06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև.
Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ
— Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից:
Էդիկ Խաչատրյան, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար
— Մեկնում ենք մեծ ոգևորությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է:
Հարութ Մնացականյան, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
— Մենք տրամադրված ենք մարտական, և երիտասարդական խմբում կամավոր ընդգրկված 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաև ոգևորված ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու: Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում:
Հրաչիկ Նասիբյան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միավորման նախագահ
-Հաճախ ենք մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիության դաս, այցելություն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրվածությամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանության գործում: Մենք չենք հարձակվում և չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրա կրակեցին, այնտեղ նրանց կոչնչացնենք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է, թե Հայաստանի զինված ուժերը սկսել են կրակել իրենց խաղաղ բնակչության վրա. տեղեկացնում է Interfax.az-ը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշել է նաև, թե վախենալով իրենց հզոր հարվածներից, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից սկսել են մարդկանց տարհանել: Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնացել է իրենց «գյուղերի և խաղաղ բնակիչների վրա արձակվող կրակոցներն անմիջապես չդադարեցնելու դեպքում, օգտագործելով ցանկացած կրակային համակարգ, որ կա մեր զինանոցում, ոչնչացնել թշնամուն»: Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ծիծաղելի անվանեց: Պարոն Հովհաննիսյանը հերքեց Ադրբեջանի ՊՆ-ի այն պնդումները, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից մարդկանց տարհանում են: Իսկ Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա կրակելու առնչությամբ ասաց. «Հայկական կողմը երբեք նման բան չի արել, չի անում ու չի անելու: Դրա կարիքը չկա»: Արծրուն Հովհաննիսյանը նաեւ Ադրբեջանին խորհուրդ տվեց մտածել «իրենց կողմից փախչող ժողովրդի մասին, սպիտակ դրոշների մասին, գյուղերից փախած գյուղապետերի մասին, մեկ էլ մորգերում ու հոսպատալներում վիրավորվածների և զոհվածների թաքցված դիակների մասին»:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասվում է հաղորդագրությունում:
shamshyan.com-ը գրում է.
39-ամյա Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Վ.Ծաղկավան գյուղից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրով քայլող իրեն անծանոթ՝ 49-ամայ Վիկտոր Վոլոդյայի Օրդյանին և վերջինիս իրենից խուսափելու և անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաև աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծելով, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և ծոցագրպանից ցանկանում է զենք հանել, իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է վերջինիս, որի հետևանքով Վիկտոր Օրդյանն ստացել է հրազենային վնասվածք: Ալիկ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Ադրբեջանական Haqqin.az գործակալությունը հայտնում է, որ Մուրովդաղի շրջանում ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Սամիր Օրուջևը զոհվել է հրադադարի խախտման հետևանքով։
ԱՊԱ գործակալությունը, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով տեղեկացնում է, որ Օրուջևը վիրավորվել էր սեպտեմբերի 3-ին՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»։
Չնայած զինծառայողին առաջին օգնություն է ցուցաբերվել, նա մահացել է բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին:
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Օրեր առաջ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ նավակի աղետի հետևանքով մահացած 3-ամյա Այլան Քուրդիի հայրը՝ Աբդուլլահը, վերադարձել է Սիրիա՝ իր ընտանիքին հողին հանձնելու համար, հայտնում է AFP-ն:
Աբդուլլան, ում կինն ու երկու մանկահասակ որդիները խեղդվել էին ծովում, վերադարձել է հայրենի Քոբանի քաղաք, որպեսզի հուղարկավորի ընտանիքի անդամներին:
Ողբերգությունը մեծ արձագանք էր ստացել համացանցում Այլինի հրապարակված լուսանկարներից հետո, որոնցում նա անօգնական ընկած է լողափին:
The Guardian-ը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծովափին ընկած փոքրիկին մոտենում թուրք փրկարարը, սակայն տղան արդեն մահացած էր:
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականները փորձում էին անօրինական կերպով հասնել Հունաստանի Կոս կղզի: Խեղդվել էր 5 մանկահասակ երեխա, 7 մարդ փրկվել էր Թուրքիայի առափնյա ոստիկանության կողմից, 2 մարդ ինքնուրույն կարողացել էր հասնել ափ փրկարարական ժիլետներով:
Աղբյուրը /168.am/
Սահմանին ստեղծված լարվածությունը Ադրբեջանի սադրանքների հետևանք է։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ նախօրեին ադրբեջանական կողմի գնդակոծումից վիրավորվել է Վազաշեն գյուղի 3 խաղաղ բնակիչ և մեկ պայմանագրային զինծառայող։ Բարեբախտաբար վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ «Հակառակորդը գործի է դրել հրաձգային զենք ու ականանետեր»,- նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Հայաստանի հետ սահմանին և ԼՂՀ զորքերի հետ շփման գծում կրակոցների ինտենսիվությունը մի փոքր նվազել է նախորդ օրերի համեմատ։ «Հույս ունենք, որ միտումը կշարունակվի»,- հավելել է մամուլի խոսնակը։
Խոսելով ներկայիս լարվածության պատճառների մասին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ այն արհեստական բնույթ է կրում։ «Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը սենսացիոն հայտարարություն արեց Միջազգային մարդասիրական նորմերը պահպանելու մասին։ Ընդ որում, մոռանալով նշել, որ լարվածության պատճառը ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն են»,- նշեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժը բեմական ներկայացում է ցուցադրել ադրբեջանական հարսանիքի «գնդակոծումով» և սեփական սադրանքն օգտագործել է հայկական սահմանամերձ գյուղերը գնդակոծելու համար։
Հայկական կողմից պատասխան գործողության արդյունքը հայտնի է. ադրբեջանական գյուղերում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են շրջանները, ադրբեջանական բանակը կորուստներ է կրում եւ փորձում կոծկել դրանք։ «Այդ ամենը արտահայտված է ադրբեջանական մամուլում»,- նշեց Հովհաննիսյանը։
«Հակառակորդի սադրանքը անպատասխան չի մնա։ Միաժամանակ հայկական կողմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա լարումը»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս սահմանին իրավիճակը հանգիստ է։
Պուտինը բացատրում է 11-ամյա տղային՝ ինչու է ռուբլին արժեզրկվում։
https://www.youtube.com/watch?v=cME6OJGiZHw
Ինչպես հայտնի է, անցած երեկո ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են բացել Տավուշի մարզի մի քանի հայկական գյուղերի ուղղությամբ: Թշնամու ակտիվությունը լռեցնելու համար հայկական բանակն անցել է պատժիչ գործողությունների, որը խուճապ է առաջացրել սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիների շրջանում: Այսօր առավոտյան տեղական լրատվամիջոցները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում Հայոց բանակի պատժիչ գործողություններից:
Ադրբեջանում ցնցված են այդ երկրի հետ հայկական երկու հանրապետությունների սահմաններում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանում պլանային «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման բարձր մակարդակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անթաքույց նախանձով են անդրադարձել զորավարժանքների հենց առաջին օրը Հայաստանի ղեկավարության, ուժային կառույցների պատրաստվածությանը և բնակչության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությանը միջոցառմանը:
Մասնավորապես, Ադրբեջանի իշխանության խոսափող haqqin.az և virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը:
ԶԼՄ-ները մեջբերել են Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` բնակչության համար արած այն պարզաբանումը, որ զորավարժանքները պետական բոլոր կառույցների աշխատանքները համակարգելու քննություն են`միտված հավանական ռազմական գործողություններին պետական կառույցների և բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անդրադարձել են նաև զորավարժանքների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տեղեկություններ են հաղորդվել վերջին օրերին Հայաստանի շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015ե ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015ե զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձրաստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.