23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար: Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց: Նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը:
ՀՀ ոստիկանությունն ապօրինի (իրազեկման պայմանների խախտմամբ) երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Ադրբեջանի կողմից 2014թ-ի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան իրական պատճառը դեռ չեն հրապարակում, սակայն հայկական կողմը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանական խմբի անդամներից Քրիստինա Գեւորգյանն ասաց, որ դեռ չեն կարող խոսել մահվան իրական պատճառների մասին, քանի որ դեռ նյութեր են հավաքվում խմբի կողմից: «Երբ գանգատը կներկայացնենք Եվրադատարան, նոր կհրապարակենք»,- ասաց փաստաբանը: Միաժամանակ ավելացրեց, որ հայտնի չէ, թե երբ կներկայացնեն հայցը. «Հնարավոր է՝ 1-2 ամսվա ընթացքում»:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել էին հոկտեմբերի 13-ին: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:
Ավելին՝ Shamshyan.com
Դեկտեմբերի 3-ին ՌԴ Դաշնային ժողովին ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխան են տալու Սիրիայում ռուս զինծառայողների մահվան համար:
Թուրքիան դեռ շատ է փոշմանելու Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, հայտարարել է նա: «Մենք դեռ բազմիցս ենք հիշեցնելու, թե ինչ են նրանք արել, և նրանք դեռ շատ են փոշմանելու կատարվածի համար»,-ասել է նախագահը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա նշել է, որ թուրք ժողովրդին բարեկամ է համարում: «Թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր: Թուրքիայում մենք բազում վաղեմի բարեկամներ ունենք: Նշեմ` նրանք պետք է իմանան, որ մենք հավասարության նշան չենք դնում իրենց և այսօր իշխող վերնախավի միջև, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար»,-ասել է Պուտինը:
Խոսելով Անկարայի գործողությունների մասին` Պուտինն ասել է, որ չի հասկանում թուրք զինվորականների դրդապատճառները: «Միայն Ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին: Եվ, հավանաբար, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` զրկելով խելքից ու բանականությունի»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվայից չեն ստանա «նյարդային, հիստերիկ, իրենց ու ամբողջ աշխարհի համար վտանգավոր արձագանք»:
Պուտինն ասել է, որ «գործողությունների հիմքում լինելու է պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի առջև: Մենք չենք պատրաստվում զենք ճոճել»:
Սու-24-ի խոցումից հետո Մոսկվան պատրաստ է լրացուցիչ միջոցների Թուրքիայի դեմ:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ստոր ռազմական հանցագործություն կատարելով, սպանելով մեր մարդկանց, նրանք լոլիկով կպրծնեն կամ ինչ-որ սահմանափակումներով շինարարական և այլ ոլորտներում, ապա չարաչար սխալվում են»,-ասել է Պուտինը:
ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Մարյինո շրջանում ձերբակալել են էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների, հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքը:
Ըստ նախնական տեղեկության` հանցագործները մասնագիտացել են մարդկանց առևանգման, դրամաշորթության և ավազակային հարձակումների վրա, գրում է kp.ru-ն։ Վերջին դեպքերից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերին, կասկածյալները, սպառնալով զենքով, արգելափակել են «Գազել» մեքենան, որում եղել է անհատ ձեռներեց՝ վարորդի հետ: Դանակով վնասներ հասցնելով վարորդի ոտքին` հանցագործները տարել են ավելի քան 1 մլն ռուբլի և թաքնվել դեպքի վայրից: Օպերատիվ գործողությունների արդյունքում խմբավորման անդամներին ձերբակալել են սրճարաններից մեկում: Ձերբակալվածների թվում են 26-37 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանցից առգրավվել է զենքը, որը կիրառվել է հանցագործության պահին։
Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսևորած անգործության պայմաններում:
ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ:
Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ և անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես դիմելու է ՀՀ դատախազությանը պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ նույն կերպ է գործելու նաև համանման այլ դեպքերում:
ՀՀ ոստիկանություն
Գերմանական պետական ARD հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, թե ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում իրականացնում Սիրիայում եւ Իրաքում առեւանգած կանանց վաճառքը։
Էբու Միթալ անունով մեկի միջոցով եզդի ընտանիքը դիմել է Թուրքիայում գտնվող ԻՊ-ի ստրուկների շուկայի բյուրո՝ գնելու 2-ից 4 տարեկան 3 երեխաներին, նրանց մորն ու 11 տարեկան մեկ երեխայի։ Էբու Միթալը ինտերնետի միջոցով գնի բանակցություններ է արել ԻՊ-ի հետ եւ գնի հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մեկնել է Թուրքիայի Այնթափ եւ sms հաղորդագրությամբ ստացել ԻՊ-ի բյուրոյի հասցեն եւ այն մարդու անունը, ում պետք է փոխանցի գումարը։
Էբու Միթալը իր վրա ամրացված գաղտնի տեսախցիկով գնացել է ԻՊ-ի բյուրո, որտեղ ԻՊ-ի զինյալը դրամ հաշվելու ավտոմատ մեքենայով է հաշվել բերած գումարը։
Այնուհետ Էբու Միթալը մեկնել է Սիրիա եւ տեղավորվել հյուրանոցում եւ սպասել ԻՊ-ի sms հաղորդագրությանը։ Որոշ ժամանակ անց Միթալին հաղորդագրություն է գալիս, որում նշվում է գերիներին ստանալու տեղն ու ժամը։ Հանդիպման վայր մեկնած եզդի ընտանիքի անդամներն իրենց հարազատներին տեսնելուն պես ուրախությունից երկար արտասվել են։
ARD-ի հետ զրույցում Էբու Միթալը նշել է, թե վերջին մեկ տարում ինքը ԻՊ-ից գնել է 250 եզդի կանանց ու աղջիկների, որոնց համար վճարել է 2,5 մլն դոլար։ Նա շեշտել է, թե ԻՊ-ը եզդի կանանց եւ աղջիկներին վաճառքի է հանում նրանց համարակալելով՝ կից ներկայացնելով լուսանկարները։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 8-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են կատարել իր խցում, այդ ժամանակ վերջիններս բռնություն են կիրառել իր նկատմամբ: Ոտնձգությունները դադարեցնելու նպատակով ինքը ստիպված գրպանից հանել է ածելին և կատարել ինքնավնասում, որից հետո բռնությունները դադարեցվել են:
Հիշյալ դեպքից ժամեր անց նույն հիմնարկի մեկ այլ ծառայող սպառնացել է առողջությանը վնաս պատճառել, հասցնել ինքնասպանության, և ձեռքի առարկայով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը դիմել է դատարան, իրեն հոմոսեքսուալիզմի մեջ մեղադրող lgbtnews.am, politik.am, նաև մի քանի այլ կայքերի դեմ։ «Ես դիմել եմ դատարան, երկար բարակ քննություն է գնալու։ Հիմա ի՞նչ անենք։ Մեկն էլ հանկարծ ինչ-որ մեկի գրածով հոմոսեքսուալիստ է դառնում։ Դա նորմալ բան է Հայաստանում հիմա։ Ցավում եմ, բայց փաստ է», — ասում է սոցիալիստը։
Մոտ երկու շաբաթ առաջ նա Կենտրոնի ոստիկանություն էր դիմել իրեն զրպարտողներից և անվանարկողներից պաշտպանելու խնդրանքով, և մերժում էր ստացել։ Ոստիկանությունից պատասխանել են, որ արարքը, որի համար Ահարոնյանը դիմել է ոստիկանություն, քրեական տարրեր չի պարունակում, և խորհուրդ են տվել իր իրավունքը վերականգնել քաղաքացիական դատարանի միջոցով։
Հիշեցնենք, որ գեյերի ու այլ «գունավորների» դեմ հրապարակային ելույթներով հայտնի այս գործչին վերջիններս մեղադրել էին ոչ ավանդական կողմնորոշման մեջ և համապատասխան տեսագրություն էին տարածել, իսկ Ռոբերտ Ահարոնյանը վստահեցնում էր, որ տեսագրության հերոսը ինքը չէ, և այն սարքած է։ Իսկ «ԼԳՏԲ» համայնքը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ առնչություն չունի տարածված տեսանյութի և այն երևան հանած «Բացահայտենք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության հետ: «Գունավորները» միաժամանակ կոչ էին անում զերծ մնալ Ահարոնյանի դեմ հարձակումներից և պախարակումներից` «հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշումը»։ «Ոստիկանությունը քրեական գործ չի կարողանում հարուցել, քանի որ Վենետիկյան հանձնաժողովի ջանքերով Հայաստանը հանել է զրպարտությունը քրեական հանցագործությունների շարքից», — դժգոհում է Ահարոնյանը։
— Դուք կնախընտրեիք, որ չհանեին, իհարկե։
-Ես ավելի խիստ օրենքի կողմ եմ։ Գենդերային հավասարության կողմնակիցներին պետք է գնդակահարեն, և այս մասին ասել եմ բազմիցս։ Կողմնակից եմ, որ ավելի խստացնեն մամուլի մասին օրենքը, որ ով ինչ ասես, չկարողանա տպի։ Այն կայքերը, որոնք որ սկսել են իմ անվան հետ խաղալ, ես դրանց դեմ դիմել եմ դատարան։
— Ո՞ր կայքերի մասին է խոսքը։
— lgbtnews.am, politik.am, էլի մի քանի կայք, որոնց անունները չեմ ուզում տալ անգամ։ Ես հիմա հանգիստ կարող եմ փողոցով ման գալ։ Մարդիկ մոտենում են և ցավակցում են ինձ, ես էլ ցավակցում եմ իրենց, որովհետև այսօր նրանք շրջապատված են այդ կայքերով։ Մի հասարակական գործչի, որը որ փորձում է ամբողջ ուժով պայքարել գենդերային հավասարության դեմ, իրենք փորձեցին հեռացնել ասպարեզից, և մի նյութի տակ էլ գրել էին՝ եթե սրա տակից էլ Ահարոնյանը դուրս եկավ, ուրեմն, հաջորդը պետք է գնդակ կպչի իրեն։
-Դուք «Այո»-յի կողմնակի՞ց եք, թ՞ե «Ոչ»-ի։
— Միայն «Այո»։ Ես չեմ կարող կողմնակից լինել եվրոպամետ ուժերի։ Նայում եմ, ով է «Ոչ», ես ստիպված «Այո» եմ ասում։
— Բայց արևմտամետ ուժերից կան նաև «Այո»-ի կողմնակիցներ, օրինակ, Արարատ Զուրաբյանը։
— Եթե բացեք lgbtnews.am, որը վերջին ժամանակ դարձել է ինձ ամենահետաքրքրող էջը, կտեսնեք, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, և իրենք գրում են, թե ինչին են դեմ՝ միասեռ ամուսնությունների գաղափարն այս սահմանադրությամբ թաղվում է, և միայն դրա համար ես կողմնակից եմ, ասում եմ՝ այո։ Նաև որպես սոցիալիստ, ես պառլամենտական կառավարման կողմնակից եմ։ Կողմ եմ, որ իշխանությունը հանձնվի խորհուրդներին, ոչ թե կապիտալիստական միապետ նախագահի։ Ահա ինչու «այո» եմ ասում։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:
«Ներկայումս մենք չգիտենք, թե արդյոք այս ձերբակալությունները որևէ սպառնալիք ներկայացնում էին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»,- դեսպանատնից փոխանցեցին «Ազատությանը»։
ԱՄՆ-ի դեսպանատունը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին քննության զարգացումների և ներքին անվտանգության միջոցների հետ կապված ցանկացած փոփոխության մասին տրամադրել հնարավորինս թափանցիկ տեղեկատվություն և հասարակության շրջանում ապահովել հանգստության ու մասնակցության մթնոլորտ՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:
Անցած շաբաթ երևանյան առանձնատներից մեկում հայտնաբերվեց զինված խումբ, որը, Ազգային անվտանգության ծառայությանփոխանցամբ, ծրագրել էր հանցագործություններ քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ, այդ թվում՝ սպանություններ։ Իրավապահները հայտնում են, որ կալանավորվել են բացահայտված խմբի բոլոր 21 անդամները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.