17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...ՀՀ Ազգային Ժողովի 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և հարակից այլ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեղադրել է Ճանապարհային ոստիկանությանը Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկությունը սխալ կազմակերպելու, այն է՝ ճանապարհային նշանները ոչ ճիշտ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով արգելվել է Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա, և վարորդները Հրաչյա Քոչար փողոցից Բաղրամյան պողոտա երթևեկելու համար ստիպված են հետադարձ կատարել Կիևյան փողոցում:
Որպես հիմնավորում ներկայացվում է, որ Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ:
Մեր կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկության կազմակերպումը, որի արդյունքում պարզվել է հետևյալը:
Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ: Սակայն, հրապարակի կենտրոնում՝ մինչև Բաղրամյան պողոտա ձախ շրջադարձ կատարելու վայրը, տեղադրված է ևս մեկ 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշան (նկարում՝ կարմիր շրջանակի մեջ), որով ձախ եզրային գոտուց թույլատրվում է ինչպես երթևեկել ուղիղ, այնպես էլ կատարել ձախ շրջադարձ դեպի Բաղրամյան պողոտա: Սա արված է այն նպատակով, որ վարորդները Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձ կատարեն միայն դեպի Բաղրամյան պողոտայի համընթաց ուղղություն, այլ ոչ հանդիպակաց կողմը կամ «Հայաստան» հանրախանութի կայանատեղ:
Բացի այդ, Հրաչյա Քոչար փողոցի ձախ եզրային գոտու վերջից մինչև Բաղրամյան պողոտայի ձախ եզրային գոտու սկիզբն առկա է նաև 1.7` «ընդհատվող գիծ» գծանշումը, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (հնարավոր է տեսնել այս հղումով. https://www.google.com/maps/place/Yerevan,+Armenia/
@40.1977812,44.4929606,3a,66.8y,161.19h,32.38t/data=!3m4!1e1!3m2!1scx
XtRetZfYMAAAAGOrwagQ!2e0!4m2!3m1!1s0x406aa2dab8fc8b5b:0x3d1479ae87da526a):
Այսինքն, Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա արգելված չէ (իմիջիայլոց՝ երբեք արգելված չի էլ եղել), և ճանապարհային երթևեկության կազմակերպման որևէ սխալ չկա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որ գլխի, կրծքավանդակի, ձախ ձեռքի շրջանի կտրած, ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա.Մարտիրոսյանը՝ ծնված 1968 թվականին, ով Մյասնիկյան 20/1 հասցեում ենթարկվել է հարձակման:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են քննչական և դատավարական մեծածավալ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Մոսկվայի 28-ամյա բնակչուհի Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ, հայտնում է LifeNews-ը: Համենայն դեպս, դրանում վստահ է երիտասարդ կնոջ հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը, որը ոստիկանությունում կորստի մասին հայտարարություն է գրել:
Նրա խոսքով՝ աղջիկն իր քաղաքացիական ամուսնու հետ մեկնել է Թուրքիա և անհետացել է, նրա հետ կապը 2 ամիս առաջ է ընդհատվել:
LifeNews-ը հայտնում է, որ Մարիա Սամոյլովայի ընտրյալն ադրբեջանցի բիզնեսմեն Յուրի Իսմաիլովն է: Սիրահարներն իրենց հարաբերությունները զագսում չեն գրանցել, ամուսնացել են միայն մուսուլմանական ավանդույթներով: Հետո Մարիայի ծնողներին հայտնել են, որ մտադիր են մեկնել Բաքու՝ Յուրիի հարազատների մոտ: Սակայն ուղևորության երթուղին կասկած է առաջացրել Մարիայի հոր մեջ. Ռուսաստանին սահմանակից Ադրբեջան նորապսակները, չգիտես ինչու, որոշել են Թուրքիայով մեկնել: Զույգը Ռուսաստանից գնացել է այս տարվա հոկտեմբերին, որից հետո աղջկա ծնողները նրանից լուր չեն ստացել:
Արթուր Մկրտումյանը վստահ է, որ աղջիկը և նրա ամուսինը սկզբում ծրագրել են գնալ ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ, իսկ Ադրբեջան տեղափոխվելու մասին լեգենդը հորինել են՝ վախենալով պատժից: Բացի դրանից, նրա խոսքով, Բաքու՝ Յուրիի հարազատների մոտ, նրանք այդպես էլ չեն գնացել:
Մարիայի մայրը, սակայն, որը բաժանված է Արթուր Մկրտումյանից, դստեր անհետանալու մեջ ոչ մի հանցավոր բան չի տեսնում: Կինը վստահ է, որ իր աղջիկն իսկապես Ադրբեջանում է և մոտ ապագայում կապ կհաստատի:
Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը: Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես <<արկածախնդրություն>>, իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ <<ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն>>:
Կարծում ենք արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա:
Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով:
Կարծում ենք, 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից։ Առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված <<ռազմական գործողությունների>>պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ: Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։
Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև <<պետական դավաճանություն>>, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Մեկնաբանությունների և գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Դեկտեմբերի 21-ին կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշել է բավարարել ԱԱԾ միջնորդությունը՝ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին երկու ամսով կալանքի ենթարկելու մասին:
Այս մասին հայտարարել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Դատարանը մերժել է Շիրխանյանին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:
Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:
Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումեր կատարել նույն սուպերմարկետից: Գումարը մարելուց հետո նոր միայն քաղաքացին կարող է ետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Մինչդեռ փաստաբանները նկատում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է և օրենսդրորեն պատժելի արարք է համարվում։ Փաստաբանի խոսքերով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին։ Բաղդասարյանի խոսքերով՝ անձնագիրը գրավի դիմաց, որևէ մարմին կամ անձ չի կարող վերցնել։ Այս դեպքում բացառություններ չկան։ Ուշագրավ է, սակայն, որ շատ դեպքերում, անկախ օրենսդրական արգելքից, քաղաքացիներն իրենք են գնում այդ քայլին և գրավադրում են իրենց անձնագիրը հանուն ամանօրյա ճոխ սեղանի, սակայն տեսախցիկի առաջ դատապարտում էին այդ արարքը։ Նշենք, որ «Երևան-Սիթի»-ում բացի անձնագրի գրավի դիմաց գումար տրամադրելը, սուպերմարկետում Ինեկոբանկի հետ համատեղ քաղաքացիներին տրամադրվում է նաև վարկային քարտ, տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով։ Վարկային այդ քարտերով գնումներ կարելի է կատարել միայն գործարար պատգամավորին պատկանող սուպերմարկետների ցանցից։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում: ԱԱԾ տեսադաշտում են հայտնվել Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի աշխատակիցները: «Հրապարակի» տեղեկություններով, նրանցից մեկը 100 հազար դրամ կաշառք է պահանջել մի կնոջից՝ կենսաթոշակ ձևակերպելու համար:
Վերջինս դժվարացել է կատարել այդ պահանջը, իսկ ծառայության աշխատակիցները զանգահարել են նրան, ասելով` հը, ի՞նչ եղար, չե՞ս բերում փողը:
Ի վերջո, քաղաքացին դիմել է ԱԱԾ և հայտնել կատարվածի մասին: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներից երեքը` ծառայության պետ Վարդուհի Գևորգյանը, ևս երկու աշխատակից, ստորագրություն են տվել չհեռանալու մասին: Հարուցվել է քրեական գործ: Այն եղել է նախ ԱԱԾ վարույթում, ապա փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Իրավապահ համակարգի «Հրապարակի» աղբյուրը հաստատել են տեղեկությունները, ավելացնելով, որ գործով նույնիսկ կա ձերբակալված անձ:
Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը թերթի հարցմանն ի պատասխան, երկու օր առաջ կտրականապես հերքել էր տեղեկությունները, վստահեցնելով, որ դրանք սուտ են, ոչ մի քրեական գործ էլ չկա, և որ ինքն ազնիվ աշխատող է: Նա մեզ նաև հորդորում էր զերծ մնալ այս թեմայով հրապարակումից: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից կատարվածի վերաբերյալ «Հրապարակը» հետևյալ պարզաբանումն է ստացել: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին, քրեական գործը քննվում է Երևանի քննչական վարչության վարույթում»։
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում, մեկնարկել է Ավետիսյաններիընտանիքի 7 անդամների սպանության գործով առաջին արտագնա դատական նիստը՝ դատավորՀարություն Մովսեսյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է102-րդ ռազմաբազայի զինծառայող ՎալերիՊերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝առանձին դաժանությամբ, ավազակությամբզուգորդված երկու կամ ավելի անձանցսպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտքգործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետականսահմանն ապօրինի հատելու փորձ:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.