23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրուցելուց հետո ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենք այսօր ձեռնպահ կմնան գործողություններ իրականացնելուց։ Ավելի վաղ նրանք ժամանակ էին տվել ոստիկանությանը՝ մինչև ժամը 18,00-ն՝ ասելով, որ եթե ոստիկանությունը մինչ այդ ժամը իրենց չհայտնի, թե ովքեր են Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողները, իրենք գործողությունների կդիմեն։
Սակայն հիմա նրանք հայտարարում են. «Մենք չենք խանգարի, որպեսզի ոստիկաններն այստեղ անհրաժեշտ գործողություններ իրականացնեն։ Վաղը, ժամը 11-ին կհավաքվենք հիվանդանոցում, և կախված նրանից, թե ոստիկանությունն ինչ պատասխան կտա մեզ, կորոշենք հետագա քայլերի հաջորդականությունը»։
Այս պահին Արամի փողոցում դեռ տասնյակ ոստիկաններ են հավաքված։
Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը երեք ժամ է խնդրել ազատամարտիկներից՝ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Այսօր առավոտից ի պաշտպանություն Սմբատ Հակոբյանի բողոքի ակցիա անող ազատամարտիկները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել Աշոտ Կարապետյանի հետ: Ազատամարտիկները երեք ժամով կդադարեցնեն ակցիան, հետո, կախված փոխոստիկանապետի պատասխանից, կորոշեն իրենց հետագա անելիքները: Բողոքի ակցիան, հիշեցնենք, մեկնարկել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից , ապա տեղափոխվել Աբովյան պողոտա: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս հրահանգել է ազատամարտիկի ծեծի գործով քրգործ հարուցել:
Թուրքիայի Ռիզե քաղաքի Հանրապետության հրապարակում, որտեղ ծնվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանը հանել և դրա տեղում թեյի բաժակի քանդակ են տեղադրել:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, «Աթաթուրքի ժառանգության պահապաններ» հասարակական կազմակերպության բողոքին ի պատասխան, չնշելով Աթաթուրքի արձանը հանելու բուն պատճառը, Ռիզեի քաղաքապետ Ռեշաթ Քասափն ասել է, որ այն պետք է փոխադրվի «ավելի հանգիստ վայր», օրինակ` նահանգապետարանի շենքի դիմաց, որտեղ պետական արարողություններ են կատարվում:
Քասափն ասել է, որ Աթաթուրքից հետո Թուրքիան միջազգային հրապարակ հանող նախագահներից «ամենահզորը» Էրդողանն է` այդ կերպ ակնարկելով, որ հնարավոր է` որոշ ժամանակ այդ վայրում թեյի բաժակը կարող է փոխարինվել Էրդողանի արձանով:
Հետաքրքրիր է, որ Աթաթուրքի նկատմամբ Թուրքիայում արհամարհական վերաբերմունք սկսվել է դրսեւորվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո` 2002 թվականից:
Աթաթուրքի` ձիու վրա նստած արձանը հանվել և արդեն մեկ ամիս է` անպետք իրերի աղբանոց է նետվել նաև Կայսերի նահանգի (Կեսարիա) Ֆելահիե քաղաքի Հանրապետության հրապարակից: Այն տեղադրվել էր 4 տարի առաջ նախորդ քաղաքապետ, ընդդիմադիր Ժողվորդահանրապետական կուսակցության անդամ Գյուրսել Քըսըրի կողմից:
Թուրքական ԶԼՄ-ները հաճախ են գրում երկրի տարբեր շրջաններում Աթաթուրքի արձանը քանդելու, վրան ներկ լցնելու և Թուրքիայի Հանրապետության հիմնադրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորվելու փաստերի մասին:
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգեւոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:
Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի եւ տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում»:
«Հայազն» կուսակցության երթն արդեն մեկնարկել է, որը կրում է «Ինքնիշխանության երթ» անվանումը:
«Հայազն» կուսակցության անդամները և ՀՀ քաղաքացիները Մատենադարանի մոտից շարժվել են «Ինքնիշխան Հայաստան» և «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով ու ցուցապաստառներով:
Նշենք, որ սա ավանդական դարձած երթ է, և մասնակիցների պնդմամբ՝ յուրաքանչյուր տարի արձանագրում են, որ ՀՀ իշխանություններն ինքնիշխանության որևէ հատված զիջել են իրենց իշխանավարման ժամկետի երկարաձգման համար:
Այս երթով վերջիններս դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, որը ևս մեկ փորձ է հավերժացնելու Ս. Սարգսյանի պաշտոնավարումը:
Իրենց բողոքի երթն ուղղվում է դեպի ՀՀԿ գրասենյակ, և նախագահական չեն գնում մեկ պարզ պատճառով. քանի որ Ս. Սարգսյանին չեն համարում ՀՀ նախագահ:
Բացի այդ, ըստ նրա, վերջին դեպքերը ցույց են տվել, որ դեպի Բաղրամյան գնալը և պողոտան փակելը սովորական բան է, ւ ամեն օր կարող են գնալ ու փակել պողոտան: Իրենք նախ առաջ պետք է վստահ լինեն, որ նախ պատրաստ են տուն ուղարկել Ս. Սարգսյանին:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած Kia մակնիշի 31 ՕՏ 539 համարանիշի և 24-ամյա Անդրանիկ Զարահյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QԼ 568 համարանաիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով էլ 1 հոգի՝ 40-45 տարեկան մի կին, տեղում մահացել է: 2 հոգու քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնները, որից հետո դարձի բերել շրջված մեքենան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանն ու ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը: Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը: Փաստի առթիվ ավագ քննիչի Ս. Երիցյանի որշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս հարվածել է իր առջևով ընթացող Kia-ին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Kia-ի մեջ գտնվող երիտասարդ ամուսինները մեկնում էին մեղրամսի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ու մահացածի ինքնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների և կազմակերպությունների) և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ (մասնակից երկրները` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան), ինչպես նաև նպաստում է հաջող մարքեթինգի իրականացմանը, օգնում է մասնագետներին և գործարարներին` ծանոթանալու արդյունաբերական արտադրության ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել:
Ինչպես Շամշադինից հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:
Ֆոտոլրագրողը հայտնոել է, որ Տավուշի մարզի ոստիկաններին և քննիչներին հաջողվեց ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին հայտնաբերել ու տեղափոխեցին ոստիկանության Բերդի բաժին: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են.
«Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ և մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկայի նստած է լինում զինկոմը: Ոչ դես, ոչ դեն՝ 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից՝ ասելով, թե՝ խփեցի, բալեքիդ էլ եմ խփելու»:
https://www.youtube.com/watch?v=wbxxIJsZR3I
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.