02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հավաք-երթ էր անցկացնում Երևանում, երթի ժամանակ շեղվեց նախապես հայտարարած երթուղուց և Մաշտոցի պողոտայից կտրուկ փոխեց ճանապարհը, ակտիվիստները վազեցին Բաղրամյան պողոտա:
Ոստիկանները փորձեցին կասեցնել ակտիվիստների առաջխաղացումը, սակայն չհաջողվեց: Ակտիվիստները հասան Բաղրամյանի այն տարածք, որտեղ հունիս ամսին կառուցել էին իրենց բարիկադները և նստացույց արել: Սակայն այստեղ հանդիպեցին մի քանի շարք կազմած ոստիկանական պատին և կանգ առան:
Ակտիվիստների առաջին շարքերը միանգամից նստեցին գետնին, նրանք վանկարկում են «Ջուր ենք ուզում», «Նստացույց»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է, որ կարգի կհրավիրի հասարակական կարգը խախտողներին՝ հիշեցնելով, որ նրանց երթը արտոնվել է մեկ այլ երթուղով, որում Բաղրամյան պողոտան չի եղել: Բաղրամյան պողոտան կրկին փակ է, երթևեկությունը` դադարեցված։
Հիշեցման կարգով ասենք, որ «Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամները:
Ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում:
Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին և մինչև 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։
Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։
Ոստիկանությունը կոչ է անում ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում ստիպված կլինի հարկադրաբար դուրս բերել ցուցարարներին։
Ոստիկանությունը ժամանակ է տվել ցուցարարներին ազատել Բաղրամյան պողոտան և զգուշացնում է՝ չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 խորհրդակցության է հրավիրել գեներալ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռ քննարկում է ընթանում: Նախնական տեղեկություններով՝ քննարկվում են սահմանին տիրող իրավիճակը և հետագա հնարավոր քայլերը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը բավականին սրվել է: Ադրբեջանական զինուժը հաճախակիացրել է ձեռնարկվող սադրիչ գործողությունները և հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար արկակոծումներ ու գնդակոծումներ է իրականացնում, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարում:
shamshyan.com
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային երբ Ֆրանսիայում ֆրանսիացի լրագրողը հարցրել է, թե արդյոք Ադրբեջանը համարո՞ւմ է հանդուրժողական երկիր, նա պատասխանել է. «Այո, իհարկե»։ Լրագրողը նրան հիշեցրել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտը գտնվում է չափազանց վատթար վիճակում, և որ երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։
Ալիևան զարմանք է հայտնել այդ կապակցությամբ.«ճիշտ չէ»։ Նա լրագրողին խորհուրդ է տվել հեռանալ և ստանալ «ճիշտ տեղեկատվություն»։ Ալիևան խուսափել է պատասխանել նաև Ադրբեջանում ռեժիմի ականավոր քննադատներ, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և լրագրող Խադիջա Իսմայլովայի դատավարությունների մասին հարցին, թիկունքով է շրջվել լրագրողին, թիկնապահները սկսել են հրել լրագրողին։ Լրագրողը նրանց հիշեցրել է, որ իրենք գտնվում են Ֆրանսիայում, և որ այստեղ լրագրողները կարող են հարցեր ուղղել։
Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը (ALDE խումբ) Եվրախորհրդարանում կքննարկի ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հասցեական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հայտնում է Haqqin.az-ը:
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ:
Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ.
«Նման պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է ու ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնց անցկացվում են լուրջ խախտումներով»,- ասվում է բանաձևի նախագծում:
Օգոստոսի 10-ին անհայտ մի հանցագործ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, այս մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնեց լավատեղյակ մի անձ, որ չցանկացավ բացահայտել իր անունը:
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով՝ նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Երբ Գլենդելի ոստիկանությունը հասավ հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից:
Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:
Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում:
Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:
Հարութ Սասունյան
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքում գտնված անդամահատված ոտքի տիրոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ոտքի տերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հայկ Լևոնի Ամիրյանն է: Վերջինս այս տարվա օգոստոսի 23-ին Արտաշատի հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, քանի որ ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փտախտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, երբ վիրահատվածն իրեն արդեն լավ է զգացել, հարազատները բժիշկներից պահանջել են ոտքը և ստացել են այն: Ոտքը տանելով տուն՝ մի քանի օր պահել են, սակայն հետո մեկ այլ քաղաքացու գումար են տվել՝ խնդրելով, որ այն թաղի: Այդ քաղաքացին էլ ոտքը թաղելու փոխարեն այն նետել է ջրանցքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն արդեն նախապատրաստված նյութերի ընթացքում լսել է հիվանդանոցի անձնակազմին, հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով ոտքը նետել էր ջրանցքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել: Արտաշատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել էր թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Երևան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում` Շահումյան գյուղի տարածքի ջրանցքից դուրս էին բերել անդամահատված աջ ոտք: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ստամբուլի Թուզլա թաղամասի հայկական «Քամփ Արմեն» որբանոցի դեմ սեպտեմբերի 7-ի գիշերը մահակներով հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Քամփ Արմեն» որբանոցի քանդման դեմ «Քամփ Արմեն»-ում հերթապահություն անող «Նոր Զարթոնք» շարժման կայքը, սեպտեմբերի 7-ի գիշերը մահակներով զինված 6 հոգի մոտեցել են որբանոցին եւ փորձել են բացել դարպասները, սակայն հերթապահություն իրականացնողներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին։
Սակայն «Քամփ Արմենի» հերթապահողները զգուշացնում են, որ նմանատիպ հարձակումներ, հնարավոր է, էլի լինեն եւ խնդրում են իրենց աջակցել ու համերաշխություն հայտնել։
Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։
Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։
Սեպտեմբերին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը:
Զինվորական երաժիշտները Երևանում հանդեսեն գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում (ժամը 18։00-ին),սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում (ժամը 18։00-ին), իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ (ժամը 18։00-ին):
Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ:
Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:
http://www.tert.am/am/news/2015/09/08/british-band/1784840
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող “Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա” թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Սա Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող արդեն 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովն է, որը հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի, Եկատերինբուրգի և Վլադիկավկազի համաժողովներին:
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:
Եզրափակիչում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ղասեմ Ռեզային:
Մինչև այդ մեր ոսկե տղան մեկը մյուսի հետևից իր ճանապարհից հեռացրեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յասուհիրո Յունեհիրային, Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Համլետ Նիելսենին, Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, Ռումինիայի ներկայացուցիչ Ալին Ալեքուս Կիուռառիուին:
https://www.youtube.com/watch?v=ACjiix_m1So
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.