03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում են նախագհի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:
Սյաոյու Ժաոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում և հավատարիմ կլինի իր հանձնառությանը:
Նա նշել է, որ այժմ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ: Զրուցակիցների բնորոշմամբ, Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծրագրի իրագործումն զգալիորեն կխթանի նաև այլ ոլորտների զարգացումը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է բանկի օժանդակությամբ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսական առաջնահերթություններ համարվող այլ ոլորտներում, որոնք տեղ կգտնեն ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից հաստատվելիք համագործակցության ռազմավարական ծրագրում:
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի` առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:
Հրապարակ
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արշակ Դավթյանին և հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն:
Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Մնացականյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում:
ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Էդվարդ Իսկանդարյանը նշանակվել է Ավան և Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում:
Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:
Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Գյումրիում իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի, որի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, նորից կընտրվեր քաղաքապետ:
Իշխանությունը ցանկանում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը հանձնել իրեն «իշխանությանն այլընտրանք» հռչակած ԲՀԿ ներկայացուցչին՝ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Բալասանյանին: Իհարկե, Վարդան Ղուկասյանը փորձում է համառել, իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարում է, թե ինքը, անկախ կուսակցության որոշումից, առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Օրերս Ղուկասյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով եւս փորձել էր համոզել նրան, որ պետք է ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը եւ չառաջադրվել: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել կոտրել Վարդան Ղուկասյանի կամքը, ով ասում է, թե՝ թողեք առաջադրվեմ, հաղթեմ, հետո եթե ուզում եք, կարող եմ եւ հրաժարական տալ: Այսպիսով, նա փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է գյումրեցիների սերն ու համակրանքը, եւ նրանք պատրաստ են իրեն հերթական անգամ ընտրել քաղաքապետ:
Այս շաբաթվա ընթացքում սպասվում է, որ Վարդան Ղուկասյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն առանց միջնորդների, անձամբ խորհուրդ կտա նրան չառաջադրվել: Մեր տեղեկություններով, Ղուկասյանն իր մերձավոր շրջապատին ասել է, որ եթե իրեն չհաջողվի համոզել Սերժ Սարգսյանին, ինքը նախագահի կամքին հակառակ չի գնա: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել Վարդան Ղուկասյանից, ապա կարելի է ասել, որ Գյումրիի ապագա քաղաքապետի հարցը կանխորոշված է:
Իսկ ինչո՞ւ որոշեցին փոխել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ մեղք է նա գործել, որ իշխանությունը չի ցանկանում նրան ներել: Ղուկասյանը 14 տարի ղեկավարում էր Գյումրին եւ այդ ընթացքում բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, որ իշխանությունը հրաժարվեր նրանից: Միայն նրա եղբոր եւ որդու մասնակցությամբ Գյումրիում եւ հարակից տարածքներում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն իշխանությունն ամեն անգամ աչք էր փակում դրանց վրա: Ինչո՞ւ. որովհետեւ Վարդան Ղուկասյանը մի բան կատարում էր անթերի. նա ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էր կենտրոնական իշխանության համար ցանկալի արդյունք, ինչը տեղի չունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սա ցույց տվեց, որ Ղուկասյանն արդեն սպառել է իրեն, եւ նրան այլեւս անիմաստ է հանդուրժել: Իհարկե, Վարդան Ղուկասյանն ուներ այդ պարտությունների իր բացատրությունները, ուներ իր մեղսակիցները՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյան, բայց Գյումրիի պատասխանատուն, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն էր, եւ նա էլ պետք է պատասխան տար կատարվածի համար: Իշխանությունը կարող է ներել ցանկացած հանցանք, բայց ոչ իր վերարտադրությանը սպառնալիք ներկայացնողներին:
Հիմա՝ իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը եւ ոչ ուրիշը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանրապետության 2-րդ քաղաքը հանձնում մի կուսակցության, որը կարծես թե չի ենթարկվում իրեն եւ մերթընդմերթ ընդդիմադիր «զամաշկեք» է դրսեւորում: Նախ Սամվել Բալասանյանը լավագույն փոխզիջումն է Վարդան Ղուկասյանի եւ մեկ այլ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ, ով համարվում է ավելի արմատական ԲՀԿ-ական: Բալասանյանին դարձնելով քաղաքապետ՝ ազատվում է թիվ 35 ընտրատարածքը, որտեղից կարող է պատգամավոր ընտրվել Արման Սահակյանը, ով մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, եւ դրանով Վարդան Ղուկասյանի թույլ տված սխալն ուղղվում է: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ սրանով Սարգսյանը ցույց կտա, որ ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ վստահության վրա:
Հրապարակ
Այսօր` հուլիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջինն անդրադարձել է Աբովյան-19 հասցեում ստորգետնյա փոսի պատմությանը. «Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»:
Մագարյանն ասել է, որ հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
Այդուհետ եղել են զեկույցներ.
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք և առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված և շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է:
Քաղաքապետը ևս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման և փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթական փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անտանգ երթևեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:
Երևանի այգիներում, պուրակներում և մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման հետ կապված «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենը քաղաքապետ տարոն Մարգարյանին զեկուցել է, որ մշակվել է տեղադրման քարտեզ և կապի օպերատորի հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները:
Անդրադառնալով գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` զեկուցվել է, որ առկա թերությունները վերացված են և բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ` լուսավորման նոր ծրագրերի կազմակերպման համար:
Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների և ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ:
Աբովյան փողոցում սրճարան չեն կառուցում, այլ նախկին կրպակների տեղում, նախկին մասնավոր ստորգետնյա զուգարանը վերակառուցվում է հանրային զուգարանի: Այս մասին armversion.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա նշեց, որ նոր տարածքի տրամադրման խնդիր չի եղել, քանի որ մասնավորը ցանկություն է հայտնել արդեն գոյություն ունեցող ստորգետնյա զուգարանը ամրացնել ու արդիականացնել.«Մասնավորի հետ բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ տվյալ մասնավոր զուգարանը, դառնա հանրային օգտագործման: Այս պահին լուծվում է դրա արդիականացման հարցը և ընդլայնվում է տարածքը»,- ասաց նա:
Ըստ նրա հարցի շուրջ մասնավորի հետ համաձայնություն է ձեռք բերվել հաշվի առնելով հասարակության, տուրիստական ընկերությունների պահանջը: Քաղաքապետարանում համոզված են, որ այդ վայրում անհրաժեշտ է ունենալ հասարակական զուգարան: Սակայն Գևորգյանը չհստակեցրեց թե, որ մասնավոր ընկերությունն է զբաղվում զուգարանային բիզնեսով:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը այսօր՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
«Շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը:
Մեր տեղեկություններով՝ երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Անդրանիկ Մանուկյանից: «Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերնեո են, իրենց քավոր են ընտրել»,-ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը»:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները:
Ստեփանակերտի օդակայանը ի վերջոյ պիտի բացուի՞:
Անորոշութեան կարծես վերջ տրուեցաւ, երբ Մինսկի խումբի համանախագահները Պաքուի մէջ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելէ ետք յայտարարեցին, որ իրենց հաւաստիացումներ տրուած է Ատրպէյճանի ղեկավարութեան կողմէ՝ օդակայանի օգտագործման առանձնապէս դիւանագիտական ճանապարհներով հակազդելու մասին: Յայտարարութեան բնագիրէն կարելի էր ստանալ այն տպաւորութիւնը, որ այս հաւաստիացումին փոխարէն՝ համանախագահներն ալ իրենց կարգին երաշխիքներ տուած են ազերի իշխանաւորներուն՝ օդակայանի օգտագործումը որեւէ ձեւով իբրեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման առնչուած քայլ չնկատելու:
Հիմա ի՞նչ հասկնալ այս յայտարարութենէն: Վստահ ենք, որ Արցախի իշխանութիւնները աւելի յստակ միջազգային երաշխիքներ պիտի փորձեն ապահովել՝ նախքան օդակայանը բանալը, եւ ոեւէ մէկ քաղաքացիի կեանքը վտանգի տակ պիտի չդնեն: Արցախի իշխանութիւնները զգուշաւոր պիտի ըլլան, յատկապէս, երբ Ատրպէյճանի կողմէ համանախագահներու յայտարարութենէն ետք իսկ սպառնալիքներ կը տեղան՝ հարուածելու «առանց Ատրպէյճանի թոյլտուութեան» (իրենցը համարող) Ստեփանակերտի երկինքը սաւառնող ինքնաթիռները:
Այս սպառնալիքներու լոյսին տակ Մինսկի համանախագահներու յայտարարութիւնը վերընթերցելով՝ պիտի հասկնանք, որ Ստեփանակերտի օդակայանի բացման հարցը տակաւին վերջնականապէս չէ յստակացած, եւ որ Ատրպէյճան որեւէ երաշխիք չէ տուած քաղաքացիական թռիչքներու դէմ զէնք չօգտագործելու, այլ՝ շատ հաւանաբար՝ պարզապէս խոստացած է միջազգային համապատասխան կառոյցներու հետ շարունակել խնդիրի քննարկումը:
Մինսկի գործընթացի ծիրէն ներս Ստեփանակերտի օդակայանի բացման հարցը, այս հակասական կամ դիւանագիտական յայտարարութեանց լոյսին տակ, կը վերածուի մէկ այլ թնճուկի, որ վերջնականապէս կրնայ քակուիլ միայն ու միայն Արցախի հարցի հանգուցալուծումով: Ճիշդը այս պարագային՝ համբերելն է:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է Սևանից ջուր բաց թողնենլու վերաբերյալ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ներկայացրած պարզաբանումներին:
ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Սևանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ և մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը:
Ավելին՝ Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորև ներկայացված են մեր այս պնդման առավել մանրամասն իրավական հիմնավորումները:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթացում (Սևանի դեպքում առավել ևս) հասարակության մասնակցության ապահովումը օրենսդրության պահանջ է, և այդ նպատակով առանձին իրավական ակտով հստակ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման խնդիրները, ընթացակարգը և ժամկետները:
Նման հստակ օրենսդրական ամրագրումը բացառում է «հանրային քննարկումների» կամայական մեկնաբանումը և իրականացումը:
Այսպես, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Այդ քննարկումների իրականացման նվազագույն ժամկետը 15 օր է։ Ակնհայտ է, որ «բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք» արտահայտությունը վերաբերում է ինչպես ֆերմերներին, այնպես էլ բնապահպանական կազմակերպություններին և այլ անձանց: Այդ իսկ պատճառով հանրային քննարկումների մատչելիությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը պետք է ապահովվեն հասարակության շահագրգիռ յուրաքանչյուր անդամի համար:
ՀՀ ՏԿՆ կողմից վկայակոչված ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում կազմակերպված քննարկումները չեն կարող ապահովել հիշյալ օրենսդրական պահանջի իրականացումը, նույնիսկ եթե հանձնաժողովներում ներգրավված են հանրության և հասարակության որոշ ներկայացուցիչներ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից Սևանա լճից ջրառն ավելացնելու վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մտադրության մասին մամուլի հաղորդագրությունների միջոցով պարբերաբար իրազեկումը կարող է համարվել հանրային քննարկումների կազմակերպման գործընթացի միայն մեկ փուլ, և ոչ ողջ գործընթացի իրականացման ապահովում:
Ինչ վերաբերում է շահագրգիռ անձնաց հետ բուն քննարկումներին, ապա Կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն նախագիծը մշակող մարմինը իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ:
Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը:
Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում հրապարակվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր:
Եվ միայն հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց առնվազն տասներկու օր հետո նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
Օրենսդրության վերը նշված պահանջները ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը չի կատարել:
Կարելի է կարծել, որ օրենքի ընթացակարգային խախտումներն էական չեն: Բայց օրենքի ամեն խախտում անընդունելի է, հատկապես երբ նման խախտումը կարող է վնասել շրջակա միջավայրին՝ այդ թվում Սևանին:
Ընթացակարգերը կարող են լինել ձևական կամ դարձվել այդպիսին, սակայն միայն օրենքի պահանջներին հետևելով և մասնագետների հետ իրապես խորհրդակցելով է հնարավոր գտնել արդյունավետ լուծումներ ներկա գյուղատնտեսական խնդիրների և ապագա բնապահպանական մարտահրավերների համար»:
Այսօր օրվա առաջին կեսին, բնապահպաններն ահազանգել էին, որ Երևանի Աբովյան 19 հասցեում՝ Աբովյան փողոցի նախկին կրապակների տեղում, կեսօրից ընթանում էր շինարարական աշխատանքներ՝ տրակտորով քանդում էին հողը:
Աբովյան փողոցում` շինարարության վայրում, լրագրողներին ու ակտիվիստներին հաջողվել է պարզել, որ այս հասցեում նախապատրաստում են սրճարանի կառուցում: Չնայած շինարարությանը կից փակցված չի եղել կառուցվելիք շինարարության նախագիծը:
Արդեն մի քանի օր է, որ Աբովյան փողոցի կրպակների նախկին տարածքում, մեծ քանակությամբ շինանյութ՝ սալահատակ և ավազ է կուտակված:
Աշխղեկը վստահեցրել է, թե իրենք ունեն շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն և համապատասխան փաստաթուղթ, սակայն այդ պահին իր մոտ չէ:
Այդ մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը:Նրանք տեղում պարզել են, որ շինարարությունն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը, ստուգել են փաստաթղթերը և կազմել արձանագրություն:
Այս պահին Աբովյան 19 հասցում շինարարությունը կասեցված է, սակայն լրագրողները տարածքից չեն հեռանում, նոր զարգացումների դեպքում` կլինի լրացուցիչ տեղեկություն:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.