Գյումրու սպանդի հնարավոր գաղափարն ու սցենարը հասկանալու համար, երևի թե ճիշտ կլինի որոշակի հեռավորությունից նայել Հայաստանում, Հայաստանի շուրջն ու տարածաշրջանից դուրս կատարվող իրադարձություններին՝ չանտեսելով տարբեր աղբյուրներից արդեն քիչ թե շատ ի հայտ եկած փոքրիկ, բայց կողմնորոշիչ դետալները:
Առայժմ կենտրոնանաք ամենաշատը շրջանառվող և դեռ չբացառված վարկածի վրա:Հայաստանը Թուրքիայի հետ առևտրում մանրադրամ դարձնելու վերջին գաղափարը Ռուսաստանի մոտ ամենայն հավանականությամբ ծագել է դեռ Ուկրաինայի հարավը՝ Ղրիմը գրոհելիս: Հիշենք, որ Ղրիմի թաթարները սկզբում ընդդիմացան, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձեց կանգնել նրանց թիկունքում, սակայն հետո շատ արագ լռեցին: Հավանաբար Պուտինը դրա դիմաց Էրդողանին ՛՛կոմպենսացիա՛՛ խոստացավ հայաստանյան ճակատում, քանի որ այդտեղ էլ Թուրքիային էր 2015-ին ծանր տարի սպասվում: Այսինքն, Գյումրիի սպանդի՝ ռուս-թուրքական շահերից բխող ևս մեկ հնարավոր հանգամանք՝ ադրբեջանցի դիվերսանտների ազատումն էլ՝ ՛՛բոնուս՛՛:
Ի՞նչ հնարավոր սցենար կարող էր լինել Գյումրիի սպանությունից հետո: Սպանության կազմակերպիչները պետք է որ նախատեսած լինեին ժողովրդի հնարավոր ամենածայրահեղ արձագանքը սպանությանը՝ հարձակումը ռուսական ռազմաբազայի վրա և իրավիճակի անվերահսկելիություն: Այդ նպատակով էր հավանաբար կատարվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որոշ շրջանների ականզերծումը: Ժողովրդի հարձակման դեպքում ռուս զինվորականները կարող էին նախնական պայմանավորվածության համաձայն արագ ճանապարհ խնդրել Թուրքիայից և դուրս գալ սահմանով, իսկ Ադրբեջանի կողմից հարձակումը կարող էր լարվածություն ստեղծել և ուշադրությունը շեղել Գյումրու զորակայանից… Եվ այդ ժամանակ իրեն կորցրած Սերժ Սարգսյանին շատ սահուն ձևով փոխարինելու կգար Ռոբերտ Քոչարյանը. Պուտինի ներքին հրահանգով նախաձեռնությունը կվերցներ իր ձեռքը, ՛՛կխաղաղեցներ՛՛ իրավիճակը, և կստացվեր, որ նա փրկեց դրությունը՝ հանգամանքների բերումով դառնալով ՀՀ ՛՛արտահերթ նախագահ՛՛: Բայց ժողովուրդը չհարձակվեց ռազմաբազայի վրա, հայ զինվորներն էլ կարողացան հաջողությամբ դիմագրավել ադրբեջանական դիվերսիաներին ու կորուստներ պատճառել՝ չնայած ու ցավոք նաև մենք կորուստներ ունեցանք… Ու Քոչարյանին մնաց միայն հարցազրույց տալը… Դա էլ հանգստանալու թեթև ձև է…
Գյումրու սպանդի սցենարը մշակվել է մոտ մեկ ամսում
Ուշադրություն դարձրեք. 2014-ին արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ սկսում են խստանալ և Պուտինն իր երկրի 100-ամյա դաշնակցին չկորցնելու նպատակով 2014-ի դեկտեմբերի սկզբին ժամանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա. Այցի պաշտոնական ձևակերպումը ՛՛ռուսական գազի գնի զիջումն է՛՛: Հանդիպումն ավարտվում է, և Արևմուտքի զայրույթը չշարժելու համար թուրքական իշխանություններն ասում են՝ գինը քիչ էին զիջում, ռուսների հետ հանդիպումից գոհ չենք: Բայց արդյո՞ք այդ դժգոհության տակ իրականում սահմանի ներթափանցման և սպանդի դետալները չեն քննարկել…
Եթե ոչ, ապա դրանից հետո ինչու են զուգադիպություններն այսքան շատ: Սպանդից մոտ մեկ ամիս առաջ աղանդավորականի որդի և մարդասպանի եղբայր Վալերի Պերմյակովը /ում ՌԴ օրենքով իրավունք չունեին օտար երկիր ծառայության ուղարկելու/ հայտնվում է 102-րդ ռազմաբազայում: Դեկտեմբերին ՌԴ-ից՝ արտագնա աշխատանքից վերադառնում են հայր և որդի Ավետիսյանները: Ու հանկարծ, Գյումրիի տեղանքին դեռ ոչ բավականաչափ ծանոթ և տուժողներին անծանոթ /ազգականների ու հարևանների վկայությամբ/ Պերմյակովը գիշերով վերցնում է զենքը, ցրտին ոտքով անցնում է մի քանի կիլոմետր, մի քանի տասնյակ տների կողքով և մտնում հենց Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու ու բոլորին սպանում, իսկ հետո մի քանի կիլոմետր ոտքով շարժվում դեպի սահման:
Ստացվում է՝ Պերմյակովն անձնական դրդապատճառ չուներ, հասցեն չէր կարող իմանալ, տեխնիկապես չէր կարող գիշերը հասնել դեպքի վայր: Ուրեմն նրան մատնացույց են արել Ավետիսյանների հասցեն, հրահանգել՝ գնալ այնտեղ և փոխադրամիջոց են տրամադրել:
Ի՞նչու՝ Ավետիսյանների տուն, որտեղի՞ց հրահանգողներին նրանց հասցեն և ովքե՞ր կարող էին հրահանգել:
Ամենայն հավանականությամբ խնդիր է եղել՝ գտնել Սերյոժա /Սերժ անվամբ կամ նմանությամբ/ անունով անձի, ով կլինի Գյումրիի բնակիչ, որպեսզի գործողության վայրը մոտ լինի հայ-թուրքական սահմանին, հնարավոր լինի օժանդակություն ցուցաբերել զորամասից՝ առանց ճանապարհներին նկատվելու, ավելորդ կասկած հարուցելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հատելու սահմանը:
Իսկ նորեկ զինվոր Պերմյակովին, ով իրականում դեռ չի էլ հասցրել իմանալ, թե ով՝ ով է զորամասում, կարող է օժանդակել և հրահանգել հրամանատարությունը՝ թեկուզ զորամասում ՛՛եղանակ ստեղծող դեմբելների՛՛ միջոցով և գործողության հատուկ նշանակության բնույթը քողարկելու համար: Թե կոնկրետ՝ ով կամ ովքեր են եղել ներզորամասային հրահանգիչները և քրեական պատասխանատվության ենթակա անձինք՝ օրվա վերակարգ շարքայինից մինչև ռազմաբազայի հրամանատար, դժվար չէ պարզել, եթե զորամասի համապատասխան մատյանները չկեղծեն և իրականացվի օբյեկտիվ քննություն: Մինչդեռ այն արդեն վտանգված է: Ամեն դեպքում ռազմաբազայի հրամանատարը պետք է դատապարտվի առնվազն պաշտոնեական անգործության համար, քանի որ զինվորը /խումբը/ հայտնվել է զորամասից դուրս:
Ավետիսյանների ընտանիքի հասցեն կարող էր հասանելի դառնալ և հույժ գաղտնի եղանակով ռազմաբազային փոխանցվել ՌԴ միգրացիոն ծառայությունների միջոցով: Բայց կոնկրետ Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վրա, ամենայն հավանականությամբ, ֆիքսվել են ՌԴ-ից վերադառնալիս՝ դեկտեմբերին, օրինակ՝ օդակայանում կամ սահմանակետին /ևս մեկ աղբյուր/, որտեղով Սերյոժա Ավետիսյանն ու նրա որդին մտել են Հայաստան: Իսկ սա արդեն մի պետությանտարբեր օղակների կազմակերպված գործողություն՝ հանցագործություն կարող է լինել մեկ այլ պետության դեմ: Եվ ինչպես դա կոչել, եթե ոչ դիվերսիա…
Ռազմաբազային մնում էր գտնել այդ հասցեն, ինչը շատ հեշտ էր, քանի որ ունի Գյումրիի հատակագիծը, բոլոր ճանապարհների, անցուղիների քարտեզը /որովհետև անհրաժեշտության դեպքում պարտավոր է կազմակերպել նաև խախաղ բնակչության տարհանումը/: Գտել են ու ցույց տվել Պերմյակովին:
Սպանության նախորդ օրը ռազմաբազայի՝ զինված 6 զինվորների փախուստը /որոնց մեջ հավանաբար եղել է նաև Պերմյակովը/, որի մասին միամտաբար ասել էր ռազմաբազայի կենվոր կանանցից մեկը գյումրեցի բժշկուհուն, իսկ հետո փորձել՝ հերքել, ևս կարող է կազմակերպված հանցագործության վարկածն ամրապնդող ապացույց լինել: Հնարավոր է, որ նրանք նախորդ օրը, հրամանատարության ցուցումով զինված դուրս են եկել զորամասից և մեքենայով գնացել Թուրքիայի սահմանից դիմավորելու դիվերսիոն խմբին և Պերմյակովի հետ ուղեկցելու դեպքի վայր, իսկ իրենք գիշերը սպասել ՛՛Կարո՛՛ մարկետի մոտ, որպեսզի ամեն դեպքում չնկատվեն /Ավետիսյանների հարևանների վկայությամբ՝ խուզարկու շներն այդտեղից կորցրել են հետքը…՛՛որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո՛՛ մարկետ ու հետքը այստեղ կորել է՛՛/:Պերմյակովըդիվերսանտների հետ ոտքով հասել է սպանության վայր, օպերացիան իրականացրել են և վերադարձել մեքենայի մոտ: Դիվերսանտներին կրկին ուղեկցել են Թուրքիայի սահման, իսկ Պերմյակովին բաց են թողել տարածքում, որտեղից էլ հայ իրավապահները գտել են և բռնել՝ որպես այդ պահին հանցագործության մեջ կասկածվող միակ անձ:
Իսկ թուրք դիվերսանտներին ուղեկցելուց հետո ու՞ր են գնացել մյուս 5 զինվորները և արդյո՞ք նրանց փախուստի մասին ռազմաբազայի հրամանատարությունը հայտնել է ՀՀ ոստիկանությանը, ինչպես Պերմյակովի դեպքում /թեև դա արել էր արդեն սպանությունից հետո/: Իհարկե՝ ոչ, և ինչու՞ են թաքցրել, եթե այդտեղ դիվերսիա չկար: Այս ամենը խոսում է կազմակերպված հանցագործության՝ դիվերսիայի մասին, որը կարող է կատարված լինել ռազմաբազայի զինծառայողների ակտիվ գործողություններով:
Ե՞րբ են հայտնաբերել և զորամաս տարել այդ 5 զինծառայողներին և որտեղ կարող էին թաքնված լինել նրանք: ՛՛Լակմուսը՛՛ դեռ հունվարի 19-ին էր իր հրապարակումներից մեկում իրավապահների ուշադրությունը հրավիրել սպանության դեպքից երեք օր անց՝ հունվարի 15-ին ծերանոցում հայտնաբերված ծխախեղդ եղած երկու կանանց դեպքին: Կասկած էր հայտնել, որ այնպետք է լուրջ քննվի. ծերանոցի այդսենյակում կարող էինդիվերսանտներըթաքնված լինելև որպես վտանգավոր ականտեսների՝ խեղդամահ անել կանանց /ծխախեղդ լինելու իմիտացիա ստեղծելով/՝ հետագայում չճանաչվելու համար: Հնարավոր է, թուրքերին ճանապարհելուց հետո նրանց օժանդակող ռուս զինվորներն են այդտեղ եղել… Սա իհարկե, դեռ վարկած է, բայց պետք է ամենայն մանրամասնությամբ ստուգվի, քանի որ դիվերսանտների ուղին հասել է ծերանոցի մոտերքը, այնուհետև կորել: Գոնե առայժմ ՛՛Լակմուսի՛՛ առաջ քաշած վարկածի որոշ դետալներ արդեն հաստատվում են կամ գոնե չեն հերքվում:
Հ. Գ. ՛՛Լակմուսը՛՛ շարունակելու է այս գործի հանգամանքները,վարկածները բացահայտելու կամ հերքելու գործը, քանի որ դրաօբյեկտիվ քննությունն արդեն վտանգված է: Դեպքի վայրի կարևոր ապացույցները կեղծված կամ վերացված են, համառորեն մեզ են հրամցնում անիմաստ մի վարկած ու մի Պերմյակով, ով ընդամենը ՛՛պեշկա՛՛ էևվերոնշյալ շատ հարցերից կարող է տեղյակ չլինել:
lakmoes.am
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.