23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

23-ամյա Դենիս Ֆլինը, ում 9 տարեկան հասակում Ռուսաստանից որդեգրել և տեղափոխել են ԱՄՆ, մինչև 19 տարեկան սեքսուալ բռնության է ենթարկվել իր խորթ հոր կողմից, իսկ երբ նա դարձել է 15 տարեկան, խորթ հորը միացել է նաև Դենիսի 44-ամյա խորթ մայրը: Առաջին մի քանի ամիսներին նա «վայելում էր կյանքը»։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով San Jose Mercury News-ը:
Այսօր, երբ երիտասարդին վերջապես հաջողվել է դատական հայց ներկայացնել իր խորթ ծնողների դեմ, Դենիսը խոստովանում է, որ այս տարիների ընթացքում նա վախեցել է իր հետ կատարվածի մասին հայտնել ոստիկաններին կամ սոցիալական աշխատողներին:
«Հենց սկզբից էլ հասկանում էի, որ այսպես չպետք է լինի, բայց միևնույն ժամանակ վախ էի ապրում, որ ինձ նորից կուղարկեն մանկատուն»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Դենիս Ֆլինը:
Նշենք, որ այս ամենի մասին Դենիսն առաջին անգամ պատմել է իր հոգեբանին 2012թ., իսկ նա էլ իր հերթին ոստիկանության է դիմել: Սակայն այն ժամանակ Ֆլինը խուսափել է դատավարությունից, ու գործը փակվել է, որից հետո՝ 2015թ-ին., Դենիսն արդեն ինքն է դիմել իրավապահ մարմիններին:
Ֆլիններ ամուսնական զույգին մինչ այդ էլ էին մեղադրել սեռական հանցագործությունների համար, որոնք կապ չունեին նրանց հոգեզավակի հետ: Ռալֆ Ֆլիննին առաջադրվել է մեղադրանք 40, իսկ Քարոլինային 20 նման դեպքերի համար:
Ամուսիններին կալանավորել են դեռ 2015թ. նոյեմբերին: Հիմա 71 -ամյա Ռալֆ Ֆլիննը կալանքի տակ է, իսկ նրա 47-ամյա կնոջը ազատ են արձակել՝ 525 հազար դոլար գրավով:
Այս պահին տղայի խորթ ծնողները գտնվում են Կալիֆորնիայի Սանտա-Կլարա շրջանի բանտերից մեկում:
Կալանքից հետո Ռալֆը խոստովանել է իր հանցանքը:
Եթե անձնագրի վավերականության ժամկետը լրացել է մի քանի տարի առաջ, սակայն չի դիմել փոխանակման համար, արդյոք քաղաքացին դիմելու դեպքում կենթարկվի՞ տուգանքի կամ պատասխանատվության այլ միջոցի, թե ոչ:
Վավերականության ժամկետը լրանալուց հետո անձնագրի փոխանակման համար դիմելիս որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվում անձի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե քանի տարի է անցել ժամկետից:
iravaban.net-ը ներկայացնում է.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Ստորև ներկայացվում է աշխատանքի էական պայմանների փոփոխելու մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է գրավոր ծանուցի ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում) համաձայն:
iravaban.net-ը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսեց նոր օրենքներ ստորագրելով, այդ թվում` «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Վարկային կազմակերպությունների մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
Նախագծերը սահմանում են, որ
1) սպառողների կողմից վարկային բյուրոյի դեմ ներկայացվող բողոքները ևս քննվում են ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։ Ընդ որում՝ առաջարկվում է սահմանել, որ վարկային բյուրոն ֆինանսական հաշտարարի գրասենյակին վճարում է տարեկան 140 հազար դրամ պարտադիր վճար,
2) բանկերի և այլ վարկատու կազմակերպությունների համար սահմանել հաճախորդին տեղեկատվության բացահայտման մեխանիզմներ և նրա հետ վարվելակերպի կանոններ։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նշյալ պահանջների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ։
Այնպես որ այս նախգծով, մասնավորապես վերջ լրացումով օրենքում ամրագրվում է.
«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը:
գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը): Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ:
Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից (խոսքը 300 հազար ՀՀ դրամ տուգանքի մասին է):
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եռյակը ձերբակալվել է երեկ՝ մարտի 7-ին, Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք իր վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվեցին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման են ենթարկում ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 4-րդը դիմել է փախուստի, իսկ ձերբակալվածներից Գ. Խոջոյանը նախկինում եղել է դատապարտված, երբ ոչ սթափ վիճակում 2014 թվականի հունիսի 14-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և բախվել Lexus-ին, ինչի համար այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի որոշումներով ձերբակալվել էր, իսկ գործն ուղարկվել էր դատարան, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ամբողջությամբ՝ shamshyan.com
iravaban.netl-ը գրում է.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184–րդ հոդվածի համաձայն սահմանված է. «Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով»։
Այսինքն, անկախ Ձեր հիմնական աշխատավարձի չափից, այն դեպքում, երբ դուք ներգրավում եք արտաժամյա աշխատանքի կամ գիշերային աշխատանքի կատարման, ապա գործատուն ուղղակիորեն պարտավոր է օրենքով սահմանված պահանջով Ձեզ վճարել հավելավճար։
Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից գործադրված սպառնալիքների, ինչպես նաեւ իր չկատարած հանցանքներն ընդունելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն գումարներ տալու արդյունքում:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ iravaban.net-ը գրում է.
Կառավարության մարտի 10-ի նիստի օրկարագային հարցերից մեկը վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու հարցին:
ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացնելու է որոշման նախագի, որում, մասնավորապես նշվում է. «Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու բնակիչների միջոցների հաշվին»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու` Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցիդիմումին Գլխավոր դատախազությունը դեռևս չի պատասխանել: Այս մասինMAMUL.am-ի թղթակցին հայտնեց Արթուր Սաքունցը. «Ժամեկտը լրացել է: Իրենք 10 օրվա ընթացքում ստանալուց հետո պետք է պատասխանեին: Փետրվարի 14-ին ուղարկել ենք, առավելագույնը մարտի 1-ին, 2-ին պետք է ստանայինք: Ի դեպ, արդեն օրինաչափություն է, երբ նման նշանակություն ունեցող, այսպես ասած` իշխանության համար անհարմար հարցերը, դատախազությունը կամ հատուկ քննչական ծառայությունը հստակ ընդգծված անգործության են մատնում` խուսափելով պատասխանից: Նմանապես նաև մենք հանրաքվեի արդյունքների հետ կապված էինք դիմում ուղարկել և իրենք մեկ ամիս հետո, 2-րդ անգամ դիմելուց հետո նոր գրություն էին ուղարկել, որը մենք հիմա վիճարկում ենք դատարանում»:
Հիշեցնենք` Արթուր Սաքունցի դիմումի համար հիմք է հանդիսացել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր ու մի օր կասի՝ ով էր կազմակերպել։
Լրագրող Լիլիթ Լալայանը պատրաստվում է դիմել դատարան, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Ազգային ժողովի միանգամից 7 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ լրագրողը նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ նիստերի ընթացքում տեսանկարահանել էր, թե ինչպես էին պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Համլետ Հարությունյանը, Արշակ Մխիթարյանը, Կարեն Սարիբեկյանը, Սպարտակ Մելիքյանն ու Բազմասեր Առաքելյանը քվեարկում այլ պատգամավորների փոխարեն:
Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն էլ փետրվարի 18-ի նիստում որոշել էր, որ նշված պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:
«Սկզբում դատարան եմ դիմելու հետո նոր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որովհետեւ դեռ չգիտեմ այս քառօրյայում Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագիծը կքննարկվեի, թե ոչ: Փաստացի այս պահին օրենք չկա, Գալուստ Սահակյանին կարող եմ դիմել, բայց վստահ եմ, որ ոչ մի բան չի անելու, որովհետեւ կարող է ասել՝ օրենք չկա, իսկ օրենքը հապաղում են ընդունել»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Լալայանը՝ նշելով, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումը մեծ դժվարությամբ է ստացել:
«Հանձնաժողովի որոշումը կայքում տեղադրել են ոչ պատշաճ ձեւով, առանց կնիքի եւ պարոն Հարությունյանի(հանձնաժողովի նախագահի) ստորագրության եւ ես ասել եմ, խնդրել եմ իրենց, որ ինձ պատշաճ ձեւով թղթեր ներկայացնել, որպեսզի ես հետագայում կարողանում դիմել դատարան: Կայքում չեն տեղադրել, ինձ առձեռն տվել են Խոսրով Հարությունյանի ստորագրությամբ, որը հերիք է»,- նշեց լրագրողը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2014 թվականից ԱԺ-ում է քննարկվում է Զարուհի Փոստանջյանի հեղինակած ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օերնսդրական նախագիծը, որի հեղինակն առաջարկում է օրենքով սահմանել կարգազանց պատգամավորներին պատժելու ձեւերը: նախագծով առաջարկում է, որ մյուս պատգամավորների փոխարեն գրանցվող եւ քվեարկող պատգամավորները կարող են ճանաչվել կարգազանց, իսկ այլ պատգամավորները կարող են դիմել իրավապահներին, որ կարգազանց պատգամավորը գրանցվեց կամ քվեարկեց այլ պատգամավորի փոխարեն՝ կատարելով պաշտոնեական կեղծիք:
Աղբյուրը՝ armtimes.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.