23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն է մեկնաբանել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոնալդ Կոբիան:
Վերջինս լրագրողներին հայտարարել է, որ Եվրոպական Խորհրդարանը, բացարձակապես անկախ կազմակերպություն լինելով, իրավունք ունի իր կարծիքն արտահայտել այս կամ այն հարցի վերաբերյալ.
«Երբեմն մենք կիսում ենք Եվրախորհրդարանի կարիքը, երբեմն՝ ոչ: Ռամիլ Սաֆարովի գործն արդեն մնացել է անցյալում, մենք պետք է նայենք ապագային»:
Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի` Մարի Ա. Փափազյանի երդմնակալության արարողությունը: Courant-ի փոխանցմամբ, այս հաստատության 11-րդ և ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է:
Մարի Ա. Փափազյանը գիտությունների թեկնածու է, անգլիական գրականության մասնագետ: Մարի Ա. Փափազյանը եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակ է:
Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական սադրանքները, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Ադրբեջանի ջանքերը՝ միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեցին՝ հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում կայացող «Top Resa» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենի՝ տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2009- 2010թթ. ընկած ժամանակահատվածում, ենթարկվել է պլաստիկ վիրահատությունների: Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ մեջբերելով վրացական GNS ստուդիայի ռեպորտաժը, որը ցուցադրվել է ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաալիքով:
Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի կլինիկաներում պետական բյուջեի հաշվին կոսմետիկ և երիտասարդացնող պրոցեդուրաներ է ընդունել:
Ըստ աղբյուրի՝ 2009-2010թթ. ծախսերի հաշվետվությունների Մյունխենի կլինիկայում 2009թ Բոտոքսի պատվաստումը Սահակաշվիլու վրա նստել է 9 հազ եվրո, իսկ 2010թ. Նյու Յորքում որոշակի երիտասարդացնող պրոցեդուրայի համար վճարվել է 7 850 դոլար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:
Սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը «Նոր Մոսկվայի» հյուրանոցներից մեկում 25-ամյա ուզբեկը թուրքի է դանակահարել:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ոստիկանություն է ահազանգել մոթելի պահակը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են Թուրքիայի 26-ամյա քաղաքացու դիակը, որը մահացել էր կրծքավանդակի շրջանում ստացված վնասվածքից:
Ուզբեկստանի քաղաքացին ձերբակալված է:
Այսօր` սեպտեմբերի 22-ին Ադրբեջանում ինքնասպան է եղել Ազգային բանակի զինվոր Մայիս Ղասիմզադեն: Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«ԱՊԱ»-ի տեղեկացմամբ, միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Ֆիզուլիի «N» զորամասում: 19-ամյա զինվորին գտել են կախված վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Իրանի հյուսիս-արևելյան հատվածում այսօր` սեպտեմբերի 22-ին, ժամը 7:50-ի սահմաններում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել:
ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 96 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հարավային շրջաններում, մասնավորապես` Կապան քաղաքում:
Հալեպ քաղաքում ավելի քան 100 աֆղան գրոհայիններ են ոչնչացվել սիրիացի զինվորականների կողմից:
Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ սիրիական լրատվական գործակալությունը, գերի են ընկել «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման մի քանի գրոհայիններ, որոնց թվում են Եմենի 1 քաղաքացի, 2 սաուդցի, 2 աֆղան, 1 կատարցի:
Արտասահմանցի ջիհադականների ներկայության մասին գրում են ինչպես տեղական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցները:
Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը` պաշտպանության նախարար, գեներալ- գնդապետ Սաֆար Աբիևի հրամանատարության ներքո::
Vesti.az-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ զորավարժությունների ժամանակ կկիրառվի ժամանակակից տեխնիկա ու սպառազինություն:
Վարժանքների անցկացման վայրի մասին չի հաղորդվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.