Ահարոն Ադիբեկյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է, որ ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների մասին իր հրապարակած տվյալներում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն ընդամենը 5%-ի չափով է սխալվել: Ըստ նրա`պատճառն այն է, որ հարցումներին ընդգրկել էին 960 մարդ, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ընդգրկել 1600 ընտրող:
«Իմ հրավիրած ասուլիսում ես ասացի, որ լինելու է միափուլ ընտրություն՝ իրականացավ, ասեցի, որ գալու է 75% ընտրող՝ իրականացավ, ասացի, որ հաղթելու է Բակո Սահակյանը՝ իրականացավ, որ գործող նախագահը չի հավաքի 85% ձայն՝ իրականացավ: Ինչպես տեսնում եք, ինչ կանխատեսումներ արվել են՝ իրականացել է»,-նկատել է Ադիբեկյանը: Նա գտնում է, որ այս ամենից հետո իր կանխատեսումների վերաբերյալ Վիտալի Բալասանյանի գրասենյակից հնչող քննադատություններն անհեթեթ են:
«Հիմա, երբ պարտվել է, պատճառներից մեկը համարում է այն, թե ես սև PR եմ արել և, իբր, իմ կեղծ, սխալ կանխատեսումներն իրենց սև գործն են արել՝ հասարակության վրա կարծիք ձևավորելով»,-նշել է սոցիոլոգը:
Ադիբեկյանը հավաստել է, որ ինքն ամեևին էլ չի ապակողմնորոշել ընտրողներին: Նրա խոսքով, հանրային կարծիքն ինքնաձևավորվող մեխանիզմ է, իրենք՝ լավագույն դեպքում ազդում են 10%-ի ընտրության վրա, այն էլ, ընդամենը, կողմնորոշումն են, հստակեցնում:
Ըստ սոցիոլոգի`իրենք ասում են, թե Պողոսը հաղթում է, նրա ընտրողները ավելի են հաստատակամ դառնում ընտրության հարցում, և հակառակը, եթե ասում են Պետրոսը պարտվում է, նրա ընտրողներն են ամեն ինչ անում են, որ Պետրոսը հաղթի:
Անդրադառնալով «սև PR-ին» ՝ Ադիբեկյանը նկատել է, որ Բակո Սահակյանի թիմից ոչ մի բացասական գնահատական չի հնչել Վիտալի Բալասանյանի հասցեին: «Թեպետ նրանք դրա հնարավորությունն ունեին: Եթե նրանք հրապարակեին ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրությունները, որտեղ քննարկվում էր գեներալ Վիտալի Բալասանյանի աշխատանքը, դա բավական էր, որ նրան վարկաբեկեին՝ ցմահ: Բայց նրանք դրան չգնացին, իսկ ես դրա մասին գիտեի, բայց չեմ էլ ակնարկել»,-հայտարարել է սոցիոլոգը և հավելել, որ այդ ամենից հետո Վիտալի Բալասանյանն իրեն վերապահեց քննադատել մի նախագահի, որի նախագահության ընթացքում կրկնապատկվել է ՀՆԱ-ն, 2 անգամ աճել է բյուջեն, 1500 բնակարան է կառուցվել, աշխատավարձ է բարձրացվել ու բնակչության աճ է գրանցվել, արդյունքում իրեն են մեղադրում սև PR իրականացնելու հարցում::
Ասուլիսի վերջում Ադիբեկյանը հիշեցրել է, որ երբ մի քանի տարի առաջ ինքն ասում էր, թե Տիգրան Կարապետյանը քաղաքականությունից դուրս կմնա, նրան կրկին քննադատում էին. «Փառք Աստծո, Տիգրան Կարապետյանից, վերջապես, ազատվեցինք: Որ ասում էի՝ նրա անունը չեք լսի կես տարուց, տեսնո՞ւմ եք, մթնոլորտն ինչքան է մաքրվել: Հիմա մի հատ նոր Տիգրան Կարապետյան է եկել ու իր տգետ գնահատականներով իրեն վերապահում է քննադատել մեր մասնագիտական եզրակացությունը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.