-5>> նռնակներ,
2 հատ հակատանկային նռնականետ,
20 հատ ինքնաձիգի պահունակներ,
Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք,
Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հանքավանում օրերս երեք երիտասարդներին սպանած Հայրապետ Սեփոյանի հարազատներն ու շրջապատը խիստ ակտիվորեն իրենց ձեռնտու լուրեր են տարածում հանրության շրջանում և լրատվամիջոցներում: Անգամ մարդասպանի մայրը ելույթներ է ունենում: Սպանվածների հարազատները մինչև երեկ լուռ էին: Բայց երեկ նրանք այցելեցին Nyut.am-ի խմբագրություն: Մտավախություն ունեն, որ դաժան սպանությունների գործի հետաքննությունը սխալ հունով է գնում: Նրանք խնդրեցին հրապարակել (իրենց համոզմամբ) իրականությունը:
Ընթերցողներին ենք ներկայացնում սպանված Վահե և Վարդան Գալստյանների հարազատի պատմածը` ընդունելով որպես վարկած:
Ի դեպ, այսօր սպանված երեք երիտասարդների մահվան յոթերորդ օրն է:
Սպանվածների հարազատների պատմածը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Տարիներ շարունակ Կոտայքի մարզի Հանքավանի ձորում գործում է ծառագողերի բանդա: Ուրալ մակնիշի մեքենայի նախկին վարորդ, այժմ անտառապահ Գագիկ Սեփոյանը իր ազգականներով, ամեն օր Հանքավանի և Մեղրաձորի անտառներից կատարում են անօրինական ծառահատումներ և առանց ձևակերպման վաճառում, իսկ ինչո՞վ էր զբաղվում Գագիկը անտառապահ լինելուց առաջ: Ընդամենը տեղափոխում էր ուրիշ ծառագողի ապրանքը: Գումարի քաղցրությունը զգալով, նա դիմել էր իր աներորդի` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի օգնությանը, դարձել էր անտառապահ և այդ ծառագողության գործնեությունը սկսել էր իրականացնել իր ձեռքով` ստեղծելով ծառագողերի բանդան: Վաճառքից ստացված շահույթը բաժանվել է մի քանի տեղ: Հասկանալի պատճառով այդ բանդայի գործունեությանը ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից տրվել է կանաչ ճանապարհ:
2015թ. նոյեմբերի 16-ին, երբ բանդան գնաց հերթական թալանի, ավարտվեց ողբերգությամբ: Ծառագողերը մտել էին մասնավոր տարածք /Հանքավանի նախկին ճամբար/, որը պատկանում էր գործարար Ֆրունզիկ Գալստյանին: Իմանալով այդ օրվա ծառահատման մասին` Ֆ. Գալստյանի տղաներ Վարդան և Վահե Գալստյանները իրենց ընկեր Արմեն Հովհաննիսյանի հետ գնում են Հանքավանի ճամբարի տարածք` զգուշացնելու, որ իրենց տարածքից հեռանան, հանդիպում են անտառապահ Գագիկ Սեփոյանին, որն էլ ձևացնում է, թե իբրև ինքը տեղյակ չէ: Այդ ժամանակ անտառից դուրս են գալիս երկու մեքենա` բեռնված կտրած ծառերով, երբ տղաները հարցրել են` ու՞մ գիտությամբ են մտել տարածք, մեքենաների վարորդները պատասխանել են` անտառապահ Գագիկի, իսկ մեկ բարձված մեքենան էլ Գագիկը ասում է, որ իր տան համար է տանում: Այդ ժամանակ տեղի է ունեցել վիճաբանության, որն ավարտվել է ծեծկռտուքով: Վերջում Վահեն ասել է, որ կատարվածը կներվի միայն այն ժամանակ, երբ ամեն կտրած ծառի դիմաց երկու կամ գոնե մեկ ծառ տնկեն: Դրանից հետո տղաները որոշում են հեռանալ տարածքից: Այդ ժամանակահատվածում անտառի տարբեր մասերից մոտենում են բանդայի մասնակիցները ապաչիների նման և դարանակալում տղաների մեքենաների մոտ, այդ ժամանակ «Նիվա» մակնիշի մեքենայով մոտենում է Գագիկի խաղամոլ տղան` Հայրապետ Սեփոյանը` իր երկու ընկերների հետ, և բանդայի մասնակիցները սկսում են ԱԿՍ տիպի ինքնաձիքով կրակել Վահե և Վարդան Գալստյանների և Արմենի ուղղությամբ: Արմենին մինչ այդ խփած են եղել երկաթյա ձողով, իսկ եղբայրներին բռուցքներով (դա են ապացուցում նրանց վրա եղած հետքերը): Կրակոցներից հետո իրենց գործը ավարտած համարելով, Գագիկի տղան իր ընկերների հետ հեռանում են «Նիվա» մակնիշի մեքենայով, իսկ ապաչիները քաշվում են անտառի ուղղությամբ: Տղաները արյունաքամ վիճակում մեքենայով ընկնում են Գագիկի տղայի հետևից, երբ հասնում են Տաք ջուր կոչվող տարածքի մոտ, արյունաքամ եղած Վահեն խնդրում է, որ ջուր տան, Արմենը գնում է մոտակա շինություն` ջուր խնդրելու ու այնտեղ էլ` իր ստացած վերքերից մահանում է: Իսկ իրենց ընկերներից մեկը Վահե և Վարդան Գալստյաններին արյունաքամ եղած վիճակում տեղափոխում է շտապ օգնությանը ընդառաջ, և Մեղրաձոր համայնքի մոտ հանդիպում բժիշկներին: Տղաները հիվանդանոցի ճանապարհին մահանում են:
Այս ամենից հետո բանդայի մասնակիցների երաշխավորված անձը գնում է «դասատուների» մոտ, ովքեր սովորեցնում են` անմիջապես զենքը մաքրել և շպրտել ջրի մեջ, իբրև ջուրն է վերացրել զենքի վրայի մատնահետքերը և որոշել ձեր մեջ մեկ զոհի, ով պատճառաբանություն կունենա արարքի համար, ու Գագիկին շտապ տանում են հիվանդանոց, դրանից հետո անամոթաբար սկսում են հորինված վարկածներ պատմել լրագրողներին: Մնացածը թող պարզի քննությունը»:
nyut.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.