02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Զեյթունի շուկայի մերձակա տարածքում մեր թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից և Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սևակի և Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում և խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում երինջի և ցլիկի միսը սկսում է 1500 դրամից և հասնում առավելագույնը 2300 դրամի։ Նշված խանութում հասուն տավարի ոսկրոտ միսն արժե 1700 դրամ, իսկ ջահել անասունինը՝ 1950։ Փափուկ մսի առավելագույն գինը 2200-2300 դրամ է։ Խոզի չալաղաջն արժե 2600 դրամ (մեկ տարի առաջ այն 3500 դրամի էր հասնում), բուդը՝ 2500, իսկ թևը՝ 2000 դրամ։ Խանութում անգամ ակցիա է հայտարարված։ Այսպես, 10 կիլոգրամ և ավել աղացած տեղական միս գնելու դեպքում ամեն կիլոգրամի դիմաց գնորդը վճարում է 1600 դրամ։ Ղաուրմայի միսը նույնպես՝ 10 կգ և ավելի գնելու դեպքում, 1700-ի փոխարեն արժե 1450 դրամ։
Մսեղիքի գնի այս անկումը մսավաճառները պայմանավորում են անասնապահության ոլորտում առկա դժվարություններով, որոնց գյուղացիներն ի վիճակի չեն դիմադրելու։ Չոր խոտի և խտացրած կերի թանկությունը, բնական կաթի էժան մթերումը, պետական քաղաքականության բացակայությունը, արտահանման պայմանների բացակայությունը ստիպում են գյուղացուն՝ միսը վաճառել ինքնարժեքից էլ ցածր գնով։
«Մասսայական մորթ է գնում՝ հատկապես Վարդենիսի գյուղերում, որովհետև չեն կարողանում պահել։ Եթե էսպես շարունակվի. ապա շատ շուտով անասուն չի մնա, ու արդեն միսը չափից դուրս կթանկանա։ Եվ որպեսզի էդպես չլինի, գյուղացուն պետք է օգնել»,– ասել է մսավաճառներից մեկը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի հաստաբուն հսկա սոսիների վրա արված անցքերը փակվել են, դրանց մեջ այլևս թունավոր նյութեր չեն լցվում։ Դրան ականատես է եղել «ՉԻ» թղթակիցը, որը երեկ այցելել է շուկայի տարածք։
Նշենք, սակայն, որ թեև անցքերն արդեն փակվել են և ծառերին այլևս թունավոր նյութեր չեն կարող ներարկվել, չի բացառվում, որ մինչ այդ ներարկված թույնը արդեն վատ ազդեցություն թողած լինի ծառերի վրա և գարնանը դրանք ոչ թե ծաղկեն, այլ չորանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Մեկ օրից Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրամիության արևելյան գործընկերության գագաթաժողովը որին Հայաստանի մասնակցության մակարդակը և ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռ պարզ չէ:
«Հայկական ժամանակ» օրաթերթին դիվանագիտական անանուն աղբյուրը հայտնել է, որ փաստաթղթի նախագիծը, որ Հայաստանը ներկայացրել է ԵՄ-ին և ցանկություն հայտնել Վիլնյուսյան գագաթնաժողովին ստորագրել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հավանությանը: Փաստաթղթում առկա որոշ ձևակերպումների շուրջ բանակցությունները մինչ օրս շարունակվում են, և դրանց արդյունքներից է կախված Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս, թե ոչ:
Ըստ դիվանագիտական աղբյուրի, հայկական կողմը հակված չէ զիջումների գնալ և փոխել խնդրո առարկա ձևակերպումները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ։ Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ առաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն է։ Այդ «սպանիչ» փաստարկի կրկնությունը ողջ հետխորհրդային տարածքում թույլ է տալիս եզրակացնելու, որ ձերագիրն այստեղ նույնն է։
Եվ այսպես, «փոշմանելու» դեմ Հայաստանում հրապարակավ ընդվզել է միայն Շանթ Հարությունյանը՝ իմ կարծիքով, ճիշտ բովանդակությամբ, բայց սխալ մեթոդով։ Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպվելիք ցույց եթե կայանա, ապա չեմ կասկածում, որ կմնա օրինականության սահմաններում, բայց ո՞վ է կասկածում, որ այդ հանրահավաքին կմասնակցի լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ։ Ինչո՞վ է բացատրվում նման վիճակը։ Նախևառաջ, իհարկե, նրանով, որ մեր բնակչության մեծամասնությունն իսկապես նախընտրում է Ռուսաստանի «էն սհաթը»՝ մասամբ խորհրդային կարոտախտի, մասամբ տեղեկատվության պակասի պատճառով։
Բայց կա նաև այլ կարևոր պատճառ։ Ուկրաինայի ընդդիմությունը, որը կազմակերպում է այդ ցույցերը, ղեկավարվում է որոշակի արժեքային համակարգով, և հենց դրա համար է ընդվզում այն միության դեմ, որտեղ հավաքվել են Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի երկրները։ Մեր քաղաքական ուժերի մեծ մասը (իհարկե, ՀՀԿ-ն այդ թվում) որևէ արժեքային համակարգով չեն առաջնորդվում, որևէ գաղափարախոսություն չունեն։ Դրանք առաջնորդվում են, այսպես ասած, «պրագմատիկ հաշվարկներով»։
Սակայն այդ հաշվարկները վերաբերում են ոչ թե մեր պետությանը, այլ իրենց՝ կուսակցությունների մարտավարությանը և աթոռակռվին:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներից ևս մեկը կտեղափոխվի հոգեբուժարան: 33-ամյա Անուշավան Գրիգորյանը, ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, առաջիկա օրերին կտեղափոխվի «Սովետաշենի» հոգեբուժարան:
Պաշտպանը նշել Է, որ իր պաշտպանյալի մոտ դեռ վաղուց ախտորոշված Է շիզոֆռենիա հիվանդություն, ինչի պատճառով նա ազատվել Է զինվորական ծառայությունից և երկրորդ կարգի հաշմանդամ Է: Անուշավան Գրիգորյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին դիմել Է պաշտպանական կողմը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այդ երկրում պարզապես ծաղրել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Երբ ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Աբրահամյանը հանկարծ կենսախինդ պարի է բռնվել և մի լավ հրճվել իր պարի վրա:
Հրապարակ
Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ։ Այդ մասին Պուտինը «մեժդու ստրոկ» կխոսի Սերժ Սարգսյանի հետ։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին։ Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի և ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջև, և եթե այնպես ստացվի, որ բացվի հայ–թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀԿ-ում ուզել են լավ, բայց էլի ստացվել է` ինչպես միշտ: Գործադիր մարմնի նիստը, խիստ հասկանալի ու հույժ կարևոր պատճառով, երեկ էլի հետաձգվել էր, և ոմանք քյավառցու անեկդոտի հանգույն ասում էին` «ուսումդ խմելուդ կխանգռա, ուսումդ թող»:
Երեկ երկրի մայր կուսակցությունը կրկին հավաքվել էր խնջույքի սեղանների շուրջ՝ մինչև հիմա գրեթե գործի չգնացող, դեռ սենյակ չունեցող, բայց ռեստորան ունեցող Լոնդիկի` Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանսում» տոնելու Արարատի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը: Բնականաբար, ոչ առանց ՀՀԿ ղեկավարի մասնակցության:
Հրապարակ
Այն ժամանակ երբ ցուցարարները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, կառավարություն էր եկել Սերժ Սարգսյանը։ Նա չէր մասնակցում կառավարության նիստին։ Թե ո՞րն էր նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Միայն կարող ենք ենթադրել, որ Սարգսյանը եկել էր շենք, հարմար դիրքավորվել սենյակներից մեկում, որտեղից հետևում էր, թե ինչ է կատարվում դրսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ես կիսում եմ Շանթ Հարությունյանի մտահոգությունը՝ Հայաստանի անկախության վերջնական կորստի վերաբերյալ՝ այդ վտանգն իսկապես կա: Ես համաձայն չեմ, որ դրա դեմ պետք է պայքարել «մարգանցովկա-բրոնզով»: Որովհետև եթե դու կանգնում ես անօրինականության կամ, հնարավոր է, բռնության ճանապարհին, ապա չգիտես, թե որ մի հանգրվանում ես կանգ առնելու և որ պահից ես բռնությունը կիրառելու ոչ թե արդարություն հաստատելու, այլ սեփական շահը առաջ տանելու համար:
Ես դժգոհ եմ Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին քաղաքականության շատ դրսևորումներից: Բայց ես դեմ եմ նրա, ինչպես նաև նախկին նախագահների անունները փոքրատառով գրելուն, որովհետև այդպիսով վիրավորում ենք ոչ թե տվյալ անձանց, այլ նախագահի ինստիտուտը, որը պետության կարևոր մասն է: Ի վերջո՝ այդպիսով մենք վիրավորում ենք ինքներս մեզ:
Ես դեմ եմ, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, բայց գիտակցում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դրան առնվազն դեմ չէ՝ չնայած լավ չի պատկերացնում, թե դա ինչ է: Փորձելով ներկայացնել առավել ամբողջական տեղեկատվություն՝ ընդունում եմ իմ ժողովրդին այնպես, ինչպես որ այն կա, և հարգում եմ մեծամասնության կարծիքը: Ի դեպ, ինձ թվում է՝ Մաքսայինի պտուղները ճաշակելուն զուգահեռ այդ կարծիքը փոխվելու է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.