08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ, ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին. «Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:
Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում:
Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները:
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ` Սերժ Սարգսյանը, աշխատանքից ազատել է զինվորական կոմիսարին:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նախագահը հրամանագիր է ստորագրել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին ազատել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնից:
«Գյուղատնտեսության նախարարությունն ամեն օր ասում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, սակայն պատկերը բոլորովին այլ է. ամեն ինչ շատ վատ է: Գյուղերը ամեն օր դատարկվում են, գյուղացին աղքատ է, և ամեն ինչ գնում է անապատացման ու կա հետընթաց: Այստեղ ոչ մի լավ բան չկա»,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ըստ նրա գյուղատնտեսության վիճակը Հայաստանում շատ վատ վիճակում է, գյուղացին միշտ դժգոհում է, իսկ գյուղը գնալով դատարկվում է ու չնայած դրան` գյուղատնտեսության վերաբերյալ նախարարության հաղորդած կարծիքը միշտ դրական է:
«1994 թվականից սկսած մենք նորմալ գյուղնախարար չենք ունեցել, հողերի մեծ մասը չի մշակվում, վերանում է գյուղատնտեսությունը: Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, ապա բոլոր գյուղնախարարները պետք է պատասխանատվության ենթարկվեին, սակայն նրանք գալիս պաշտոնավարում են ու անցնում այլ պաշտոնների»,- ասում է Սեդրակյանը ու առաջարկում ՀՀ գյուղատնտեսության բոլոր նախարարներին պատասխանատվության ենթարկել:
Նրա կարծիքով, առաջիկայում սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար պետք է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ պետական մոտեցում ցուցաբերվի: «Ամբողջ աշխարհում սպասվում են լուրջ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում, պետք է պարենային ապրանքների տնտեսում լինի, մինչդեռ անտերության է մատնված ամեն ինչ»:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ համակարգող խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նիստում քննարկվեցին համակարգող խմբի անդամների բարձրացրած հարցերը, եղան ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Նշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել եւ իրականացվում են հետեւողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը:
Ամփոփելով նիստը` համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու` ոստիկանության առջեւ դրված խնդրի կարեւորությունը եւ հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես եւ բուն ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները:
Երեկվանից Աբովյանի քաղաքապետարանի շենքը գրեթե դատարկ էր։ Քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, առավոտից շենքում չէր, բջջայինն էլ անջատել էր։ Նրա օգնականները, խորհրդականը, քարտուղարն ու քարտուղարուհին՝ բոլորը տեղում չէին, կարծես արդեն եկել էր նոր քաղաքապետը, և իրենք բոլորն աշխատանքից ազատված են»,– գրում է թերթը՝ եզրակացնելով, որ հիմնարկում այսպիսի լքված վիճակներ լինում են այն ժամանակ, երբ շեֆին նրա շեֆը կամ հեռացրած է լինում, կամ էլ նրա «հարցը դրած»։
Թերթը շարունակում է. «Բայց Աբովյանում թերթեր են կարդում, և շարքային աբովյանցին էլ գիտի, որ քաղաքապետի աթոռին կտրուկ հարստացած Գուլոյանը զրկվել է աներոջ բարեհաճությունից և ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան, որ այս անգամ էլ իրեն օգնի աթոռին բարձրանալ։ Մարդիկ իրար են փոխանցում Ծառուկյանի՝ էպոսի չափ պարզ խոսքը՝ ուղղված փեսային. «Դու վատ ես աշխատում, ժողովուրդը քեզանից դժգոհ է»։ Կարո Գուլոյանի մասին պատմում են, որ Աբովյան քաղաքն ու Աբովյանի քաղաքապետարանն իրար հետ կապ չունեն, որ նրան բարև տալուց բարև չեն առնում, միջոցառումների էլ գալիս, 10 րոպե երևում-գնում է։ «Եթե մեր քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի»,– վստահեցնում են քաղաքացիները»։
Հրապարակ
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը կալանավորվել է, այս մասին տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա նկատմամբ Հայաստանի քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին:
Կարո Կարապետյանի նկատմամբ ներկայում ավելացել է ևս մեկ մեղադրանք` ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խոշոր չափի յուրացում կամ վատնում պաշտոնական դիրքն օգտագործելով):
Ըստ աղբյուրի` Կարո Կարապետյանը հետախուզման մեջ է եղել օգոստոսի 3-ից գտնվել, իսկ արդեն օգոստոսի 4-ին բերման է ենթարկվել և կալանավորվել:
Tert.am
Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է և առաջին նիստը կանցկացնի այս տարվա աշնանը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Մոսկվայում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:
«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիր ու պատրաստել «ճանապարհային քարտեզ»»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով` ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ 2011թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 32%-ով:
Բացի այդ, ըստ Պուտինի, Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներն իրենց ընտանիքներին են ուղարկում տարեկան մոտ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:
Իր հերթին, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ 1 մլրդ դոլարն ապրանքաշրջանառության գագաթնակետը չէ:
«Առաջիկա 2-3 տարիներին ապրանքաշրջանառությունը կարելի կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում հաջող համագործակցությունը: «Մենք երկարաձգեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Գտնում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր անվտանգության շահերից է բխում»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ աշնանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ:
Երևանի քաղաքապետն ամեն բան անում է մայրաքաղաքի արտաքին տեսքը կարգի բերելու, այն գեղեցիկ ու բարեկարգ դարձնելու համար, սակայն նրա ղեկավարած գերատեսչության, ենթակա ստորաբաժանումների կատարած փնթի և անպատասխանատու աշխատանքը հաճախ փչացնում է կատարած, իրոք, լավ գործը:
Առավել պատկերավոր ասած. տպավորություն է ստեղծվում, որ Երևանը նման է այն տանը, որի տանտիրուհին միայն իր տան երևացող մասի տեսքի մասին է հոգում, իսկ տան անկյուններում տարիներով կուտակված աղբը նրան չի էլ հուզում:
4 օր մայրաքաղաքի Խորենացի 43 շենքի աղբատար խողովակը խցանված էր: 16 հարկանի բազմաբնակարան շենքի բոլոր 16 հարկերը լի էին աղբով, ավելորդ է ասել, թե ամառվա շոգին լցված աղբատարը ինչ հետևանքներ կարող է ունենալ. Ասենք՝ ինչ քանակի կրծողներ կբազմանան և այլն:Արդարացի լինելու համար, ասենք, որ քաղաքապետարան ահազանգից հետո, աղբատարը մաքրվեց:
Խորենացի փողոցում , փողոցային առևտրով զբաղվող կանանց «քշել են», սակայն նույն փողոցի «գրիլների» հատվածում ամբողջ մայթը գրավել են գրիլների սարքերը, ու այդտեղով անցնող մարդիկ ստիպված հայտնվում են փողոցում՝ մեքենաներին դեմ-հանդիման: Տարիներ շարունակ այս հարցը չի լուծվում , իհարկե` ոչ գրիլագործների սիրուն աչքերի համար: Ընդհակառակը՝ նրանք ասում են, որ տարիների հետ հավաքվող գումարների չափն է ավելանում:
Բացի այդ, նշված հատվածում, չգիտես որտեղից, փողոցով անընդհատ ջուր է հոսում, ու հետիոտները ստիպված են անցնել դրա միջով, քանի որ գրիլները խանգարում են նրանց մայթ բարձրանալ:
Խայտառակ վիճակում են գետնանցումների աստիճանները, դրանք բոլորը շարժվում են ու շատ վտանգավոր են, հատկապես անձրևային եղանակին: «Երևանի գետնանցումների անմխիթար վիճակի համար Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի կարող կրել, քանի որ այն ամեն անգամ նորոգվում է, սակայն ամեն անգամ քաղաքացիները կրկին «քանդուքարափ են անում», հետևաբար, պատասխանատվությունն ընկնում է անբարեխիղճ քաղաքացիների վրա»,-Tert.am-ի հետ զրույցում, ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Երևանի ստորգետնյա անցումներն այդպես էլ չեն բարեկարգվում:
Տարիներ շարունակ քաղաքապետարանը չի կարողանում լուծել գետնանցումների հարցը, իսկ ավելի ճիշտ չի կարողանում հրաժարվել այն գումարներից, որ գանձում է այնտեղ առկա վաճառքի կետերից: Ճիշտ է, գետնանցումներից ոչ բոլորն են, որ վարձու տաղավարներ ունեն, բայց գետնանցումները մասնավորեցնելու օրենքը, պետք է ընդունվի բոլորի համար, իսկ «յուղոտ» գետնանցումները կանգնած են այդ օրենքն ընդունելու ճանապարհին:
Արթուր Գևորգյանը հավաստել է, որ քաղաքապետարանն արդեն մշակել է հայեցակարգ, որի համաձայն գետնանցումները տրվում են մասնավորին, որը գուցե կարողանա կարգի բերել և վերահսկել դրանք:
Հուսանք, որ քաղաքապետ Մարգարյանը կհասնի նրան, որ մինչև աշուն՝ ասել է թե՝ գետնանցումներից օգտվելու ամենաանբարենպաստ եղանակ, հայեցակարգը կյանքի կկոչվի:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:
Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ասել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում:
«Սկաուտական շարժումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այս տարի նշվում է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»,– ասել է նա։
«Ի դեպ, նշեմ նաև, որ «Հայաստանի Ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը վերջերս դարձել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք բոլոր նախադրյալները արդյունավետ համագործակցություն ծավալելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև շարժման ավելի քան 39 միլիոն սկաուտների ողջույներնն ու շնորհակալական խոսքերը հայկական սկաուտական շարժման 100-ամյակի միջոցառումների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ երիտասարդությունը մեծ կարևորություն և նշանակություն կարող է ունենալ ցանկացած համայնքի զարգացման հարցում:
Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցելու երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիրակությանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ընդգծել, որ քաղաքապետարանը միշտ բաց է` երիտասարդության հետ կապված համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործման հարցում:
Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու, թե արդյո՞ք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:
«Այսօր մայրաքաղաքի, հատկապես, Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից»,– նրա խոսքերն է մեջբերվում քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում:
Երևանի քաղաքապետը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու, ըստ այդմ, կնքել նոր պայմանագրերը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես, սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.