Այսօր առավոտից «Հայկական Վարկածի» խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում: Մարդիկ՝ ՀՀ քաղաքացիներ, դատապատյալների հարազատներ, դատապարտյալներ զանգահարում են պարզելու իրենց հետաքրքրող հարցը՝ որքանո՞վ է «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը» անդրադառնալու իրենց գործերի վրա և ինչ փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում :
Հիշեցնենք, որ այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում առավոտյան ժ.10-ից սկսած քննարկվում է բարեփոխումների ծրագիրը, որտեղ նախարարն, իր 4 տեղակալներով, ներկայացրել է ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն տեղեկացրել է, որ այս ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության կողմից, ապա ներկայացվել ՀՀ նախագահին, Ազգային ժողով: Այսինքն, հանրային լսումներ, քաղաքացիական հասարակության կողմից քննարկումներ դեռ չեն եղել:
Հավանաբար սա է պատճառը, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը և փորձում էին գոնե լրատվամիջոցներից տեղեկանալ իրենց հուզող հարցերի մասին:
«Վարկածը» փորձեց ծանոթանալ ծրագրի դրույթներին, քաղաքացիների հարցերին գոնե մասամբ պատասխանել կարողանալու համար, սակայն մեծ եղավ մեր զարմանքը, երբ չկարողացանք արդարադատության նախարարության պաշտոնական կայքում գտնել ծրագիրը.
Այնտեղ որտեղ գրված էր՝ բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը, Error էր տալիս:
Փորձեցինք այս հանելուկը պարզել, զանգահարելով արդարադատության
նախարարություն: Լրատվականի հեռախոսահամարը լռում էր:
Մոտ կես ժամ փորձում էինք ապարդյուն միանալ նախարարության թեժ գծին, այստեղ, հավանաբար, օրվա լարումից «կարճ միացում» էր տվել, ու կես ժամ անց միայն պատասխանեցին, գիծը միացնելով նախարարության աշխատակից Ծովինար խաչատրյանին :
Վերջինիս պարզաբանումն էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր հարցադրումը. ինչու՞ կայքում զետեղված չէ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: «Մենք օգտվել ենք նախագահականի կայքից, ես վերցրել եմ այնտեղից , այնտեղից քաշել եմ և գցել եմ մեր կայք, միգուցե՞ այնտեղից են ջնջել, որ մեզ մոտ էլ չի բացվում: Հիմա ես էլ փորձում եմ մտնել չի լինում, միգուցե ջնջել են: Հիմա ուղարկեմ link@, դուք էլ փորձեք, բայց, կարծես թե հանել են (http://www.president.am/events/news/arm/?id=2231 ) »,- ասաց Ծովինար Խաչատրյանը:
Իսկ ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, որը Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, այս ծրագրի «կնքահայրն է», ասել է, որ այս ծրագրով իրավական նոր մշակույթի հիմքն է դրվում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.