23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյումրու սպանդի հնարավոր գաղափարն ու սցենարը հասկանալու համար, երևի թե ճիշտ կլինի որոշակի հեռավորությունից նայել Հայաստանում, Հայաստանի շուրջն ու տարածաշրջանից դուրս կատարվող իրադարձություններին՝ չանտեսելով տարբեր աղբյուրներից արդեն քիչ թե շատ ի հայտ եկած փոքրիկ, բայց կողմնորոշիչ դետալները:
Առայժմ կենտրոնանաք ամենաշատը շրջանառվող և դեռ չբացառված վարկածի վրա:Հայաստանը Թուրքիայի հետ առևտրում մանրադրամ դարձնելու վերջին գաղափարը Ռուսաստանի մոտ ամենայն հավանականությամբ ծագել է դեռ Ուկրաինայի հարավը՝ Ղրիմը գրոհելիս: Հիշենք, որ Ղրիմի թաթարները սկզբում ընդդիմացան, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձեց կանգնել նրանց թիկունքում, սակայն հետո շատ արագ լռեցին: Հավանաբար Պուտինը դրա դիմաց Էրդողանին ՛՛կոմպենսացիա՛՛ խոստացավ հայաստանյան ճակատում, քանի որ այդտեղ էլ Թուրքիային էր 2015-ին ծանր տարի սպասվում: Այսինքն, Գյումրիի սպանդի՝ ռուս-թուրքական շահերից բխող ևս մեկ հնարավոր հանգամանք՝ ադրբեջանցի դիվերսանտների ազատումն էլ՝ ՛՛բոնուս՛՛:
Ի՞նչ հնարավոր սցենար կարող էր լինել Գյումրիի սպանությունից հետո: Սպանության կազմակերպիչները պետք է որ նախատեսած լինեին ժողովրդի հնարավոր ամենածայրահեղ արձագանքը սպանությանը՝ հարձակումը ռուսական ռազմաբազայի վրա և իրավիճակի անվերահսկելիություն: Այդ նպատակով էր հավանաբար կատարվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որոշ շրջանների ականզերծումը: Ժողովրդի հարձակման դեպքում ռուս զինվորականները կարող էին նախնական պայմանավորվածության համաձայն արագ ճանապարհ խնդրել Թուրքիայից և դուրս գալ սահմանով, իսկ Ադրբեջանի կողմից հարձակումը կարող էր լարվածություն ստեղծել և ուշադրությունը շեղել Գյումրու զորակայանից… Եվ այդ ժամանակ իրեն կորցրած Սերժ Սարգսյանին շատ սահուն ձևով փոխարինելու կգար Ռոբերտ Քոչարյանը. Պուտինի ներքին հրահանգով նախաձեռնությունը կվերցներ իր ձեռքը, ՛՛կխաղաղեցներ՛՛ իրավիճակը, և կստացվեր, որ նա փրկեց դրությունը՝ հանգամանքների բերումով դառնալով ՀՀ ՛՛արտահերթ նախագահ՛՛: Բայց ժողովուրդը չհարձակվեց ռազմաբազայի վրա, հայ զինվորներն էլ կարողացան հաջողությամբ դիմագրավել ադրբեջանական դիվերսիաներին ու կորուստներ պատճառել՝ չնայած ու ցավոք նաև մենք կորուստներ ունեցանք… Ու Քոչարյանին մնաց միայն հարցազրույց տալը… Դա էլ հանգստանալու թեթև ձև է…
Գյումրու սպանդի սցենարը մշակվել է մոտ մեկ ամսում
Ուշադրություն դարձրեք. 2014-ին արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ սկսում են խստանալ և Պուտինն իր երկրի 100-ամյա դաշնակցին չկորցնելու նպատակով 2014-ի դեկտեմբերի սկզբին ժամանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա. Այցի պաշտոնական ձևակերպումը ՛՛ռուսական գազի գնի զիջումն է՛՛: Հանդիպումն ավարտվում է, և Արևմուտքի զայրույթը չշարժելու համար թուրքական իշխանություններն ասում են՝ գինը քիչ էին զիջում, ռուսների հետ հանդիպումից գոհ չենք: Բայց արդյո՞ք այդ դժգոհության տակ իրականում սահմանի ներթափանցման և սպանդի դետալները չեն քննարկել…
Եթե ոչ, ապա դրանից հետո ինչու են զուգադիպություններն այսքան շատ: Սպանդից մոտ մեկ ամիս առաջ աղանդավորականի որդի և մարդասպանի եղբայր Վալերի Պերմյակովը /ում ՌԴ օրենքով իրավունք չունեին օտար երկիր ծառայության ուղարկելու/ հայտնվում է 102-րդ ռազմաբազայում: Դեկտեմբերին ՌԴ-ից՝ արտագնա աշխատանքից վերադառնում են հայր և որդի Ավետիսյանները: Ու հանկարծ, Գյումրիի տեղանքին դեռ ոչ բավականաչափ ծանոթ և տուժողներին անծանոթ /ազգականների ու հարևանների վկայությամբ/ Պերմյակովը գիշերով վերցնում է զենքը, ցրտին ոտքով անցնում է մի քանի կիլոմետր, մի քանի տասնյակ տների կողքով և մտնում հենց Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու ու բոլորին սպանում, իսկ հետո մի քանի կիլոմետր ոտքով շարժվում դեպի սահման:
Ստացվում է՝ Պերմյակովն անձնական դրդապատճառ չուներ, հասցեն չէր կարող իմանալ, տեխնիկապես չէր կարող գիշերը հասնել դեպքի վայր: Ուրեմն նրան մատնացույց են արել Ավետիսյանների հասցեն, հրահանգել՝ գնալ այնտեղ և փոխադրամիջոց են տրամադրել:
Ի՞նչու՝ Ավետիսյանների տուն, որտեղի՞ց հրահանգողներին նրանց հասցեն և ովքե՞ր կարող էին հրահանգել:
Ամենայն հավանականությամբ խնդիր է եղել՝ գտնել Սերյոժա /Սերժ անվամբ կամ նմանությամբ/ անունով անձի, ով կլինի Գյումրիի բնակիչ, որպեսզի գործողության վայրը մոտ լինի հայ-թուրքական սահմանին, հնարավոր լինի օժանդակություն ցուցաբերել զորամասից՝ առանց ճանապարհներին նկատվելու, ավելորդ կասկած հարուցելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հատելու սահմանը:
Իսկ նորեկ զինվոր Պերմյակովին, ով իրականում դեռ չի էլ հասցրել իմանալ, թե ով՝ ով է զորամասում, կարող է օժանդակել և հրահանգել հրամանատարությունը՝ թեկուզ զորամասում ՛՛եղանակ ստեղծող դեմբելների՛՛ միջոցով և գործողության հատուկ նշանակության բնույթը քողարկելու համար: Թե կոնկրետ՝ ով կամ ովքեր են եղել ներզորամասային հրահանգիչները և քրեական պատասխանատվության ենթակա անձինք՝ օրվա վերակարգ շարքայինից մինչև ռազմաբազայի հրամանատար, դժվար չէ պարզել, եթե զորամասի համապատասխան մատյանները չկեղծեն և իրականացվի օբյեկտիվ քննություն: Մինչդեռ այն արդեն վտանգված է: Ամեն դեպքում ռազմաբազայի հրամանատարը պետք է դատապարտվի առնվազն պաշտոնեական անգործության համար, քանի որ զինվորը /խումբը/ հայտնվել է զորամասից դուրս:
Ավետիսյանների ընտանիքի հասցեն կարող էր հասանելի դառնալ և հույժ գաղտնի եղանակով ռազմաբազային փոխանցվել ՌԴ միգրացիոն ծառայությունների միջոցով: Բայց կոնկրետ Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վրա, ամենայն հավանականությամբ, ֆիքսվել են ՌԴ-ից վերադառնալիս՝ դեկտեմբերին, օրինակ՝ օդակայանում կամ սահմանակետին /ևս մեկ աղբյուր/, որտեղով Սերյոժա Ավետիսյանն ու նրա որդին մտել են Հայաստան: Իսկ սա արդեն մի պետությանտարբեր օղակների կազմակերպված գործողություն՝ հանցագործություն կարող է լինել մեկ այլ պետության դեմ: Եվ ինչպես դա կոչել, եթե ոչ դիվերսիա…
Ռազմաբազային մնում էր գտնել այդ հասցեն, ինչը շատ հեշտ էր, քանի որ ունի Գյումրիի հատակագիծը, բոլոր ճանապարհների, անցուղիների քարտեզը /որովհետև անհրաժեշտության դեպքում պարտավոր է կազմակերպել նաև խախաղ բնակչության տարհանումը/: Գտել են ու ցույց տվել Պերմյակովին:
Սպանության նախորդ օրը ռազմաբազայի՝ զինված 6 զինվորների փախուստը /որոնց մեջ հավանաբար եղել է նաև Պերմյակովը/, որի մասին միամտաբար ասել էր ռազմաբազայի կենվոր կանանցից մեկը գյումրեցի բժշկուհուն, իսկ հետո փորձել՝ հերքել, ևս կարող է կազմակերպված հանցագործության վարկածն ամրապնդող ապացույց լինել: Հնարավոր է, որ նրանք նախորդ օրը, հրամանատարության ցուցումով զինված դուրս են եկել զորամասից և մեքենայով գնացել Թուրքիայի սահմանից դիմավորելու դիվերսիոն խմբին և Պերմյակովի հետ ուղեկցելու դեպքի վայր, իսկ իրենք գիշերը սպասել ՛՛Կարո՛՛ մարկետի մոտ, որպեսզի ամեն դեպքում չնկատվեն /Ավետիսյանների հարևանների վկայությամբ՝ խուզարկու շներն այդտեղից կորցրել են հետքը…՛՛որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո՛՛ մարկետ ու հետքը այստեղ կորել է՛՛/:Պերմյակովըդիվերսանտների հետ ոտքով հասել է սպանության վայր, օպերացիան իրականացրել են և վերադարձել մեքենայի մոտ: Դիվերսանտներին կրկին ուղեկցել են Թուրքիայի սահման, իսկ Պերմյակովին բաց են թողել տարածքում, որտեղից էլ հայ իրավապահները գտել են և բռնել՝ որպես այդ պահին հանցագործության մեջ կասկածվող միակ անձ:
Իսկ թուրք դիվերսանտներին ուղեկցելուց հետո ու՞ր են գնացել մյուս 5 զինվորները և արդյո՞ք նրանց փախուստի մասին ռազմաբազայի հրամանատարությունը հայտնել է ՀՀ ոստիկանությանը, ինչպես Պերմյակովի դեպքում /թեև դա արել էր արդեն սպանությունից հետո/: Իհարկե՝ ոչ, և ինչու՞ են թաքցրել, եթե այդտեղ դիվերսիա չկար: Այս ամենը խոսում է կազմակերպված հանցագործության՝ դիվերսիայի մասին, որը կարող է կատարված լինել ռազմաբազայի զինծառայողների ակտիվ գործողություններով:
Ե՞րբ են հայտնաբերել և զորամաս տարել այդ 5 զինծառայողներին և որտեղ կարող էին թաքնված լինել նրանք: ՛՛Լակմուսը՛՛ դեռ հունվարի 19-ին էր իր հրապարակումներից մեկում իրավապահների ուշադրությունը հրավիրել սպանության դեպքից երեք օր անց՝ հունվարի 15-ին ծերանոցում հայտնաբերված ծխախեղդ եղած երկու կանանց դեպքին: Կասկած էր հայտնել, որ այնպետք է լուրջ քննվի. ծերանոցի այդսենյակում կարող էինդիվերսանտներըթաքնված լինելև որպես վտանգավոր ականտեսների՝ խեղդամահ անել կանանց /ծխախեղդ լինելու իմիտացիա ստեղծելով/՝ հետագայում չճանաչվելու համար: Հնարավոր է, թուրքերին ճանապարհելուց հետո նրանց օժանդակող ռուս զինվորներն են այդտեղ եղել… Սա իհարկե, դեռ վարկած է, բայց պետք է ամենայն մանրամասնությամբ ստուգվի, քանի որ դիվերսանտների ուղին հասել է ծերանոցի մոտերքը, այնուհետև կորել: Գոնե առայժմ ՛՛Լակմուսի՛՛ առաջ քաշած վարկածի որոշ դետալներ արդեն հաստատվում են կամ գոնե չեն հերքվում:
Հ. Գ. ՛՛Լակմուսը՛՛ շարունակելու է այս գործի հանգամանքները,վարկածները բացահայտելու կամ հերքելու գործը, քանի որ դրաօբյեկտիվ քննությունն արդեն վտանգված է: Դեպքի վայրի կարևոր ապացույցները կեղծված կամ վերացված են, համառորեն մեզ են հրամցնում անիմաստ մի վարկած ու մի Պերմյակով, ով ընդամենը ՛՛պեշկա՛՛ էևվերոնշյալ շատ հարցերից կարող է տեղյակ չլինել:
lakmoes.am
Թուրքիայում բնակվող 4 հայեր՝ Ռաֆիկ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը, Սերգեյ Պապոյանը եւ Դիանա Գորոյանը, մեղադրվում են Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆիկ Պապոյանը հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները. Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Սերգեյ Պապոյանը Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող անձի հետ եւ հավաքագրվել վերջինի կողմից` տեղեկություն տրամադրելով ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 դոլար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ այդ զորամասի մասին տեղեկություններ հայտնել համացանցի միջոցով:
Կարինե Ղումաշյանն էլ 2013 թվականին հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Արման անունով ներկայացած անձի կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր շուրջ 1500 դոլարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները, Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար եւ նվերներ է մատուցել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ նշված անձը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը նախապատրաստվող պետական դավաճանության մասին է, Դիանա Գորոյանն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին եւ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դիանա Գորոյանին` 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ռաֆիկ Պապոյանն եւ Կարինե Ղումաշյանը կալանավորված են, իսկ Սերգեյ Պապոյանի եւ Դիանա Գորոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հուշերում 2016 թվականի սկիզբը դեռ երկար կմնա: Հենց Ամանորի գիշերը նրան Ազատության հրապարակից բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին. «Մի քանի ժամ պահելուց հետո տարան, գցեցին Աշտարակի ճանապարհին»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին:
Մյուս անակնկալը Վարդգես Գասպարիին սպասվում էր հունվարի 6-ին։ Իր պատմելով՝ նույն թաղամասում բնակվող ՀՀԿ-ականը փողոցում բռնություն է գործադրել իր նկատմամբ: «Այդ անձնավորությունը լավ խմած էր, հարբած, հոտը լավ փչում էր նրա վրայից: Իմ դիմացը փակել էր, թե պիտի կանգնես, քեզ հարց ունենք: Ես փորձեցի շրջանցել, թույլ չտվեց, հնչեցրեց սպառնալիքներ եւ հարվածեց, սկզբից հարվածեց դեմքիս, փորիս, վայր ընկա, քացիներով եւ այլն»,- պատմեց նա:
Ի պատասխան՝ Վարդգես Գասպարին փորձել է ակցիա անել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ։ «Մոտակայքում տեսա մի շիշ էր ընկած, շիշը վերցրեցի եւ շպրտեցի պահակակետի պատուհանին, դա կպավ ոչ թե պատուհանին, այլ կողքի պատին: Դուրս եկան պահակակետի մարդիկ հարցրեցին, ինչ է եղել, ես ասեցի ձեր թիմակիցներն են իմ նկատմամբ բռնություն կիրառել եւ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը անպատիժ 10 մարդու սպանել է 2008 թ-ին եւ մյուս բռնությունները դրա ածանցյալներն են»,- հիշում է Վարդգես Գասպարին:
Անվտանգության աշխատակիցների արձագանքը մեղմ չի եղել։ «Ես արդեն պառկել էի, քացիներով եւ այլն: Հետո եկան ոստիկանական մեքենաներ եւ ինձ կոպիտ ձեւով խցկեցին մեքենան, ձեռքերը ոլորելով, գլուխս սեղմել էին ներքեւ, մինչեւ ծնկներիս մոտ եւ ավելի էր: Մի քանի ժամից ավելի մեքենան քշում էր, չգիտեի՝ ո՞ւր եւ ի՞նչ նպատակով: Տարան մի խուլ վայր եւ տարան գցեցին մեքենայից ցած, դա Դավթաշենի ձորում էր»:
Ի դեպ, Վարդգես Գասպարին չի պատրաստվում բողոք ներկայացնել ոստիկանություն, քանի որ իր նկատմամբ բռնություն կիրառողները հենց ոստիկաններն են։
Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արման Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանի և Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում բժիշկները ութամյա տղային փրկել են առնետի թույնով թունավորվելուց: Թույնը երեխային տալիս էր նրա մայրը, իբրեւ որպես դեղամիջոց, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Սկզբում կնոջը կասկածում էին անզգուշության հետեւանքով սեփական որդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: «Սկզբում մայրը ոստիկաններին սուտ ցուցմունքներ էր տալիս, բայց հետո անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել է, որ այդ ձեւով ուզում էր սպանել որդուն», — ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Երեխայի օրգանիզմում թույնի զգալի չափաբաժնի պարունակության մասին հայտնի է դարձել, երբ նա հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները անալիզներ են արել ու պարզել թունավորումը, որից հետո տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Երեխան հիվանդանոցում է գտնվում, բժիշկները նրան անհրաժեշտ օգնությւոն են ցուցաբերում: «Երեխային մորից մեկուսացնելուց հետո նրա կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում, նա սկսել է ապաքինվել», — հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ստուգումը ցույց է տվել, որ կինը պարբերաբար երեխային տալիս էր դեղամիջոց, որը առնետի թույնի կոմպոնենտներ էր պարունակում: «Դեղամիջոցի չափաբաժինը եռակի գերազանցում էր երեխայի համար ստանդարտ չափաբաժինը»:
ՌԴ Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կինն ուզում էր սպանել իր չորս երեխաներին, որոնցից միայն մեկն է հիվանդանոցում հայտնվել:
ՀՀ քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ է պարզել Վարդենիսում երեկ հնչած կրակոցների դեպքից, որի հետեւանքով 14-ամյա երեխա է վիրավորվել:
Նախնական տվյալներով՝ հայր եւ որդի Դավիթ եւ Մհեր Համբարձումյանները Վարդենիս քաղաքի Ս.Գրիգորյան 9 հասցեում վիճաբանել են երկու այլ անձանց՝ Ա.Շաբոյանի եւ Պ.Պողոսյանի հետ: Այնուհետեւ Մ. Համբարձումյանը մտել է տուն, տանից վերցրել է ատրճանակը եւ կրակոցներ արձակել, որի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել նրա որդին, որն այդ պահին ներկա է գտնվել վիճաբանությանը:
Այնուհետև Ա.Շաբոյանը եւ Պ.Պողոսյանը նստել են Ա.Շաբոյանի կողմից վարվող «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Այդ ընթացքում հնչել է երկրորդ կրակոցը, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային ապակին:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 7,62X25 մմ տրամաչափի պարկուճներ։
Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել վիճաբանությանը ներկա անձինք, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 3 անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Մ.Համբարձումյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21:50-ին Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ:
Տղայի՝ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու տեղեկությունը լրագրողների մոտ կասկածներ էր առաջացրել, որ նրա հայրը կամ ընտանիքի անդամներից մեկը զինվորական է: Մեր տեղեկություններով տղան հոսպիտալ է տեղափոխվել միայն այն պատճառով, որ այնտեղ պայմաններն ավելի լավն են, քան շրջանի քաղաքացիական հիվանդանոցներում:
Այսօր՝ դեկտեմբերի 28-ինհրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցին:
Նախարարի փոխանցմամբ ՝անցած տարում Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել օտարերկրյա պետությունում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 91 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստան փոխանցման խնդրանքով։
«Դիմումներից բավարարվել է 27 դիմում, մերժվել 39 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 25 դիմում: Վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետություն քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 40 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով իրենց քաղաքացիության երկիր փոխանցման խնդրանքով, որոնցից բավարարվել է 28 դիմում, մերժվել` 3 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 9 դիմում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխվելու հարցին, նախարարը նշեց, որ Հարությունյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, այժմ ընթացակարգի համաձայն գործընթացը շարունակվում է և
Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում հինգ տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս վարույթ է սկսել և հարցեր հղել Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:
«Դա նշանակում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը ակնհայտ ամհիմն չի համարել, բարձրացված հարցերը դատարանի համար էլ են իրավական հարցեր, Հայաստանի կառավարությունն այդ հարցերի վերաբերյալ պետք է հիմա պատասխան տա»,- ասաց Զեյնալյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել կյանքի իրավունքի, խոշտանգման, ազատությունից զրկելու, իրավական պաշտպանության միջոցի բացակայության հոդվածների առնչությամբ: 2010- ին մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանը Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում էր հայտնվել՝ գողություն կատարելու կասկածանքով:
«Առավոտյան ոստիկանները նրան տանից զրուցելու պատրվակով տանում են ոստիկանություն, և արդեն երեկոյան, ժամը 17-ի սահմաններում պարզ է դառնում, որ նա մահացել է: Պաշտոնական վարկածը հետևյալն է, որ նա, վախենալով բանտում նվաստացումներից, ուղղակի դիմել է ինքնասպանության: Սակայն, մենք պնդոմ ենք, որ Վահան Խալաֆյանը նախապես մահացել է ստացած վնասվածքներից, այնուհետև ոստիկանությունը, որպեսզի խուսափի ավելի ծանր պատժից, ինքնասպանության իմիտացիա է կատարել: Նրան ենթարկել են խոշտանգման, որպեսզի նա տա ինքնախոստավանական ցուցմունք»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը միջադեպից անմիջապես հետո եղել էր Չարենցավանում: Նա հիշեցնում է՝ միայն Վահան Խալաֆյանը չէ, որ բռնության է ենթարկվել: «5 կամ 6 հոգով են եղել, և բոլորին էլ խոշտանգումների, աննկարագրելի բռնությունների են ենթարկել: Բերման ենթարկելու գործառույթն իրականացնում էր այժմ արդեն [Չարենցավանի] ոստիկանապետ Սամվել Տոնոյանը, որը նախկինում փոխոստիկանապետ էր՝ կոնկրետ էդ դեպքի ժամանակ»,- ասաց Ալեքսանյանը:
Խալաֆյանի մահվան գործով անցնում էին չորս ոստիկաններ, նրանցից երկուսն առաջին ատյանի դատարանում արդարացվեցին, մյուս երկուսը՝ դատապարտվեցին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը մեղմացրեց վերջիններիս պատիժը․ համաներման կիրառմամբ ոստիկաններից մեկի պատժաչափը կրճատվեց, իսկ մյուսն ընդհանրապես ազատ արձակվեց: Խալաֆյանի շահերի ներկայացուցիչները դիմել էին Եվրոպական դատարան՝ պահանջելով ճանաչել կյանքի իրավունքի խախտման փաստը:
«Ճանաչել, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում չի արվել արդյունավետ քննություն․․․»,- պարզաբանում է Արտակ Զեյնալյանը:
Հայաստանի կառավարության պատասխանից հետո, Խալաֆյանի շահերի ներկայացուցիչները դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հնարավորություն կունենան, ինչից հետո Եվրոպական դատարանը որոշում կկայացնի: Եթե հաստատված համարվի, որ տեղի է ունեցել իրավունքների խախտում, ապա Վահան Խալաֆյանի ներկայացուցիչները դարձյալ կդիմեն հայաստանյան դատարան՝ գործի վերաբացման պահանջով: Ըստ իրավաբան Արտակ Զեյնալյանի, բարձրացվելու է նաև գումարային փոխհատուցման հարցը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած առաջին նման դեպքը չէր: Ալեքսանյանը հույս ունի, որ Եվրոպական դատարանի որոշումը Հայաստանի ոստիկանությանը կպարտադրի առաջնորդվել օրենքով: «Շատ հավանական է, որ Հայաստանի դեմ վճիռ է կայացվելու: Վերջապես կյանքի իրավունքի խախտման դեպքերով լինելու են այսպիսի վճիռներ, որոնք պետք է պարտադրեն ոստիկանությանը՝ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը մեր քաղաքացիների նկատմամբ»:
azatutyun.am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը, երկու անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են, 1986թ. ծնված: Կասկածյալները դեկտեմբերի 24-ին հայտնաբերվել են և ձերբակալվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունից հետեւանքով երկու կուրսանտ հոգեկան խնդիրներ է ստացել ու տեղափոխվել հոգեբուժարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Տղաներից մեկը հոգեբուժարան էր տեղափոխվել դեպքից կարճ ժամանակ հետո: Ինքը հենց էն տղան էր, որը, երբ Հայկազը կաղալով եկել էր սենյակ ու վատ բաներ ասել 4 կուրսանտների հասցեին, դուրս էր եկել սենյակից ու գնացել, նրանց խաբար տվել: Մյուս կուրսանտն էլ օրեր առաջ է տեղափոխվել հոգեբուժարան: Խանգարում է ստացել մենակ նրանից, որ Հայկազին կախված է տեսել: Մեկ տարի հետո նոր նրա մոտ շեղումներ են առաջացել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն արդեն մեկնարկել է: 4 անգամ դատական նիստերի հետաձգումից հետո երեկ կայացավ առաջին դատական նիստը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Կուրսանտները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.