23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկացի Ելիզաբեթ Էսկալոնան, որն ունի 5 երեխա, դատապարտվել է 99 տարվա ազատազրկման՝ 2 տարեկան աղջկան դաժանաբար ծեծելու և նրա ձեռքերը պատին սոսնձելու համար:
Ամերիկուհին իրեն մեղավոր է ճանաչել երեխային ծեծելու մեջ:
Գործի նյութերի համաձայն ՝ 2011թ. սեպտեմբերին նա հարվածել է իր աղջկա փորին, ծեծել նրան կաթի շշով և այնուհետև սոսնձել նրա ձեռքերը պատին սուպեր-սոսնձով:
Երեխայի մոտ հայտնաբերվել է ներգանգային արյնահոսություն, ջարդված կող, բազմաթիվ արնազեղումներ և ափի վրա մաշկային վնասվածքներ: Երեխան մի քանի օր կոմայի մեջ է եղել:
Երեխաների վկայությամբ, մայրը կատաղության նոպա է ունեցել, քանի որ փոքրիկը ոչ մի կերպ չէր կարողանում վարժվել միզամանից օգտվելուն:
Դատախազաության տեղեկացմամբ, 30 տարի հետո մայրը կարող է համաներման հայց ներկայացնել:
ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչը հիվանդ է ձևանում աշխատանքի չգնալու համար, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ամերիկյան CareerBuilder պորտալին։
Մինչդեռ աշխատանքից խուսափողներիի մեծ մասն իրականում հիվանդ չի լինում։ Պորտալը նշել է ամենատարօրինակ և զավեշտալի արդարացումներից մի քանիսը՝ «Իմ շունը նյարդային խանգարում ուներ», «Ես դիտել էի «Քաղցած խաղեր» ֆիլմը և այնքան էի հուզվել, որ չկարողացա գալ աշխատանքի», «Ես ինձ վատ էի զգում չափից շատ ընթերցանությունից հետո» և այլն։
Ըստ հետազոտության արդյունքների՝ իրականում աշխատանքի գնալ չցանկացողների 16%-ը չի գնում, որպեսզի քնի, 34%-ը պարզապես չի ցանկանում գնալ, 29%-ը ցանկանում է հանգստանալ և լիցքաթափվել, 15%-ը պետք է ինչ-որ հանձնարարություններ կատարի, և միայն 22%-ն է իրականում բժշկի հետ հանդիպման։
Աշխատանքից «փախչելու» ամենահայտնի ամիսը դեկտեմբերն է, քանի որ այդ ամսին ոչ միայն սկսվում է գրիպի համաճարակը, այլ նաև այդ շրջանում շատերը կարծում են, որ աշխատանքը խանգարում է իրենց ամանորյա նվերներ գնել։
Հարցմանը, որն իրականացվել է անցյալ տարի, մասնակցել է գրեթե 4 հազար աշխատակից, ինչպես նաև 2.5 հազար գործատու։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Հռոմի «Կամպուս Մարտիուս»-ում՝ իսպանացի հնէաբանները պեղել են Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը:
Պոմպեի առաջին քարե թատրոնի տեղանքում պեղումների իրականացնելու ժամանակ գիտնականները հայտնաբերել են ցեմենտե սալիկ, որը ոչ մի կերպ չի առնչվում շինության ներքին կառուցվածքի հետ և իրենից ներկայացնում է անտիկ դարաշրջանի մեծագույն գործիչներից մեկին նվիրված հուշասալիկ։
Մասնագետները ենթադրում են, որ երեք մետր լայնությամբ և երկու մետր բարձրությամբ սալիկը տեղադրվել է Հուլիոս Կեսարի սպանության վայրում՝ Օգոստոս կայսեր իշխանության օրոք։
Հունաստանը պատրաստվում է ընդունել 20 000 սիրիացի փախստականների, հայտնում է Interfax-ը` հղում տալով Հունաստանի Հասարակական կարգի նախարարության հայտարարությանը:
«Քանի որ Սիրիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Հունաստանը՝ որպես ՄԱԿ-ի անդամ և մարդու իրավունքների պաշտպան պետություն, ծրագրում է Սիրիայից 20 հազար փախստականի ընդունել», — մասնավորապես ասված է հայտարարությում:
Ըստ ծրագրի՝ սիրիացի փախստականները կբնակվեն հատուկ կենտրոններում, որոնք գտնվում են Կրետե և Հռոդոս կղզիներում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է կառավարության հրաժարականը. այդ մասին հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում։
«Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է կառավարության հրաժարականի դիմումը։ Սակայն կառավարությունը կկատարի ստանձնած պարտականությունները, քանի դեռ չի նշանակվել նոր կառավարությունը։ Կառավարության նոր կազմը կնշանակվի համաձայն Սահմանադրության»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգայնական շարժում» կուսակցությունը պարտվել էր հոկտեմբերի 1-ին կայացած ընտրություններում՝ ստանալով խորհրդարանական 150 տեղերից ընդամենը 67-ը։
Գործարար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Միացյալ ազգայնական շարժում» դաշինքը նոր խորհրդարանում կունենա 83 մանդատ։
Ընտրությանը մասնակցող այլ ուժեր չէին կարողացել հաղթահարել 5%-անոց արգելքը։
Իվանիշվիլին արդեն ներկայացրել է նոր կառավարության թեկնածուների ցանկը, որը կհաստատվի խորհրդարանի առաջին նիստի ընթացքում։
Սա երկրորդ մասն է երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Բրեդ Շերմանի միջև ծավալված բանավեճի, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին: Բանավեճը կազմակերպել էր Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսական Շերման. «Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ամերիկայի համար, այլև թուրքական պետության համար, որը երբեք ժամանակակից պետություն չի դառնա, քանի դեռ չի առերեսվել իր սեփական պատմության հետ»: Դատապարտելով Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը դժկամորեն կիրառելու համար, կոնգրեսական Շերմանն ասաց. «Սա ի՞նչ գերտերություն է, որ դողդողում է պատմության առաջ: Սա ի՞նչ գերտերություն է, որ անհանգստանում է Թուրքիայի սպառնալիքներից: Ամբողջ աշխարհում տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ ժամանակն է, որ Կոնգրեսը նույնչափ քաջություն ցուցաբերի»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչ կանեն երկու կոնգրեսականները Իսրայելի նման Ամերիկայի դաշնակիցներին քաջալերելու համար, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կոնգրեսական Բերմանը հայտարարեց, որ «հանդգնություն է մի պետության համար, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սկսել թելադրել այլ պետությունների, թե նրանք ինչ պետք է անեն: Ուստի, նախ՝ պետք է այս [ցեղասպանության] բանաձևը անցկացնել, և մղել ու համոզել գործադիր իշխանությանը՝ նեցուկ կանգնել նրան, ինչ Կոնգրեսն է ընդունել, և հետո, դուք ցանկանում եք այն վերածել միջազգային համաձայնության: Սակայն, մենք լրջորեն չենք կարող մի այլ կառավարության ասել, թե նրանք պետք է որևէ բան անեն, որը մենք դեռևս չենք արել….»:
Կոնգրեսական Շերման. «Ես հպարտանում եմ, որ Երուսաղեմի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. հպարտանում եմ, որ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը ևս նույնն է արել: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով, սակայն ես համարձակվում եմ իմ իսրայելցի ընկերներին կոչ անել ավելի շուտ ճանաչել այն՝ նույնիսկ մինչև մենք դա կանենք: Նաև, Իսրայելի քաղաքականությունը մի փոքր տարբեր է: Այստեղ, դեռևս պատրանքներ են տածում, որ Թուրքիան ամերիկյան կարևոր դաշնակից է: Իսրայելում այդ պատրանքները քիչ թե շատ վերջերս փշրվեցին, այդ իսկ պատճառով մի օր կհայտնաբերենք, որ Իսրայելը կարող է կանխել Միացյալ Նահանգներին՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Եվ, հաշվի առնելով Իսրայելի պատմությունը, ինչպես նաև հրեա ժողովրդի պատմությունը, կարծում եմ, որ շատ կարևոր մի բան է դա անել: Ուստի, ես օրինակ, չեմ համարում, որ մենք պետք է սպասենք Իսրայելին կոչ անելու համար, որ մեզանից առաջ անցնի, այլ պետք է ինքներս մեզ ոգևորենք՝ հնարավորինս արագ առաջ շարժվելու համար»:
Բանավեճը վարող Հարութ Սասունյան. «Ի գիտություն, կցանականայի որոշ պարզաբանումներ անել ձեր երկուսի տված պատասխանների առնչությամբ: Նախքան Իսրայելին խուսավարելու հնարավորություն ընձեռելը, որ սպասի այս հարցի վերաբերյալ մեր որոշում կայացնելուն, կարծում եմ, լավ կլինի հիշել, որ երկու անգամ՝ 1975 և 1984 թվականներին, Ներկայացուցիչների պալատը` լիագումար նիստերում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր է ընդունել: Ուստի, Իսրայելը ստիպված չէ սպասել, որ Ամերիկան դա առաջինը կանի: Մենք երկու անգամ արդեն ճանաչել ենք, այնպես որ այդ ընթացքում նրանք կարող են առնվազն մեկ անգամ անել դա»:
Կոնգրեսական Բերման. «Պատմական նկատառումներից ելնելով Իսրայելը պետք է ճանաչի, հատկապես Իսրայելը պետք է դա անի»:
Կոնգրեսական Շերման. Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը «որովհետև դա բարոյական է ու ճիշտ, նաև, քանի որ առկա է պատմական փաստը»:
Այն հարցին, թե՞ արդյոք Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի վարձակալության համար վճարել թուրքական կառավարությանը՝ բռնազավթված հայկական տարածքների վրա տեղակայված Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի համար, այլ այդ գումարները վճարի հայազգի սեփականատերերի ժառանգներին, կոնգրեսական Շերմանը հայտարարեց. «Ես անհամբեր սպասում եմ այնպիսի արտաքին քաղաքականության մշակման, որտեղ մենք ավելի քիչ կախվածություն ունենանք Թուրքիայում տեղակայված բազաներից, որովհետև տեսնում եմ, որ նրանք փորձում են քարոզչություն ծավալել Պենտագոնում և Կոնգրեսում՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար՝ հիմնվելով այն տեսության վրա, որ «Օ՜, դուք մեր բազաների կարիքն ունեք»: Մենք կարող ենք և պետք է աշխատենք Հարավարևելյան Ասիայի ՆԱՏՕ-ի մեր այլ դաշնակիցների հետ` այնպիսի բազային կառուցվածք ունենալու համար, որը չի պահանջում վարձակալության գումարներ վճարել թուրքական պետությանը…. Սակայն, քանի դեռ մեր բազան այդ հողերի վրա է, այն դառնում է մի հիանալի փաստարկ՝ հայկական պետությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար, քանի որ մենք այդ տարածքների վրա ենք»:
Կոնգրեսական Բերման. «… Կոնգրեսում հնչած հայտարարություններից մեկն ընդդեմ Ցեղասպանության բանաձևի հետևյալն է «Օ՜հ, թուրքերը մեզ դուրս կքշեն Ինջիրլիքից»: Թուրքերը մեզ Ինջիրլիքից վռնդելու մտադրություն չունեն: Նրանք ուզում են, որ մենք այնտեղ լինենք, նրանք բուռն փափագ ունեն, որ մենք այնտեղ լինենք: Սա մի ծխածածկույթ է: Սա մի առարկություն է, որով թուրքական դիրքորոշումը սատարող մարդիկ վախեցնում են Կոնգրեսին` մտածել տալով, որ մեծ վտանգներ կլինեն մեր ազգային անվտանգության համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
(շարունակելի)
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Այսօր կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ ռազմական հետախուզության շենքի մոտ. կան տասնյակ զոհեր. այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» -ն՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։
«Տասնյակ մարդիկ են սպանվել հետախուզական ծառայության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով, սակայն հնարավոր չէ հաշվել այն մարդկանց, ովքեր բանտարկված են եղել այնտեղ»,- հայտարարել է Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը։
Իրավապաշտպանի տեղեկացմամբ, ահաբեկիչները հետախուզական ծառայության շենքին մոտեցրել են երկու ականապատ մեքենա և պայթեցրել դրանք։ Ահաբեկիչները նույնպես մահացել են։
Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն, որպեսզի հանդիպի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Times-ին։
Երգչուհու և Ասանժի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, որի ընթացքում նրանք միասին ընթրել են ու լուսանկարվել։
Լեդի Գագան սև զգեստով է եղել և կախարդուհու սև գլխարկով:
Daily Mail-ի լրագրողները հեգնում են. պարզվում է, որ Ասանժը դեռ ընկերներ ունի, հաղորդում է «vesti.ru»-ն:
Այսօր` հոկտեմբերի 9-ին, հանդիպում տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի և խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի միջև:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, դաշինքում կրկին չեն տեղեկացնում հանդիպման կոնկրետ տեղի և ժամանակի մասին, սակայն հաստատում են, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին:
Հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետևում: Կողմերը կքննարկեն իշխանության փոխանցումը և նախարարների նոր գրասենյակի ձևավորումը:
«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր հրապարակել է նոր կառավարության կազմը:. հայտնում է Грузия Online-ը:
Վարչապետ՝ Բիձինա Իվանիշվիլի, ներքին գործերի նախարար՝ Իրակլի Գարիբաշվիլի, արտգործնախարար՝ Մայա Պանջիկիձե, պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիա, արդարադատության նախարար ՝ Տեա Ծուլուկիանի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Ամիրան Գամկրելիձե, տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարար, վարչապետի երկրորդ տեղակալ՝ Կախա Կալաձե, պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար՝ Սոզար Սուբարին, սփյուռքի նախարար՝ Կոտե Սուրգուլաձե, գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Կիրվալիձե, եվրաինտեգրման հարցերով նախարար՝ Ալեքսի Պետրիաշվիլի, մշակույթի և հուշարձանների պահպանման նախարար՝ Գուրամ Օդիշարիա, վերինտեգրման գործերով նախարար՝ Պաատա Զաքարեիշվիլի, սպորտի և երիտասարդության նախարար՝ Լևան Ղիփիանի:
Դեռևս թափուր են մնում ֆինանսների, բնապահպանության, կրթության, էներգետիկայի, էկոնոմիկայի, փախստականների հարցերով նախարարների պաշտոնները:
Պետաուդիտի ծառայության ղեկավար է դարձել Ռևազ Շավիշվիլին, Ազգային բանկի նախագահ՝ Նոդար Ջավախիշվիլին, գլխավոր դատախազ՝ Արչիլ Կբիլաշվիլին, խորհրդարանի խոսնակ՝ Դավիթ Ուսուպաշվիլին և նրա տեղակալներ՝ Մանանա Կոբախիձեն, Զուրաբ Տկեմալաձեն ու Զուրաբ Աբաշիձեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.