23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 1977թ. ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Shabat.am-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա Մարությանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ է:
Մեր տեղեկություններով, Մարությանը ծառայության ընթացքում կասկածելի վարք չի դրսևորել և որևէ արտառոց բան նրա ծառայության ընթացքում չի նկատվել:
Ստորև ներկայացնում ենք Գարիկ Մարությանի լուսանկարները:
shabat.am
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն` նրանք էլ են քվեարկել: Ըստ հրապարակման` զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին։ Հիմա էլ փաստն ենք ներկայացնում խմբագրությանը.
1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990թ.) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.՝ մահվան կապակցությամբ,
2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,՝ մահվան կապակցությամբ,
4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979թ.) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.:
Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:
Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել:
Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը:
Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել /ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված/: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել են ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:
Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն:
Կրկին հրապարակում ենք այդ կայքերի հասցեները.
1. www.police.am /ներառված են Շիրակի 33-36 ընտրատարածքները՝ ենթաընտրատարածքներով/.
2. http://www.elections.am:
Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում:
ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Նոր աղմկոտ միջադեպ է կատարվել հանրահայտ հեռուստահաղորդավար, հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի շուրջ:
Տեսահսկման խցիկները նկարահանել են նրա ու որդու վրա Մոսկվայում կատարված հարձակումը: Տեսախցիկները ֆիքսել են, որ շոումենի եւ երեխայի վրա հարձակվել են կովկասյան ազգության անհայտ տղամարդիկ, հայտնում է Lifenews-ը:
Տեսագրությունը հաստատում է Դիմայի խոսքերն այն մասին, որ իր վրա հարձակվել են անհայտ տղամարդիկ՝ փոքրիկ Պլատոնին առեւանգելու նպատակով: Նկարահանված կադրերը վկայում են այն մասին, որ Շեպելյովի վրա իրոք հարձակվել է անհայտ մարդկանց մի խումբ,գերազանցաբար կովկասցիներ, երբ նա զբոսնում էր իր երկու տարեկան որդու հետ: Տեսագրությունից երեւում է, որ կատարվածը վախեցրել է հեռուստավարողին ու արագ վազելով փախչում էր հարձակվողներից՝ փրկելով Պլատոնին: Շեպելյովը որդուն գրկել էր ու ենթադրական առեւանգողներից թաքնվել բնակելի տան մուտքում:
«Իմ ու որդուս՝ Պլատոն Շեպելյովի վրա երկուշաբթի, ցերեկը ժամը երեքին մեր բնակության հասցեով հարձակում են գործել: Հարձակվողները մոտավորապես վեցն էին, մեծ մասը՝ կովկասյան ազգության ներկայացուցիչներ»,- պատմել էր ավելի վաղ շոումենը։
Նշենք, որ նրա խոսքով, հարձակվողներին ուղեկցում էր Ժաննա Ֆրիսկեի հայրը:
«Այդ մարդկանց ուղեկցում էր Ժաննայի հայրը: Այդ մարդկանց նպատակն էր ինձ ֆիզիկական վնաս պատճառելը: Եվ ամենակարեւորն ու ամենադաժանն այն է, որ նրանք ուզում էին առեւանգել երեխային»,- պատմել է Շեպելյովը:
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքին ու արդյունքներին է անդրադարձել BBC-ն՝ նշելով, որ ընդդիմությունն ու անկախ եվրոպական դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել դրա ընթացքում:
«Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք», — գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ Սարգսյանը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ:
Ըստ BBC-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ մտահոգություն է հայտնել քվեարկության վերաբերյալ՝ ասելով, որ հանրաքվեի ողջ գործընթացի վրա ստվեր է գցել հանրային բանավեճի պակասը: Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է նրանով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները:
«Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար», — ԵԽԽՎ գնահատականն է մեջբերոմ BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ը Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթթերլանդը իր հերթին հիասթափություն է հայտնել թե՛ քարոզարշավի ընթացքի, թե՛ բուն քվեարկության վերաբերյալ:
«Իշխող ՀՀԿ-ն լուրջ ճնշում է գործադրել ինչպես դիտորդների, այնպես էլ լրագրողների նկատմամբ», — ասել է նա, փոխանցում է BBC-ն:
.
Պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադը 400 ԱՄՆ դոլար փոխհատուցում կվճարի Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին` նրա «նողկալի» անվանելու համար:
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, այդ որոշումը կայացվել է դատական առաջին նիստի ժամանակ:
Այդ կապակցությամբ Բաղդադն իր Twitter-յան էջում գրել է. «Դրամական փոխհատուցում պետք է վճարեմ: Մելիհ Գյոքչեքի փաստաբանը դատարանում ասաց. «Ես էլ հայ ընկերներ ունեմ: Ես պարտվեցի դատը»:
Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2-4 տարվա ազատազրկման պահանջով ամիսներ առաջ դատի էր տվել Taraf թերթի պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադին, ով twitter-յան իր էջում նրան «նողկալի մարդ» և չակերտավոր հայ էր անվանել, ինչի համար էլ նրա դեմ հայց էր ներկայացվել: Նա թուրք քաղաքապետին «հայ» անվանելու պատճառը բացատրել էր հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր անգամ, երբ նա իր ձեռքն է վերցնում բարձրախոսը կամ ստեղնաշարի դիմաց նստում, իր քաղաքական հակառակորդներին, մրցակիցներին, ընտրություններում իր դեմ քվեարկողներին, լրագրողներին «մեղադրում է» հայ լինելու մեջ: Թե ի՞նչ է նշանակում այս «մեղադրանքը»… Նա անընդհատ պատմում է, որ հայ լինելու պատճառով դավաճանում են, կամ նրանք, ովքեր դավաճանում են, ծագումով հայ են, կամ էլ՝ այս երկրում բոլոր վատ բաներն առնչվում են հայի հետ»,- ասել էր Բաղդադը՝ հավելելով. «Վերջին անգամ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին Twitter-ում հարցրել էր՝ «դու ծագումով հա՞յ ես»: Ես էլ իր իսկ օգտագործած իմաստով իրեն հայ անվանեցի»:
Լրագրողը հայտնել էր նաև, որ ինքը մտածում է, որ Գյոքչեքը չակերտավոր հայ է, իսկ ինքն էլ իր հերթին նրա դեմ 10 հազար լիրա պահանջով հայց էր ներկայացրել, որը ստանալու դեպքում ամբողջությամբ նվիրելու էր Ալի Իսմայիլ Քորքմազի անվան հիմնադրամին (Թուրքիայում Գեզի այգու ցույցերի ժամանակ զոհված 19-ամյա երիտասարդ):
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հաղորդման հիման վրա՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Զավեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ դեպքով` 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ տեղամասում ԶԼՄ ներկայացուցիչ Հակոբ Նազարի-Դեխնավին քվեարկության լրացուցիչ ցուցակների անճշտության հետ կապված անհիմն վիճաբանության մեջ է մտել իր հետ և բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Բացի այդ, Հակոբ Նազարի-Դեխնավին իր գործողություններով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Հակոբ Նազարի-Դեխնավին, իր հերթին, հաղորդում է տվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել:
Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնենք նաև, որ ընտրախախտումների վերաբերյալ այլ դեպքերով` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մի շարք նյութերի նախապատրաստումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հավաստիությունը։
ՀԱԿ-ը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը չի կարող օբյեկտիվ դատաքննություն կազմակերպել, քանի որ ՍԴ նախագահը շահագրգիռ է նախագծի ընդունման գործում՝ որպես նախագծի համահեղինակ։ ՀԱԿ-ին ոչ այնքան հանրաքվեի արդյունքների վիճարկումն է հետաքրքրում, որքան այն, որպեսզի դժվարին կացության մեջ դնի Սահմանադրական դատարանի նախագահ և միաժամանակ Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ցույց տալով, որ ՍԴ-ի որոշումը չի կարող անկողմնակալ լինել։
Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահը որոշել է, որ «Ոչ»-ի միասնական շտաբի կողմից ՍԴ նման դիմում լինելու պարագայում ինքը ինքնաբացարկ կներկայացնի և չի մասնակցի այդ դիմումի քննությանը։ Չնայած նույնիսկ այդ դեպքում Գագիկ Հարությունյանը կշարունակից մնալ ՍԴ նախագահ, և ՀԱԿ-ը կարող է ասել, որ Հարությունյանը կարող է ազդել ՍԴ անդամների վրա։
Լուսանկարը՝ Armtimes.com-ի
ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է. «Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ:
ԿԸՀ մամլո ծառայությունը հայտարարում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ թվում՝ դրա նախագահը, պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չեն կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Միաժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստիացնում է, որ պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատգախազության հակտապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը: Նա 10 տարուց ավելի ընտրատածքային հանձնաժողովի անդամ է:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Զավեն Միրիջանյանը միայնակ չի գործել: Հաղորդվում է, որ նրա հետ նույն գործով զբաղվել է ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկի փեսան, որն աշխատում է Մաքսային ծառայությունում: Քննությանը չխանգարելու նկատառումներից ելնելով` նրա անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում: Իսկ Կենտրոն համայնքը, ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ լինում է կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «կուրացիայի ներքո»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:
Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.