23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

iravaban.net-ը գրում է.
ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը սահմանում է պատասխանտվություն պաշտոնատար անձին կաշառք տալու համար:
1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Ոստիկանապետ Վ.Գասպարյանը կադրային տեղաշարժ է կատարել: Մասնավորապես, մայրաքաղաքի անձնագրային ծառայությունների ղեկավարների տեղափոխություններ են կատարվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին կադրային փոփոխությունները և որպես պատճառ նշեցին ռոտացիոն սկզբունքը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը եւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Մարտի 3-ի առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչեւ 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ:
«Տեղեկացնում ենք նաեւ, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաՃախորդներիը տեղեկացված են իրենց փոխանցումների մասին եւ եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով`ներկայացնելով համապատասխան դիմում:
Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները եւ արգելափակել է վտանգված քարտերը:
Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է եւ խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:
Այս դեպքում, ինչպես նաեւ նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա եւ կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել է դատական բժիշկը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը` ավագ քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հադիսանում է նշված շենքի բնակիչ, 18-ամյա Ա. Ա.-ն:
Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը բնակվում էր պապիկի հետ և այդ պահին նրա պապը տանն է եղել և մի պահ առանձնացել է թոռնիկից, հետո տեսել, որ տանը չի, դուրս է եկել պատշգամբ և արդեն ականատես է եղել ողբերգությանը:
Այսօր Կառավարության նիստում հաստատվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենuգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ 40.1 հոդվածի՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում: Մասնավորապես՝ «Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամ հանրաքվեի մասնակիցների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով»:
Այսօր՝ մարտի 2-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ անցած տարվա սեպտեմբերի 27-ին դանակի 30 հարվածով կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանած Արտակ Առաքելյանի դատը։ Նա ընդունում է իր մեղքը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել խանդի պատճառով:
«Երբ փետրվարին վերադարձա Ռուսաստանից, նկատեցի, որ կնոջս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է, նա ավելի սառն էր դարձել: Հետո երբ Skype-ն ուսումնասիրեցի, տեսա, որ գիշերվա ուշ ժամերին՝ մոտ 40 րոպե, մի թուրքի հետ է խոսել, որից մենք ապրանք ենք բերում»,- ասաց Արտակ Առաքելյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հարցին՝ արդյոք նույն քայլին կդիմեր, եթե կնոջ հետ խոսեր եւ իրավիճակը պարզաբանվեր, ամբաստանյալը պատասխանեց, որ չէր սպանի, սակայն կամուսնալուծվեր:
Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ ներգրավվել է նոր դատախազ, որը գործի նյութերին չի հասցրել ծանոթանալ: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում սպանված Հեղինե Դամբազյանը քույրը՝ Քրիստինե Դամբազյանը, նշեց, որ իր քույրը Skype-ով խոսել է թուրքի հետ, քանի որ պարտք է ունեցել եւ այդ հարցն են քննարկել:
Քրոջ պնդմամբ՝ Արտակ Առաքելյանը միշտ էլ ծեծել է իր քրոջը. բռնության տեսարաններին ականատես են եղել նաեւ նրանց անչափահաս երեխաները:
«1000 դոլար էդ թուրքին պարտք են եւ էդ թուրքն ամեն անգամ զանգում էր, ինքը հետը չէր խոսում, այլ քրոջս էր ասում, որ էդ թուրքին պատասխանի: Հիմա ո՞նց եղավ, որ միանգամից քրոջս խանդեց ու սպանեց»,- ասաց Քրիստինե Դամբազյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործը հարուցում է միայն հայցի (դիմումի) հիման վրա:
Հայցը քաղաքացիաիրավական պահանջ է, այն կարող է ներկայացնել և՛ քաղաքացին, և՛ կազմակերպությունը, եթե համարում է, որ խախտվել կամ խախտվում են քաղաքացիական դատավարության կարգով պաշտպանության ենթակա իր իրավունքները:
Ներկայացված հայցադիմումը դատարանը ուղարկում է պատասխանողին՝ այն անձին, ում դեմ ներկայացված է պահանջը:
Օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
- դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
- հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
- հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
- հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
- արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
- այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
- պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Օրենքն ամբողջությամբ՝ այստեղ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել է ներկայացվել 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը:
Քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով փետրվարի 29-ին ձերբակալվել են Ա.Գաբրիելյանը և նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը (ում ղեկավարած բաժինն իրականացրել է արտադրող կայաններից գնվող էլեկտրաէներգիայի հաշվառումը):
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:
2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝
1) ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով.
2) հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:
3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը սահմանող 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
Ամբողջական հոդվածը iravaban.net
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:
Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:
Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդությունը և մեկ ամսով հետաձգել դատաքննությունը` նկատի ունենալով, որ գործում առկա փաստական հանգամանքներն անհրաժեշտություն են առաջացրել մեղադրանքը փոփոխելու, և այսօր նախատեսվում էր, որ դատախազը կներկայացնի Վարդանյանի փոփոխված մեղադրանքը:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:
Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.