23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» սրճարանից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 42-ամյա «Հոլանդայի Էդո» մականվամբ Էդուարդ Ազատի Թորոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2013 թ.-ի նոյեմբերից Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր` ՀՀ քր. օր.-ի 34.104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ և 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» հատկանիշներով:
«Հոլանդայի Էդո» մականվամբ սպանության փորձի կասկածյալը 2013-ի նոյեմբերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի վրա գործող Պարմա առևտրի կենտրոնում ակնհայտ լկտի ու խուլիգանական դրդումներով խանութի ներսում դաժան ծեծի էր ենթարկել հարկային ծառայության օպերլիազոր 37-ամյա Արմեն Փիլոյանին, որից հետո դիմել էր փախուստի: Նրա կատարած լկտի ու անմարդկային դաժանությամբ զուգորդված արարքը տեսաձայնագրվել էր խանութում տեղադրված տեսախցիկներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2013 թ.-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը և Է.Թորոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որոշում էր կայացվել նրա նկատմամբ կիրառել որպես խափանման միջոց` կալանքը:
«Հոլանդայի Էդո» մականվամբ հետախուզվողի մոտ չէր բացառվում, որ լիներ հրազեն ու եթե 6-րդ գլխավոր վարչութոյան աշխատակիցները չգործեին պրոֆեսիոնալ, ճիշտ և օպերատիվ, ապա հնարավոր էր` նա կամ դիմեր փախուստի, կամ էլ գործի դներ հրազենը, սակայն զննությամբ վնասազերծման պահին նրա մոտ հրազեն չի եղել:
Մինչ հանրապետությունում նշվում է Քրիստոսի հրաշափառ հայտնությունը` ժողովրդին հայտնի` Զատկի տոնը` ոստիկանությունը հայտնաբերեց ու վնասազերծեց առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալին, մինչդեռ ժամանակին համացանցում կարծիքներ էին հայտնում , որ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվողին չի բռնի, քանի որ ինքը քաղաքում հայտնի «Հոլանդայի Էդոն» է:
Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով: Խուզարկությամբ Հ. Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի, անհայտ տիպի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տ/չ 7 փամփուշտով, իսկ Մ. Գևորգյանի մոտից՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված 0.19 գ կշռով «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, բժշկական կաթոցիչ՝ «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող նստվածքով, ակնհայտ կեղծ հատկանիշներով՝ կրկնվող սերիա-համարներով, 20.000 և 10.000 դրամ անվանական արժեքով 2-ական թղթադրամ:
Հ. Թորոսյանը և Մ. Գևորգյանը ձերբակալված են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota մակնիշի 002 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի համարանիշները քողարկված են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի համարանիշների վրա հատուկ սարքավորում է տեղադրվել, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահի ավտոմեքենայի միջից հեռակառավարմամբ (պուլտի միջոցով) փակել համարանիշները՝ խուսափելով արագաչափերից և տեսախցիկներից:
Ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին նմանատիպ մի քանի տրանսպորտային միջոցներ է տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, որտեղ մեքենաների վրայից ապամոնտաժվել են հատուկ սարքավորումները, իսկ օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Արդյո՞ք ԱԺ փոխնախագահը տեղյակ է այդ ամենից, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, բայց վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը ու օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի, իսկ դիմապակու վրա էլ կփակցնի օրենքով սահմանված տեխզննման կտրոնը:
shamshyan.com
Մոսկվայում արտառոց դեպք է գրանցվել: 19- ամյա տղային ձերբակալել են ընկերուհուն` 17- ամյա Կատիային բռնաբարելու համար:
Օրեր անց տղային ազատ են արձակել, ով որոշել է վրեժ լուծել աղջկանից:
Դասերից հետո աղջկան ստիպել է գալ իր հետ անտառ, որտեղ նրան դաժանորեն ծեծել է: Ծեծի արդյունքում կոտրվել է աղջկա քիթը, նա նաև ստացել է մարմնական ծանր վնասվածքներ:
Կարծելով, որ աղջիկը մահացած է նրան թողել է անտառում և դիմել փախուստի:
Հրաշքով փրկված աղջկան հաջողվել է հասնել տուն: Նրա ծնողները դիմել են ոստիկանություն, ինչից հետո տղային ձերբակալել են:
Տղայի բջջայինում ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության ձայնագրությունը:
Aravot.am-ը գրում է.
Դատարանը հրապարակեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի օրագրից հատվածներ, որտեղ վերջինս ներողություն է խնդրում ծնողներից ու խոստովանում, որը ինքը չի ցանկացել մարդ սպանել, ակամայից ձեռքերն են կրակել:
Ի դեպ, օրագիրը նրա ձերբակալությունից հետո քննիչներն են հայտնաբերել ռազմաբազայի այն խցից, որտեղ պահվել է նա: Դաժան մարդասպանության մեջ կասկածվողը, պատկերացնելով ծնողների հոգեվիճակը, վստահ լինելով, որ նրանք չեն հավատա, որ իրենց որդին կարող է մարդ սպանել, հարկ է համարում նրանց բացատրել, թե ինչու գնաց այդ քայլին:
Պերմյակովը, ներողություն խնդրելով, գրում է. «Գիտեմ, դուք այս պահին շփոթված եք, չեք կարողանում հավատալ այդ ամենին,թեև ես էլ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է ստացվեց և ինչո՞ւ հենց ինձ հետ: Ես չգիտեմ, թե ինչու եմ գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար… Երբ ես մտա տուն և տեսա մարդկանց՝ ձեռքերս սկսեցին ակամա կրակել, ամենայն հավանականությամբ վախից: Մամ, ներիր ինձ, որ խայտառակեցի ձեզ, դրեցի վատ վիճակի մեջ, չէ՞ որ դրա համար չեք ինձ ծնել և դաստիարակել: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց ստացվել է՝ հակառակ իմ դաստիարակությանը»: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրագրի մեկ այլ գրառմամբ Պերմյակովը նշում է, որ ինքը մարդկանց վրա չի կրակել, այլ դա արել է իր մեջ գտնվողը:
Այսօր դատարանը հրապարակեց նաև Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում ունեցած նամակագրությունը, որը տրամադրել էր ռուսական կողմը, հենց նրանք էին ուսումնասիրել: Նամակագրություն կա հարազատների, ծնողների, եղբոր, ընկերների, աղջիկների հետ: Մոր հետ նամակագրությունը բավական տարօրինակ բովանդակություն ունի, այստեղ Պերմայկովը խոսում է այն մասին, որ ինքը, հայտնվելով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ պատերազմական իրավիճակում, կարողացել է հակառակորդի մի քանի տանկեր ոչնչացնել, անգամ հասել է նրան, որ արդեն սեփական տանկ ունի: Նաեւ պատմում է մորը, որ Հայաստանում 184 մարդու է ղեկավարում: Տանկերի թեման արծարծելիս, հպարտորեն գրում է, որ ինքը մարդասպան է, ոչնչացել է թշնամու երկու «ԲՏՌ» և մեկ բեռնատար:
Այս ամենը գրելուց հետո մեկ այլ նամակում Պերմյակովը մորն ասում է, որ այլեւս հնարավոր չէ դիմանալ Հայաստանում, կարոտել է բոլորին, ուզում է տուն գալ, հոգնել է պատերազմներից, եւ որ իրեն ռմբակոծել են, ու այդ ամենից հետո շատ է ուզում տուն վերադառնալ ու ապրել: «Ամեն ինչ նորմալ է, միայն ձեզ են կարոտում, զզվել եմ պատերազմելուց: Ես լուծարել եմ պայմանագիրը, չեմ ուզում այլևս պատերազմել, ուզում եմ ձեզ մոտ՝ տուն վերադառնալ»,- գրում է մորը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Երեւանի Հանրապետության փողոցի 10 հարկանի շենքի 7-րդ հարկից այսօր՝ մարտի 25-ին, 75-ամյա կինն իրեն բնակարանի պատուհանից նետել է: NEWS.am-ի հետ զրույցում կնոջ հարեւաններն ասացին, որ Լ.Ռ.-ն ձեռքում գրություն է ունեցել՝ «Ոչ մեկին չմեղադրեք»: Կինը «Շտապօգնության» ժամանումից հետո չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն:
«Հարեւանները «Շտապօգնություն» են կանչել, բայց ինքը չի ցանակցել, որ օգնեն իրեն; Ասել է. «թողեք, ուզում եմ մեռնել», դիմադրել, տարել են հիվանդանոց: Թե ինչ ա եղել, չենք հասկանում, լավ, կրթված կին է»,-պատմեցին հարեւանները:
Նրանց խոսքով, 75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Տարիներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում Լ.Ռ.-ն աշխատել է որպես ուսուցչուհի:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանը, որը նույն խցում է եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ, կնոջը` Սաթենիկ Հովսեփյանին վստահեցրել է, որ ինքը Գասպարիին «մատով չի կպել»:
«Պատմեց, ասեց` ես քնած էի, Գասպարին գոռաց, ղժաց, բոլորը եկան, լցվեցին խուցը, աղմուկ բարձրացավ, հետո Գասպարին մի տասը հոգուս մատնացույց արեց, ասեց` իրանք ծեծել են ինձ ու տարան բոլորիս: Հեռախոսով ճղվում էր, ասում էր` ես չեմ կպել էդ մարդուն, ինձ ամեն օր տանում են քննության, ստիպում են, թե դու ես արել, ասում են` չորսից հինգ տարի հոդված ունես, եթե խփել ես»,- պատմեց մահացածի կինը:
Սաթենիկ Հովսեփյանը, որ ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել, համոզված է, որ նա ինքնասպանություն չէր գործի: Նրա համար կատարվածն անհասկանալի է, կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են այն բանի համար, որ հրաժարվել է խոստովանել չարած արարքը:
«Ասեցի` հանկարծ չստորագրես ոչ մի թուղթ, ասեց` մենակ իմ դիակի վրայով կստորագրեմ»,- պատմեց կինը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, մինչդեռ, պնդում է, որ Մխիթար Սարգսյանն ու էլի մի քանի կալանավորներ իրեն խոշտանգել են, պարզապես Մխիթարը անհամեմատ ավելի պասիվ է եղել, չի կատարել իրեն ծեծելու հրահանգները, այդ պատճառով էլ նրան սպանել են:
«Մյուսներին առանձին դրվագներով հիշում եմ, բայց իրեն` ոչ: Ինքը ամենապասիվն էր: Ինքը միայն հայհոյել է: Կարծում եմ` հենց դրա համար էլ սպանել են, հետո կախել, որ թվա, թե ինքնասպանություն է կատարել»,-NEWS.am-ին ասաց նա:
Գասպարիին խոշտանգելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Նա ՀՔԾ-ում արդեն հարցաքննվել է այս գործով:
Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր: Քննության պաշտոնական վարկածով՝ Մխիթար Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նրան ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
https://www.youtube.com/watch?v=zq9r5XjDuW4
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել է իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:
Ավելի քան 1 ամիս անց միայն՝ 2016 թվականի մարտի 17-ի պատասխան գրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նույն լրատվամիջոցին տված մեկ այլ հարցազրույցում Արամ Զ. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գիտեք, ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի՝ ով է կազմակերպել: Ես ասել եմ, որ ինքն էլ էն կարծիքին չէ, որ Հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ:»
Հիմք ընդունելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Զ. Սարգսյանի վերոնշյալ հարցազրույցը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ ՀՀ Նախագահին և Արամ Սարգսյանին հարցաքննելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջն անհիմն է, քանի որ Արամ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը կարծիք է հայտնել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշել է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Փոխանակ քննչական գործողությունների՝ Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին հարցաքննելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ տալու, և միմիայն այդ հարցաքննություններով ձեռք բերված տվյալների հիման վրա եզրակացություն կազմելու, ՀՀ Գլխավոր դատախազությունը դրա փոխարեն սահմանափակվում է իր ենթադրությունների ներկայացմամբ:
Այսպիսով, ՀՀ Գլխավոր դատախազությունը ակնհայտ ջանք չի գործադրում ՀՀ Ազգային ժողովում 1999 թ. հոկտեմբերի 27-ին իրականացված ահաբեկչական գործողության կազմակերպիչներ։
http://mitk.am/
Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում հայտնաբերել են Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի բնակիչ, 21-ամյա Արամ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով 2015 թվականից հետախուզման մեջ էր գտնվում, այդ թվում նաև Ինտերպոլի կողմից:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ա. Գաբրիելյանը տևական ժամանակ է, գտնվում է Հայաստանում և թաքնվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հայրական տանը:
Վաղ առավոտյան խմբերը մտնելով տուն՝ նրան չեն հայտնաբերում այնտեղ և միայն ոստիկանության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում կարողանում են հեռախոսակապ հաստատել Արմանի հետ, սակայն վերջինս ոստիկաններին ասում է. «Եթե սվո եք, հորս շան անունը ասեք»: Ոստիկաններն էլ ասում են՝ շան անունը Մաքս է, ինչից հետո Արամն ընկնելով ծուղակը՝ հայտնում է իր գտնվելու վայրը, ու արդեն Փարաքարի խաչմերուկում ոստիկանները վայրկյանների ընթացքում վնասազերծում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Արամը, ով թեքվանդո էր պարապել, ազգությամբ չեչեն Չերպուս Կրիստնիցի հրավերով գնում է նա տուն: Ըստ Արամի հայտարարության՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում ինքը նկատում է, որ չեչենը դանակով փորձում է հարձակվել իր վրա և ինքնապաշտպանվելու նպատակով Արամը վնասազերծում է չեչենին և նրա ձեռքից խլում դանակն ու հարվածում Կ. Չերպուսին, որից հետո 3-րդ հարկի պատուհանից Արամը թռնում է ցած և դիմում փախուստի:
Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.