17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գուցե դա համարվի «ոչ հայրենասիրական», «ապազգային» մոտեցում, բայց ես մարդկանց չեմ ընկալում իրենց էթնիկական պատկանելության լույսի տակ: «Բա գիտե՞ս, այսինչը հայ է»: «Հայ են», օրինակ, բրիտերը, գերմանացիները, բասկերը եւ նույնիսկ չինացիները: Բայց այդ մարդիկ չգիտեն, որ իրենք հայ են` ի՞նչ է մեզ տալիս նրանց մասին ինչ-որ աղբյուրում որպես հայի հիշատակումը: Հասկանում եմ, որ փոքրաքանակ ազգերի մոտ կան նման բարդույթներ:
Վերջերս, օրինակ, մի գրքի շապիկ եմ տեսել, որի իմաստն այն էր, որ հրեաները թաքցրել են Հիսուս Քրիստոսի վրացի լինելը: Բայց եթե մարդը նույնիսկ կրում է հայկական անուն-ազգանուն, բայց որպես հայ իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել, ապա նրա հայ լինելն իմ մեջ, ներեցեք, ոչ մի ազգային հպարտություն չի առաջացնում: Օրինակ՝ Սթիվ Ջոբսի երբեմնի զինակիցներից մեկը` ամերիկացի նշանավոր ծրագրավորող Ավետիս (Էվի) Թեւանյանը, հաստատ հայ է: Բայց որքան հասկանում եմ, նրան հայերն ու Հայաստանը բացարձակապես չեն հետաքրքրում` ինչո՞ւ մեզ պիտի հետաքրքրի այդ հրաշալի մասնագետի ազգությունը:
Մի խոսքով՝ անհատն իր հատկանիշներով ինձ համար ավելի կարեւոր է, քան նրա ազգային պատկանելությունը (ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական կամ կրոնական հայացքները): Հետեւաբար, ես չեմ կարող Ավակով-Սաակաշվիլի բանավեճում «երկրպագել» Ուկրաինայի ներքին գործերի նախարարին՝ զուտ այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է: Երկու գործիչներն էլ մեծ դեր են խաղացել վրացական եւ ուկրաինական հեղափոխություններում, երկուսն էլ նպաստել են նոր Վրաստանի եւ նոր Ուկրաինայի կառուցմանը՝ իհարկե, այդ երկու երկրների բոլոր թերություններով:
…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել: Բայց ում սիրել եւ ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է: Ամուսնացել են` լավ են արել: Բարի բախտ նրանց, թող ամուր, երջանիկ ընտանիք կազմեն, առողջ երեխաներ եւ թոռներ մեծացնեն»:
Արդեն 15 օր «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 18-ամյա կալանավոր Արթուր Միքայելյանն այսօր զանգահարել էր Tert.am-ի խմբագրություն՝ պատմելու, որ ինքը ճնշումների է ենթարկվում և ցանկանում է տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ կամ ժամանակավոր Դատապարտյալների հիվանդանոց:
Նա տեղեկացրեց, որ մինչև վճիռը օրինական ուժի մեջ մտնելը 8 ամիս գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը հնարավորություն է տվել ավտովթարի ենթարկված իր մորը այցելել իրեն, որը չի կարողանում անել ճանապարհի երկարության պատճառով:
«Ես արդեն 10 հատ դիմում եմ ուղարկել քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և տեղաբաշխման հանձնաժողովի նախագահին, բայց պատասխան չեմ ստանում: Ես ութ ամիս ապրել եմ «Նուբարաշենում» ու ոչ մի խնդիր չեմ ունեցել, իսկ այստեղ արդեն թշնամի եմ ձեռք բերել: «Հրազդան» ՔԿՀ-ի պետը երեկ գիշեր ինձ շանտաժ էր անում, ասում էր՝ քեզ ծեծի կենթարկեմ, աթոռը գլխիդ կջարդեմ, ինձ դրդում ա ինքնասպանության, ասում ա ուզում ես կախվի, քեզ չենք օգնելու»,— ասաց նա և ընդգծեց, որ արդեն մի անգամ ինքնավնասվել է և պատրաստվում է ևս մեկ անգամ անել:
Արթուր Միքայելյան անկեղծացավ և նշեց, որ ինքը միասեռական է և կարող է իրեն ապահով զգալ միայն «Նուբարաշենում» ու Դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ արդեն 8 ամիս առանց որևէ խնդրի ապրել է այնտեղ:
«Ես իմ կյանքով ապրած միասեռական եմ ու դրսում զբաղվել եմ մարմնավաճառությամբ, կարամ բոլոր զոներում թշնամիներ ունենամ: «Նուբարաշենում» կան տարբեր աշխատանքներ՝ աղբը հանել, շինարարություն, ճաշարանում, ես կարող եմ անվճար անել, միայն թե իմ մորը մոտ լինեմ ու ապահով լինեմ: «Նուբարաշենում» բոլոր կալանավորները ինձ ճանաչել են ու ոչ մեկ չի ասել՝ հավիդ քշա կամ աչքիդ վերևը ունք կա: Ստեղի պետը նուրբ ձևով ասեմ, ինձ ասում ա՝ այ գոմիկ, այ եսիմ ինչ, այ անչափահաս: Շանտաժ ա անում թե դատի կտա, բայց ինչի՞ համար: Հետը ուզում եմ մարդավարի խոսամ չի ստացվում: Ու ինձ չեն բացատրում, թե ինչի չեն ուզում, որ ես տեղափոխվեմ»,- ասաց նա:
Նշենք, որ Արթուր Միքայելյանը դատապարտվել է անազատության ՔՕ-ի 177-րդ հոդվածի համաձայն՝ գողության համար և կալանքը դեռևս պետք է կրի ևս երկու տարի:
Հարցի հետ կապված ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ Արթուր Միքայելյանը դիմումը փոստի միջոցով վարչություն է հասել միայն այսօր և մակագրվել, համապատասխան որոշում կայացնելու դեպքում այն կուղարկվի կալանավորին:
Նա տեղեկացրեց, թե պետք է ուսումնասիրեն տեղափոխվելու ցանկության պատճառները՝ հիմնավոր են, թե ոչ և տեղաբաշխման հանձնաժողովի առաջիկա նիստում կկայացվի որոշում:
Հիշեցնենք, որ Արթուր Միքայելյանը Tert.am–ին ահազանգ–նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ եկեք Հրազդան քրեակատարողական հիմնարկ. Ինձ այստեղ ճնշում են, սպառնում են, ուզում են օգտագործել, ինձ սեռական բնույթում, այստեղի պետն ինձ ինքնասպանության է դրդում, ես 18 տարեկան եմ, կալանավոր եմ, խնդրում եմ օգնեք»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Հիշեցվում է, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։
Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։
Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ. Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:
Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։
Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։
Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն։ Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:
Պարզվել է, որ մահացածը եղել է «Չերչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար:
Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա էին տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ գործողություններ էին ձեռնարկել՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել էր տանտիրուհին, երբ տականքը կրակոց էր արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը փրկել էր տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք էր ստացել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը, երբ կրակոցներ էր արձակել տան տերերի ուղղությամբ, տերերից մեկը ինքնապաշտպանվելով, ըստ տեղեկությունների, դանակով հարվածել էր նրան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարող և հիվանդանոցում մահացած անձը Երևան քաղաքի Վշտունի 3-րդ նրբանցք 10 տան բնակիչ, 39-ամյա Գևորգ Սերյոժայի Սարգսյանն էր, իսկ վիրավորը 31-ամյա Մարինե Սերյոժայի Մելոյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեպքի մանրամասները դիտեք այս կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում:
«Կցանկանայի ակցիայի կոչ անել, բայց կա նաև այն, որ արդեն հոգնել ենք գործը ձգձգելու հանգամանքից և ուզում են այն արագ ավարտվի»,-
այս մասին newspress.am-ի հետ զրույցում նշեց գյումրեցի ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը, ով չի բացառում, որ ակտիվ հանրահավաքներ կլինեն ռազմաբազայի տարածքում։
Կարեն Պետրոսյանն անհեթեթություն է համարում այն, որ դատական նիստը անցկացվելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորական դատարանում։
«Նախ պետք է հասկանանք, թե արդյո՞ք հայկական դատարանը Ռուսաստանի ռազմաբազայի դատարանի տարածքում կաշկանդված չի լինելու: Ռազմանազան ինքնին կաշկանդող հանգամանք է դատարանի համար, որովհետեւ դատարանը պետք է լինի ազատ, անկաշկանդ, բայց հիմա ազդեցություն կա: Ազդեցություններից մեկը այն է, որ այդ տարածքը ռուսական ռազմաբազայինն է»,- ասաց Կարեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայանալու է Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում
newspress.am
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու նպատակով ՀԱԿ-ը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելու չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:
Այդ իսկ պատճառով նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 18-ը ՀԱԿ-ը դիմի ՍԴ:
Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունն այսօր ԱԺ քարտուղարությունից ձեւաթուղթ է վերցրել եւ սկսել ստորագրահավաքի գործընթացը:
Մինչեւ այժմ ձեւաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, անհրաժեշտ է եւս :
Ձեւաթղթի տակ ստորագրել են ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը:
ՀԱԿ-ը համարում է նաեւ, որ սա հերթական հնարավորությունն է «Այո»-ի կողմնակից ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի համար ապացուցելու, թե այդ քաղաքական կուսակցություններն ի վերջո լեգիտիմացնո՞ւմ են կեղծված հանրաքվեի գործընթացը, թե՞ պատրաստ են պայքարել կեղծիքների դեմ՝ անկախ նոր Սահմանադրության մասին ունեցած իրենց դիրքորոշումից:
Հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հատուցվել է քրեական գործ եւ ոստիկանությանը հանձնարարվել է կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է հանրապետության մարզերից մեկում արձանագրված զարհուրելի դեպքի մասին, երբ 20-ամյա հղի կնոջը փորձել է բռնաբարել նրա իսկ մորաքրոջ դստեր ամուսինը, ինչը կանխվել է ամուսնու ճիշտ ժամանակին գալու արդյունքում:
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կատարված դեպքի մասին: Տղամարդն այցելել է բարեկամների տնակ եւ տեսել, որ կինը` իր կնոջ մորաքրոջ աղջիկը, միայնակ է ու սուրճ է խնդրել: Սակայն վերջինինս վարքը աղջկան դուր չի եկել ու հրաժարվել է սուրճ դնել: Տղամարդը վայրենու նման հարձակվել է հղի կնոջ վրա, հարվածներ հասցրել, պատռել հագուստներն ու գցել մահճակալի վրա ու փորձել բռնաբարել: Տուն վերադարձող ամուսինը դուռը հայնտաբերել է փակ ու կնոջ ձայները լսելով տուն մտել պատուհանից` կոտրելով ապակիները, իսկ չարագործը բացել է դուռը ու դիմել փախուստի:
Երիտասարդ կինը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ ստացել է ստացիոնար բուժօգնություն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ակնհայտ հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու համար: Կինը ճանաչվել է տուժող: Քննիչը օպերատիվ միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տվել ոստիկանության ստորաբաժանումներին` տղամարդուն հայտնաբերելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ահազանգի հետքերով պարզել էր, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը ճնշումներ է գործադրում նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ՝ սպառնալով «գործ սարքել» գլխին: Վերջինս հայտնել էր նաև այլ ճնշումների մասին, ինչը, դատապարտյալի պնդմամբ, պայմանավորված է ՔԿՀ-ի աշխատակցի՝ նոր պաշտոն ձեռք բերելու հավակնությամբ:
Կատարվածի առնչությամբ դիտորդական խմբի կողմից դիմում էր ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ դատապարտյալ Կ. Ս.-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ՔԿՀ տեղափոխելու հարցով, որի ուղղությամբ Նախարարության կողմից ձեռնարկված միակ գործողությունը ճնշումներ գործադրող աշխատակցին այլ ՔԿՀ տեղափոխելն էր՝ դա համարելով հարցի լուծում, որը, իհարկե, իրական լուծումը չէ: Արդյունքում դատապարտյալն ստիպված եղավ հրաժարվել ներկայացված բողոքից (ինչպես կարելի է ենթադրել, ՔԿՀ ղեկավարության ճնշումների արդյունքում):
Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից սույն գործով ավելի վաղ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ՀՔԾ, սակայն կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր՝ վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը՝ դրանում հանցագործությունը թաքցնելու միտում տեսնելով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործով իր նախորդ հրապարակման մեջ, որտեղ տեղեկացվում էր ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին, հույս էր հայտնել, որ կկատարվի արդար քննություն և դատապարտյալ Կ. Ս.-ը կրկին ստիպված չի լինի հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից:
Սակայն գործի ընթացքն այլ պատկեր է ցույց տալիս. դատապարտյալ Կ. Ս.-ը, ինչպես և ենթադրվում էր, քրեական գործի շրջանակներում շարունակում է խուսափողական ցուցմունքներ տալ՝ ընդհուպ հրաժարվելով ՔԿՀ աշխատակցի կողմից տևական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ իր խոսքերից:
Եթե դիտորդական խմբի հիմնավոր մտահոգությունն ուշադրության արժանանար, և դատապարտյալը տեղափոխվեր այլ քրեակատարողական հիմնարկ, վերջինս ստիպված չէր լինի ՔԿՀ ղեկավարության կողմից ձևավորված վախի մթնոլորտում խուսափողական ցուցմունքներով հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից: Փաստորեն, Արդարադատության նախարարության անհետևողական վարքի և անգործության արդյունքում ոչ միայն դատապարտյալի իրավունքներն են ոտնահարվում, այլև դրանց վերականգման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների համար նպաստավոր միջավայր չի ստեղծվում՝ ապահովելու համար գործի լրիվ և բազմակողմանի քննությունը. արդյունքում հանցագործություն է կոծկվում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
48-ամյա տղամարդն ամբաստանվում է՝ մոր և եղբոր կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ տալու համար:
Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Շամիլյանը, մոր և եղբոր կնոջ հետ գտնվելով անհաշտ փոխհարաբերությունների մեջ, իրենց բնակարանում մորից պահանջել է հեռանալ բնակարանից, ապա սպանության սպառնալիքներ է տվել մոր հասցեին, որից հետո եղբոր կինը փակվել է իր սենյակում, իսկ ինքը գնալով դեպի նրա ննջասենյակի դուռը` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել դռանը` պահանջելով դուռը բացել` միաժամանակ շարունակելով սպանության սպառնալիքներ տալ նաև եղբոր կնոջ հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Սերգեյ Շամիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.