18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում հայտնաբերվել է շաբաթ օրը տեղի ունեցած ավիավթարի վերջին զոհի՝ Պարույր Մանուկյանի դին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ոչ միայն հայտնաբերվել, այլև ջրից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու մարմինը, որը բախման պահին գտնվել է ինքնաթիռում»,- ասել է Մարկինը։
Օգոստոսի 8-ի երեկոյան Իստրայի ջրամբարի օդային տարածքում բախվել են ուղղաթիռ և հիդրոինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրայի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում մանրամասնել էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել (Պարույր) և Լարիսա Մանուկյաններն ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուսեյն Խանվալա գյուղի 280 երեխա բռնաբարության զոհ է դարձել։ Այդ մասին հաղորդել են իրենք՝ բնակիչները, թստ որոից՝ 25 հոգուց կազմված ավազակախումբը երեխաներին ստիպել է մեկը մյուսի հետ սեռական կապի մեջ մտնել, իսկ հետո ծնողներին սպառնալով, թե կհրապարակի տեսագրությունը, փող է պահանջել։ Եթե ընտանիքը հրաժարվել է վճարել, տեսագրությունը տեղի շուկայում վաճառվել է 40 ռուփիով (39 ամերիկյան ցենտ)։
Տեղի բնակիչների խոսքով՝ավազակային խմբավորումն իր գործունեությունը սկսել է 2007-ին, և հենց այդ պահից սկսած 280 երեխայի մասնակցությամբ մոտ 400 տեսագրություն է արվել։ Վաճառվել է 300 տեսաժապավեն։
Ըստ Informing-ի՝ սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ շրջանի իշխանությունները հրաժարվել են քննության առնել գյուղի բնակիչների բողոքը։ Մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իշխանություններին մեղադրելով ավազակների հետ հանցավոր համաձայնության գալու համար։
Մինչդեռ և իշխանությունները, և ոստիկանությունը հայտարարում են, որ աղմուկն արհեստականորեն ուռճացվել է հողային հարցերի լուծման նպատակով։
Պետք է նշել, որ ոստիկանները հայտարարում են, որ երեխաներն իրենք են բոլոր ցանկացողներին ցուցադրում իրենց զվարճանքների տեսագրությունները։ Իսկ արդեն մի քանի տարի տևող սեքսուալ սկանդալի մասնակիցները քսանամյա երիտասարդներ են, ովքեր սեփական կամքով սեռական կապի մեջ են մտել իրար հետ և դա տեսագրել են բջջայիններով։
Փենջաբ նահանգի գլխավոր նախարար Շահբազ Շարիֆը հրահանգել է անկախ հետաքննություն կազմակերպել։
Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործը բացահայտվել է:
Ըստ տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվում է երկու հոգի՝ մոտ 20 տարեկան մի երիտասարդ և նրա ընկերուհին:
Անին ճանաչել է բերման ենթարկված տղային: Երիտասարդը, ում անունը Մուշեղ է, եղել է Անիի հաճախորդներից:
Երեկ բերման ենթարկված աղջիկը, չի ճանաչել Անիին՝ նա գումարի համար համագործակցել է երիտասարդի հետ, և մասնակցել ոճրագործությանը:
Նախնական տվյալներով՝ Նրանք ներխուժել էին Անիի բնակարան՝ փող գտնելու ակնկալիքով. ծախսել են հափշտակած գումարի մի մասը, սակայն դեռ չի բացահայտվել՝ որքան է գումարի չափը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջին հարվածը եղել է գլխին, ու երբ արդեն կինը մահանում էր, երիտասարդները վախեցել են, աղջիկը փախել է, իջել շենքի բակ, իսկ տղան, կորցնելով իրեն, դանակի 58 հարված է հասցրել նրան:
Երիտասարդները կասկածները վերացնելու համար մի ամբողջ դետեկտիվ պատմություն են հորինել:
Ըստ ոստիկանության տարածած լուրի՝ ձերբակալվել է Մուշեղը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Վերջինս մենակ էր ապրում և ամուսնացած չէր:
Դեպքի առիթով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
ATV-ի հեռուստաընկերության ղեկավարությունը, «Վեցերորդ զգայարան» հաղորդման անձնակազմը շոկի մեջ է և խիստ ցավում է էքստրասենս Անի Մաջնունյանի մահվան համար:
News.am-ի թղթակցի հետ զրույցում Հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը ասաց, որ իրենք շոկի մեջ են, դեռ ոչինչ չեն հասկանում տեղի ունեցածից, իսկ դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, այլ մանրամասների չեն տիրապետում:
Անի Մաջնունյանը մասնակցել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման 1-ին եւ 2-րդ եթերաշրջանների հաղորդումներին, վերջին նկարահանումները, որոնց մասնակցել է սպանված էքստրասենսը, փետրվարին էին, դրանից հետո նրա հետ որպես այդպիսին շփում չի եղել, ընդամենը մի քանի անգամ հաղորդման ադմինիստրատիվ անձնակազմի հետ է շփումներ եղել: Հրաչ Մուրադյանից տեղեկացանք, որ երկրորդ եթերաշրջանից դեռ 2 հաղորդում է մնացել Անիի մասնակցությամբ, որոնք պետք է եթեր հեռարձակվեին սեպտեմբերին: 3-րդ եթերաշրջանի նկարահանումներին Անի Մաջնունյանը չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով: «Նկարահանումների ընթացքը մեզ մոտ շատ դժվար է, ֆիզիկապես չէր դիմանում, այդ պատճառով չի մասնակցել 3-րդ եթերաշրջանի հաղորդումներին: Կոնկրետ առողջական խնդիր չէր պատճառը, ինքը իրեն վատ էր զգում նկարահանման հրապարակում, թուլություն էր զգում, դա եթերում չի երեւացել»,-ասաց հաղորդման պրոդյուսերը՝ նշելով. որ 3-րդ եթերաշրջանի հաղորդումների նկարահանումները ավարտվել են հուլիսին, բայց այժմ ինքը ոչինչ չի կարող ասել՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդումը սեպտեմբերից կշարունակի եթեր հեռարձակվել, թե ոչ:
Անի Մաջնունյանի հոգեհանգստի մասին հաղորդման անձնակազմն առայժմ որեւէ տեղեկատվություն չունի, կփորձեն այդ մասին տեղեկանալ նրա հարազատներից, մասնավորապես՝ եղբորից: Հրաչ Մուրադյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Անին և հաղորդման մասնակիցներց մոգ Գաբրիելը ամուսնացած են եղել և 7 տարի ապրել են միասին:
Կապված է այս միջադեպը Անիի գործունեության հետ, թե ոչ, Հրաչ Մուրադյանը չի ցանկանում որևէ բան մեկնաբանել: «Դեպքից ընդամենը ժամեր են անցել, ինչ-որ վարկածներ առաջ քաշելը ճիշտ չէ: Իմ համար դեռեւս ոչինչ հաստատված չէ, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չլինի, թե ինչ եւ ինչպես է եղել: Մենք շոկի մեջ ենք, որովհետեւ Անին շատ բարի, լուսավոր, մարդամոտ, շփվող, հումորով անձնավորություն էր, որի հետ շփվելը միայն հաճույք էր պատճառում, բացարձակ չես կարող պատկերացնել, որ քո կողքը ապրող նման լուսավոր մարդու հետ կարող է նման բան լինել»,-ասաց պրոդյուսերը:
Ինչ վերաբերում է Անիի կյանքի մասին կանխատեսումներին, Հրաչ Մուրադյանն ասաց, որ այն, ինչ եղել է, եթեր է հեռարձակվել, որեւէ այլ դեպք ինքը այժմ չի հիշի:
Իսկ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի հաղորդումներից մեկի ժամանակ երգիչ Նարեկ Մակարյանը զգուշացրել էր, որ Անիին հետևում են: Անին էլ հավաստիացրել էր, որ որ իրեն հետևում է իր պահապան Ս. Նարեկ աղոթամատույցը: Այս կանխատեսման վերաբերալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգիչ Նարեկ Մակարյանից: Վերջինս ասել է. որ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ:
«Ինչ կա, ես ասել եմ հաղորդման մեջ, այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, ողբերգական դեպք է, ցանկացած տեղեկություն, մեկնաբանություն կարող է ավելի ցավ պատճառել հարազատներին»,-ասաց երգիչը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչպես և ինչ վտանգ է զգացել էքստրասենի կյանքի համար:
Կայքը փորձեց զրուցել նաև «Վեցերորդ զգայարան» հաղորդման շրջանակներում Անիի հետ նկարահանված մյուս էքստրասենսերի հետ:
Յոգ Վահան Մելիք-Փարսադանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Անիի հետ շփվել են միայն նկարահանումների շրջանակներում՝ 2014թ աշնանը, դրանից հետո որևէ կապ չի եղել: Նա չի ցանկանում անդրադառնալ ողբերգական միջադեպին: Իսկ պայծառատես Կարեն Ափոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հակված է մտածել, որ սա որևէ կապ չունի Անիի գործունեության հետ, սպանություն է, հանցագործություն: «Ես միշտ իրեն ասում էի, որ առողջությանդ հետևի, բայց նման ավարտ չէի էլ պատկերացնում, ինքը առողջական խնդիրներ ուներ, շատ ցավալի դեպք է, ինքը լավ մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր ասել, բացասական բան չեմ զգացել իր կողմից»,-ասաց Կարենը: Սև մոգ Գաբրիելի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերված «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ: Փրկարարները սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով, որ դուռը ներսից փակ է և դռան թակոցներին արձագանքող չկա:
Նշենք, որ Անի Մաջնունյանը բնակվում էր միայնակ, ամուսնացած չէր:
Հարևանները պատմել են, որ ոչ մի ձայն չեն լսել, արտառոց բան չեն նկատել:
No attachments on this post/page
Երեկ՝ ժամը 21:17-ի սահմաններում Դինամո մարզադահլիճի հետնամասում, հրդեհ էր բռնկվել հրավառության պատճառով:
Հիշեցնենք՝ երեկ, Երևանում տեղի է ունեցել Համահայկական խաղերի բացումը:
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
2015թ. հուլիսի 10-ին Երևանի մի բնակչուհուց ստացվել էր գրավոր հաղորդում՝ եղբոր կողմից իր մանկահասակ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (12 տարեկանը չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը)։
Նախաքննության ընթացքում մանկահասակ աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հայերեն կարդալ-գրել չկարողանալու պատճառաբանությամբ մորեղբայրը երեխային կանչել է ննջասենյակ՝ օգնելու օգտվել համակարգչից: Տղամարդն աղջկան խնդրել է ինտերնետի միջոցով փնտրել մերկ աղջիկների նկարներ, ապա անառակաբարո գործողություններ կատարել զարմուհու նկատմամբ։
Հուլիսի 15-ին տղամարդը ձերբակալվել է և որպես կասկածյալ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
2015 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 18:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության 72-րդ խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Ըստ դեպքի վայրի զննության մասնակից Գ.Հայրոյանի հայտարարության՝ մահացածը հանդիսանում է իր քրոջ ամուսինը` 1969թ-ին ծնված Համլետ Ասատրյանը: Դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ մարմնական վնասվածքներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հուլիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին։
Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10սմ երկարությամբ սև գույնի ատրճանակ: Զննության են ենթարկվել Համլետ Ասատրյանին պատկանող «Նիսսան Պատռոլ» մակնիշի և «Ռոլս Ռոյս Ռայթ» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայրից, դիակից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Քննությամբ պարզվել է, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երևան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին և բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ.Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Հ.Ասլանյանը իրեն չի զանգահարել և իրենց հեռախոսազանգերին չի պատասխանում, 2015թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնացել նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը և նախասրահում տեսել Հ.Ասլանյանի դին` արնաշաղախ վիճակում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այսօր` հուլիսի 6-ին, սապանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:
Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին:
Հավաքվածներն ասում էին, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան:
© shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Պռոշյան փողոցի դիահերձարանի մոտ փորձում է իրեն վնասել և խնդրում է ոչ-ոքի չմեղադրել:
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ Տիգրան Սուքիասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ: Թիվ 3 համալսարանական կլինիկայի մոտակա ձորակում հայտնաբերվել է 27-ամյա Գրիգոր Տոնոյանը` անգիտակից վիճակում:
Փրկարարները ճոպաններով դուրս են բերել նրան ձորակից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:
© shamshyan.com
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.