13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Այնուհետև եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը կարևորեց, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։
«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։
Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտեցին, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։
Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։
Օմսկի բնակչուհին աղբը թափելիս աղբամանում տղամարդու ոտքեր է հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած իրավապահները մարմնի մյուս մասերը՝ գլուխը, ձեռքերն ու իրանը, գտել են հարևան բակի աղբամանում: Մարմնի վրա յուրահատուկ դաջվածքներ են եղել, այդ թվում՝ նացիստների խորհրդանիշը:
Պարզվել է, որ սպանվածը 23-ամյա սափրագլուխ Անդրեյ Շիշկինն է: Նախօրեին նա ընկերների հետ՝ նույնպես սափրագլուխ, որոշել է նշել Հիտլերի տարեդարձը:
Երեկույթի ժամանակ ընկերները հարցաքննել են Անդրեյին՝ փորձելով պարզել, արդյո՞ք ոստիկանները հավաքագրել են նրան, այնուհետև առաջարկել են ընտրություն կատարել բռնաբարության և գլխատման միջև: Անդրեյն առաջին տարբերակն է ընտրել, իսկ բռնաբարությունից հետո պատմել է, որ իսկապես իրավապահների հետ խոսել է այն մասին, որ իրենց ընդհանուր ընկերները ծայրահեղական սափրագլուխներ են:
Այդ խոստովանությունից հետո նրան բազմոցին են նետել, ճակատին եղունգներով «աղբ» գրել, այնուհետեւ բեյսբոլի մահակով դաժան ծեծի ենթարկել: Կտտանքներն ավելի քան 4 ժամ են տևել:
Դրանից հետո Անդրեյին լոգարան են տարել: Նախ «ընկերները» կտրել են նրա գլուխը, իսկ հետո մասնատել մարմինը: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, հանցագործներից 4-ի 18 տարին դեռևս չի լրացել:
Պատմական այցով ԱՄՆ-ում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապին սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի հայերը դիմավորել են երախտագիտություն հայտնող պաստառներով:
Նյու Յորքի փողոցներում «Շնորհակալություն, Ֆրանցիսկոս պապ, Ցեղասպանության ժխտումը դատապարտելու համար» գրությամբ պաստառով հարյուրավոր հայեր ողջունել են Պապին:
Հռոմի պապը հայերի կողմից նույն ջերմ ընդունելությանն է արժանացել նաև Վաշինգտոնում, որը նրա՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկած ԱՄՆ առաջին այցի առաջին կանգառն էր:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆիլադելֆիայի փողոցներում, ուր Հռոմի պապը կմեկնի Նյու Յորքից, հայտնվել են Ցեղասպանության ճանաչման համար Հռոմի պապին շնորհակալություն հայտնող պաստառներ:
Ինչպես հայտնի է, այսօր «Ոչ»-ի ճակատը ժամը 18:00-ին՝ ահմանադրական բարեփոխումների դեմ հանրահավաք կանցկացնի Գյումրիում, սակայն նախքան հանրահավաքի մեկնարկը պարզվում է, որ Գյումրիում խնդիրներ են ստեղծվել հանրահավաքի անցկացման համար՝ նախհոսանք չեն տրամադրում, իսկ Երևանից Գյումրի ուղևորվող տրանսպորտային միջոցին էլ արգելել են շարունակել ճանապարհը:
Նախապես պլանավորածի համաձայն՝ «Ոչ»-ի ճակատի որոշ անդամների և լրագրողների Երևանից Գյումրի պետք է տեղափոխեր 47 համարի երթուղային ավտոբուսը, սակայն կես ճանապարհին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից զանգել և վարորդին արգելել են շարունակել ճանապարհը դեպի Գյումրի, չնայած, որ դա մասնավոր ուղևորություն էր:
47 համարի երթուղու սեփականատեր, նախկին ՃՈ պետ Իշխան Իշխանյանը զանգահարել է վարորդին և հրահանգել իջեցնել ուղևորներին` լրագրողներին և մի խումբ ակտիվիստների և չշարունակել ճանապարհը:
Ինչպես փոխանցում է Zham.am-ի թղթակիցը, երկրորդ անգամ զգուշացումից հետո վարորդն Ուջանի մոտից հրաժարվել է շարունակել ճանապարհը:
16.20. Նախկին ՃՈ պետի զանգից հետո 47 համարի երթուղայինի վարորդն ասել է, որ ավտոբուսի շարժիչը խնդիրներ ունի և չի կարող շարունակել ճանապարհը: Ավտոբուսի ընթացքը խոչընդոտելուց հետո Ուջան է գնացել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և զրուցել վարորդի հետ: Քիչ անց վարորդը հայտարարել է, որ «դեֆետկը» գտել է և արդեն կարող են շարունակել ճանապարհը: Այժմ ակտիվիստներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսն ուղևորվում է Գյումրի:
«Հայաստանի կողմից երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 70-րդ գագաթաժողովի նախօրեին, մի ժամանակաշրջանում, երբ լրջորեն քննարկվում են խաղաղության և անվտանգության հարցեր, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Նյու Յորքում բանակցություններ են տեղի ունենում երկու երկրների ԱԳ նախարարների միջև, սադրիչ բնույթ է կրում: Նպատակը բանակցային գործընթացին վնասելն է»,- այս հայտարարությունն, ըստ «Apa»-ի, արել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևը նաև Հայաստանի զինված ուժերին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մեջ. «Սեպտեմբերի 23-ին այդպիսի գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի բնակչուհի Դուրսունովա Էսմիրա Ասլանը հրազենային վիրավորում է ստացել»:
Դե ինչ, այսքանից հետո ինչ ասես նման կենդանիներին։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։
Մինչդեռ երեկ երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել էին գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա Ռևազյանը և 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Ավելի ուշ տարածած հայտարարությունում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: «Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաղցրաշեն գյուղի գլխավոր ճանապարհին են հավաքվել Քաղցրաշեն, Նարեկ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղերի 3000-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ հավատացել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, թե «ոչ մի ճուտ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի» և գյուղացին իրեն քցված չի զգա:
«Հավատացինք գյուղնախարարին, բայց, ինչպես միշտ, նա տվեց անցավ փչան Թոդորոսին:
Առավոտից իրիկուն մեր ու մանուկ, ահել ու ջահել կռիվ ենք տվել հողի հետ, խաղողը մշակել ու ստացել ենք որակյալ խաղող, իսկ հիմա դիտմամբ չեն ընդունում, սպասում են, որպեսզի անձրևը գա, խաղողը վնասի, այն նեխի, նոր հետո գան, ստից արդարարան, թե՝ բռակ խաղող ա, բայց դրսևորում ենք բարի կամք ու գրոշներով կառաջարկեն ընդունել խաղողը: Սովետի ժամանակ Քաղցրաշենում աշխատում էր մի եքա գործարան, որտեղ 4 հազար տոննայից ավելի խաղող էր մթերվում, նույնիսկ կողքի գյուղերից էին բերում: Հիմա, եթե ուզենան, կարող են էդ գործարանը աշխատացնեն: Համ իրանց համար լավ լինի, համ էլ՝ մեր»,-ասացին գյուղացիները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մոսկվայում այսօր Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է մզկիթի վերաբացումը և նշել, որ Ռուսաստանի տարածքում ապրող մուսուլմանները այսուհետ կարող են համախմբվել դրա շուրջ: «Վստահ եմ, որ մզկիթը կօգնի համախմբվել հանուն բարի նպատակների: Ղուրանն ասում է՝ «Ձգտեք գերազանցել իրար բարի գործերով»,- ասել է նա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում անդրարդաձել է փախստականների խնդրին և նշել, որ ողջ աշխարհը մեղավոր է այս ճգնաժամի մեջ. այս մասին հայտնել է ТАСС-ը: «Միջերկրական և Էգեյան ծովերում զոհվածները ողջ մարդկության խղճի զոհն են: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ կոչ անել աշխարհին, հատկապես Եվրոպային, ընդունել փախստականներին,և ուզում եմ հիշեցնել Լև Տոլստոյի բառերը «Կյանքում ամենակարևորը բարի գործեր անելն է»,- ասել է նա: Նշենք, որ ավելի ուշ Էրդողանն ու Պուտինը պաշտոնական հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի հակամարտության, ինչպես նաև «Թուրքական հոսք» գազատարի շուրջ ստեղծված իրավիճակները: Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր՝ 10 տարի տևած շինարարությունից հետո, տեղի է ունեցել Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացման արարողությունը, որին ներկա են եղել Թուրքիայի, Պաղեստինի, Ղազախստանի և Թաթարստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մահմուդ Աբասը, Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսթան Մինիխանովը, ինչպես նաև Չենչիայի ղեկավար Ռազման Կադիրովը:
Իսպանիայում բնակվող շվեդ պոռնոաստղ Ամինա Աքսելսոնը Մարբել քաղաքում կորիդայի ժամանակ արենա է նետվել՝ մեռնող ցուլի տառապանքները թեթևացնելու համար: Ամինան ձեռքին «Դադարեցնել կորիդան» գրությամբ պաստառ է բռնել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է 41-ամյա Աքսելսոնը պաստառով բարձրանում արգելապատնեշի վրա:
Լրագրողների հետ զրույցում կինը պատմել է, որ անասնաբույժ ընկերոջ հետ է եկել կորիդայի, բայց երկուսն էլ պատրաստ չէին այդպիսի դաժան տեսարանի:
«Ոչ մի կենդանի արժանի չէ տառապալից մահվան՝ հանուն մարդու հաճույքի: ես միացել եմ PETA-ին, և մենք պահանջում ենք միջազգայնորեն դատապարտել կորիդան»,- հայտարարել է պոռնոաստղը:
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում:Ոստիկանության Նաիրիի բաժին մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված ճանապարհին մի տղամարդ անվադողեր և քարեր է շարել ու փակել ճանապարհը, որից հետո անվադողերն այրել է, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է այդ կարևոր ճանապարհահատվածում: Ոստիկանները պարզել են, որ այդ ամենը կատարել է Քասախ գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Դավթյանը, ով իր քայլը պատճառաբանել է նրանով, թե պատկան մարմիններին, մասնավորապես, Կապի և տրանսպորտի նախարարությանը՝ հանձինս նախարար Գագիկ Բեգլարյանի, բազմիցս դիմել է, որպեսզի կարգավորվի գյուղի տրանսպորտի խնդիրը, սակայն հարցը լուծելու փոխարեն ամեն անգամ Գ. Բեգլարյանը իր վրայից պատասխանատվությունը գցելով՝ նամակը հասցեագրում է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ նրա մատնանշած վարչական տարածքում տրանսպորտի հարցը պետք է կարգավորի Կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը: Վ. Դավթյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում նաև ասում էր. «Հոկտեմբերյանում գյուղացիներն իրենց խնդիրը լուծելու համար ճանապարհը փակեցին, հարցը լուծվեց: Ես էլ մտածում եմ, որ էսպես անեմ, խնդիրը կլուծվի: Ճանապարհի վրա բերել, սգո սրահ են բացել ու ամեն անգամ նման արարողություններ կատարելու ժամանակ երթևեկությունը կաթվածահար է լինում, մի տրանսպորտը քիչ ա, ուզում ենք ավելացվի, մինչդեռ կապի նախարարը իրա վրից քցում ա խնդրի լուծման մեր առաջարկները ու փորձում ա լափշա կախել մեր ականջներից»: Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին. «Վիգենը մեղք չունի: Ստիպված է դիմում ծայրահեղ այդ քայլին: Էդ պրոբլեմները ողջ գյուղի պռոբլեմներն են, մինչդեռ կապի նախարարը մի դուզ գունի պատասխան չի տալիս: Խելքը գլխին պատասխան ստացել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, ով մի քանի անգամ ընդունել է մեզ, ծանոթացել մեր խնդիրներին ու տվել սպառիչ պատասխան, իսկ կապի նախարարությունը ջայլամի քաղաքականություն ընդունելով՝ հարցը չի փորձում կամ չի ուզում լուծել: Լավ է, եղվարդցի ոստիկանները շուտ էկան, Վիգենին հանգստացրեցին, թե չէ խեղճ տղեն, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ»: Իսկ մինչ Եղվարդի ոստիկանների ժամանումը նա ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում անգամ իր հարազատների նկատմամբ: Այդքանից հետո գյուղացիներն ասում էին, թե՝ վստահ ենք, հարցը կլուծվի այսքանից հետո ու կապի նախարարությունը բոչկա չի գլորի Երևանի քաղաքապետարանի վրա:
Հրշեջ փրկարարները կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ:
Հայ բժիշկներին անհավանական ջանքերից հետո հաջողվել է փրկել Հրազդան քաղաքի շենքերից մեկի 4-րդ հարկից վայր ընկած 15-ամյա տղայի կյանքը, ով կորցրել էր 4,5 լիտր արյուն։
Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն.
«15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների՝ տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:
Բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, վերջույթները` սառը։ Միաժամանակ պուլսը չի շոշոփվել, սրտի զարկերը խլացած են եղել։
Ելնելով զուգահեռաբար իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալներից` հիվանդի մոտ ախտորոշվել են բազմակի վնասվածքներ, որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ներքին արյունահոսություն, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, III-IV աստիճանի հեմոռագիկ շոկ:
Ընդունվելուց մեկ և կես ժամ չանցած` շտապ կարգով, ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է միջային որովայնահատում: Որովայնի խոռոչից մեծ քանակությամբ արյուն է հեռացվել: Վիրահատության ընթացքում կատարված զննման ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ ջնջխված է փայծաղը, որը հեռացվել է: Միաժամանակ ձախից հետորովայնամիզային ծավալուն հեմատոման բացելիս պարզվել է, որ երիկամը պոկված է անոթային ոտիկից, ինչի պատճառով վերսկսվել է ուժեղ արյունահոսություն:
Տեխնիկական մեծ դժվարություններով մասնագետներին հաջողվել է հեմատոմայի մեջ հայտնաբերել արյունահոսող անոթը և այն կարել որովայնային աորտայի մակարդակին: Ստիպված են եղել ձախ երիկամը նույնպես հեռացնել:
Վիրահատող բժիշկը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նշում է, որ արյան կորուստը կազմել է մոտ 4,5 լիտր, որը հավասար է երեխայի շրջանառվող արյան ծավալին: Վիրահատության ընթացքում փոխներարկվել են 12 լիտր արյան բաղադրամասեր և փոխարինող հեղուկներ:
«Գլխուղեղի համակարգչային շերտագրմամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ քունքային շրջանի ներհրված կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա և սալջարդի օջախներ կիսագնդերում, ինչպես նաև ձախից մեծ ոլոքի կոտրվածք։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը տղային վիրահատել են նյարդավիրաբույժները»,-ասել է Նիկոլայ Դալլաքյանը` մանրամասնելով, որ ընդհանուր անզգայացումով կատարվել է հիվանդի ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում, Էպիդուրալ հեմատոմայի հեռացում, ներգանգային ճնշման ցուցիչի տեղադրում: Զուգահեռ կատարվել է նաև ձախ սրունքի անշարժացում գիպսային լանգետով: Իսկ ձախակողմյան պլևրալ խոռոչում արյան կուտակումը (հեմոթորաքս) հեռացվել է պունկցիոն եղանակով:
Սակայն տղայի կյանքի համար պայքարն այդքանով չի ավարտվել։ Հուլիսի 6-ին հիվանդի մոտ ի հայտ են եկել աղիքային անանցանելիության և որովայնի խոռոչում բորբոքային երևույթների նշաններ, ինչի պատճառով կատարվել է կրկնակի որովայնահատում` կպումների անջատում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Զուգահեռ կատարվել է ձախ մեծ ոլոքի բեկորների փակ համադրում, արտաքին ֆիքսացիայի ձողային ապարատի տեղադրում:
Այժմ թե՛ հիվանդի ընտանիքը, թե՛ բուժանձնակազմը չեն մոռանում, թե որքան ծանր է անցել հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Տասն օր շարունակ տղան գտնվել է կոմատոզ վիճակում` արհեստական շնչառության ապարատին միացված: Մեծածավալ արյան կորստի և արյան փոխներարկման հետևանքով զարգացել է միակ երիկամի անբավարարություն, որը հաջողվել է հաղթահարել ամենաարդիական դեղորայքային բուժման շնորհիվ: Կատարվել են օրգան համակարգերի աշխատանքի լայն ծավալի հետազոտություններ և շեղումների համապատասխան դեղորայքային շտկումներ:
Մեկ ամիս ստացած բուժման արդյունքում հուլիսի 29-ին Սեյրան Մստոյանը դուրս է գրվել բարելավումով` պարզ գիտակցությամբ։ Տղան տեղաշարժվում էր հենակների օգնությամբ:
Մստոյանների բազմանդամ ընտանիքն (Սեյրանից բացի նրանք ևս 6 երեխա ունեն) այսօր երախտիքի խոսքեր է հղում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժանձնակազմին և առաջին հերթին կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, տղային վիրահատած, բուժած և խնամած բժիշկներին ու բուժքույրերին։ Նրանք են` վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյան, ռեանիմատոլոգ Աննա Չոբանյան, վիրաբույժ Վանո Եգանյան, նյարդավիրաբույժ Ժիրայր Մալխասյան, վնասվածքաբան Գևորգ Ալոյան, վիրահատական բուժքույր Սիրանուշ Ասլանյան, ցավազրկող բուժքույր Սոնա Անտոնյան»։
Ի դեպ, երեք և ավելի օրգանների զուգակցված ծանր վնասվածքների դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում մահացության ցուցանիշը հասնում է 85 տոկոսի։ Սեյրան Մստոյանի մոտ ախտորոշվել էին բազմակի վնասվածքներ` որովայնի սալջարդ, փայծաղի պատռվածք, ձախ երիկամի անոթային ոտիկի պոկում, ներորովայնային մասիվ արյունահոսություն, հետորովայնամիզային հեմատոմա ձախից, կրծքավանդակի սալջարդ, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ III-IV աստիճանի, հետվիրահատական վաղ կպումային անանցանելիություն, մեծածավալ հետտրանսֆուզիոն երիկամային անբավարարություն, պոլիուրիկ ֆազա»։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.