02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Թերթի տեղեկություններով բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ «ստացվում է, որ մեր «օրենսդիրները» ստիպված են լինում՝ որպես ավտոկանգառ, օգտագործել նաև Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, և նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։ Զանգից հաշված րոպեներ անց «դեպքի վայր» են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք «ազատագրել են գրավյալ տարածքները»:
Աժ պատգամավորներին զգուշացվել է, որ մեքենաներն այլևս չկայանեն Հունաստանի դեսպանատան տարածքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և ստեղծի նոր կուսակցություն` «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա` իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին:
Ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա ևս նպատակահարմար լուծում է` երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի, նոր «լվացքի գործ» չի հարուցվի, մանավանդ որ դրանով ևս մեկ նապաստակ կխփվի` անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ թերթի աղբյուրների, վերջինիս դուր չի գա այդ քայլը, բայցև ոչինչ անել չի կարող:
Հրապարակ
Հանրապետականների և մասնավորապես հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր և խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում:
«ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ», «Ով արեց, ՕԵԿ Է», «Ով գրեց, ՕԵԿ Է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծամասնության ներկայացուցիչները: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ Է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում Է որպես հայհոյանք, թերևս չի Էլ կասկածում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա 2014-ի բյուջեի առաջարկների քննարկումն ու քվեարկությունը: Կառավարությունն այդ նիստին է ներկայացրել նաև մի շարք այլ օրինագծեր: Կուտակային կենսաթոշակի ժամկետները հետաձգելու համար պայքարող 4 խմբակցությունները չեն բացառում, որ դրանցից որևէ մեկով նախատեսված լինի հունվարի 1-ից մեկնարկող կուտակային համակարգի մասնակի վերանայում` նախատեսված պատժամիջոցների` տուգանքների կիրառման հետաձգում:
«Ինչն էլ իր հերթին կնշանակի մեր պահանջների փաստացի ընդունում: Բանն այն է, որ մինչև օրենքի մեկնարկը պետք է քաղաքացին ընտրած լինի կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին, ինչի համար կարծես թե ժամկետները, թե ենթակառուցվածքները բավարար չեն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով»։
Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երևանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով «փողի վազվռատի» օպերացիա է իրականացրել և որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ «ծանոթ ընկերուհի» ունի և գտնվել է նրա մոտ։ «Ծանոթ ընկերուհուս տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, և դա մեր անձնական կյանքին է վերաբերվում…»,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը։ Քննիչն էլ, բնականաբար, միանգամից հավատացել է և այդ ոստիկանի մասնակցությունը նշված օպերացիային համարել հերքված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ազգային ժողովի իշխող մեծամասնության ներկայացուցիչները երկար մտածել ու վերջապես գտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում վերջինիս դրսևորած խիստ սառը պահվածքի բացատրությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ամեն ինչ, պարզվում Է, թաքնված Է նորագույն կոսմետոլոգիական տեխնոլոգիաների մեջ: Ըստ ՀՀԿ-ականների, բանն այն Է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս Է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան այցի օրը Մաքսային միության (ոչ թե Պուտինի և Ռուսաստանի) դեմ բողոքող երիտասարդների «որակը» որոշակի հույսեր է ներշնչում:
Զգուշավոր լավատեսությամբ արձանագրենք, որ 22 տարում Հայաստանում մեծացել են հարյուրավոր երիտասարդներ, որոնք՝ ա/ Հայաստանից ոչ մի պարագայում չեն գնալու, բ/ ուզում են ապրել անկախ երկրում, գ/ ոչ մեկից չեն վախենում, դ/ ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեն դնում: Եթե նույնիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետև 500 ակտիվ, համոզմունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդունակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կոմունիստական երշիկի մասին երազող թոշակառուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները և կգնան ընտրությունների:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեև փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։ Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թևածում։ Այս պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի առաջին ընթերցման ժամանակ՝ ներիշխանական ինտրիգ էր ծավալվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Աարգսյանի միջև՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ:
Կառավարությունը ԱԺ նախագահի և վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ Է սահմանել՝ մեկ միլիոն 190 հազար դրամ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդում Էին, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն Է, վարչապետը՝ երրորդ, Աժ նախագահի աշխատավարձը պետք Է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից: Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել Է երկրորդ ընթերցման, և ոչ մի փոփոխություն այս մասով չի արել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մինչ ավտոկանգառների տնօրինումը և քաղաքի փողոցները կհանձնեին «Փարքինգ սիթի սերվիսին», Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։
Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ և վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երևանի բոլոր փողոցներում, և ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է։
Ամենակարևորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.