Մաս չորրորդ
Յուրաքանչյուր հասարակության կարևորագույն բաղկացուցիչներն են կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք կոչված են նպաստելու ժողովրդի իշխանության հաստատմանը, ընտրությունների միջոցով և ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հասարակության ակտիվության միջոցով մարդկանց առանձին խմբերի ու անհատների իրավունքների ճիշտ գործածության ու պաշտպանության խնդիրների լուծմանը:
Հայաստանում գործում են մոտ 70 կուսակցություններ և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Այդ կուսակցությունները հետընտրական ամբողջ ժամանակաշրջանում հիմնականում չեն կատարում իրենց խնդիրները և փորձում են ակտիվանալ նախընտրական շրջանում: Եվ իրավացիորեն չեն արժանանում ժողովրդական զանգվածների վստահությանը: Իսկ հասարակական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտասահմանյան անհասկանալի կառույցների կողմից, որոնց գործունեության նպատակներն ու գաղտնի ծրագրերը հիմնականում թաքնված են օտարերկրյա հատուկ ծառայությունների գաղտնարաններում: Ինֆորմացիոն մեր ժամանակներում Հայաստանի հասարակական կարծիք ստեղծող զանգվածը մակերեսորեն տեղյակ է այդ մասին և ճշտորեն ուղղորդում է հասարակական գիտակցությունը և իրավացիորեն այդ կազմակերպությունները պարփակված են մեկ գրասենյակի մեջ և հիմնականում կատարում են պատվերներ՝ իրենց գոյությունը պահպանելու համար:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները հմտորեն են օգտագործում կուսակցությունների հասարակական պասիվ կեցվածքը և թույլ չեն տալիս նրանց մասսայականացումը: Նրանք՝ օգտվելով աշխատուժի շուկայի ծանր վիճակից ու սոցիալական լարվածությունից կուսակցության ակտիվ անդամներին իսկույն հավաքագրում են, իսկ մյուս կուսակցություններին դուրս մղում պայքարից:
Եթե դա նրանց չի հաջողվում, գործի են դրվում քրեական պատիժների մեխանիզմը, երբ անհնազանդ կուսակցական անհատներին քրեական, սարքովի հոդվածներով մեկուսացնում են հասարակությունից:
2001 թվականին այդպիսի օրինակները շատ էին: Միաժամանակ իշխանությունը հմտորեն օգտագործում է նաև ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություններին, և ժողովրդական լայն զանգվածներն արդեն վստահ չեն, թե ում շահերն են պաշտպանում ոչ իշխանական կուսակցությունները:
Միաժամանակ, մասայաբար, հասարակության մեջ կորել է հավատը կուսակցական գաղափարների և կուսակցությունների նկատմամբ, որովհետև վերջին 22 տարիները ցույց են տալիս, որ կուսակցությունները զարմանալի հեշտությամբ են դավաճանում իրենց դավանած գաղափարներին՝ հանուն լիդերների տաքուկ պաշտոնների:
Եթե այդ կուսակցականները մոռանում են իրենց դավանած գաղափարներն ու ծրագրերը, ժողովուրդն այն չի մոռանում:
Միաժամանակ, ժողովուրդը իր պատմական գոյության գիտակցությամբ ճշգրտորեն ընկալում է իրեն սպառնացող բոլոր վտանգները և իր պահվածքով փորձում է չեզոքացնել այն: Այստեղ ժողովուրդը չի ցանկանում հեղափոխական գործընթացներ և ապավինելով անգամ ամենավատ կուսակցությանը՝ նա փորձում է ապահովել իր պատմական գոյության դիալեկտիկան:
Հասարակական կազմակերպությունները ՀՀ-ում անհատների գաղափարական, հասարակական, ֆինանսատնտեսական գոյության հիմանքարերն են, սակայն մեր հասարակական կազմակերպություններն ընդհանրապես որևէ դերակատարում չունեն, իսկ գործող իշխանությունը կարողանում է ղեկավարել Հ/Կ ներին օգտվելով նրանց պղպջակային իրավիճակից:
Այստեղ իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունը հանգում է պարզ ճշմարտության. բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև իշխող կուսակցությունը, չունեն ժողովրդական հենարան, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչները ոչ թե հզոր անհատներ են, որոնք ունեն զանգվածներին որպես հենարան, ուստի նրանց հետ հաշվի նստել պետք չէ և կարելի է անել այն, ինչ հարմար է գործող իշխանությանը: Անգամ ընտրովի օրենսդիր մարմինը, որը ոչ թե ժողովրդի ընտրությամբ, այլ նախագահի ձևավորած կառույցն է, այսօր պարզապես վեր է ածվել գործող իշխանության համար կոճակ սեղմող երևույթի:
Հայաստանում փաստացի իշխանությունը գտնվում է այն քաղաքական անհատի ձեռքում, որը ձևավորում է ու ղեկավարում իշխանության բոլոր ճյուղերը, իսկ իշխանության մյուս ճյուղերը նրա կամքի կատարողներն են, առանց սեփական կարծիքի ու գործունեության իրավունքի:
Իշխանության ինքնապահպանման փիլիսոփայությունն այստեղ հանգում է իր իսկ կողմից ընդունված ճշմարտության՝ բոլորը պարտավոր են կատարելու վերին ատյանի կամքն ու ցանկությունները:
Եթե անգամ վերինի կամքը սխալ է ու հակաժողովրդական, միևնույն է, ոչ ոք չի համարձակվում ընդդիմանալ դրան: Իսկ ովքեր ընդդիմանում են, շատ շուտով ստանում են որոշակի զիջումներ, լռում են և այսպես շարունակ:
Իներցիոն ու ոչ գաղափարական գործունեությունը իշխանություններին հնարավորություն է տալիս մանևրելու, գործելու ինչպես հարմար է գտնում, վստահորեն նայելով իր իսկ ապագային:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.