17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արման Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանի և Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում բժիշկները ութամյա տղային փրկել են առնետի թույնով թունավորվելուց: Թույնը երեխային տալիս էր նրա մայրը, իբրեւ որպես դեղամիջոց, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Սկզբում կնոջը կասկածում էին անզգուշության հետեւանքով սեփական որդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: «Սկզբում մայրը ոստիկաններին սուտ ցուցմունքներ էր տալիս, բայց հետո անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել է, որ այդ ձեւով ուզում էր սպանել որդուն», — ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Երեխայի օրգանիզմում թույնի զգալի չափաբաժնի պարունակության մասին հայտնի է դարձել, երբ նա հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները անալիզներ են արել ու պարզել թունավորումը, որից հետո տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Երեխան հիվանդանոցում է գտնվում, բժիշկները նրան անհրաժեշտ օգնությւոն են ցուցաբերում: «Երեխային մորից մեկուսացնելուց հետո նրա կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում, նա սկսել է ապաքինվել», — հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ստուգումը ցույց է տվել, որ կինը պարբերաբար երեխային տալիս էր դեղամիջոց, որը առնետի թույնի կոմպոնենտներ էր պարունակում: «Դեղամիջոցի չափաբաժինը եռակի գերազանցում էր երեխայի համար ստանդարտ չափաբաժինը»:
ՌԴ Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կինն ուզում էր սպանել իր չորս երեխաներին, որոնցից միայն մեկն է հիվանդանոցում հայտնվել:
ՀՀ քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ է պարզել Վարդենիսում երեկ հնչած կրակոցների դեպքից, որի հետեւանքով 14-ամյա երեխա է վիրավորվել:
Նախնական տվյալներով՝ հայր եւ որդի Դավիթ եւ Մհեր Համբարձումյանները Վարդենիս քաղաքի Ս.Գրիգորյան 9 հասցեում վիճաբանել են երկու այլ անձանց՝ Ա.Շաբոյանի եւ Պ.Պողոսյանի հետ: Այնուհետեւ Մ. Համբարձումյանը մտել է տուն, տանից վերցրել է ատրճանակը եւ կրակոցներ արձակել, որի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել նրա որդին, որն այդ պահին ներկա է գտնվել վիճաբանությանը:
Այնուհետև Ա.Շաբոյանը եւ Պ.Պողոսյանը նստել են Ա.Շաբոյանի կողմից վարվող «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Այդ ընթացքում հնչել է երկրորդ կրակոցը, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային ապակին:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 7,62X25 մմ տրամաչափի պարկուճներ։
Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել վիճաբանությանը ներկա անձինք, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 3 անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Մ.Համբարձումյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21:50-ին Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ:
Տղայի՝ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու տեղեկությունը լրագրողների մոտ կասկածներ էր առաջացրել, որ նրա հայրը կամ ընտանիքի անդամներից մեկը զինվորական է: Մեր տեղեկություններով տղան հոսպիտալ է տեղափոխվել միայն այն պատճառով, որ այնտեղ պայմաններն ավելի լավն են, քան շրջանի քաղաքացիական հիվանդանոցներում:
Այսօր՝ դեկտեմբերի 28-ինհրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցին:
Նախարարի փոխանցմամբ ՝անցած տարում Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել օտարերկրյա պետությունում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 91 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստան փոխանցման խնդրանքով։
«Դիմումներից բավարարվել է 27 դիմում, մերժվել 39 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 25 դիմում: Վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետություն քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 40 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով իրենց քաղաքացիության երկիր փոխանցման խնդրանքով, որոնցից բավարարվել է 28 դիմում, մերժվել` 3 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 9 դիմում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխվելու հարցին, նախարարը նշեց, որ Հարությունյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, այժմ ընթացակարգի համաձայն գործընթացը շարունակվում է և
Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում հինգ տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս վարույթ է սկսել և հարցեր հղել Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:
«Դա նշանակում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը ակնհայտ ամհիմն չի համարել, բարձրացված հարցերը դատարանի համար էլ են իրավական հարցեր, Հայաստանի կառավարությունն այդ հարցերի վերաբերյալ պետք է հիմա պատասխան տա»,- ասաց Զեյնալյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել կյանքի իրավունքի, խոշտանգման, ազատությունից զրկելու, իրավական պաշտպանության միջոցի բացակայության հոդվածների առնչությամբ: 2010- ին մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանը Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում էր հայտնվել՝ գողություն կատարելու կասկածանքով:
«Առավոտյան ոստիկանները նրան տանից զրուցելու պատրվակով տանում են ոստիկանություն, և արդեն երեկոյան, ժամը 17-ի սահմաններում պարզ է դառնում, որ նա մահացել է: Պաշտոնական վարկածը հետևյալն է, որ նա, վախենալով բանտում նվաստացումներից, ուղղակի դիմել է ինքնասպանության: Սակայն, մենք պնդոմ ենք, որ Վահան Խալաֆյանը նախապես մահացել է ստացած վնասվածքներից, այնուհետև ոստիկանությունը, որպեսզի խուսափի ավելի ծանր պատժից, ինքնասպանության իմիտացիա է կատարել: Նրան ենթարկել են խոշտանգման, որպեսզի նա տա ինքնախոստավանական ցուցմունք»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը միջադեպից անմիջապես հետո եղել էր Չարենցավանում: Նա հիշեցնում է՝ միայն Վահան Խալաֆյանը չէ, որ բռնության է ենթարկվել: «5 կամ 6 հոգով են եղել, և բոլորին էլ խոշտանգումների, աննկարագրելի բռնությունների են ենթարկել: Բերման ենթարկելու գործառույթն իրականացնում էր այժմ արդեն [Չարենցավանի] ոստիկանապետ Սամվել Տոնոյանը, որը նախկինում փոխոստիկանապետ էր՝ կոնկրետ էդ դեպքի ժամանակ»,- ասաց Ալեքսանյանը:
Խալաֆյանի մահվան գործով անցնում էին չորս ոստիկաններ, նրանցից երկուսն առաջին ատյանի դատարանում արդարացվեցին, մյուս երկուսը՝ դատապարտվեցին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը մեղմացրեց վերջիններիս պատիժը․ համաներման կիրառմամբ ոստիկաններից մեկի պատժաչափը կրճատվեց, իսկ մյուսն ընդհանրապես ազատ արձակվեց: Խալաֆյանի շահերի ներկայացուցիչները դիմել էին Եվրոպական դատարան՝ պահանջելով ճանաչել կյանքի իրավունքի խախտման փաստը:
«Ճանաչել, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում չի արվել արդյունավետ քննություն․․․»,- պարզաբանում է Արտակ Զեյնալյանը:
Հայաստանի կառավարության պատասխանից հետո, Խալաֆյանի շահերի ներկայացուցիչները դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հնարավորություն կունենան, ինչից հետո Եվրոպական դատարանը որոշում կկայացնի: Եթե հաստատված համարվի, որ տեղի է ունեցել իրավունքների խախտում, ապա Վահան Խալաֆյանի ներկայացուցիչները դարձյալ կդիմեն հայաստանյան դատարան՝ գործի վերաբացման պահանջով: Ըստ իրավաբան Արտակ Զեյնալյանի, բարձրացվելու է նաև գումարային փոխհատուցման հարցը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած առաջին նման դեպքը չէր: Ալեքսանյանը հույս ունի, որ Եվրոպական դատարանի որոշումը Հայաստանի ոստիկանությանը կպարտադրի առաջնորդվել օրենքով: «Շատ հավանական է, որ Հայաստանի դեմ վճիռ է կայացվելու: Վերջապես կյանքի իրավունքի խախտման դեպքերով լինելու են այսպիսի վճիռներ, որոնք պետք է պարտադրեն ոստիկանությանը՝ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը մեր քաղաքացիների նկատմամբ»:
azatutyun.am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը, երկու անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են, 1986թ. ծնված: Կասկածյալները դեկտեմբերի 24-ին հայտնաբերվել են և ձերբակալվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունից հետեւանքով երկու կուրսանտ հոգեկան խնդիրներ է ստացել ու տեղափոխվել հոգեբուժարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Տղաներից մեկը հոգեբուժարան էր տեղափոխվել դեպքից կարճ ժամանակ հետո: Ինքը հենց էն տղան էր, որը, երբ Հայկազը կաղալով եկել էր սենյակ ու վատ բաներ ասել 4 կուրսանտների հասցեին, դուրս էր եկել սենյակից ու գնացել, նրանց խաբար տվել: Մյուս կուրսանտն էլ օրեր առաջ է տեղափոխվել հոգեբուժարան: Խանգարում է ստացել մենակ նրանից, որ Հայկազին կախված է տեսել: Մեկ տարի հետո նոր նրա մոտ շեղումներ են առաջացել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն արդեն մեկնարկել է: 4 անգամ դատական նիստերի հետաձգումից հետո երեկ կայացավ առաջին դատական նիստը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Կուրսանտները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
news.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի` Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-այա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է` այսօր` դկետեմբերի 24-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել են, որ սպանությունը կատարել է Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել է հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել են ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել է Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից:
Վերջինս կասկածվում է`դեկտեմբերի 24-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց խմբերով եղել են մի քանի հասցեներում և ձեռք են բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` դեկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի:
Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դին ընկած է եղել գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է եղել արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում էին նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատել էին՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցրել էին արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ էին կատարել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
shamshyan.com
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձյալ հայտնվել է տհաճ իրավիճակում. «մեղավորը» կրկին օղիներն են: Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունները դատական գործընթաց են սկսել պատգամավորի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:
Հայցադիմումները ներկայացվել են հոկտեմբերի 14-ին և լսվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ տարբեր դատավորների վարույթում:
Ավելի վաղ՝ 2014թ. նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը, որի դատաքննությունը շարունակվում է:
Այս վիճակում հայտնվելը Սամվել Ալեքսանյանի համար նորություն չէ: Տարիներ շարունակ տնտեսվարողները և ոլորտով զբաղվող պատկան մարմիններն արձանագրում են, որ պատգամավորի ընկերությունները օգտագործում են ալկոհոլային խմիչքներ արտադրող հայտնի ընկերությունների ապրանքային նշանները և սեփական արտադրանքը իրացնելու նպատակով մոլորության մեջ գցում հայ սպառողներին: Ստացվում է, սպառողը գնում է ընդամենը նույն կամ շփոթության աստիճան նման «արտասահմանյան» պիտակ, որը փակցված է «արտասահմանյան» շշի վրա, սակայն շշի մեջ ոչ թե արտասահմանյան, այլ հայկական օղի է՝ արտադրված «Ալեքս Գրիգ» կամ «Ա և Գ» ընկերությունների կողմից:
Պետական ապարատն անզոր է պատգամավորի դեմ
«Վլաքթոր Թրեյդինգ Լիմիթիդ»-ը առաջին անգամը չէ, որ դատական վեճ է ունենում «Ալեքս Գրիգ»-ի հետ: Դեռևս 2008թ. դեկտեմբերի 18-ին ընկերությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի՝ ընկերության ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին: Սակայն 2009թ-ին ընկերության ներկայացուցիչը հրաժարվել էր հայցապահանջից և գործի վարույթը կարճվել էր:
Նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում «ԶԵԼՅՈՆԱՅԱ ՄԱՌԿԱ» ապրանքային նշանը գրանցել է «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները սեփական արտադրանքն իրացնելու նպատակով օգտագործում են «Зеленая МЕТКА» ապրանքային նշանը, որը տառային, գունային և պատկերային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են «Վլաքթոր Թրեյդինգ Լիմիտեդ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Зеленая МАРКА» անվանումով ապրանքային նշանի տառային, գունային և պատկերային համադրություններին:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դեռևս 2009թ. նոյեմբերի 5-ին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքով վարույթներ էրհարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Ըստ դիմումի՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերության արտադրած օղիների ապրանքային նշաններին: Տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանում:
Հանձնաժողովի ռուսական «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների և «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկել էր փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել էր, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և ռուսական ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները՝«Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա», գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Հանձնաժողովն «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն և յուրաքանչյուր դեպքի համար տուգանել 500 հազար դրամով` ընդհանուրը 1,5 մլն դրամ: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը և մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
Պետական մարմնի միջամտությունը արդյունք չտվեց և 2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ հարուցվեց ևս 7 վարչական վարույթ: Ընկերության նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
Իսկ 2007թ. ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն և «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել էի ՏՄՊՊՀ-ին: Այդ ժամանակ Սամվել Ալեքսանյանի «Սալեքս Գրուպ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խլոպցի» անվանումով օղու արտաքին ձևավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) գործնականում ամբողջությամբ նմանեցված է եղել «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խորտիցա» անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: Հանձնաժողովը տուգանել էր «Սալեքս Գրուպ» ընկերությանը:
Պարզվում է այսօր էլ Սամվել Ալեքսանյանը նույն գործելաոճն է որդեգրել և ստացվում է, որ պետական մարմիններն անզոր են նրա դեմ:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը դեռևս 2012թ. հուլիսի 10-ի ասուլիսում լրատվամիջոցներին ասել էր, որ «Ալեքս Գրիգ» ընկերության բոլոր արգելված օղիները շրջանառությունից հանել է, ընդ որում՝ առգրավել է ոչ միայն պատրաստի արտադրանքը, այլև արտադրության ռեսուրսները՝ շշերը, խցանները, պիտակները, արտադրության միջոցները: ԴԱՀԿ պետի հայտարարությունից որոշ ժամանակ անց արգելված օղիները նորից հայտնվել էին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում:
Ընկերությունը «գտել» էր շրջանցելու ձևը և արգելված օղիների շշի պիտակի վրա վրա փոխել էր ընդամենը արտադրողի անունը: Արգելված օղիներն արտադրվում էին «ԱԳ» ընկերության անունից, իսկ դրանից հետո արտադրողը դարձել էր «Ա և Գ» ՍՊԸ-ն, որը նույնպես Սամվել Ալեքսանյանինն է: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված ԴԱՀԿ-ն շրջանառությունից չէր հանել «նոր» օղիները:
Ովքե՞ր են հայցվոր ընկերությունները
Պատգամավորի ընկերության դեմ դուրս եկած «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում և մի շարք դատական գործերի մեջ է հայտնվել:
Օֆշորային գրանցում ունի նաև «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության բաժնետեր «PASALBA LTD» ընկերությունը: «PASALBA LTD»-ը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Դեռևս 2008թ. ընկերությունը գնել է ռուսական խմիչքների արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների բաժնեմասեր:
«PASALBA LTD» ընկերությունը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ 250 մլն դոլարի խոշոր գործարք կնքել է նաև 2014թ-ին:
«Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը ևս օֆշորային ընկերություն է, գրանցված է Կիպրոսում: Ընկերությունը դարձյալ զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ:
«Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին՝ 323 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն մատուցում է տարբեր տեսակի ծառայություններ՝ գովազդային, ամսագրերի հրապարակման, հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների մեծածախ և մանրախախ վաճառք:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ է, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.