Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքում գտնված անդամահատված ոտքի տիրոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ոտքի տերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հայկ Լևոնի Ամիրյանն է: Վերջինս այս տարվա օգոստոսի 23-ին Արտաշատի հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, քանի որ ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փտախտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, երբ վիրահատվածն իրեն արդեն լավ է զգացել, հարազատները բժիշկներից պահանջել են ոտքը և ստացել են այն: Ոտքը տանելով տուն՝ մի քանի օր պահել են, սակայն հետո մեկ այլ քաղաքացու գումար են տվել՝ խնդրելով, որ այն թաղի: Այդ քաղաքացին էլ ոտքը թաղելու փոխարեն այն նետել է ջրանցքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն արդեն նախապատրաստված նյութերի ընթացքում լսել է հիվանդանոցի անձնակազմին, հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով ոտքը նետել էր ջրանցքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել: Արտաշատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել էր թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Երևան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում` Շահումյան գյուղի տարածքի ջրանցքից դուրս էին բերել անդամահատված աջ ոտք: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.