ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այն կարծիքն է հայտնել, որ այնքան էլ վստահ չէ, թե Արամ Մանուկյանն անկեղծ ցանկանում է Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան:
«Արամ Մանուկյանը այն ժամանակ փոխնախարար էր, և Վանո Սիրադեղյանին խնդրեց, որ ինքը կա՛մ այդ քվեարկությանը չմասնակցի, կա՛մ էլ մասնակցելուց հետո կողմ քվեարկի, որ զրկեն նրան անձեռնամխելիությունից: Ինքը պաշտոն ուներ այն ժամանակ, դա էր պատճառը, և ես այսօր չեմ հավատում, որ ինքը և էլի շատերը անկեղծ ցանկանում են, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Մինչ օրս ոչ մի ՀՀՇ-ական ոչ մի քայլ չի արել, մինչդեռ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության անդամ է եղել: Եթե իմ այս ասածները հերքեն, ես ուրիշ անուններ կտամ և ուրիշ բաներ կբացահայտեմ»,- ասել է Սուրեն Սիրունյանը, վերջինս հրաժարվել է հենց տեղում այլ մանրամասներ հաղորդել:
Սուրեն Սիրունյանը նշել, որ ինքը այս ամենի մասին հիմա է խոսում, քանի որ հասարակությունը ակտիվ է, և մի մեծ զանգված ցանկանում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Ի դեպ, Սիրադեղյանին մեծ ոգևորություն է պատճառել Facebook սոցիալական ցանցում սկսված ստորագրահավաքը:
Հայ ազգային կոնգրեսին վերաբերվող ոչ մի հարցի Ս. Սիրունյանը չի պատասխանել, պատճառաբանելով, որ դրա ցանկությունը ինքը չունի:
Սիրունյանը բացահայտում է արել: Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանի գործով հարցաքննության ժամանակ թույլ է տվել, որ իրեն հարցաքննելիս ստի դետեկտոր կիրառեն:
«Ես ստի դետեկտորի վրա պատասխանել եմ ոստիկանների հարցերին: Միգուցե ճիշտ եմ պատասխանել բոլորի հարցերին կամ կարողացել եմ ցույց տալ, որ ճիշտ եմ պատասխանել զուտ նվիրվածության համար»,- անկեղծացել է Սիրունյանը:
Այն հարցին, թե իսկապես ճի՞շտ է պատասխանել հարցերին, նա արձագանքել է. «Իհարկե, ոչ»: Ըստ նրա` եթե ճիշտ պատասխաներ, հիմա ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի կազմում կլիներ և պաշտոն կունենար:
Բանախոսը նաև նշել է, որ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի միջև իսկապես եղել է նամակագրական կապ: «Ես ինքս նամակները փոխանցում էի Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետին` Մովսեսին: Եվ հակառակ գործընթացն էր տեղի ունենում»:
Ի դեպ, Սուրեն Սիրունյանը ասել է, որ չի մտածում, թե այսօրվա հայտարարություններից հետո իրեն ոստիկանությունից կամ ԱԱԾ-ից կկանչեն: Նրա խոսքով իր վախը 17 տարեկանից հետո ղարաբաղյան շարժումից հետո վերացել է, հետևաբար մտածելու բան չունի:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.