17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...
https://www.youtube.com/watch?v=nu0RtiMImz0
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ի դատավարության հետ կապված արդեն տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել:
Հիշեցնենք, որ նախատեսված է դատավարությունն անցկացնել կայազորային դատարանում` Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այդ դատարանում արդեն տեղի է ունեցել դատական նիստ նույն մեղադրվող, ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի գործով: Այն ժամանակ լսվում էր դասալքության եւ տաբելային զենքի գողության վերաբերյալ գործը, որը հարուցել էր ռուսական կողմը:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը քննելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ դատը բազայի տարածքում անցկացնելու որոշումն ընդունվել է անվտանգության նկառաումներով:
Սակայն այդ հանգամանքն արդեն խնդիրներ է առաջ բերել: Հաշվի առնելով, որ բազան ռեժիմային օբյեկտ է, որտեղ այցելելու համար համապատասխան թույլտվություն է անհրաժեշտ, NEWS.am-ի թղթակիցները դիմել են ռուսական կողմին, որից պատասխան է ստացվել, թե պեռք է դիմել դատարանին, որը բազայի ղեկավարությանը կհանձնի լրատվամիջոցների ներկայացուցիչների անունները:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ի զարմանս լրագրողների, միանգամից երեք բավականին հակասական պատասխան հնչեցվեց, որոնք բոլորովին լույս չսփռեցին իրավիճակի վրա:
Արդյունքում հարցը օդում կախված կմնա` սպառնալով ավարտվել մամուլին դատարան թողնելուց հրաժարումով:
Այս դատավարությունը լրատվամիջոցներով լուսաբանելու հարցում իրավասու մարմինների շահագրգռվածության բացակայությունն առնվազն զարմանք է հարուցում, եթե հաշվի առնենք այն ոչ փոքր ջանքերը, որոնք գործադրվել են, որպեսզի Վալերի Պերմյակովը կանգնի հայկական արդարադատության առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. Լրագրողական հետաքննություն» վերտառությամբ հրապարարում և տեսանյութ, որի հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։
Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավել անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ դեկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 6 քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, եւ դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում գտնվող հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը եւ ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում պատճառել հրազենային վնասվածք: Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը եւ Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
«Մենք բոլորս Հայաստանում անուն առ անուն գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, բոլոր հանցագործներին, որոնք վաղուց պետք է նստած լինեին, որովհետև նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են կեղծ դեղեր, որտեղ ազդող կոմպոնենտը կամ ընդհանրապես չկա, կամ հակառակ ազդեցություն է ունենում»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հարցնելով, թե կոնվենցիայի վավերացման արդյունքում ինչպե՞ս կկարողանանք քրեական պատասխանատվություն կիրառել, ո՞վ է բռնելու կեղծ մանկական սնունդ ներկրող հանցագործների, հայ մաֆիոզների ձեռքը:
Ս.Խաչատրյանը նշեց, որ աշխարհում կեղծ դեղերի արտադրության ժամանակ նույնիսկ թունավոր նյութեր կարող են օգտագործվել, թեև ՀՀ-ում նման բան չի գրանցվել. «Բարդ խնդիր է, միայն առողջապահության ոլորտի դաշտում չի, վերաբերում է սահմանային հսկողությանը, հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին և խնդրիների կողմպլեքս լուծում է անհրաժեշտ: Իրականում ամենօրյա աշխատանք է տարվում կեղծ դեղերի հայտնաբերման, դրանց շրջանառությունից դուրս բերման և բնակչությանը վնաս չպատճառելու գործընթացում»,- այս մասին այսօր ԱԺ նիստում «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցի քնարկման ժամանակ նշեց Նաիրա Զոհրաբյանը։
«Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքի 32.1 հոդվածի համաձայն` ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Նույն օրենքի 32–րդ հոդվածի համաձայն` Ծերության նպաստի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմումը ներկայացվում է անձամբ:
Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը: Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 1977թ. ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Shabat.am-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա Մարությանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ է:
Մեր տեղեկություններով, Մարությանը ծառայության ընթացքում կասկածելի վարք չի դրսևորել և որևէ արտառոց բան նրա ծառայության ընթացքում չի նկատվել:
Ստորև ներկայացնում ենք Գարիկ Մարությանի լուսանկարները:
shabat.am
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն` նրանք էլ են քվեարկել: Ըստ հրապարակման` զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին։ Հիմա էլ փաստն ենք ներկայացնում խմբագրությանը.
1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990թ.) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.՝ մահվան կապակցությամբ,
2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,՝ մահվան կապակցությամբ,
4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979թ.) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.:
Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:
Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել:
Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը:
Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել /ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված/: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել են ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:
Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն:
Կրկին հրապարակում ենք այդ կայքերի հասցեները.
1. www.police.am /ներառված են Շիրակի 33-36 ընտրատարածքները՝ ենթաընտրատարածքներով/.
2. http://www.elections.am:
Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում:
ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.