23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մաս հինգերորդ
ՀՀ իշխանական բուրգի գագաթին Հայաստանի Հանրապետության նախագահն է, որը ղեկավարում է ու պատասխանատու է մեր երկրում ընթացող բոլոր գործընթացների համար: Անկախ նրանից, թե ով է ՀՀ նախագահը, իշխանության այդ մարմինն օժտված է բացարձակ ու անվերահսկելի լիազորություններով:
Բոլոր կարևորագույն համակարգերի ղեկավարները նշանակվում են կամ նախագահի կողմից, կամ նրա առաջարկությամբ, և նա պատասխանատու է ՀՀ ներիքին և արտաքին քաղաքականության համար:
Չանդրադառնալով անձերին, նշեմ միայն, որ Հայաստանի երեք նախագահերը հիվանդագին կրքոտությամբ ու սեփական եսի բարձր գիտակցությամբ են իրականացրել իրենց տրված իշխանությունը: Եվ միապետական բռնատիրական ձևերով ոչ միայն կարողացել են իրենց ենթարկել իշխանության մյուս ճյուղերը, այլև հասարակության ու պետականության գիտակցության մեջ դարձել են միաբևեռ ու միավճիռ երևույթ:
Հայաստանի ոչ մի կարևոր տնտեսական, քաղաքական, հասարակական հարց իր լուծումը չի ստանում առանց Հանրապետության նախագահի մասնակցության ու վճռորոշ խոսքի: Իշխանության մյուս թևերն ամոլ վիճակում են հայտնվել և կորցրել իրենց նախաձեռնության վերջին մնացորդները:
Ցանկացած պետական պաշտոնյա կորցրել է իր մասնագիտական, պաշտոնական պարտականություններից բխող իրավունքները և ցանկացած հարցում մտածում է, թե ինչպիսի արձագանք կլինի «նախագահականից»:
Բոլոր ցուցումներն ու գնահատականները տրվում են այդտեղից և ՀՀ իշխանության մյուս բոլոր ճյուղերը գործում են այդ թույլատրելիության սահմաններում:
Եթե ինչ-որ մեկը Հայաստանի Հանրապետությունում արժանացել է նախագահի անձնական հակակրանքին կամ դժգոհությանը, նրա առջև փակվում են բոլոր դռները: Եվ անկախ նրա ունեցած գիտագաղափարական ունակությունների ու հայրենիքին մատուցած ծառայություններին, նա այլևս չի ընդունվում պաշտոնյաների շրջանում: Բոլորը վախենում են հակառակվել նախագահի կարծիքին:
Միայն այս տարի հասարակական- քաղաքական երեք կարևորագույն, վճռորոշ հարցերում նախագահը ցույց տվեց, որ ոչ միայն իշխանությունն է կախված իրենից, այլև ինքն ունի մեծ կախվածություն իշխանական բուրգից:
Իշխան Զաքարյանի բացահայտած պետական բյուջեից թալանված 700 մլրդ դրամի կոռուպցիոն ռիսկը նախագահն անվանեց հեքիաթ, և բոլոր թալանչիները բարի վայելեցին իրենց «վաստակը»:
Հասարակական դժգոհություն առաջացրած պարտադիր թոշակային վճարներն ու հայ-ռուս համաձայնագիրը նույնպես նախագահի անմիջական մասնակցությամբ է իրականացվել, իսկ կառավարությունն ու Ազգային ժողովը միայն նրա կամքի կատարողներն են:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանության ինքնապահպանման փիլիսոփայության կարևոր բաղկացուցիչն է նախագահական իշխանության ստրկամիտ ծառայելը և հավատարմության կոչերով ու երդումներով տաքուկ իշխանական դիրքերի հասնելը:
Այդ փիլիսոփայությունը վեր է ածվել անձի դիկտատուրայի, որը սպանել է դեմոկրատական բոլոր վերնաշենքային կառույցները:
Ընտրությունների արդյունքներն անգամ իրենց վերջնական արդյունքով ծնվում են նախագահականի պատերի ներսում: Դրանք հասարակական ճշմարտություններ են, որոնք ցավալիորեն ծանր ազդեցություն են ունենում մեր երկրի զարգացման վրա: Եվ քանի որ նախագահական իշխանությունն անվերահսկելի է ու բացարձակ, ուստի մենք ականատես ենք լինում մեր նախկին նախագահների կուտակած անբավ հարստությունների մասին հրապարակված նյութերին, որոնք չեն հերքվում, չեն հաստատվում, բայց հասարակությունը տեսնում է, որ նախկին նախագահններն ու նրանց զավակաները ունեն եկամտաբեր բիզնեսներ արտասահմանում շքեղ ապրելու հնարավորություններ և իրավունք՝ քամահրական վերաբերվելու սեփական ժողովրդին:
Այսպիսով, ամփոփելով իշխանության ինքնապահպանման փիլիսոփայության հիմնական դրույթները կարելի է եզրակացնել և փաստել, որ ՀՀ իշխանությունը գոյություն ունի ինքնանպատակ և ծառայում է իշխանության մեջ հայտնված մարդկանց անձնական շահերին ու նպատակներին և այն ոչ մի ընդհանուր աղերսներ չունի երկրի ու ժողովրդի հետ:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան-հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյան
Գալուստ Սահակյանի գիտակցության մակարդակը ամբողջ հանրապետությունում հայտնի է և այն ծառայում է միայն իշխանությանը կուրորեն պաշտպանելուն:
Բոլոր խնդիրների, որոնք առաջ են քաշվում Ազգային ժողովում, լուծում են ստանում ոչ թե օգտավետության ու նպատակահարմարության տեսանկյունից, այլ իշխանության շահերից ելնելով: Եվ Գալուստ Սահակյանը տքնաջան լծված է սեփական ժողովրդի դեմ՝ հանուն իշխանության. թե այդ իշխանությունն ի՞նչ հարցեր է լուծում ժողովրդի համար, նրան ամենևին չի հետաքրքրում, որովհետև ինքն ու իր ընտանիքը տասնյակ տարիներ օգտվում են իշխանության ընձեռած հնարավորություններից, ունեն պաշտոններ ու եկամտի մեծ աղբյուրներ:
Գալուստ Գրիգորիչը ընդդիմության պայքարը հանուն սեփական ժողովրդի ու պետության շահերի որակել է որպես խուլիգանություն և ջեբկիրություն:
«ՀայՌուսգազարդ»-ի համաձայնագիրը, որը պետական սեփականության միջոցներն անհասկանելի օտարում է և թալանում սեփական ժողովրդին, իհարկե, խուլիգանություն և ջեբկիրություն չէ, բայց այդ ամոթալի համաձայնագրի դեմ պայքարը խոլիգանություն ու ջեբկիրությո՞ւն է, իհարկե, ըստ Գալուստ Սահակյանի գիտակցության մակարդակի, կարելի է այս երկրի միջոցները թալանել, վատնել, նվիրել, վաճառել, նպաստել հայաթափությանը, վտանգի տակ դնել պետականության գոյությունը, միայն թե իշխանություններին ստրկամիտ հաճոյանալու առիթ լինի:
Նրա գիտակցությունն ունի միայն մեկ պարզ դոգմա. այն ինչ լավ է իշխանության համար, լավ է իր համար. հերն էլ անիծած երկրի ու ժողովրդի:
Արա Հարությունյան
Չեմ ընդունում, որ անընդհատ դժգոհում ենք մեր երկրից. ոչ ոք իր լավը մեզ չի տա, պահանջատերը մենք ենք: Ու այդ տեսակետից գերմանացիները նախանձելի պահանջատեր են:
Այնպես չէ, որ առաջին անգամն էի արտերկրում ու հիացած — զարմացած եմ, պարզապես ձմռանը շատ վաղուց չէի ճամփորդել և այդ ֆոնին՝ զուգահեռներն ավելի ակնառու էին ու տխուր, նամանավանդ, երբ մեկնեցի, Երևանում ձյուն չկար, վերադառնում եմ ու սառցեպատ փողոցներ են շուրջս:
Չգիտեմ, ինչից սկսեմ, նախ առաջինը, որ նախանձ է արթնացնում, այն հարգանքն է, որ կա այդ երկրում սեփական ժողովրդի նկատմամբ: Հասարակ մահկանացուների համար ստեղծված էին ամենաիդեալական պայմանները՝ բոլոր բնագավառներում. այս տարի Եվրոպայում աննախադեպ ձմեռ էին կանխագուշակում, իրոք, հեքիաթային ձյուն էր ու շատ ցուրտ, բայց ես, որ տանել չեմ կարողանում ձմեռը, հաճույքով էի դուրս գալիս:
Այստեղ ձյունը մաքրում էին «օդում»: Փողոցներում, մայթերում ձյան փաթիլ անգամ չկար մաքուր, չսառած գետնին, ուղղակի ասֆալտը թաց էր: Երևանում հաշմանդամների համար իբր սարքված թեքահարթակները պատուհաս են դարձել բոլորի համար, դրանք, կարծես, հատուկ հարմարեցված են սայթաքելու համար: Պետք էր տեսնել, թե Գերմանիայում ինչ հմտությամբ էին սարքված թեքահարթակները:
Մարդիկ՝ խաղաղ, ժպտուն, առույգ: Ֆրանկֆուրտից քիչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքներից մեկի հրապարակում ամեն օր տոնախմբություն էր, իսկ Ռոտենբուրգը, ուր պահպանված էր 15 դարի քաղաքը, ուղղակի հրաշք էր: Պարսպի ներսում հոյակերտ եկեղեցին էր, (ի դեպ մոմերը չէին վաճառվում, այլ ազատ դրված էին, իսկ կողքին՝ գանձանակ. վճարումը կամավոր էր) ու երկհարկանի գեղեցիկ տներ, որոնց Ծննդյան տոների զարդարանքը հեքիաթային փայլ էր տվել:
Աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներ կային, նրանք տեղաբնակների հետ վայելում էին տոնը, խաղաղ ժպտացող մարդիկ, որոնց մոտ «ամենակրիմինալն» միայն այն էր, որ քեֆները լավանալուց հետո, կարող էին բարձրաձայն երգել:
Չնայած Ռոտենբուրգի հրապարակում վերնորոգում էր, առևտուրը եռում էր: Քաղաքապետարանի և հարակից շինությունների վերականգնման աշխատանքները որևէ կերպ չէին ազդում միջավայրի վրա՝ դրանք խնամքով առանձնացված էին: Իսկ Ռոտենբուրգի քաղաքապետը և էլի ինչ-որ պաշտոնյաներ տոնավաճառում տաք գինի էին վաճառում:
Ռեստորաններում, որ մարդիկ ընտրում էին, ըստ խոհարարի հմտության, հերթեր էին: 15 -րդ դարի հրաշալի պահպանված քաղաքն ապրում էր հիմնականում տուրիզմի շնորհիվ. ամենուր հյուրանոցներ էին:
Այստեղ է գտնվում աշխարհի միակ խաղալիքի խանութը, որտեղ տոնածառի խաղալիքներ է վաճառվում ողջ տարվա ընթացքում և որը երբեք փակ չի լինում:
Իհարկե հասկանալի է, որ անհամեմատելի են մեր երկրները, բայց բաներ կան, որ կարելի է ունենալ, առանց մեծ ջանքերի: Շատ լավ կլիներ, որ մի օր մեր երկիրն էլ հասներ նման կենսամակարդակի:
Հա, ի դեպ մենք վերադարձանք Կիևով, չնայած, որ այդ օրը ձերբակալել էին Կիևի քաղաքապետին, ամեն ինչ շատ խաղաղ էր ու սպասարկումն էլ նորմալ էր: Թե այնտեղ, թե Ֆրանկֆուրտի օդանավակայանում ջերմաստիճանը նորմալ էր, իսկ այ մեզ մոտ շատ ավելի տաք էր: «Ստացվում է, որ ամենահարուստը մեր երկիրն է» դիտարկմանը, Զվարթնոցի աշխատակիցն ասաց. «Դե տեսնում եք, շա՛տ լավ է»:
Ռուզան Ավոյան
Նկարում ՝ Ռոտենբուրգի քաղաքապետն է՝ գինի վաճառելիս
Երեկ անցնում էի Նժդեհի հրապարակով, զարդարված (զարդարանքի ոճը թողնենք մի կողմ, որը, չգիտես ինչու, մեզանում տարիներ ի վեր, գրեթե, չի փոխվում) հսկա տոնածառի շուրջը մութ ու ամայի էր: Ակամայից զուգահեռ անցկացրեցի Գերմանիայի քաղաքներից մեկի (ոչ մայրաքաղաքի) հետ, ուր հրապարակներում, դեկտեմբերի սկզբներից արդեն, գեղեցիկ տոնածառների շուրջ ամեն օր տոնական տրամադրություն էր ու եռուզեռ, իսկ երեկոները պարզապես հրաշք էր. այստեղ մարդիկ տաք գինի էին վայելում ու անկեղծ ուրախանում: Առևտուրը եռում էր՝ վաճառվում էր Սուրբ Ծննդի վերաբերյալ գեղեցիկ փաթեթավորված ամենատարբեր առարկաներ ու շատ համեղ ուտեստներ( ի դեպ, իդեալական մաքրություն էր շուրջը):
Մի կողմ թողնենք, որ կարելի է նման միջոցառումներ կազմակերպել նաև մեր երկրում, որը կարող է համայնքային բյուջեին զգալի օգուտ բերել, եթե ճիշտ լուծում տրվի:
Իրոք, ցավալի է տեսնել մայրաքաղաք Երևանի սառցապատ փողոցներում մի կերպ տեղաշարժվող մարդկանց, որոնք հոգսերի տակ կքած, չեն էլ նկատում զարդարուն տոնածառը, ուր մնաց, թե երեկոն անցկացնեն հրապարակներում:
Քաղաքացիները, ինչպես երեկ ասաց բանկերից մեկի աշխատակիցը, արդեն երկուշաբթի օրվանից հերթի են կանգնել բանկերում, որ կարողանան վարկով Նոր տարի նշել:
[nggallery id=119]
Ռ.Ա.
Սյունիքի նախկին մարզպետը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում. սակայն այս անգամ՝ միջազգային հանրության:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հանդիպելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, անդրադարձել էր նաև Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպին, նշելով, որ այդ հարցը հետաքրքրում է նաև միջազգային հանրությանը։
Արդյո՞ք միայն այդ միջադեպն է հետաքրքրել միջազգային հանրությանը, իսկ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի վկայակոչած մարզպետին առնչվող 60-ից ավելի հանցագործություննե՞րը, որոնցից, ըստ նախկին քաղաքապետի, դատարանում Խաչատրյանի փաստաբանը միայն երկուսն է համարել զրպարտություն:
Պրն Հարությունյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում ասաց, որ իր բերած փաստերը մյուս 50 -ից ավել գործերի վերաբերյալ բավարար են, որ Խաչատրյանը մեղադրվի ծանր հանցագործություների մեջ, սակայն Բուդաղյանների գործը ապացուցեց, որ դա Լիսկային չի սպառնում:
Այս պահին դատական նիստը մինչև հունվար հետաձգված է: «Ես ձգձգելու պատճառ չունեմ: Դատարանում կատարվողը խեղկատակություն է, ի վերջո, ստիպված են լինելու հաշվի նստել աղաղակող փաստերի հետ», -ասաց Ս. Հարությունյանը:
Իսկ այսօր «Ժողովուրդ» թերթին Սուրեն Խաչատրյանն ասել է, թե իր որդին ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել. «ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… Ամերիկայում շատ խիստ է դրված էդ հարցը։ Գնալ մարդու տուն ու նման բան անել… Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի»։
Մաս չորրորդ
Յուրաքանչյուր հասարակության կարևորագույն բաղկացուցիչներն են կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք կոչված են նպաստելու ժողովրդի իշխանության հաստատմանը, ընտրությունների միջոցով և ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հասարակության ակտիվության միջոցով մարդկանց առանձին խմբերի ու անհատների իրավունքների ճիշտ գործածության ու պաշտպանության խնդիրների լուծմանը:
Հայաստանում գործում են մոտ 70 կուսակցություններ և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Այդ կուսակցությունները հետընտրական ամբողջ ժամանակաշրջանում հիմնականում չեն կատարում իրենց խնդիրները և փորձում են ակտիվանալ նախընտրական շրջանում: Եվ իրավացիորեն չեն արժանանում ժողովրդական զանգվածների վստահությանը: Իսկ հասարակական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտասահմանյան անհասկանալի կառույցների կողմից, որոնց գործունեության նպատակներն ու գաղտնի ծրագրերը հիմնականում թաքնված են օտարերկրյա հատուկ ծառայությունների գաղտնարաններում: Ինֆորմացիոն մեր ժամանակներում Հայաստանի հասարակական կարծիք ստեղծող զանգվածը մակերեսորեն տեղյակ է այդ մասին և ճշտորեն ուղղորդում է հասարակական գիտակցությունը և իրավացիորեն այդ կազմակերպությունները պարփակված են մեկ գրասենյակի մեջ և հիմնականում կատարում են պատվերներ՝ իրենց գոյությունը պահպանելու համար:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները հմտորեն են օգտագործում կուսակցությունների հասարակական պասիվ կեցվածքը և թույլ չեն տալիս նրանց մասսայականացումը: Նրանք՝ օգտվելով աշխատուժի շուկայի ծանր վիճակից ու սոցիալական լարվածությունից կուսակցության ակտիվ անդամներին իսկույն հավաքագրում են, իսկ մյուս կուսակցություններին դուրս մղում պայքարից:
Եթե դա նրանց չի հաջողվում, գործի են դրվում քրեական պատիժների մեխանիզմը, երբ անհնազանդ կուսակցական անհատներին քրեական, սարքովի հոդվածներով մեկուսացնում են հասարակությունից:
2001 թվականին այդպիսի օրինակները շատ էին: Միաժամանակ իշխանությունը հմտորեն օգտագործում է նաև ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություններին, և ժողովրդական լայն զանգվածներն արդեն վստահ չեն, թե ում շահերն են պաշտպանում ոչ իշխանական կուսակցությունները:
Միաժամանակ, մասայաբար, հասարակության մեջ կորել է հավատը կուսակցական գաղափարների և կուսակցությունների նկատմամբ, որովհետև վերջին 22 տարիները ցույց են տալիս, որ կուսակցությունները զարմանալի հեշտությամբ են դավաճանում իրենց դավանած գաղափարներին՝ հանուն լիդերների տաքուկ պաշտոնների:
Եթե այդ կուսակցականները մոռանում են իրենց դավանած գաղափարներն ու ծրագրերը, ժողովուրդն այն չի մոռանում:
Միաժամանակ, ժողովուրդը իր պատմական գոյության գիտակցությամբ ճշգրտորեն ընկալում է իրեն սպառնացող բոլոր վտանգները և իր պահվածքով փորձում է չեզոքացնել այն: Այստեղ ժողովուրդը չի ցանկանում հեղափոխական գործընթացներ և ապավինելով անգամ ամենավատ կուսակցությանը՝ նա փորձում է ապահովել իր պատմական գոյության դիալեկտիկան:
Հասարակական կազմակերպությունները ՀՀ-ում անհատների գաղափարական, հասարակական, ֆինանսատնտեսական գոյության հիմանքարերն են, սակայն մեր հասարակական կազմակերպություններն ընդհանրապես որևէ դերակատարում չունեն, իսկ գործող իշխանությունը կարողանում է ղեկավարել Հ/Կ ներին օգտվելով նրանց պղպջակային իրավիճակից:
Այստեղ իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունը հանգում է պարզ ճշմարտության. բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև իշխող կուսակցությունը, չունեն ժողովրդական հենարան, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչները ոչ թե հզոր անհատներ են, որոնք ունեն զանգվածներին որպես հենարան, ուստի նրանց հետ հաշվի նստել պետք չէ և կարելի է անել այն, ինչ հարմար է գործող իշխանությանը: Անգամ ընտրովի օրենսդիր մարմինը, որը ոչ թե ժողովրդի ընտրությամբ, այլ նախագահի ձևավորած կառույցն է, այսօր պարզապես վեր է ածվել գործող իշխանության համար կոճակ սեղմող երևույթի:
Հայաստանում փաստացի իշխանությունը գտնվում է այն քաղաքական անհատի ձեռքում, որը ձևավորում է ու ղեկավարում իշխանության բոլոր ճյուղերը, իսկ իշխանության մյուս ճյուղերը նրա կամքի կատարողներն են, առանց սեփական կարծիքի ու գործունեության իրավունքի:
Իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունն այստեղ հանգում է իր իսկ կողմից ընդունված ճշմարտության՝ բոլորը պարտավոր են կատարելու վերին ատյանի կամքն ու ցանկությունները:
Եթե անգամ վերինի կամքը սխալ է ու հակաժողովրդական, միևնույն է, ոչ ոք չի համարձակվում ընդդիմանալ դրան: Իսկ ովքեր ընդդիմանում են, շատ շուտով ստանում են որոշակի զիջումներ, լռում են և այսպես շարունակ:
Իներցիոն ու ոչ գաղափարական գործունեությունը իշխանություններին հնարավորություն է տալիս մանևրելու, գործելու ինչպես հարմար է գտնում, վստահորեն նայելով իր իսկ ապագային:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Երբ Մարդու իրավունքների պաշտպանն էր Լարիսա Ալավերդյանը, ես պատիվ եմ ունեցել լինելու ՄԻՊ փորձագիտական խմբի անդամ և ներկայացրել եմ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ:
Փորձագիտական խմբում, որի անդամներն էին հասարակական մեծ հեղինակություն ու բարձր ինտելեկտի տեր անհատներ, հաճախ էին քննարկվում հասարակական կարևորություն ունեցող հարցեր:
Քննարկվող հարցերն օբյեկտիվ լուծումներ էին ստանում այն ժամանակ, երբ նրանք խարիսխվում էին օբյեկտիվ ռեալության, կոնկրետ փաստերի ու կոնկրետ մարդկանց հնչեցրած իրական դեպքերի վրա:
Իսկ բոլոր այն տվյալները, որոնք հենվում էին երկակիության և ոչ հիմնավոր ապացուցողական բազայի վրա ուսումնասրվում էին և քննարկվելուց հետո կամ հանձանարարություն էր տրվում փնտրել ապացուցողական բազա, կամ մերժվում էր:
Սոցիոլոգիական հետազոտության փաստերը չէին կարող համարվել բացարձակ ճշմարտություններ և առավել ևս՝ չէին կարող ընդունվել որպես հիմք՝ հասարակական գնահատականների համար: Դրանք կարող էին լավագույն դեպքում օգտագործվել այս կամ այն գաղափարն առաջ քաշելու համար: Իսկ երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիմք է ընդունում հասարակական հարցումը և հայտարարությամբ հանդես գալով քննադատում այս կամ այն կառույցը, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ՄԻՊ կառույցը չունի մասնագիտական բավարար մակարդակ:
ՀՀ դատական համակարգը՝ ինչպես հասարակության ու պետության մեջ գործող բոլոր կառույցներն ունեն բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն, որովհետև դեռևս կան շատ թերություններ, սակայն հայտարարել, որ արդարադատության բացարձակ իրավունք ունեցող մի ամբողջ համակարգ կոռումպացված է, դա ոչ պրոֆեսիոնալ եզրահանգման արդյունք է:
2013 թվականին երեք անգամ առնչվել եմ դատական համակարգի հետ և երեք անգամ շնորհակալությամբ ու բավարվածության բարձր զգացում եմ ապրել: Այդ ընթացքում շփվել եմ մոտ մեկ տասնյակ դատավորների հետ, որոնց բարձր մասնագիտական գիտելիքներն ու մարդկային բարոյական կերպարը ինձ մոտ հիացմունք է առաջացրել և այդ դատական պրոցեսների արդյունքում դատավորներն անկողմնակալ ու անկաշառ ճշմարիտ վճիռներ են կայացրել:
Իհարկե, շատ են պետական կառույցներում տեղ գտած թերությունները, ոչ ոք չի կարող ժխտել, սակայն չտեսնել դրականն ու առաջընթացը, նույնպես չի կարելի: Ես կավելացնեմ նաև հետևյալը, որ հասարակության մեջ շատ վատ կարծիք կա ՄԻՊ գրասենյակի մասին, որտեղ հավաքված են երիտասարդ, անփորձ և աշխատունակությամբ աչքի չընկնող մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության փոխարեն, աշխատում են իրենց ամբիցիոզ ես-ի բավարարման համար:
Այս կամ այն կառույցի պիտակավորում տալու փոխարեն, անհրաժեշտ է կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ այս կամ այն դատարանը ոտնահարել է այս կամ այն քաղաքացու իրավունքները:
Բերված կոնկրետ թվերը, որը բացահայտում է դատարանների կողմից կիրառվող կաշառքներն անլուրջ թվեր են, որոնք անհիմն վիրավորում են ՀՀ անունից վճիռներ կայացնող հարյուրավոր դատավորների, որոնք իրենց կոչմանն ու գրաված պատասխանատու պաշտոնի նվիրյալներ են:
Իհարկե, ոչ ոք չի ասում, որ չկան կոռումպացված դատավորներ, որոնք կայացած վճիռների խստությունը սուբյեկտիվ գործոններով ավելացնում, կամ պակասեցնում են, սակայն հայտարարել, որ բոլորն այդպիսին են սխալ է: Ես խորապես հիասթափվել եմ ՀՀ ՄԻՊ-ի գործունեության մեթոդներից:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ
Վոլոդյա Հովհաննիսյան
Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։
Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է այցելելու Երեւան։
Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։
Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։
Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։
Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։ Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։
Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։
Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ կարգապահական կանոնադրությունում հստակ՝ սևը սպիտակի վրա գրված է, որ զինծառայողներին արգելվում է իրենց պարտականությունների կատարման ժամանակ զինվորական համազգեստ հագած վիճակում ձեռքերը գրպաններում պահել: Նույն օրենքում նշված է նաև, որ զինվորական գլխարկ չկրելը համարվում է հագուստի կրման կանոնների խախտում: Այդ նույն կանոնադրությունում նշված է նաև, որ զինծառայողները պարտավոր են հարգալից վերաբերմունք ցույց տալ ծառայակիցներին՝ անկախ նրանց պաշտոնից ու կոչումից, ինչպես նաև հասարակության մյուս անդամներին:
Մի քանի օր առաջ հասարակական դժգոհությունն արտահայտող ցուցարարների հետ շփման ժամանակ ներկա էր նաև ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը՝ շրջապատված իր երկու հաստաբազուկ ու հաստավիզ թիկնապահներով:
Ոստիկանության կոռեկտ և օրինական գործողությունների կողքին շատ վատ էր երևում գեներալի ինքնավստահ ու գռեհիկ պահվածքը, երբ նա լրագրողների հարցերին պատասխանում էր քամահրական ու վախեցնող տոնով: Ինչպե՞ս կարող էր նման բարձրաստիճան ոստիկանը, գեներալը, հասարակության ու սեփական ծառայողների առջև կանգնել առանց գլխարկի, ձեռքերը գրպանում: Ինչպիսի՞ օրինակ է նա ծառայում իր ենթականերին:
Համենայն դեպս, ոչ մի զինվորական իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել զինվորական համազգեստի և իր գրաված պաշտոնի նկատմամբ:
Դա, ի ցույց Հայաստանի ազգաբնակչության, կատարեց գեներալ-մայոր Երանոսյանը: Չենք կարող ասել, նա ամաչում է իր կատարածից, թե ՝ ոչ, սակայն մինչ այսօր նա հանդես չի եկել ներողությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համազգեստն արհամարհելու և խայտառակելու համար:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ բարձրագոչ ու իրավացի նշեց, որ յուրաքանչյուր ոստիկան պետք է համապատասխանի իր կրած համազգեստի ոգուն ու բովանդակությանը: Երևի նա ի նկատի չուներ գեներալ Երանոսյանին:
Արա Հարությունյան
Դեկտեմբերի 4-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծի էին ենթարկել ակտիվիստ Գոռ Առաքելյանին, որն առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում պատասխանել հեռախոսազանգերին։
Armversion.am-ի թղթակիցը նրա հետ կապ հաստատեց սոցցանցի միջոցով. «Քանի դեռ պարզված չէ, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ովքեր էին այդ անձինք, բայց ենթադրելով նրանց արած արտահայտություններից, կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, — տեղեկացրեց նա, — հիմնականում ականջս է վնասված, լավ չեմ լսում, աչքս է կապտած և թեթև կապտուկներ կան մարմնիս վրա»։
Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, չի՞ դիմելու իրավապահ մարմիններին, Գոռը պատասխանեց. «Եթե ինքնազգացողությունս չլավանա, կդիմեմ բժշկի։ Ոստիկանություն չեմ դիմել, որովհետև նախ նրանք կորցրել են վստահությունն ինձ մոտ և, անկախ իմ դիմել չդիմելուց, հաստատ տեղյակ են միջադեպին և պարտավոր էին պատշաճ ձևով արձագանքել…»։
Դեպքի մանրամասները ներկայացնում ենք Գոռ Առաքելյանի նկարագրությամբ. «Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, մեկն ասաց՝ «էսի էդ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ համար, որ իրենք կոնկրետ «միսիա» ունեն: Երբ գլուխս շրջեցի, որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա, այ….», ես էլ պատասխանեցի, թե, տղերք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի այդքան բանն անել. «Ինչքան բանը, այ ակտիվ մասսա», — ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց՝ «Արա, սրանց հետ ինչ խոսալ, խոսալս որն ա, դրանք էտքան չկան, սրանց պետքա ա բռնես ու…»։ Սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին, ինչին ես պատասխանեցի հետևյալ կերպով՝ «… ով ինչ ասեց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի իրա հորն ու մորն ա ասել…»: Այդ պահին 4-րդ ստահակը, որը գաղտագողի մոտեցել էր ինձ հետևի կողմից, հարվածեց մեջքիս, կիսաընկած վիճակում փորձեցի պաշտպանվել ու կոչ անել, որ սթափվեն, ինչին ի պատասխան, եկան մնացած երեքը և սկսեցին խառը հարվածներ տեղալ:
Այնուհետև, երբ արդեն հայտնվել էի գետնին, մի պահ նրանցից մեկն ասաց. «Հլը սպասեք, տենամ, սա՞ղ ա էս համբալը, թե՞ սատկավ», — այդ պահին դադարեցրին խփելը: Երբ ձեռքը գցեց շորիս, որ ինձ քաշի, ես գլուխս բարձրացրեցի, ասացի՝ «կերազես, որ սատկեմ», — ու այդ պահին տեսա, որ մոտ 30 մետր այն կողմից իբր թե անտեղյակ գալիս են 3 ոստիկան: Մոտենալուց հետո միանգամից բռնեցին թևերս՝ գոռալով հետևյալը. «Հանգստացի, հլը, արա», — դա այն դեպքում, երբ նրանց ներկայությամբ ու, ինչու չէ, նաև օգնությամբ այդ ծեծողները դեռ շարունակում էին խփել, իսկ նրանք պինդ ու ամուր կերպով բռնել էին ինձ: Մութ էր, շատ մութ, ուղղակի անցնող մեքենաներից մեկի լույսն ընկավ մեր վրա ու տեսա, որ ոստիկաններից մեկը կոչումով ենթասպա է: Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո, ոստիկաններից մեկն ասաց. «Ապե լավ ականջից արյուն ա գալիս արդեն», — որից հետո ոտքերիս խփեցին՝ գետնին տապալելու նպատակով, մինչ խելքս եկավ տեղը ու բարձրացա, ոչ ոք չկար…»:
Գոռ Առաքելյանն իր հիմնական գործն ու նպատակը համարում է առողջ հասարակության, արդար ու ինքնիշխան պետության կերտման մեջ ներդրում ունենալը. « Չեմ ընկճվում, լավ է լինելու, բայց հիմա ավելի շատ զբաղվում եմ առողջական խնդիրները կարգավորելով, ի նկատի չունեմ միայն վերջին դեպքը. նստացույցի ընթացքում բոլորս էլ հյուծվել ենք ու առողջական խնդիրներ ձեռք բերել…»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.