02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող սնղչին, որի մոտ մահվան օրը` սեպտեմբերի 10–ին, էջմիածնեցի 13-ամյա Լիանա Ասատրյանին տարել են հարազատները, պնդում է, որ ինքը ոչինչ չի արել, որը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
«Երեխային բերեցին ինձ մոտ, ասացին՝ ոտքը ցավում է: Ես տեսա, որ տաքություն ունի, չմերսեցի, ասեցի՝ տարեք հիվանդանոց, քանի որ սովորաբար նման դեպքերում ոչ թե հոդերի խնդիր է լինում, այլ հնարավոր է՝ ցավա, որովհետև երեխան թոքաբորբ կամ այլ հիվանդություն ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սնխչին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա հերքեց Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի հայտնած տեղեկությունը, թե ինքը շաքարային դիաբետով հիվանդ աղջկան ոտքի մերսում է կատարել։
Լիանայի մորաքույրը` Քրիստինե Մովսիսյանը, նույնպես NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց սնղչու ասածը։
«Ոչ մի մերսում էլ սնղչին չի արել։ Նա միայն մեզ ուղղություն է տվել, որ երեխան տաքություն ունի, ճիշտ կլինի` տանենք հիվանանոց։ Տարել ենք հիվանդանոց, երեխան ճանապարհին մահացել է»,– ասաց մորաքույրը։
Հիշեցնենք, որ Լիանա Ասատրյանը, որն ի ծնե շաքարայի դիաբետ էր ունեցել, սեպտեմբերի 10–ին մահացել էր Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին: Վաղարշապատի պոլիկլինիկայից NEWS.am-ին հայտնել էին, որ Լիանա Ասատրյանը դեպքի օրն իրենց մոտ հետազոտվել է, մանկական վնասվածքաբանը ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, որը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել: Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
«Ես ինքնակամ եմ տեղափոխվել Ադրբեջան և շնորհակալ եմ այդ երկրի կառավարությանը` ինձ քաղաքական ապաստան տրամադրելու համար»,- հայտարարել է Վահան Մարտիրոսյանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես Սերժ Սարգսյանի արյունոտ և հանցավոր ռեժիմի քննադատն եմ և կշարունակեմ ջրի երես հանել, որտեղ էլ որ լինեմ: Հայաստանի իշխանությունները կտտանքների միջոցով փորձում էին ինձ ստիպել ընդունել այդ ռեժիմի պայմանները: Սակայն ես հրաժարվեցի»,- ասել է նա:
Մարտիրոսյանը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` ասելով , որ հայերը պատերազմ չեն ցանկանում: «Հայկական բանակը ահավոր վիճակում է և ի վիճակի չէ հակահարված տալ ոչ միայն Ադրբեջանին, այլև ինչ-որ աֆրիկյան պետության»,- ասել է նա:
Մարտիրոսյանը նաև գովաբանել է ադրբեջանցիներին, որ իրեն լավ են դիմավորել, լավագույն հյուրանոցներից մեկում սենյակ տրամադրել, և հավելել է, որ, եթե հայերն իմանան, թե ինչ լավ պայմաններ են Ադրբեջանում, այդ երկիր հայերի հոսքն ավելի մեծ կլինի, քան ներկայումս ներգաղթյալների հոսքն է Եվրոպա:
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց ՀԷՑ-ն օտարելու մասին որոշմանը:
ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերության հայտը՝ ՀԷՑ-ը 100 տոկոս բաժնետոմսերով օտարման վերաբերյալ:
Գնորդը հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում:
Վրացի մոդել՝ 18-ամյա Տինատին (Տիկո) Բաբլուանին արժանացել է «Միսս Մոլորակ» տիտղոսին Թբիլիսիում կայացած Miss Planet-Georgia 2015 միջազգային գեղեցկության մրցույթում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։
Մրցույթին մասնակցել են 26 աղջիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Վրաստանում «Միսս Մոլորակ»-ի եզրափակիչ փուլն անցկացվել է առաջին անգամ։
Մասնակիցները մրցել են ազգային հագուստների, լողազգեստների և տաղանդների մրցույթներում։ Հաղթողին ընտրել են միջազգային ժյուրիի անդամները, որի կազմում եղել են 20 երկրների ներկայացուցիչներ։
«Փոխմիսս Մոլորակ» տիտղոսը շնորհվել է Շվեդիայի մասնակից Ֆրիդա Ֆորնանդերին։
Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը ճանաչվել է «Միսս նրբագեղություն»։
Ռուսները հաղթել են միաժամանակ 4 անվանակարգերում՝ «Միսս հմայք», «Միսս թոփ-մոդել», «Միսս սպորտ» և «Միսս տաղանդ»։ Լատվիան արժանացել է «Միսս մամուլ» տիտղոսին։ Ղրիմից մասնակիցը ստացել է «Միսս անհատականություն» մրցանակ, իսկ հոլանդուհին՝ «Միսս ժպիտ»։ Մյուս երկրների մասնակիցները նույնպես արժանացել են մրցանակների տարբեր անվանակարգերում։
Լուսանկարները՝ newsgeorgia.ge-ի
Աղբյուր՝ Tert.am
Դուշանբե մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը խրոխտաբար հայտարարեց, որ այնտեղ ներկայացնելու է սահմանային իրավիճակը, քննարկման առարկա է դարձնելու ադրբեջանական կողմի պահվածքը: Ոմանք ոգևորվեցին, մտածեցին, թե, ահա, Սերժ Սարգսյանը «թոզ ու դուման» կհանի, քարը քարին չի թողնի, ՀԱՊԿ-ի անդամ երկրներին էլ պատին դեմ կտա, ամոթանք կտա, որ մոռացել են գործընկերության, պայմանավորվածությունների ու պարտավորությունների մասին: Այսպես մտածում էին լավատեսները, ռոմանտիկները, իսկ Սերժ Սարգսյանին լավ ճանաչողները համոզված էին, որ ոչինչ էլ չի լինելու, որ կամ լռեցնելու են նրան, կամ էլ հեգնելու ու ծաղրելու են: Հրապարակային ծաղր ու հեգնանք չեղավ, բայց որ Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ չլսվեց, որևէ ելույթ չհրապարակվեց, ուր Սերժ Սարգսյանը ներկայացնելիս լիներ իրավիճակը՝ փաստ է: Եվ, բնականաբար, ինչպե՞ս թույլ կտային Ռուսաստանն ու Ղազախստանը Սերժ Սարգսյանին ելույթ ունենալ ընդդեմ Ադրբեջանի և կամ ՀԱՊԿ-ից պահանջել իր պարտավորությունների կատարում: Ի դեպ, հենց ՀԱՊԿ անդամ երկրները լուրջ չեն վերաբերում այդ կազմակերպության գոյության գաղափարին և այն օգտագործում են իրենց շահերի և խնդիրների համար: Ինչպես տեղի ունեցավ այս անգամ, երբ Պուտինի թելադրանքով կազմված ու ընդունված բանաձևով ՀԱՊԿ-ը ելավ ՆԱՏՕ-ի դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը: Ընդունված բանաձևում, ինչպես հայտնի է, ակնարկ անգամ չկա հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին: Ինչն էլ հաստատում է, որ ՀԱՊԿ-ի համար Հայաստան գոյություն չունի, գոյություն չունի սահմանների անվտանգության խնդիր: Կարևորն այն է, որ այդ կազմակերպության անդամ երկրներն իրենց բանաձևով հոխորտան ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի դեմ: Ահա այսքանը: Նշանակում է, ՀԱՊԿ-ը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Հայաստանին, հասկացրեց, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած երկիրն իրենց համար ընդամենը աշխարհագրական տարածք է, որտեղ երբ կամենան կարող են լարել իրավիճակը՝ Ադրբեջանին Հայաստանի դեմ հանելով: Իսկ ավելի լուրջ, ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի այս նիստը Հայաստանին դրեց անելանելի վիճակի մեջ, նախ ոչնչացրեց այն իբրև ինքնուրույն պետություն, որը կարող է իր արժանապատվության և պետական շահերի դիրքերից հարցեր բարձրացնել, երկրորդ՝ պարտադրեց ստորագրել մի բանաձևի տակ, որն ակնհայտորեն հակաամերիկյան և հակաարևմտյան է և որի առկայությունն առաջին հերթին վնասում է Հայաստանի շահերին, որն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրերում: Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի բանաձևով, Հայաստանի համար վերջնականապես ստեղծեց «պատային» իրավիճակ և ամբողջապես մեկուսացրեց՝ հետայսու ստանալով մանդատ՝ տնօրինելու Հայաստանի ճակատագիրը:
Լևոն Մութաֆյան
«Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն այսօր՝ ժամը 18։00-ին կմեկնարկի «Արմենիա» հեռուստաընկերության «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:
Այդ վեց ալիքներն են՝ «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս», որոնց տարբերանշանները կլինեն համապատասխանաբար 1-ից 6 թվերը: Բոլոր հեռուստաալիքները կհեռարձակվեն օրը 24 ժամ առանց գովազդային դադարների:
«Յուքոմ»–ի բաժանորդների համար հեռուստավահանակի «0» կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների:
304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները շուրջօրյա ռեժիմով։
303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն՝ հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ, ինչպես նաև բացառիկ համերգներ:
302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ:
301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվի երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր:
300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան արտադրության, այլ նաև եվրոպական:
http://www.tert.am/am/news/2015/09/14/armenia-tv/1789796
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ՝Բարիտոն» կարաոկե-բարում, որը տեղակայված է Վոլգոգրադի Կիևյան շրջանում,զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով 1 ադրբեջանցի է սպանվել,
Կարաոկե-բարի այցելուների միջև վեճ է ծագել, ինչի հետևանքով բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական հրացանից վիրավորել է ադրբեջանցի 24-ամյա այցելուին՝ Էդուարդ Նաբիօղլուին:
Ադրբեջանցուն ընկերները մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, սակայն վզի շրջանում ստացած վնասվածքից վերջինս հիվանդանոցում մահացել է:
34-ամյա հայ կասկածյալը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
Պապարացիները Նյու Յորքում լուսանկարել են հղի Քիմ Քարդաշյանին մինի հագած։
Միգուցե մեզ՝ հայերիս համար, տարօրինակ է նման հագուկապը, մանավանդ ճանաչված մարդկանց պարագայում։ Բայց, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ Քիմ Քարդաշյանը միշտ էլ անկաշկանդ է եղել իր հագուկապով՝ առանց կոմպլեքսների։
Քիմը կրել է երկարաճիտ սև կոշիկներ, կաշվից սև կարճ փեշ ու մարմնագույն բլուզ, որի վրայից կրել է երկար վերարկու:
Ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո անցնող երթի ժամանակ շեղվել էին նախապես տրամադրված երթուղուց և եկել Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն նրանց էր սպասում ոստիկանական պատը։
Ոստիկանությունը երեկ երեկոյան 6 ժամ՝ մինչև առավոտյան 5։00-ն ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար՝ նշելով, որ «դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը»։ Ցուցարարները ի պատասխան շարունակաբար պնդում էին, որ Բաղրամյան պողոտան փակել է հենց ոստիկանությունը, ոչ թե իրենք։
Տրված վերջնաժամկետից կես ժամ անց ոստիկանները տարածքից հեռացրեցին շղթա կազմած մի քանի տասնյակ ցուցարարներին։ Այս անգամ ջրցան մեքենան կիրառվեց միայն ցույցը ցրելուց հետո՝ փողոցը մաքրելու համար։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիան այսօր առավոտյան ցրելու գործողության ընթացքում 48 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մաշտոց բաժիններ, որտեղ արձանագրություններ են կազմել և բոլորը բաց են թողնվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։
Բաժիններ տարված բոլոր ցուցարարների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
«Ոստիկաննե՛ր, հանգիստ մնացեք», — ցուցարարներին ցրելու ընթացքում պարբերաբար զգուշացնում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կողմից 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-23.00 «Ազատության» հրապարակում հավաքի և ժամը 19.30-ից «Ազատության» հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Ազատության» հրապարակ երթուղիով երթի անցկացումը: Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:
Ներկա պահին հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ոստիկանության բազամաթիվ նախազգուշացումները, շարունակում են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների ազատության իրավունքի իրացման ցանկացած ձև պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:
Հավաքների ազատության իրավունքը չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման նպատակով: Այս սահմանափակումներն ուղղակիորեն վերաբերում են խաղաղ հավաքներին և բխում են ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի դրույթներից:
Հավաքի մասնակիցներին և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարացվել:
ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել, որ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունի բավարար տվյալներ՝ դրա նախապես կազմակերպված բնույթի վերաբերյալ:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքից, մասնավորապես, դրա 14 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից պարզորոշ հետևում է, որ ցանկացած հավաք, այդ թվում՝ խաղաղ, ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Միաժամանակ հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը հավաքների ազատության իրավունքի բովանդակության մեջ չի ներառվում:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.