18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային և լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում և սփյուռքի գաղթօջախներում:
Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը:
Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է սիրիահայ երեխաների հաշվառում: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Սիրելի սիրիահայեր, եթե որոշել եք ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, և ձեր երեխաները պետք է հաճախեն դպրոց, խնդրում ենք գնալ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն`հասցեն` Արգիշտի 1: Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ»,- նշված է Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոսոտոսի 24-ին հետևյալ բովանդակությամբ հարցումն է ուղարկել կառավարությանը.
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին.
Պարոն Սարգսյան.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105-րդ հոդվածի սահմանված կարգով կառավարությանն եմ ուղղում հետևյալ հարցը.
Կառավարության գործունեության ծրագրի (ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, 21.06.2012թ.)՝ «3.2.3. Կրթությունը և գիտությունը» գլխում նշված է հետևյալը (մեջբերում եմ).
-յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ (մեջբերման ավարտը):
Պարոն Սարգսյան.
Ե՞րբ և ինչպես են 2012-13թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված անվճար համակարգիչները: Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ 2012-13թթ. ուս տարվա առաջին դասարանցիները խոստացված համակարգիչները կստանան մինչև ձեր կառավարության՝ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4) կետով նախատեսված հրաժարականը:
Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ (114)
Փաշինյանը նույնաբովանդակ հարց է ուղղել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Աշոտյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը խոստացված համակարգիչները առաջին դասարանցիներին հատկացնելու համար»: ԿԳ նախարարը հարցմանը պետք է պատասխանի տասն օրվա ընթացքում, իսկ վարչապետը ԱԺ աշնանային նստաշրջանի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Ս.թ. օգոստոսի 22-ից 23-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վիլյամ Լահյուն:
ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ին Վ. Լահյուին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վ.Լահյուն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադ և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ ծանոթացել է խաղաղապահության և ռազմական փոխգործունակության ոլորտներում Հայաստանի արձանագրած առաջընթացին:
Հայաստանի կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր իրավիճակին։
Վերաբաշխում կատարելով 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին բարելավել ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածությունը` այդ նպատակին հատկացնելով 105.2մլն դրամ, 105.7 մլն դրամով ավելացնել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի կապիտալ նորոգման համար նախատեսված հատկացումը, ինչպես նաև 5.9 մլն դրամով` ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ոստիկանության փորձաքրեագիտական վարչության վարչական մասնաշենքի կապիտալ նորոգման աշխատանքի գումարը։
Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում գտնվող 100-ից ավելի սիրիահայեր և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նշել օրախնդիր հարցերը: Նախարարն ընդգծել է, որ սիրիահայերի հարցերով նախորդ օրը կայացած խորհրդակցության ընթացքում արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նշվել առանձին խնդիրների լուծման ուղիներ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ սիրիահայերն իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես օգնում են հասունացած խնդիրների վերհանմանը, դրանց լուծումների համար ճանապարհներ գտնելուն եւ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն:
Նախորդ ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքների մասին սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անունից զեկույցով հանդես է եկել սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշել է, որ նախորդ ամիսներին լուծում են ստացել այնպիսի ընդհանրական խնդիրներ, ինչպիսիք են սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրեր Սիրիայում և մուտքի արտոնագրեր Հայաստանի սահմանի մոտ տրամադրելու հարցերը: Առաջիկայում լուծում կստանա նաև սիրիական վարորդական իրավունքի վկայականի հիման վրա հայաստանյան վարորդական իրավունք տրամադրելու հարցը:
Այնուհետև, տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում սիրիահայեր Հրաչ Տիրանյանի, Հակոբ Միքայելյանի, Վազգեն Մեսրոպյանի, Հակոբ Մունջյանի, Վահե Սամուելյանի և Մինաս Այվազյանի հարցերին պատասխանել են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նշել է, որ սիրիահայերի հրատապ լուծում պահանջող բոլոր դիմուները կբավարարվեն, իսկ մասնագիտությամբ բժիշկներին կառաջարկվեն համապատասխան աշխատանքներ:
Անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը նշել է, որ սիրիահայերին սպասարկում են առաջնահերթության կարգով և փորձում են հնարավորինս ընդառաջել բոլոր հարցերում, այդ թվում խուսափելով ժամկետանց վիզաների պարագայում տույժերի նշանակումից:
Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը հավաստիացրել է, որ իրենց գործողությունները իրականացվում են բացառապես օրենքների շրջանակներում և սփյուռքահայերի կողմից երբեմն-երբեմն արտահայտած դժգոհություններն արդյունք են օրենքի չիմացության: Որոշվել է կազմել թերթոն առաջնահերթ խնդիրների իրավական լուծումների վերաբերյալ:
Հարցերի մեջ, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առավել մեծ տեղ են զբաղեցրել երեխաներին դպրոցներ տեղավորելու եւ կրթական բնույթի հարցերը, որոնց պատասխանել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ԿԳՆ ներկայացուցիչը: Սիրիրահայերը մտահոգ են մասնավորապես դասավանդման լեզվի` արևելահայերենի հնարավոր դժվարություններ հարուցելու հարցում:
Կանխելով մտահոգությունը` նախարար Հակոբյանը նշել է, որ Շահումյանի անվան դպրոցում սիրիահայ երեխաների համար անցկացվում են արևելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ, որին արդեն իսկ մասնակցել է շուրջ 50 երեխա:
Հ.Հակոբյանը մանրամասն ներկայացրել է նաև սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դասարանների բացմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնելով սիրիահայերին և գերատեսչությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար` ընդգծել է, որ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները:
Հանդիպման արդյունքում ստեղծվել է սիրիահայերից բաղկացած աշխատանքային խումբ, որը սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում:
Օգոստոսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած ԱԻՆ աշխատակիցները զեկուցեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանին իրականացրած առաքելության մանրամասները։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։
Այդ նպատակով հատկացվել է մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։
Օգոստոսի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ կառավարության կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչով 5 ավտոմեքենա Երևանից ուղևորվեց Իրան։
Մարդասիրական օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արևելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին։
Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Այս մասին տեղեկանումում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Ավելի քան 140 հազար բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանը ևս շուտով կունենա իր հանգստի հարմարավետ կենտրոնը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող շուրջ 1.6 հա տարածք զբաղեցնող հատվածում կառուցվող նոր հանգստի գոտու աշխատանքներին:
Տասնյակ տարիներ անխնամ մնալուց հետո Հանրապետական հիվանդանոցի հարակից այս տարածքը կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հանգստի գոտու վերակառուցումն ընդգրկվեց քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերում: Վերակառուցման աշխատանքների արդյունքում արդեն այս աշնանը բնակիչներին կհանձնվի լողավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, հարմարավետ նստարաններով, փակ և բաց զրուցարաններով կահավորված հանգստի յուրօրինակ գոտին:
Հանգստի գոտու համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում կառուցվում են նոր մայթ-արահետներ, սալապատվում են փողոցների կողմից դեպի այգու մուտքերը տանող արահետները, ինչպես նաև անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց: Տարածքում գերակշիռ մաս կկազմեն կանաչ տարածքներն ու նոր սիզամարգերը, ինչի նպատակով ամբողջությամբ վերակառուցվում է ոռոգման համակարգը:
Աջափնյակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում իրենց խնդրանքը չմերժելու համար և վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր:
Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է և որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում. «Մենք հայտարարել էինք, որ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք յուրօրինակ հանգստյան կենտրոններ: Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնը այս այգին է լինելու: Աջափնյակի բնակիչների կողմից վերջին 10 տարիների ընթացքում բարձրացվել էր այս հարցը, որ ունենան հանգստի գոտի-կենտրոն: Այս տարի մենք սկսեցինք աշխատանքներն ու արդեն հոկտեմբեր ամսին ամբողջությամբ կավարտենք ու կհանձնենք Աջափնյակի բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն թարմացվել և վերակառուցվել են տարածքում առկա երկհարկ հենապատերը: Ամբողջությամբ վերակառուցվում է նաև շուրջ 3000 քմ ջրային մակերես ունեցող քայքայված ջրավազանը:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցից մի հատված.
-Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:
-Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:
-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:
-Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:
— Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
— Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձևակերպել` ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, և եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է` պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավսւրելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, և սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետև եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն` նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը և այնպես անում, որ ընդդիմությունը որևէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը և միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:
-Ո՞վ է այդ թեկնածուն:
-Ինձ թվում է, այս 4-5 տարվա փորձը պետք է բավարար լիներ այդ հարցին պատասխանելու համար:
-Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
-Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երևույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, և կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է` նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:
-Իսկ եթե չառաջադրվի, կա՞ որևէ այլ թեկնածու` ձեր ասած հատկանիշներով:
-Ես հիմա այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ:
Հայկական ժամանակ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ:
«Վեհափառ Տեր,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում»,- ասված է ուղերձում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.