08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Ահարոն Ադիբեկյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է, որ ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների մասին իր հրապարակած տվյալներում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն ընդամենը 5%-ի չափով է սխալվել: Ըստ նրա`պատճառն այն է, որ հարցումներին ընդգրկել էին 960 մարդ, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ընդգրկել 1600 ընտրող:
«Իմ հրավիրած ասուլիսում ես ասացի, որ լինելու է միափուլ ընտրություն՝ իրականացավ, ասեցի, որ գալու է 75% ընտրող՝ իրականացավ, ասացի, որ հաղթելու է Բակո Սահակյանը՝ իրականացավ, որ գործող նախագահը չի հավաքի 85% ձայն՝ իրականացավ: Ինչպես տեսնում եք, ինչ կանխատեսումներ արվել են՝ իրականացել է»,-նկատել է Ադիբեկյանը: Նա գտնում է, որ այս ամենից հետո իր կանխատեսումների վերաբերյալ Վիտալի Բալասանյանի գրասենյակից հնչող քննադատություններն անհեթեթ են:
«Հիմա, երբ պարտվել է, պատճառներից մեկը համարում է այն, թե ես սև PR եմ արել և, իբր, իմ կեղծ, սխալ կանխատեսումներն իրենց սև գործն են արել՝ հասարակության վրա կարծիք ձևավորելով»,-նշել է սոցիոլոգը:
Ադիբեկյանը հավաստել է, որ ինքն ամեևին էլ չի ապակողմնորոշել ընտրողներին: Նրա խոսքով, հանրային կարծիքն ինքնաձևավորվող մեխանիզմ է, իրենք՝ լավագույն դեպքում ազդում են 10%-ի ընտրության վրա, այն էլ, ընդամենը, կողմնորոշումն են, հստակեցնում:
Ըստ սոցիոլոգի`իրենք ասում են, թե Պողոսը հաղթում է, նրա ընտրողները ավելի են հաստատակամ դառնում ընտրության հարցում, և հակառակը, եթե ասում են Պետրոսը պարտվում է, նրա ընտրողներն են ամեն ինչ անում են, որ Պետրոսը հաղթի:
Անդրադառնալով «սև PR-ին» ՝ Ադիբեկյանը նկատել է, որ Բակո Սահակյանի թիմից ոչ մի բացասական գնահատական չի հնչել Վիտալի Բալասանյանի հասցեին: «Թեպետ նրանք դրա հնարավորությունն ունեին: Եթե նրանք հրապարակեին ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրությունները, որտեղ քննարկվում էր գեներալ Վիտալի Բալասանյանի աշխատանքը, դա բավական էր, որ նրան վարկաբեկեին՝ ցմահ: Բայց նրանք դրան չգնացին, իսկ ես դրա մասին գիտեի, բայց չեմ էլ ակնարկել»,-հայտարարել է սոցիոլոգը և հավելել, որ այդ ամենից հետո Վիտալի Բալասանյանն իրեն վերապահեց քննադատել մի նախագահի, որի նախագահության ընթացքում կրկնապատկվել է ՀՆԱ-ն, 2 անգամ աճել է բյուջեն, 1500 բնակարան է կառուցվել, աշխատավարձ է բարձրացվել ու բնակչության աճ է գրանցվել, արդյունքում իրեն են մեղադրում սև PR իրականացնելու հարցում::
Ասուլիսի վերջում Ադիբեկյանը հիշեցրել է, որ երբ մի քանի տարի առաջ ինքն ասում էր, թե Տիգրան Կարապետյանը քաղաքականությունից դուրս կմնա, նրան կրկին քննադատում էին. «Փառք Աստծո, Տիգրան Կարապետյանից, վերջապես, ազատվեցինք: Որ ասում էի՝ նրա անունը չեք լսի կես տարուց, տեսնո՞ւմ եք, մթնոլորտն ինչքան է մաքրվել: Հիմա մի հատ նոր Տիգրան Կարապետյան է եկել ու իր տգետ գնահատականներով իրեն վերապահում է քննադատել մեր մասնագիտական եզրակացությունը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, որով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երկարաձգելով զինվորական ծառայությունը մինչև 2013 թվականի մայիսի 9-ը:
Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից ներկայացված օրենսդրական նախագծին:
Բալասանյանն իր օրենսդրական նախագծով առաջարկում էր 10 և ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «պատվավոր մայր» կոչում և հանձնել մեդալ: Ութ–ինը երեխա ունեցողների համար առաջարկվում է սահմանել «մայրական սխրանք առաջին աստիճանի», 6-7 երեխաների դեպքում՝ «մայրական սխրանք երկրորդ աստիճանի», իսկ 4-5 երեխաների դեպքում՝ «մայրական սխրանք երրորդ աստիճանի» կոչումներ, որոնք պետք է նյութական և բարոյական աջակցության հիմք դառնային:
Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետև հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում: Այդ նպատակով ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել նախկին որոշումներից մեկում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Կառավարության նիստում նշել է, որ մինչ այժմ ՀՀ մուտքի վիզա տրամադրվել է միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հաստատություններում այն պետությունների քաղաքացիների համար, որոնց մուտքը Հայաստան սահմանված էր վիզային ռեժիմով:
Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակի ֆոնին այս պարագայում նման որոշումը մեծ նշանակություն կունենա սիրիահայերի մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու համար:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որի շուրջ քննարկումներ են իրականացվել ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների միջև:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Panorama.am-ին և «Հրապարակ» թերթին տված հարցազրույցներին:
Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը` առանց խմբագրման .
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:
Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:
Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:
Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:
Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:
Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:
Դու ինչ ես արել Գյումրիի համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրիից:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:
Դեռ այսքանը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հ.Գ.Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:
Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այն կարծիքն է հայտնել, որ այնքան էլ վստահ չէ, թե Արամ Մանուկյանն անկեղծ ցանկանում է Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան:
«Արամ Մանուկյանը այն ժամանակ փոխնախարար էր, և Վանո Սիրադեղյանին խնդրեց, որ ինքը կա՛մ այդ քվեարկությանը չմասնակցի, կա՛մ էլ մասնակցելուց հետո կողմ քվեարկի, որ զրկեն նրան անձեռնամխելիությունից: Ինքը պաշտոն ուներ այն ժամանակ, դա էր պատճառը, և ես այսօր չեմ հավատում, որ ինքը և էլի շատերը անկեղծ ցանկանում են, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Մինչ օրս ոչ մի ՀՀՇ-ական ոչ մի քայլ չի արել, մինչդեռ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության անդամ է եղել: Եթե իմ այս ասածները հերքեն, ես ուրիշ անուններ կտամ և ուրիշ բաներ կբացահայտեմ»,- ասել է Սուրեն Սիրունյանը, վերջինս հրաժարվել է հենց տեղում այլ մանրամասներ հաղորդել:
Սուրեն Սիրունյանը նշել, որ ինքը այս ամենի մասին հիմա է խոսում, քանի որ հասարակությունը ակտիվ է, և մի մեծ զանգված ցանկանում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Ի դեպ, Սիրադեղյանին մեծ ոգևորություն է պատճառել Facebook սոցիալական ցանցում սկսված ստորագրահավաքը:
Հայ ազգային կոնգրեսին վերաբերվող ոչ մի հարցի Ս. Սիրունյանը չի պատասխանել, պատճառաբանելով, որ դրա ցանկությունը ինքը չունի:
Սիրունյանը բացահայտում է արել: Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանի գործով հարցաքննության ժամանակ թույլ է տվել, որ իրեն հարցաքննելիս ստի դետեկտոր կիրառեն:
«Ես ստի դետեկտորի վրա պատասխանել եմ ոստիկանների հարցերին: Միգուցե ճիշտ եմ պատասխանել բոլորի հարցերին կամ կարողացել եմ ցույց տալ, որ ճիշտ եմ պատասխանել զուտ նվիրվածության համար»,- անկեղծացել է Սիրունյանը:
Այն հարցին, թե իսկապես ճի՞շտ է պատասխանել հարցերին, նա արձագանքել է. «Իհարկե, ոչ»: Ըստ նրա` եթե ճիշտ պատասխաներ, հիմա ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի կազմում կլիներ և պաշտոն կունենար:
Բանախոսը նաև նշել է, որ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի միջև իսկապես եղել է նամակագրական կապ: «Ես ինքս նամակները փոխանցում էի Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետին` Մովսեսին: Եվ հակառակ գործընթացն էր տեղի ունենում»:
Ի դեպ, Սուրեն Սիրունյանը ասել է, որ չի մտածում, թե այսօրվա հայտարարություններից հետո իրեն ոստիկանությունից կամ ԱԱԾ-ից կկանչեն: Նրա խոսքով իր վախը 17 տարեկանից հետո ղարաբաղյան շարժումից հետո վերացել է, հետևաբար մտածելու բան չունի:
Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն, այսօր` հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Վանո Սիրադեղյանին ճանապարհել Հայաստանից:
Ըստ նրա`Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքել է 12 տարի առաջ, 2000 թվականի ապրիլի 3-4-ին: Սուրեն Սիրունյանը խոստովանել է, որ անձամբ ինքն է ճանապարհել նրան:
«Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ և բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է և ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի:
Հասնելով տուն, նա անմիջապես նստեց իմ մեքենան: Այդ պահին ևս նրա տունը վերահսկվում էր: Այնպես ենք արել, որ այդ մեքենաները մեզ չվերահսկեն: Սիրադեղյանին թողնելով իքս հատվածում վերադարձել եմ տուն և այդ օրվանից հետո նա այլևս Հայաստանում չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:
Սիրունյանը վստահություն հայտնեց, որ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում սկսված շարժումը տալու է իր արդյունքը, քանի որ կա դրա պահանջը:
Նա նշել է, որ տարիներ ի վեր ինքն իր ընկերների հետ պայքարել է Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, քանի որ կարծում են, որ երկրում առկա պակասը նրա վերադարձով պետք է լցվի:
Սերժ Սարգսյանի` ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: «Հրապարակը» նշում է, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՞մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի»,-հայտնել էր նա: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել` առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման «ինֆորմացիա բերել», հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից: Թերթի աղբյուրի պատմելով, նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի «բոց ինֆորմացիայով» իրեն փրկել է` հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Թերթին հասած տեղեկություններով, «շեֆի» հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել:
Հրապարակ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հպարտ է, որ Հայաստանի համար գլխավոր գործընկեր է հանդիսանում։
Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, որի կարևորագույն բաղկացուցիչը երկկողմ առևտրատնտեսական կապերն են:
«Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Երկու երկրների խորհրդարանականները պատրաստ են անել ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ընդլայնման ու հետագա զարգացման համար»,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը:
Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը և իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում:
Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ նման հանդիպումները լավ առիթ են քննարկելկու հայ–ռուսական համագործակցության առնչվող հարցեր։
«Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարևորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը և հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու գործում վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Այդ համատեքստում, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, որում կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչ 2020 թվականը նախատեսվող համատեղ ծրագրերն ու նպատակները:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջև համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին:
Այսօր առավոտից «Հայկական Վարկածի» խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում: Մարդիկ՝ ՀՀ քաղաքացիներ, դատապատյալների հարազատներ, դատապարտյալներ զանգահարում են պարզելու իրենց հետաքրքրող հարցը՝ որքանո՞վ է «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը» անդրադառնալու իրենց գործերի վրա և ինչ փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում :
Հիշեցնենք, որ այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում առավոտյան ժ.10-ից սկսած քննարկվում է բարեփոխումների ծրագիրը, որտեղ նախարարն, իր 4 տեղակալներով, ներկայացրել է ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն տեղեկացրել է, որ այս ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության կողմից, ապա ներկայացվել ՀՀ նախագահին, Ազգային ժողով: Այսինքն, հանրային լսումներ, քաղաքացիական հասարակության կողմից քննարկումներ դեռ չեն եղել:
Հավանաբար սա է պատճառը, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը և փորձում էին գոնե լրատվամիջոցներից տեղեկանալ իրենց հուզող հարցերի մասին:
«Վարկածը» փորձեց ծանոթանալ ծրագրի դրույթներին, քաղաքացիների հարցերին գոնե մասամբ պատասխանել կարողանալու համար, սակայն մեծ եղավ մեր զարմանքը, երբ չկարողացանք արդարադատության նախարարության պաշտոնական կայքում գտնել ծրագիրը.
Այնտեղ որտեղ գրված էր՝ բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը, Error էր տալիս:
Փորձեցինք այս հանելուկը պարզել, զանգահարելով արդարադատության
նախարարություն: Լրատվականի հեռախոսահամարը լռում էր:
Մոտ կես ժամ փորձում էինք ապարդյուն միանալ նախարարության թեժ գծին, այստեղ, հավանաբար, օրվա լարումից «կարճ միացում» էր տվել, ու կես ժամ անց միայն պատասխանեցին, գիծը միացնելով նախարարության աշխատակից Ծովինար խաչատրյանին :
Վերջինիս պարզաբանումն էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր հարցադրումը. ինչու՞ կայքում զետեղված չէ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: «Մենք օգտվել ենք նախագահականի կայքից, ես վերցրել եմ այնտեղից , այնտեղից քաշել եմ և գցել եմ մեր կայք, միգուցե՞ այնտեղից են ջնջել, որ մեզ մոտ էլ չի բացվում: Հիմա ես էլ փորձում եմ մտնել չի լինում, միգուցե ջնջել են: Հիմա ուղարկեմ link@, դուք էլ փորձեք, բայց, կարծես թե հանել են (http://www.president.am/events/news/arm/?id=2231 ) »,- ասաց Ծովինար Խաչատրյանը:
Իսկ ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, որը Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, այս ծրագրի «կնքահայրն է», ասել է, որ այս ծրագրով իրավական նոր մշակույթի հիմքն է դրվում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.